Գովազդ A1

Author name: Sose 2

Հասարակություն

Երբ կնշվի Վերջին զանգը

Այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում վերջին զանգի միջոցառումները նախատեսված է անցկացնել մայիսի 22–ին՝ 5–օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, մայիսի 23–ին՝ 6–օրյա շաբաթվա դեպքում: Հղումը՝ hraparak.am  

Քաղաքականություն

Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը

Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը 19-րդ դարում արգելեց Օսմանյան կայսրությունում հիշատակել Արարատ լեռը, որովհետև Արարատը հայերի ինքնության և ազատության խորհրդանիշներից էր: Հիշեցնեմ, որ Արարատ լեռն այդ ժամանակ Թուրքիայի կազմում չէր: 21-րդ դարում Հայաստանի «ինքնիշխան» ժեխապետը արգելեց Հայաստանում հիշատակել Արարատ լեռը, որը հայերի ինքնության և ազատության խորհրդանիշներից է: Հիշեցնեմ, որ Արարատ լեռը ՀՀ կազմում չէ: Այսպիսով, պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Արյունոտ սուլթան Համիդը և Ժեխապետ Նիկոլը: Սրանց միավորում է երկու բան. երկուսի երակներում էլ մասամբ հայի արյուն է հոսել: երկուսն էլ ատել են հայերին, ատել են հայերի ինքնությունը, պատմությունը, սիմվոլիզմը, սպանել ու գաղթական են դարձրել հազարավոր հայերի: Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից Հղումը՝ hraparak.am  

Իրավունք

Արթուր Ավանեսյանը` Կանդազը, հացադուլ է հայտարարել

Արթուր Ավանեսյանը` Կանդազը, իրականացնում է հացադուլ: Հացադուլ՝ Հայաստանում անարդարության վերացման և քաղաքական հետապնդումների դեմ, հանուն մարդու իրավունքների, հանուն մեր արժանապատվության: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը: «Մենք այնպիսի օրերում ենք ապրում, որ մեր 30 տարվա զինվորականը, ով թշնամու ահուսարսափն էր, այսօր հայաստանյան բանտում է և ստիպված իրականացնում է հացադուլ»,-նշել է նա: Հովսեփյանը հավելել է, որ իրավապահների կողմից տարածված ձայնագրություններում խոսք չկա ընտրակաշառքի մասին, այլ խոսք կա հողերը պահելու, բնակարաններ կառուցելու և աշխատատեղեր ստեղծելու մասին: Հղումը՝ newday.am

Իրավունք, Քաղաքականություն

Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ ցանկ

Ստորև մարդկանց ցանկ է, որոնք այս պահին ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ են։ Հարցս փաստաբաններին, քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին. ո՞ւմ եմ բաց թողել. «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Սամվել Կարապետյան Արթուր Ավանեսյան (Կանդազ) Ֆելիքս Աբրահամյան Զմրուխտ Հովհաննիսյան Հասմիկ Ամիրզադյան Մեսրոպ Մեսրոպյան Հարություն Մեսրոպյան Էդուարդ Անտոնյան «ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյան Վահագն Չախալյան Արթուր Սարգսյան Իգոր Սարգսյան Կարո Օկումուշյան ՀԱԵ Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյան Համբարձում Ներսիսյան (Վեհափառի եղբորորդի) Գևորգ Ներսիսյան (Վեհափառի եղբայր) «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Խաչիկ Գալստյան Արամ Քոչարյան «Հայրենիք» ՀՀԿ Դավիթ Համբարձումյան Մովսես Քարտաշյան ԱՆՏԻՖԵՅՔ Վազգեն Սաղաթելյան ԱՅԼ Աշոտ Մինասյան Կարեն Վրթանեսյանի էջից Հղումը՝ hraparak.am  

Քաղաքականություն

Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ Ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ համակարգմամբ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցերի շուրջ աշխատանքներ ընթանում են, և որ «որևէ վայրկյան չեն հապաղում, չեն դանդաղում, հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում»։ Տիկի՛ն Ավանեսյան, եթե իսկապես ուշադիր հետևում եք իրավիճակին և տեղյակ եք խնդիրների մասին, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ կոնկրետ գործողություններ են իրականացվում՝ բացի «ուշադիր հետևելուց»։ Մարդիկ ունեն առողջական խնդիրներ և հաճախ շարունակում են մնալ անտեսված վիճակում։ Բաքվում պահվող բոլոր հայերին վերադարձնել չեք կարողանում, փաստ է։ Բայց այցելել գոնե կարո՞ղ եք։ Առաջարկում եմ՝ ուշադրությամբ հետևելուց զատ, մեկ անգամ այցելել և անձամբ ծանոթանալ նրանց առողջական վիճակին։ Գուցե այդ ժամանակ հաջողվի որևէ գործուն քայլ իրականացնել այդ ուղղությամբ։ Ադրբեջանի փոխվարչապետը կարող է գալ Հայաստան, իսկ Դուք Բաքու գնալ չե՞ք կարող։ Չէ՞ որ փոխադարձության սկզբունքով են Ադրբեջանի հետ մեր հարաբեությունները կառուցվում՝ ըստ ձեր իշխանության հայտարարությունների։ Պատրաստ եմ Ձեզ ուղեկցել այդ այցի ընթացքում։ Կսպասեմ արձագանքի։ Մանե Թանդիլյան «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Հղումը՝ hraparak.am  

Քաղաքականություն

Որոշվել է ավելի քան 300․000 ադրբեջանցի վերաբնակեցնել հետևյալ քաղաքներում և գյուղերում․ Գաբրելյանով

Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովն, անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի երևանյան այցին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես խոստացել է՝ ռուսական աղբյուրներից ստացված հավաստի տեղեկություններ։ Աղբյուրները հայտնում են, որ այցը կապված է Փաշինյանի՝ Բաքվի նկատմամբ ստանձնած պարտավորության հետ՝ Հայկական ԽՍՀ գոյության ընթացքում իրենց կոմպակտ բնակության վայրերը վերադարձնելու վերաբերյալ։ Որոշվել է ավելի քան 300,000 ադրբեջանցի վերաբնակեցնել հետևյալ քաղաքներում և գյուղերում՝ Կոտայքի մարզի Արզական, Կարենիս և Մարմարիկ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սոթք, Ախպրաձոր, Ծաղկունք, Լճափ և Ծովազարդ (Սևանա լճի մոտ, սահմանակից է այժմյան Ադրբեջանի Քելբաջարին), Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Գրիբոյեդով և Հայկաշեն, ինչպես նաև Արագածոտնի մարզի Բազմաղբյուր և Սարալանջ։ «Մեծ վերաբնակեցում» ծրագրի իրականացումը կսկսվի ընտրություններից անմիջապես հետո։ Այդ ժամանակ կստորագրվի նաև Սյունիքի մարզի «Ընդհանուր տուն» նախագծի վերաբերյալ համաձայնագիր»։ Հղումը՝ hraparak.am  

Քաղաքականություն

Գեղամ Մանուկյանն Աննա Վարդապետյանին մեղադրել է փաստերի կեղծման մեջ

Տիկին Վարդապետյան, մանրամասն զեկուցում, հպարտանում եք, որ խափանման միջոց կալանքը քիչ է կիրառվել։ Քանի՞ կոպեկի արժեք ունի այդ Ձեր հաշվետվությունը։ Այս մասին ապրիլի 29-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա, մասնավորապես, հիշեցրել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորման մասին։ «Ի՞նչ խղճով եք եկել Ազգային Ժողով։ Անցած տարի Դուք ստով, կեղծիքով մոլորեցրել եք բոլոր պատգամավորներին և կալանքի եք տարել մեր գործընկեր Արթուր Սարգսյանին։ Սուտ փաստեր եք հրապարակել, ասել եք՝ ինչ-որ աստղիկներ կան, որ «պակրիշկեքի» տակ պետք է ծակեին, որը քրեական գործ է։ Հիմա դատն է գնում, չկա այդ փաստը։ Խոսում եք գյուլլելու մասին։ Պարզվում է, որ սուտ է, կեղծիք է, չկա նման բան, լրիվ մանիպուլացվել է», — ասել է Մանուկյանը։

Քաղաքականություն

ԱԳՆ–ն հաստատեց՝ Մուստաֆաևը Երևանում է

«Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն»,–հայտնեցին ԱԳՆ–ից: Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ներում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Նշենք, որ Շահին Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։ Հղումը՝ news.am

Իրավունք

2025 թվականին Հայաստանում արձանագրվել է հանցավորության մակարդակի նվազում․ Գլխավոր դատախազ

2025 թվականին Հայաստանում արձանագրվել է հանցավորության մակարդակի նվազում։ Այս մասին ապրիլի 29-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ ներկայացնելով ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության հաղորդումը։ Մասնավորապես, 2025 թվականի ընթացքում կատարվել է 40722 հանցագործություն (2024 թվականին՝ 42057), որոնցից 18857-ը՝ Երևան քաղաքում (2024 թվականին՝ 19877)։ «2024 թվականի համեմատ՝ 2025 թվականին հանցագործությունների թիվը նվազել է 1335 դեպքով կամ 3,2%-ով», — ասել է Վարդապետյանը։ Գլխավոր դատախազի խոսքով՝ 2025 թվականին արձանագրվել է նաև հանցագործությունների բացահայտման ցուցանիշի աճ։ «2025 թվականին այս ցուցանիշը կազմել է 29,7%՝ 2024 թվականի 22,8%-ի դիմաց։ Այսպիսով, 2024 թվականի համեմատ՝ 2025 թվականին բացահայտման ցուցանիշն աճել է 6,9%-ով», — պարզաբանել է գերատեսչության ղեկավարը։ Միևնույն ժամանակ, կատարված 40722 հանցագործությունների բացարձակ մեծամասնությունը՝ 82,6%-ը, կազմում են թեթև (20041 դեպք կամ 49,2%) և միջին ծանրության (13585 դեպք կամ 33,4%) հանցագործությունները։ 2024 թվականի համեմատ, ընդհանուր հանցագործությունների կառուցվածքում ծանր և հատկապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը նույնպես նվազել է (0.9%-ով)։ 2024 թվականին այս ցուցանիշը կազմել է 18.3%, իսկ 2025 թվականին՝ 17.4%։ Հղում՝ news.am

Քաղաքականություն

Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ

«Մանր ու միջին մակարդակի իշխանության տարբեր ներկայացուցիչներ առաջ են տանում հետևյալ թեզը․ թե բա Արթուր Ավանեսյանը՝ նույն ինքը լեգենդար Կանդազը, եթե իսկապես այդպիսի լեգենդար հետախույզ է, ապա հասարակ հեռախոսազանգով չէր բռնվի։ Ինչ խոսք, համաձայն եմ․ մեր տեղական նշանակության հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանական նույնատիպ կառույցը։ Մերոնք կարողանում են սեփական քաղաքացիներին առավոտից մինչև երեկո այնպես հետևել, որ մարդ չպլստա։ Կանդազին չէին կարողանում բռնել ադրբեջանական համապատասխան կառույցները, երբ նա տարբեր խնդիրներ էր կատարում, և, ըստ ՔՊ-ականների թեզի, մեր «բարեփոխված» հատուկ ծառայությունները վերջապես կարողացան բռնել լեգենդար հետախույզին»։ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը Հղում՝ hraparak.am  

Scroll to Top