Գովազդ A1

Author name: Sose 2

Իրավունք

«Երևանի քաղաքական միջոցառումներին մասնակցող եվրոպացի առաջնորդները պետք է իմանան, որ քայլելու հեռավորության վրա գտնվում է այն բանտը, որտեղ կալանավորված է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը՝ շինծու մեղադրանքներով»․ CSI զեկույց է հրապարակել

«Խորհրդային իշխանության ամենածանր շրջանից ի վեր Հայ առաքելական եկեղեցին երբեք չի բախվել պետության կողմից հովանավորվող այսպիսի խոր և ինտենսիվ հետապնդման»,-ամրագրված է Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության (CSI) զեկույցում՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված գործողություններին։  Միջազգային քրիստոնեական համերաշխություն (CSI) կազմակերպությունն իր պատրաստած զեկույցում հրապարակել է Հայաստանում քաղբանտարկյալների ցուցակը։ Զեկույցի հեղինակն է միջազգային իրավաբան և պատմաբան Փիթեր Ֆլյուն, որը մասնագիտացած է Արևելյան Եվրոպայում, Բալթյան երկրներում և Կովկասում կրոնական ազատությունների հարցերում։ Այն հիմնված է նրա վերջին փաստահավաք առաքելության վրա Հայաստանում։ Զեկույցում նշված քաղբանտարկյալների թվում են հոգևորականներ, նրանց հարազատներ, փոդքասթերներ, եկեղեցու աշխատակիցներ և այլ անձինք, որոնք ձերբակալվել են ՀՀ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ իրականացվող արշավի շրջանակում։ Քաղբանտարկյալների ցուցակը կազմվել է CSI-ի կողմից՝ համագործակցելով Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի հետ։ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի առիթով Միջազգային քրիստոնեական համերաշխություն կազմակերպության (CSI) շահերի պաշտպանության գծով տնօրեն Ժուել Վելդկամպը նշել է․ «Երևանի կենտրոնում կազմակերպված քաղաքական միջոցառումներին մասնակցող եվրոպացի առաջնորդները պետք է իմանան, որ քայլելու հեռավորության վրա գտնվում է այն բանտը, որտեղ կալանավորված է արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը՝ շինծու մեղադրանքներով»։ Հղումը՝ Aravot.am

Հասարակություն

Անձամբ մոտեցել և բոլոր անհետ կորած տղաների ծնողների անունից Ֆրանսիայի նախագահին նամակ եմ փոխանցել, որտեղ խնդրել ենք միջնորդել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մոտ բարձրաձայնի անհետ կորած տղաների խնդիրը։ Այս մասին այսօր՝ մայիսի 5-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորածի ծնող Լիպարիտ Սարգսյանը։ Նա պատմեց, որ մոտեցել է Մակրոնի անվտանգության աշխատակիցներին, մանրամասն ներկայացել, որ անհայտ կորածի ծնող է, և նամակը անձամբ, իր ձեռքով փոխանցել է Մակրոնին։ «Մակրոնը նամակը վերցնելուց առաջ արդեն տեղյակ էր, որ սպասում եմ իրեն։ Անվտանգության աշխատակիցները նամակը կարդացել էին, նկարել, ուղարկել անվտանգության պետին, համոզվել, որ նամակի բովանդակությունը ճիշտ է։ Մեծ սպասելիքներ ունենք, որ նամակը իր արդյունքը կտա»,- հավելեց Լիպարիտ Սարգսյանը։ Նշենք, որ Մակրոնին նամակը հանձնել են, երբ նա վերադարձել է հյուրանոցի մոտ առավոտյան վազքից հետո։ Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այսօր Մակրոնը այցելելու է Գյումրի, որտեղ երեկոյան նաև համերգային ծրագիր է նախատեսված։ Հղումը՝ News.am

Մշակույթ

Ադրբեջանցիները Ստեփանակերտում ամբողջովին վերացրել են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանը

Caucasus Heritage Watch-ի (CHW) փաստագրումը արձանագրում է հերթական ծանրակշիռ ապացույցը այն քաղաքականության, որը նպատակաուղղված է հայկական պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացմանը։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովը ահազանգում է՝ Ստեփանակերտի հուշահամալիրի տարածքում գտնվող՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված հուշարձանի ամբողջական վերացումը չի կարող մեկնաբանվել որպես մեկուսացված դեպք․ այն ակնհայտորեն տեղավորվում է մշակութային ժառանգության համակարգված վերացման և պատմական հիշողության ջնջման լայն գործընթացում։ «Սպիտակ մարմարից կառուցված զանգակատունը, որը ներառում էր մասունքարան՝ Դեր Զորից բերված մարդկային աճյուններով, առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն ուներ։ Դեր Զորը հայկական հավաքական հիշողության մեջ ոչ միայն աշխարհագրական տեղանուն է, այլև ցեղասպանության ողբերգական գագաթնակետը մարմնավորող սիմվոլ, այն վայրը, որտեղ հարյուր հազարավոր հայեր ենթարկվել են զանգվածային կոտորածների, բռնի տեղահանության և մահվան երթերի։ Այդպիսի հուշարձանի ոչնչացումը նշանակում է ոչ միայն նյութական արժեքի կորուստ, այլև ուղղակի հարված պատմական հիշողությանը, զոհերի հիշատակին և նրանց ժառանգների ինքնությանը։ Airbus և Planet Labs ընկերությունների արբանյակային տվյալները հստակ փաստում են, որ հուշարձանը և հարակից ամբողջ հուշահամալիրը ոչնչացվել են 2025 թվականի հուլիսի 14-ից մինչև 2026 թվականի ապրիլի 25-ն ընկած ժամանակահատվածում։ Տվյալների այս ժամանակագրությունը վկայում է ոչ թե պատահական վնասի, այլ կանխամտածված և փուլային գործողության մասին, որի նպատակը տարածքի լիակատար «մաքրումն» էր հայկական ներկայության որևէ հետքից։ Այս գործողությունը պետք է դիտարկել միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության համատեքստում։ Մշակութային արժեքների դիտավորյալ ոչնչացումը հակասում է միջազգային մի շարք կոնվենցիաների, այդ թվում՝ UNESCO-ի հովանու ներքո ընդունված փաստաթղթերին։ Սակայն տվյալ դեպքը ցույց է տալիս, որ նման գործողությունները շարունակվում են՝ հաճախ անպատժելիության պայմաններում, ինչը խթանում է դրանց կրկնությունը։ Ավելին, հուշարձանի ոչնչացումը կրում է ոչ միայն մշակութային, այլև հստակ քաղաքական և գաղափարական բնույթ։ Այն նպատակ ունի վերաձևավորելու տարածքի պատմական նարատիվը՝ ջնջելով հայկական ներկայության վկայությունները և ստեղծելով «դատարկ» պատմական տարածք։ Սա դասական օրինակ է մշակութային ցեղասպանության դրսևորման, երբ ոչնչացվում են ոչ միայն մարդիկ, այլև նրանց հիշողությունը, մշակույթը և գոյության նյութական ապացույցները։ Այսպիսով, Ստեփանակերտի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Զանգակատան ոչնչացումը պետք է գնահատվի ոչ թե որպես մեկ առանձին ակտ, այլ որպես շարունակական և համակարգված քաղաքականության բաղկացուցիչ մաս, որի նպատակն է հայկական պատմամշակութային ժառանգության վերացումը և պատմական հիշողության խեղաթյուրումը։ Այս իրողությունը պահանջում է ոչ միայն գիտական փաստագրում, այլև միջազգային հանրության հստակ և գործնական արձագանք»,- գրել է Ավանեսովը։ News.am

Քաղաքականություն

Էմանուել Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հիշեցնենք, որ Մակրոնը Հայաստանում է պետական այցով։ Այսօր նախատեսվում են նրա բանակցությունները Փաշինյանի հետ և փաստաթղթերի ստորագրում։ Երեկոյան Փաշինյանն ու Մակրոնը կայցելեն Գյումրի և կմասնակցեն հայ-ֆրանսիական բարեկամությանը նվիրված համերգին։ Հղումը՝ News.am

Հասարակություն, Քաղաքականություն

Հայաստանի եվրոպական մանիֆեստացիան, անտանելի Փաշինյանը, Ալիեւի վայրահաչը

Եվրոպական քաղաքական համայնքի՝ Երեւանում գումարած գագաթնաժողովը, ինչ խոսք, դրվատանքի արժանի եւ գոհունակություն պատճառող իրադարձություն էր։ Դա Եվրոպայի հետ Հայաստանի հազարամյակներ միահյուսված պատմության մերօրյա վիզուալ դրսեւորումներից էր։ Իհարկե, ոչ այնքան հետաքրքիր ու փառահեղ, որքան երկու հազարամյակ առաջ Հուլիոս Կեսարի, Տիգրան Մեծի, Մարկ Անտոնիոսի, Կլեոպատրայի, Արտավազդ Երկրորդի միջեւ դաշինքների ու դիմակայությունների ժամանակներն են եղել։ Ոչ այնքան խորիմաստ ու նշանակալից, որքան հազար տարի առաջ Բյուզանդական կայսրությունում գահակալած Հայկական (Մակեդոնյան) դինաստիայի ժամանակները, երբ հարստության հիմնադիր Բարսեղ I-ը (Basil I, Vasil I) Բյուզանդիայի ինքնակալ հռչակվելուց հետո հայոց Աշոտ Բագրատունի իշխանին խնդրեց իրեն թագ ուղարկել, քանի որ ինքը հայ է, սերում է Արշակունիներից, հետեւաբար՝ իր թագը պետք է ստանա հայոց արքաներին թագադրող Բագրատունյաց իշխանական տնից։ Իսկ 867-ին թագադրվելուց հետո Բարսեղ I-ը ոչ միայն Բյուզանդական կայսրության վերածնունդը սկզբնավորեց, այլեւ արեց ամեն ինչ՝ Բագրատունյաց արքայատան եւ Հայաստանի անկախության համար։ Հայաստանի եւ Եվրոպայի՝ հազարամյակներ միահյուսված պատմության այսօրվա դրվագը չէր կարող աղերս ունենալ այն ազնվականության եւ նվիրումի ժամանակների հետ, երբ Եվրոպայի Խաչակրաց ուխտերն ու Կիլիկիայի հայոց թագավորությունը, ձեռք- ձեռքի՝ հարյուրամյակներ մարտնչում էին քրիստոնեությունն ու քաղաքակրթության օրրան Մերձավոր Արեւելքը մահմեդական հրոսակներից ու թյուրքական խուժանից պաշտպանելու համար (ստուգաբանորեն՝ հայերենում գործածվող «խուժան» բառը թյուրքական ցեղերով բնակեցված «Խուժիստան» անունից է ծագել)։ Ոչ էլ այսօրվա գագաթնաժողովից որեւէ մեկը ակնկալում էր այնպիսի խորը ճանաչողություն եւ ճշմարտախոսություն, ինչպես հարյուր տարի առաջ Հայաստանի եւ Եվրոպայի ճակատագրերը միահյուսած Վերսալյան վեհաժողովում, երբ Միացյալ Թագավորության վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը պնդում էր, որ Արեւմտյան Հայաստանի տարածքում «միակ քաղաքակիրթ ժողովուրդը հայերն են», հետեւաբար, նրանց պետությունը պետք է հիմնադրվի այդտեղ, եւ իր համոզվածությամբ եւ հետեւողականությամբ իրականություն դարձրեց Սեւրյան Հայաստանի ճանաչումը։ Ոչ էլ այսօրվա գագաթնաժողովը կարող էր այնպես հետաքրքրել ու տպավորել մարդկանց, ինչպես ընդամենը մի քանի տասնամյակ առաջ Երեւանի Ազատության հրապարակը կիզակետ դարձրած Ղարաբաղյան շարժումը, որ առաջին ու աննախադեպ ժողովրդական ընդվզումն էր Խորհրդային Միության 70-ամյա պատմության մեջ եւ ծնունդ տվեց հետագա ժողովրդավարական շարժումներին ԽՍՀՄ այլ հանրապետություններում, Արեւելյան Եվրոպայի երկրներում՝ սկզբնավորելով գործընթացները, որ, ի վերջո, հանգեցրին Վարշավյան պակտի փլուզմանն ու կոմունիստական բռնապետությունից ժողովուրդների ազատագրմանը Արեւելյան Եվրոպայում, նաեւ՝ ԽՍՀՄ-ում։ Այնպես որ, Եվրոպայի հետ Հայաստանի եւ հայ ժողովրդի հազարամյակներ միահյուսված պատմության դիտակետից 2026-ին Երեւանում գումարված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հաճելի իրադարձություն էր, որի նմաններն ապագայում, հուսանք, ավելի շատ եւ հաճախ կլինեն։ Իհարկե, գագաթնաժողովը կարող էր նաեւ հիշարժան ու տպավորիչ դառնալ, եթե Հայաստանում իշխանության չլիներ մի թերուս խեղկատակ, որի միակ իդեա ֆիքսը Հայաստանին ցուցաբերվող սատարումն իր վրա տարածելն է։ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանի էժանագին վարքը հասավ այնտեղ, որ նման հավաքներում պետության գլխի՝ միապետի կամ նախագահի անունից ի պատիվ երկիր ժամանած հյուրերի տրվող ճաշկերույթին (ի դեպ, ԵՄ-ի պաշտոնական consilium.europa.eu կայքում վաղուց տեղադրված էր EPC Yerevan-ի միջոցառումների ժամանակացույցը, որտեղ բառացի գրված էր․ 03/05/2026 19:00 Leaders dinner hosted by Vahagn Khachaturyan, President of the Republic of Armenia, and Nikol Pashinyan, Prime Minister of the Republic of Armenia) ամեն աստիճանակարգություն, դրվածք, ավանդույթ մի կողմ շպրտելով, ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանին տեսադաշտից իսպառ հեռացրեց, ինքն ու Ալեն Սիմոնյանը, որպես հյուրընկալներ, սկսեցին ճաշկերույթին ժամանող հյուրերին ողջունել։ Ինչո՞ւ դա արեցին․ պարզ է՝ որպեսզի ժամանող հյուրերի ողջույնի լուսանկարներում եվրոպացի առաջնորդների ֆոնին իրենք երեւան, հանկարծ տպավորություն չլինի, թե միջոցառումը Հայաստանի հետ կապ ունի, ոչ թե անձնապես Նիկոլ Փաշինյանի․․․ Ի՜նչ կարգի ամբոխավար, չկայացած, ինքնահաստատման բարդույթից տառապող մեկը պետք է լինել՝ այդպես վարվելու համար։ Փաշինյանը, որ առլեկինի ցիլինդրով է շրջում, ճիշտ է վարվում: Առլեկինությունն իր համար միայն կերպար չէ, էություն է։ Մեկ էլ, ինչը երեւանյան գագաթնաժողովից մոռանալ չի լինի, Փաշինյանի ջարդրտված անգլերենն է, որով հանպատրաստից խոսել չի էլ կարողանում, եւ հնարավոր է, այդ պատճառով չպատասխանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ տեսակապով հնչեցրած հաչոցին՝ Եվրախորհրդարանի վերջին բանաձեւի առիթով, թե «իրենք Արցախում վերջ են դրել սեպարատիզմին եւ պատերազմական հանցագործներին կանգնեցրել են արդարադատության առջեւ»։ Նախ, այդ՝ մարդկության դեմ հանցագործի ելույթը հայաստանյան միջոցառումում ինչո՞ւ էր կազմակերպվել։ Ադրբեջանը կամ Ալիեւն ի՞նչ ընդհանրություն ունեն Եվրոպայի կամ քաղաքակրթության հետ, որ Եվրոպական համայնքների գագաթնաժողովում խոսեն։ Ատյանը, որտեղ Ալիեւին պատշաճ է խոսել, Հաագայի դատարանն է, ոչ թե Եվրոպայի կամ Հայաստանի հարթակները։ Իսկ Փաշինյանը բավական չէ Ալիեւին հնարավորություն էր տվել հայաստանյան հարթակում խոսելու, դեռ անամոթ վայրահաչոցին էլ չհակադարձեց… Անգլերեն պատասխանելուն բառապաշարը չէր բավարարում՝ հայերեն պատասխաներ՝ թարգմանեին։ Ոչ, ինքը լռում է, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մետսոլան է Ալիեւին պատասխանում։ Այդքանից հետո արհամարհանքից եւ արգահատանքից բացի ուրիշ մի վերաբերմունք Փաշինյանի հանդեպ հնարավո՞ր է ունենալ։ Հայաստանի հասարակության պարագայում լինի, թե Եվրոպայից ժամանած ղեկավարների։ Հղումը՝ Hraparak.am  

Հասարակություն

Մշակույթը չխանգարեց աչք փակել էթնիկ զտման վրա

Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Աբովյանի վրա խալին տեսած կլինեք, հատուկ բարձրաստիճան հյուրերի համար արված: Մի քանի օր առաջ էլ ԵՊՀ-ում Սայիդի Օրիենտալիզմի թարգմանությունն էր: Ու քանի ներկում էին, անցնում էի խալու կողքով ու մտածում, որ աբորիգենները սպիտակ մարդկանց հարմարության համար, հյուրանոցի պատուհանի տակ խալի փռելը հենց ինքնագաղութացում եւ ինքնաօրիենտալիզմ ա որ կա, երբ խալի ես փռում որ մշակույթդ ճանաչեն, կարծես 1600-ական թվականներն են ու նոր Մարկո Պոլոներ են եկել Ավետյաց երկիր: Բայց ինչի հիշեցի այս ամենը, չէ որ Եվրոպայի քաղաքական համայնքի հանդիպում էր, իսկ քաղաքականը, արեւմտյան աշխարհում նախեւառաջ ինստիտուտներն ու իրավունքներն են, օրենքներն ու կարգուկանոնը, ոչ թե մշակույթը: Մշակույթը չխանգարեց աչք փակել էթնիկ զտման վրա: Անկասկած, Հայաստանը մշակութապես Եվրոպա է, բայց Եվրոպան նախեւառաջ քաղաքական գաղափար է, քաղաքական ինստիտուտների ու մարմինների ամբողջությունը: Իսկ քաղաքական նշանակում է ինքդ քեզ քո հայացքով նայես ու գավառականություն չդրսեւորես այլոց դեմ խալի փռելու, փողոցում որը երթեւեկության համար ա նախատեսված ու կարգուկանոն ա ենթադրում, ոչ թե վերնիսաժացում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/079b546eb15228bc7fa3f3387bea38c0 © 2008 — 2026 «Հրապարակ օրաթերթ»

Վիդեո, Քաղաքականություն

Տոսանյութ. «Փոքրիկ խմբակը իշխանավարելու ընդամենը մեկ ամսվա կյանք ունի». Սամվել Կարապետյանը պատասխանել է երեք հարցի

«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրությունների վիճակահանությունում ստացած ընտրացուցակի թերթիկի 3-րդ համարի խորհրդով ամեն օր պատասխանելու է երեք հարցի։ -Ինչպե՞ս եք գնահատում եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողովը Հայաստանում։ -Հայերը միշտ եղել են հյուրասեր ժողովուրդ։ Նախկինում էլ միշտ եղել են միջազգային համաժողովներ։ Այլ առիթներով էլ հյուրընկալել են միջազգային խոշոր կազմակերպությունների, շատ երկրների ղեկավարների։ Բայց ինձ անհանգստացնում է, որ այս համաժողովը նվիրված է մեր բարեկամ երկրներից պաշտպանելու համար փոքրիկ խմբակին պաշտպանելու համար, որն իշխանավարելու ընդամենը մեկ ամսվա կյանք ունի։ Ես անհանգստություն ունեմ, որ նախընտրական մեկ նկար ստանալու համար խարխլվելու է տարածաշրջանային բալանսը եւ մեր ժողովուրդը կարող է դրա համար վճարել։ Նաեւ անհանգստություն ունեմ, որ դա կարող է բացել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան։ -Մենք այց ունեցանք Գյումրի։ Մեր հայրենակիցներին անհանգստացնող շատ հարցեր կան։ Ունեն մեծ բողոք թե իրենց կյանքից, թե այս իշխանականներից։ Ի՞նչ եք կարծում, առհասարակ, մեր հայ ժողովրդին ի՞նչն է անհանգստացնում։ -Ես գտնում եմ՝ առաջին հերթին անհանգստացնում են անվտանգային խնդիրները եւ իրենց կյանքի բարեկեցությունը։ Իսկ ինձ անհանգստացնում է երկրի աղքատության մակարդակը եւ դա հաղթահարելու ճանապարհները, որոնք մենք ցույց ենք տվել։ -Ո՞րն է այն ճանապարհը, որ մարդիկ կարող են հասնել այդ բարեկեցությանը եւ անվտանգությանը։ – Թիվ 3-ը։ Հղումը՝  Aravot.am

Քաղաքականություն

Պարոն Մակրոն, մենք առանց այդ էլ շատ խնդիրներ ունենք. Իշխան Սաղաթելյան

Հարգելի’ պարոն Մակրոն, հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ։ Այս մասին, ի պատասխան այսօր Երևանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը՝ գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ Նա հիշեցնում է, որ Ֆրանսիայի Հանրապետության բոլոր նախագահները տարբեր առիթներով, այդ թվում` նաև պետական այցերով, բազմաթիվ անգամներ ժամանել են Հայաստան։ «Զեզ ժառանգություն մնացած ջերմ ու ամուր հարաբերությունները տասնամյակների աշխատանքի արդյունք են, որը դուք և Փաշինյանը ցանկանում եք ոչ միայն սեփականաշնորհել, այլ նաև աղավաղել։ Ձեր աշխարհաքաղաքական շահերի համար Հայաստանի անկախության տարիները արբանյակ լինելու ժամանակաշրջան անվանելը ոչ միայն վիրավորական, այլև անընդունելի է։ Մենք առանց այդ էլ շատ խնդիրներ ունենք, որոնք, եթե իսկապես գնահատում եք մեր երկրների երկարամյա բարեկամությունը, լավ կլինի լուծել կոնկրետ քայլերով, ոչ թե Հայաստանը վերածել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի։ Իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը երբեք չդառնա որևէ մի երկրի, առավել ևս Թուրքիայի կամ Ադրբեջանի արբանյակը»,-գրել է Սաղաթելյանը։ Հղումը՝ News.am

Իրավունք

Սամվել Կարապետյանի հորդորով Կանդազը դադարեցրել է հացադուլը

Սամվել Կարապետյանի հորդորով Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը դադարեցրել է հացադուլը։ Նշենք, որ լեգենդար հետախույզ, գնդապետ Արթուր Ավանեսյանը (Կանդազը) 2 ամսով կալանավորվել է ապրիլի 28-ին եւ հենց այդ օրվանից հացադուլ հայտարրել, նրան մեղադրում են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրողներին կաշառելու փորձի համար։ Հղումը՝ Hraparak.am  

Scroll to Top