Ո՞ր փողոցները փակ կլինեն EPC Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի համար
Հարգելի՛ քաղաքացիներ,Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։ 📌 Մասնավորապես՝ մայիսի 2-ին ժամը 7։30-13։00 փակ են լինելու՝ ✔️ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,✔️ Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,✔️ Հանրապետության հրապարակը, ✔️ Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, ✔️ Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,✔️ Ագաթանգեղոսի — Գրիգոր Լուսավորչի — Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,✔️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,✔️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,✔️ պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։ 📌 Մայիսի 3-ին՝ ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ: Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝Լեոից-Ձորափ հատվածը Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն. ✔️ Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան — Զաքյան և Սայաթ-Նովա — Աբովյան խաչմերուկներից․✔️ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի — Գ. Լուսավորչի — Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,✔️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,✔️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը: Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝ ✔️ Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,✔️ Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում: 📌 Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.✔️ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,✔️ Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը: Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև ✔️ Հանրապետության հրապարակը, ✔️ Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, ✔️ Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,✔️ Ագաթանգեղոսի — Գրիգոր Լուսավորչի — Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,✔️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,✔️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը: 📌 Մայիսի 5-ին՝ ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու. ✔️ Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,✔️ Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,✔️ Աթենքի փողոցը,✔️ Ծիծեռնակաբերդի խճուղին,✔️ Մաշտոցի պողոտան,✔️ Սայաթ-Նովայի պողոտան,✔️ Աբովյան փողոցը✔️ Բաղրամյան փողոցը: Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։ Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ: Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Հղումը՝ news.am










