Գովազդ A1

Author name: Sose 2

Հասարակություն, Վիդեո

Տեսանյութ. Գյումրեցի տարեց կնոջ ցասումն ու Միքայել Սրբազանին պատժող դատախազների լռությունը․ ի՞նչ է կատարվել դատական նիստի ընդմիջմանը

Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, երբ մի քանի րոպերով ընդմիջվեց Շիրակի թեմի առաջնորդի դատական նիստը, Միքայել Սրբազանի աջակիցները փորձեցին զրույցի բռնվել երկու դատախազների հետ։ «Էս ինչ է, հերիք է, մեղք ենք, մենք էլ մեղք ենք», -ասաց հավատացյալ մի կին։ «Տվեք մեր Սրբազանին, թող էսօր մեր հետ տուն վերադառնա»,- բացականչեց մեկ ուրիշը։ Նրանք սակայն չբավարարվեցին միայն Միքայել Սրբազանի շահերը պաշտպանելով․ նեղվեցին նաև Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար։ Կանանցից մեկն ասաց, որ նախկինում թուրքերով բնակեցված գյուղերի եկեղեցիների խաչերը, գմբեթները Վարդան Ղուկասյանն է բերել-դրել ու որպես օրինակ՝ մեջբերեց Հայկաձորինը։ «Ինչի՞ են կալանավորել, ինչի՞, ի՞նչ է արել էդ մարդը, չի կարելի, դուք եք դատավորն ու դատախազը, արդար դատեք, չի ասում Սայաթ-Նովան»,- ասաց ըմբոստացած կինը։ Հիշեցնենք, որ երեկ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ էին Միքայել Սրբազանի երիտասարդ աջակիցները ոտքի ելել։ Կրելով Սրբազանի լուսանկարով վերնաշապիկներ, որտեղ անգլերեն գրված էր․ «Ազատություն, Միքայել Սրբազանին», նրանք բողոքի ցույց անցկացրեցին Վարդանանց հրապարակում։ Շիրակի թեմի պատշգամբներից մեկից էլ՝ ի ցույց բարձրաստիճան հյուրի, կախեցին ուշադրություն գրավող «Սրբազան հայր, մենք ձեր կողքին ենք» վերտառությամբ մեծ ցուցապաստառը։ Նրանք նաև գրավոր են դիմել Մակրոնին, որտեղ ասված է․ «Հարգելի՛ նախագահ Մակրոն, Հարգելի՛ հյուրեր, Բարի գալուստ Գյումրի։ Դուք գտնվում եք Վարդանանց հրապարակում՝ մի ամբողջ ժողովրդի հոգևոր ինքնության երկու խորհրդանիշների միջև՝ Սուրբ Աստվածածին Մայր Տաճարի և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ։ Սակայն այսօր այս տարածքը առավելապես սահմանափակման, քան ազատության խորհրդանիշ է դարձել։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ում շատերը համարում են քաղաքական հետապնդման ենթարկված անձ, ամիսներ տևած կալանքից հետո շարունակում է գտնվել տնային կալանքի տակ․ նրա ազատությունը սահմանափակված է, իսկ ձայնը՝ լռեցված։ Բացի այդ, ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շարունակում է մնալ կալանքի տակ՝ այնպիսի հանգամանքներում, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում քաղաքական շարժառիթների վերաբերյալ՝ նախորդ ամիսներին արձանագրված սպառնալիքների և ճնշումների ֆոնին։ Սա մեկուսացված դեպք չէ։ Մենք ականատես ենք զարգացումների, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտումների առնչությամբ, հատկապես՝ պետություն-եկեղեցի տարանջատման սկզբունքի տեսանկյունից։ Քաղաքական իշխանությունները նույնիսկ նախընտրական ծրագրերում ներառել են դրույթներ, որոնք վերաբերում են Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կառավարմանը՝ ներառյալ նրա ղեկավարությանը վերաբերող հարցերը։ Նման գործողությունները հանդիսանում են կրոնական հաստատության կյանքի նկատմամբ բացահայտ միջամտություն։ Առավել մտահոգիչ է նաև ճնշումը, որն ուղղված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ՝ աշխարհի հայության հոգևոր առաջնորդի, ով բախվել է մեղադրանքների և սահմանափակումների, որոնք խոչընդոտում են իր առաքելության ազատ իրականացմանը և աշխարհի տարբեր երկրներում իր հավատացյալների հետ ազատ հանդիպումներին։ Սրանք պարզապես ներքին հարցեր չեն։ Սրանք հիմնարար իրավունքների հարցեր են։ Հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ հյուրեր, Այն արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպական միությունը՝ մարդկային արժանապատվություն, կրոնի ազատություն, խոսքի ազատություն և իրավունքի գերակայություն, այսօր դրվում են փորձության առաջ։ Նման զարգացումների նկատմամբ լռությունը վտանգում է հենց այդ սկզբունքների թուլացումը։ Մենք կոչ ենք անում հստակ ուշադրության, սկզբունքային ներգրավվածության և այն իրավունքների ու ազատությունների հետևողական պաշտպանության, որոնք միավորում են ժողովրդավարական հասարակություններին։ Սա այն պահն է, երբ անհրաժեշտ է պաշտպանել այդ արժեքները ոչ միայն խոսքով, այլև գործով»։ Նշենք, որ տնային կալանքի ենթարկված Միքայել Սրբազանը երեկ Շիրակի թեմի իր կեցավայրի պատշգամբից էր հետևում Վարդանանց հրապարակում տեղի ունեցող իրադարձությանը՝ հայ-ֆրանսիական բարեկամության համերգին, որին մասնակցում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Երևանի ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 23-ին, ժամը 10-ին

Երևանի ավագանին այսօր՝ մայիսի 7–ին իր հերթական նիստն է գումարել։ Նիստի սկզբում որոշվեց, որ ավագանու հաջորդ նիստը տեղի կունենա Հունիսի 23-ին ժամը 10-ին։ Նման առաջարկով հանդես եկավ քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ավագանին մերժեց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի առաջարկը 15-րդ հարցը զեկուցվող դարձնելու վերաբերյալ։ Այն վերաբերում է Արշակունյաց պողոտա25/4 հասցեում բնակելի շենք կառուցելու համաձայնություն տալուն։ Ավագանին ընդունեց չզեկուցվող հարցերի փաթեթը և անցավ զեկուցվող հարցերի քննարկմանը։ Հղումը՝ News.am

Իրավունք

Առաջին անգամ Հայաստան է ժամանել Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն

Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեն առաջին անգամ ժամանել է Հայաստան, նրան մայիսի 5–ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Դատախազությունից NEWS.am–ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են նաև Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը, Միջազգային քրեական դատարանի գրասենյակի ղեկավար Հիրադ Աբթահին, այլք: Աննա Վարդապետյանը ողջունել է Միջազգային քրեական դատարանի նախագահին ՀՀ գլխավոր դատախազությունում և ընդգծել, որ առաջին դեպքն է, երբ Միջազգային քրեական դատարանի գործող նախագահն այցելում է Հայաստան, ինչը վկայում է Հայաստանի Հանրապետության և Դատարանի միջև համագործակցության զարգացման և խորացման հանձնառության մասին։ Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարի 1-ից դարձել է Միջազգային քրեական դատարանի անդամ՝ Հռոմի ստատուտին միացած 124-րդ մասնակից պետությունը՝ 19-րդ պետությունը` Արևելյան Եվրոպայի խմբից։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են երկկողմ համագործակցության զարգացումը և ինստիտուցիոնալ գործընկերության ամրապնդումը՝ հատկապես միջազգային հանցագործությունների քննության ոլորտում դատախազների կարողությունների զարգացման համատեքստում։ Ի թիվս այլնի, քննարկվել են նաև քրեական վարույթներով ապացույցների հավաքմանը, տուժողների և վկաների պաշտպանությանը վերաբերող մի շարք հարցեր։ Աննա Վարդապետյանը հետաքրքրություն է հայտնել Միջազգային քրեական դատարանի հետ համատեղ վերապատրաստման ծրագրերի իրականացման, տեխնիկական համագործակցության ընդլայնման և փորձի փոխանակման մեխանիզմների զարգացման վերաբերյալ։ Ընդգծվել է քրեական վարույթներով տուժողակենտրոն մոտեցման կարևորությունը։ Աննա Վարդապետյանը և Տոմոկո Ականեն վերահաստատել են արդյունավետ և թափանցիկ համագործակցության մեխանիզմներ զարգացնելու, ինչպես նաև կառուցողական երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։ Հղումը՝ News.am

Իրավունք

Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու

Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, հեռացել է առանձին սենյակ՝ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու։ Գործը հակակոռուպցիոն դատարան  է տեղափոխվել՝ Վճռաբեկ դատարանի որոշումից հետո, որով  բեկանվել էր  Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու որոշման դեմ բողոքները մասնակի բավարարելու և դրանց արդյունքում նրա նկատմամբ ընտրված ազատազրկումը 3 ամսով ծանրացնելու Վերաքննիչ դատարանի որոշումը։ Վճռաբեկ դատարանն ընդդատության խախտում էր արձանագրել և որոշել գործն ուղարկել Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության, որտեղ էլ այսօր՝ դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ, քննություն է իրականացվել։ Աղբյուրը հիշեցնում է՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, 2022թ․ մարտի 28-ին հրապարակել է Առուշ Առուշանյանի և մյուսների գործով վճիռը, որով Առուշանյանն արդարացվել է իրեն մեղսագրվող ընտրական հանցավոր ենթադրյալ արարքների դրվագով, իսկ մյուս դրվագով՝ մեղավոր ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 1 տարի 6 ամիս ժամկետով, որին հաշվակցելով Առուշանյանի՝ ութ ամիս արգելանքի տակ գտնվելու ժամկետը, դատարանը որպես վերջնական պատիժ սահմանել է ազատազրկումը՝ 6 ամիս ժամկետով, որը պայմանականորեն չի կիրառվել։ Դատարանն Առուշանյանի նկատմամբ փորձաշրջան է սահմանել 1.5 տարի ժամկետով, միևնույն ժամանակ, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը և 5 տարի ժամկետով ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու սահմանափակումը։ Արդարացվել են նաև Քարահունջ բնակավայրի ղեկավար Լուսինե Ավետյանը և ամբաստանյալներից ևս երկուսը՝ Սամվել Դինունցը և Հրայր Բաղդասարյանը, իսկ Էրիկ Աղաջանյանը և Հարութ Լալազարյանը՝ մեղավոր են ճանաչվել։ Դատական ակտի դեմ բողոքներ են ներկայացվել։  Դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ։ Պրոբացիայի ծառայությունը դիմել է Գորիսի ավագանուն՝ Առուշանյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, սակայն ավագանին մերժել է միջնորդությունը՝ արձանագրելով, որ դա իրենց լիազորություններից չի բխում։ Արդյունքում՝ ԱՆ Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում կազմվել է արձանագրություն Առուշանյանի կողմից պատժից խուսափելու մասին, և միջնորդություն ներկայացվել ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ դատավճռով նշանակված պատիժը՝ 5 տարի պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկելը ազատազրկմամբ փոխարինելու, ինչպես նաև ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումը վերացնելու և պատիժը կրելու վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Առուշ Առուշանյանը վիճարկել է ՊԾ գործողությունների իրավաչափությունը, սակայն դատարանը մերժել է բողոքը։ Դատական ակտի դեմ բողոք է ներկայացվել, որը քննվել է գրավոր ընթացակարգով և մերժվել։ Ինչ վերաբերում է Պրոբացիայի ծառայության միջնորդությանը, ապա Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վարսենիկ Մելքոնյանի նախագահությամբ, սեպտեմբերի 10-ին մասնակի բավարարել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ 2022թ․ մարտի 28-ի դատավճռով նշանակված պատիժը՝ ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքից 5 տարի ժամկետով զրկելը փոխարինելով 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկմամբ։ Այս դատական ակտը ևս բողոքարկվել է՝ թե դատախազության, թե՛ Առուշանյանի պաշտպանի կողմից։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, որոշել է մասնակի բավարարել բողոքները։ Արդյունքում՝ համակցման կանոններով մասնակիորեն գումարելով՝ դատարանը վերջնական պատիժ է սահմանել 1 տարի 11 ամիս ժամկետով ազատազրկումը։ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 10 ի որոշումը մնացած մասով թողնվել է անփոփոխ: Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բողոքներ են ներկայացվել։ 2025թ․ մարտին հայտնի դարձավ, որ բողոքները վարույթ են ընդունվել և մեկ  տարի անց միայն դրանց վերաբերյալ Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց՝ արձանագրելով, որ  խախտվել է ընդդատությունը և այդ հարցը պետք է քննարկվեր Հակակոռուպցիոն դատարանում, ըստ այդմ, գործը ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության։ Հղումը՝ Newday.am

Իրավունք

Կրակոցներ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ մայիսի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա զոհ։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչել և կա տուժած։ Մինչ կժամանեին քրեական և համայնքային ոստիկանները, նշված վայրից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի, որտեղից կարճ ժամանակ անց ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Հայաստան էլի ադրբեջանցիներ են եկել․ ովքեր են

Ադրբեջանցի փորձագետները ժամանել են Երևան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Նրանք կմասնակցեն «Երևանյան երկխոսություն 2026» միջազգային համաժողովին։ Համաժողովի օրակարգի համաձայն՝ մասնակցելու են ադրբեջանցի քաղաքագետներ Ֆարհադ Մամեդովը, Ռուսիֆ Հուսեյնովը և Զաուր Շիրիևը։ Նրանք «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության անդամներ են։ Հղումը՝ Hraparak.am

Տնտեսություն, Քաղաքականություն

ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում. Նիկոլ Փաշինյան

ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով կոչ է անում և հրավիրում տնտեսվարողներին ներդրումներ անել ՀՀ-ում: Այս մասին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարությունների շրջանակում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այսօր ԵՄ-ի կողմից հայտարարություն է ընդունվել, որով կոչ է արվում տնտեսվարողներին՝ ներդրումներ անել ՀՀ տնտեսության մեջ, նախորդող ողջ շրջանում՝ անկախությունից ի վեր, ՀՀ-ն համարվել է ներդրումների ռիսկային գոտի: Սա նույնպես պատմական նշանակություն ունեցող փաստ է, որովհետև նախկինում երբեք մենք նման կոչ, նման ուղերձ չենք հղել, չենք լսել մեր շատ միջազգային գործընկերներից»,- նշել է նա: Ըստ Փաշինյանի՝ Հայաստան-ԵՄ օրակարագն ընդլայնվել է բնական ճանապարհով, որտեղ կողմերի քաղաքական կամքն ունեցել է շատ կարևոր նշանակություն։ Նա հավելեց, որ ճիշտ ճարտարապետության վրա հենվելու պարագայում Հայաստանը կարող է լինել ոչ միայն էներգետիկ առումով ինքնաբավ երկիր, այլև էներգետիկ արտահանման պոտենցիալն էլ ավելի կարող է զարգացնել. «Հայաստանը՝ հարևան երկրների հետ համագործակցությամբ, կարող է ինտեգրվել միջազգային մատակարարման շղթաներին, երկաթուղային, ավտոմոբիլային փոխադրումներին»: Հղումը՝ Newday.am

Քաղաքականություն

Եվրոպան Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրոպայի․ Էրդողան

Այսօր Եվրոպան Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրոպայի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի խոսքերը մեջբերում է Անադոլուն։ Պետության ղեկավարը նախազգուշացրել է Եվրամիությանը այնպիսի գործողություններից և հռետորաբանությունի մասին, որոնք կարող են խաթարել Անկարայի «կառուցողական դիրքորոշումը»։ Նրա խոսքով՝ «Թուրքիան այլևս նախկինը չէ, իսկ աշխարհը չի սահմանափակվում արևմտյան պետությունների ազդեցության ոլորտով»։ Էրդողանը ԵՄ-ին կոչ է արել ընդունել, որ առանց Թուրքիայի լիիրավ անդամակցության այն չի կարող լինել գլոբալ խաղացող կամ ձգողության կենտրոն։ Անկարայի նկատմամբ Բրյուսելի դիրքորոշումը նա անվանել է «կարճատես»։ Էրդողանի կարծիքով՝ Եվրոպան Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ Եվրոպայի, և այդ կախվածությունը միայն կաճի։ Թուրքիան Եվրոպական միության (այն ժամանակ՝ Եվրոպական տնտեսական համայնքի) հետ ասոցիացման համաձայնագիր է ստորագրել 1963 թվականին և անդամակցության պաշտոնական հայտ է ներկայացրել 1987 թվականին։ ԵՄճին միանալու շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին և բազմիցս կասեցվել են քաղաքական տարաձայնությունների պատճառով։ Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Ոստիկանները Աշոտյանի ակցիան ընդհատեցին եւ նրան հրելով հեռացրին նախագահական նստավայրի առջեւից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ ԵՄ գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի մի մասն է: «Վատ է, որ այս գագաթնաժողովը կազմակերպվել է  որպես Փաշինյանի նախընտրական արշավի մաս: Երեկվա նիստին Ալիեւի  հոխորտանքներին ի պատասխան, որոնք հնչել էին թե եվրոպացիների, թե Հայաստանի հասցեին, եվրոպացիների մասով պատասխանեց ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլլան: Պարզվեց, որ Մեցոլլան ավելի լավ «տղա» էր, քան Նիկոլ Փաշինյանը, ով նստած էր այնտեղ ու մի պու անգամ չհանեց ի պաշտպանություն հայության ու հայկականության»,- նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը: Նա նկատեց, որ երբ հերթը հասնում է եվրոպացիների շահերին, ի դեմս Մեցոլլայի արձագանքի, տեսնում ենք, որ եվրոպացիները լավ էլ կարողանում են արտահերթ ելույթներ ունենալ. «Եվ պաշտպանել իրենց  շահը, իսկ մեր շահը պաշտպանող չկա»: Հղումը՝ Aravot.am

Scroll to Top