Գովազդ A1

Հասարակություն

Հասարակություն

Ուշադրություն․ կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է․ «Արտասահմանյան հեռախոսահամարներով ՆԳՆ և պետական այլ գերատեսչությունների անունից մասսայական հաղորդագրություններ են ուղարկվում մեր քաղաքացիներին և առաջարկում որոշակի գործողություններ կատարել։ Անտեսեք այդ հաղորդագրությունները»։ Հղումը՝ Hraparak.am

Իրավունք, Հասարակություն

Վարորդական իրավունքի վերականգնում՝ 50 000 դրամով. ՆԳՆ-ն ներկայացրել է Փաշինյանի առաջարկած նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների վկայականները վերականգնելու առաջարկն արդեն հանրային քննարկման է դրվել։ Այս մասին տեղեկանում ենք e-draft.am հարթակից։ Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ ներքին գործերի նախարարությունը: Գործող օրենքի համաձայն` վարելու իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումն իրականացվում է քննությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե ոչ։ «Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկա մոդելը։ Արդյունքում զրկման ժամկետի ավարտից հետո վարորդներին 13-ի փոխարեն 6 տուգանային միավոր կտրամադրվի, ինչպես նաև 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ։ Վարորդները պետք է այդ ժամանակ նաև սահմանված պետական տուրք վճարեն` 50 000 դրամ։ Երկրորդ կամ հաջորդ անգամ վարելու իրավունքից զրկվելու դեպքում վարելու իրավունքը հնարավոր կլինի վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո»,– ասված է նախագծում։ 6 տուգանային միավորը փորձաշրջանի ընթացքում սպառելու դեպքում վարորդը 1 տարով կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Միաժամանակ առաջարկվում է սահմանել անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ կրկին 1 տարվա փորձաշրջանով։ Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ առաջարկ արեց իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկվել են վարելու իրավունքից` քննություն չեն հանձնի այդ իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր կունենան։ Նշենք, որ ըստ ՆԳՆ տվյալների՝ նախորդ տարի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է 5435 անձ, որից 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում։ Հղումը՝ News.am

Հասարակություն

Հ1-ի եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբերհարձակման

Հայտարարություն Վերջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբերհարձակման։ Հարձակման թիրախը Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր, որից հետո փորձեր են կատարվել խաթարելու նաև Հանրային հեռուստաընկերության ալիքների բնականոն հեռարձակումը։ Բարեբախտաբար, ձեռնարկված օպերատիվ և տեխնիկական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խափանումները, և հարձակման փորձերը որևէ էական ազդեցություն չեն ունեցել։ Տեղի ունեցածով զբաղվում են իրավապահ մարմինները: Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն

Մասիս քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա 2 զոհ և 2 տուժած

Մասիս քաղաքի 4-րդ փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Ըստ նախնական տվյալների՝ կա երկու զոհ և երկու տուժած․ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոն և ստանում են համապատասխան բուժօգնություն։

Իրավունք, Հասարակություն, Քաղաքականություն

Փաշինյանին քննադատողները ՝ խուլիգան, լրագրողին պախարակողները ՝ոչ

Քննչական կոմիտեն վարույթ չի հարուցել Newday.am կայքի խմբագիր Անի Գեւորգյանի՝ ոստիկանությանը հասցեագրած բողոքի հիման վրա, համաձայն որի մայիսի 15-ին ՔՊ-ի աջակից Ռուստամ Ավագյանը Արմավիրի կենտրոնական հրապարակում խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությունը, վիրավորել, հետապնդել՝ փորձելով նվաստացնել լրագրողին։ Անի Գեւորգյանը բողոքը հասցեագրել է Գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ։ Ինչպես նաև 237 հոդվածով նախատեսված արարքի վերաբերյալ։ «ՀՀ քաղաքացի Ռուստամ Ավագյանը 15.05.2026թ․-ին Արմավիր քաղաքի կենտրոնում ՔՊ քարոզարշավի ժամանակ խոչընդոտել է իմ մասնագիտական գործուենությանը՝ միջամտելով քաղաքացիների հետ հարցազրույցին, վարկաբեկող հայտարարություն արել, ես քաղաքացիների հետ զրույցը ընդահատել եմ՝ գնալով նույն տարածքի այլ հատված, սակայն վերջինս հետապնդել է ինձ, փորձել է, ներգրավելով նաև այլ մարդկանց իմ վրա ճնշում գործադրել, որպեսզի չշարունակեմ մասնագիտական գործունեությունս, ինչպես նաև նվաստացնի ինձ։ Խոչընդոտելը դրսևորվել է նրանով, որ ես չեմ կարողացել ավարտել քաղաքացիների հետ հարցազրույցը, ստիպաված եմ եղել լքել այդ հատվածը։ Խոչընդոտումը դրսևորվել է նրանով, որ սահմանափակվել իմ ազատ աշխատանքը, դիտավորյալ հոգեկան հարկադրանք է կիրառվել՝ նաև հնչեցնելով իմ մերձավորի՝ երեխայի վերաբերյալ վարկաբեկող հայտարարություն։ Նա լկտի բառապաշարով, ատելության խոսքով հետապնդել է ինձ քարոզարշավին եկած բազմաթիվ մարդականց մոտ։ Ես բարձրախոսը դեպի նրան չեմ ուղղել, որպեսզի գոնե ուղիղ եթերին հետևողների համար լսելի չլինեն նրա ատելության խոսքերը, վիրավորանքները։ Սակայն նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն պատկանող «Rustam Avagyan» անվամբ օգտահաշվի կիրառմամբ, իրականացրել է 1 րոպե 43 վայրկյան տևողությամբ ուղիղ հեռարձակում, որի ընթացքում տեսախցիկը ուղղելով դեպի ինձ՝ իմ հասցեին հնչեցրել է հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ, նվաստացնող արտահայտություններ։ «Երկրագնդի ամենակեղտոտ լրագրողն ա, ժողովուրդ ջան միակ լրագրողն ա, որ զոհված զինծառայողների ծնողներին վարկաբեկում ա ամենավերջին ձևով․․․ այլանդակ Անի։ Քաղաքականությունը կապ չունի սրա հետ, սա զոհված զինծառայողների գնով ապրող փողոցային ա․․․ դու թափթփուկ ես, խայտառակություն ես Հայաստանի Հանրապետությունում, դու լիլիպուտ ես, անչափահաս թափթփուկ Անին ա․․․ երեխուդ հորը ման արի»» իր հաղորդման մեջ դեպքի մանրամասներն այսպես է ներկայացրել լրագրողը՝ դատախազությունից ակնկալելով քննարկել քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։ Լրագրողը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ օրեր առաջվա միջադեպը գուցե չլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի այլ աջակիցներ, որոնք հարձակում էին գործել իր վրա, պատժված լինեին․«Կա երկու քրեական գործ, որոնցով պիտի պատժվեին եւ դատարանի երկու որոշում, համաձայն որոնց պետք է ներողություն խնդրեին, ոչ մեկն էլ տեղի չի ունեցել, ինչն էլ ծնում է նոր հանցագործություն»։ Հղոմը՝ Newday.am    

Հասարակություն, Քաղաքականություն

Վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Չալաբյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Սիրելի բարեկամներ, Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը, մայիսի 18-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի շրջանակներում, գռեհիկ կերպով վիրավորել է իրեն մոտեցած քաղաքացուն, ինչպես նաև անթաքույց բռնության կոչեր հնչեցրել և սպառնալիքներ է տեղացել իր քաղաքական մրցակիցների նկատմամբ։ Դիմումի առաջին և վերջին էջը կցում եմ, և հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի այն պատշաճ ընթացք ստանա։ Եթե դուք էլ եք ձեզ վիրավորված համարում Նիկոլ Փաշինյանի գռեհիկ և սպառնալից արտահայտություններից, կարող եք նմանատիպ պահանջ ներկայացնել նույն հանձնաժողովին։ Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն, Քաղաքականություն

Պոլիկլինինիկայի տնօրենը զանգել է Փաշինյանի հետ վիճած կնոջը եւ հրահանգել` դիմում գրել

Արաբկիրում այսօր Փաշինյանի հետ վիճած կինը Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակից է, տեղեկություններ տարածվեցին, որ միջադեպից հետո նրան ազատելու են աշխատանքից։ Մեր տեղեկություններով` ընդդիմադիր կնոջը պոլիկլինիկայի տնօրենը զանգահարել է եւ ասել` ազատման դիմում գրիր, կինն էլ պատասխանել է` ազատման դիմում չի ներկայացնելու։ Արփինե Սողոյանի աղջիկը` Տաթեւիկը մեզ ասաց, որ հրահանգ եղել է` այլ մեկնաբանություն չտալով։ Հղումը՝ Hraparak.am

Իրավունք, Հասարակություն

Վեճ և ծեծկռտուք. «Կալիֆորնիա» գիշերային ակումբի բարմենին նախ դրսում, ապա ներսում ծեծել են և հնչեցրել հայհոյանքներ

Մայիսի 15-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ  Արգավանդի խճուղու «Կալիֆորնիա» գիշերային ակումբում քաղաքացի են ծեծում, հաղորդում է Shamshyan.com–ը։ Ոստիկանության ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ մայիսի 15-ին՝ ժամը 06։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 40-ամյա Վահան Թ․-ն իր ընկերների հետ միասին գտնվելով «Կալիֆորնիա» գիշերային ակումբում նկարահանելու հարցի շուրջ խոսակցություն են ունեցել նույն ակումբի բարմեն Երևանի բնակիչ 32-ամյա Մելքոն Մ․-ի հետ, որից հետո խոսակցությունը շարունակելու նպատակով վերջինիս հրավիրել են դուրս, որտեղ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել Մելքոն Մ․-ի մարմնի տարբեր հատվածներին, այնուհետև տեղափոխել են ակումբի ներսի հատված, որտեղ շարունակել են նույն վարքագիծը, հնչեցրել են հայհոյանքներ և հարվածներ են հասցրել բարմենին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից  ձեռնարկվում են միջոցառումներ Վահան Թ․-ին հայտնաբերելու, դեպքի մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին։ Հղումը՝ News.am

Հասարակություն

Երևանում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչների կողմից անհատ ձեռնարկատեր Գագիկ Ստեփանյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (ք․ Երևան, Մամիկոնյանց փողոց) իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ, մասնավորապես՝ — արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, — արտադրական շինությունների առաստաղների մի մասը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, — սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում: ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը, հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ: Հղումը՝ News.am

Scroll to Top