Գովազդ A1

Հասարակություն

Հասարակություն, Քաղաքականություն

Էս ի՞նչ նոր զինանշան է

«Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սքյուզմի, էս ինչ նոր զինանշան է Հայաստանի Հանրապետությունում, ո՞վ գիտի: Ավելացնեմ պաշտոնական Զինված Ուժերինը, որ համեմատեք և հասկանաք՝ նույնը չէ։ Գույնն էլ կասկածելի նման ա ՔՊ-ի էս վերջին պաստառների գույնին. Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով, պրիվետ»։ Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն

Ներկայումս թիրախում են iPhone բջջային հեռախոսների օգտատերերը. Կիբեռոստիկանության զգուշացումը

Դեռևս շարունակվում են արտասահմանյան հեռախոսահամարներով ՀՀ ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը։ Այս մասին կրկին զգուշացում է տարածել Կիբեռոստիկանությունը։ «Ներկայումս թիրախում են iPhone բջջային հեռախոսների օգտատերերը, ովքեր նման հաղորդագրությունները ստանում են iMessage համակարգի միջոցով։ Կրկին անգամ հորդորում ենք չարձագանքել նմանատիպ հաղորդագրություններին, չբացել կցված հղումները և չտրամադրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։ Անհրաժեշտ է անմիջապես արգելափակել և որպես Spam/Junk նշել նման հաղորդագրություններ ուղարկող հեռախոսահամարները կամ հասցեները։ Հղումը՝ News.am

Հասարակություն, Նորություններ

12-ամյա Լինա Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2014 թվականին ծնված Լինա Հակոբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112։ Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն, Քաղաքականություն

Անտեսեք Նիկոլի խոսքերը, հունիսի 7-ին արեք ձեր գործը․ Գաբրիելյանով

Երբ մի անգամ հորս ասացի, որ այսինչը մեկ մի բան է ասում, մեկ՝ այլ հակասող բան, նա ասաց. «Ինչո՞ւ լսել հիմարին․․․»։ Հետևաբար, ես կոչ եմ անում հայերին չլսել հիմար Փաշինյանին և անել իրենց գործը։ Հունիսի 7-ին պետք է գնալ ընտրությունների և քվեարկել կամ Սամվելի (Կարապետյանի), կամ Ռոբերտի (Քոչարյանի), կամ էլ՝ Գագիկի (Ծառուկյանի) օգտին։ Կատարեք ձեր գործը։ Ուշադրություն մի դարձրեք այդ խելագար Նիկոլի խոսքերին։ Արամ Գաբրիելյանով Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն, Քաղաքականություն

Ձեր սերունդը չպետք է հարմարվի այս իրականությանը․ ձեր սերունդը պետք է փոխի այն. Արման Թաթոյան

Արման Թաթոյանի ուղերձը «Վերջին զանգի» կապակցությամբ. Սիրելի՛ շրջանավարտներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա՝ «Վերջին զանգի» կապակցությամբ։ Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհակալություն ևս մեկ սերունդ կրթելու, ձևավորելու և կյանքի ճանապարհ ուղեկցելու ձեր անգնահատելի առաքելության համար։ Այսօրվա «Վերջին զանգ»-ով, սիրելի՛ շրջանավարտներ, սկսվում է ձեր կյանքի նոր և կարևոր փուլը՝ պատասխանատվության, ինքնուրույն որոշումների և սեփական ճանապարհը կառուցելու փուլը։ Վաղը հենց դուք եք լինելու այս երկրի տերը և այն որոշումների վրա ազդող ուժը, որոնք ձևավորելու են Հայաստանի ապագան։ Ձեր սերունդը չպետք է հարմարվի այս իրականությանը․ ձեր սերունդը պետք է փոխի այն։ Եվ առաջիկա ընտրությունները դրա հնարավորությունն են։ Գնացե՛ք ընտրության, եթե ուզում եք ապրել մի երկրում, որտեղ պետական բուհերում կրթությունն անվճար է, որտեղ պետությունը մինչև ձեր աշխատելը հոգում է նաև մասնավոր բուհերում կրթության ու կեցության ծախսերը, որտեղ դուք և ձեր ապագա երեխաները կունենաք որակյալ կրթական ու առողջապահական համակարգ։ Գնացե՛ք այս ընտրություններում ձեր փնտրած արդարության հետևից։ Քվեաթերթիկ 6 Հղումը՝ Newday.am

Հասարակություն

Հնարամիտ արցախցիները գտել են տարբերակը

Տեւական ժամանակ է արցախցիները բախվել են ՀՀ քաղաքացիություն ստանալու խնդրին, ամիսներով նրանց դիմումները քնեցվում են անձնագրայիններում, հստակ պատասխաններ չեն տրվում, թե ինչու են ուշացնում քաղաքացիություն շնորհելու գործընթացը։ Սակայն պարզվում է՝ նախընտրական շրջանում սայլը տեղից շարժվել է, մեզ պատմեցին, որ հնարամիտ արցախցիները անձնագրայինների աշխատակիցներին հավաստիացնում են, որ նիկոլական են, իշխանության աջակիցն ու պոտենցիալ ընտրողը եւ իրենց համար կարեւոր է մինչեւ հունիսի 7-ը հարցին լուծում տրվի, որ գնան ու ՔՊ-ին ձայն տան եւ շատ արագ ստանում են իրենց անձնագիրը։ Հղումը՝ Hraparak.am

Եկեղեցի, Հասարակություն

Մենք պետք է մեր ձայնով պաշտպանենք Մայր Եկեղեցին կեղծ բարեփոխիչներից.Արքեպիսկոպոս Եզրաս

«Մենք չենք կարող արժեզրկել մեր ձայնը, որովհետև հենց այդ ձայների ամբողջությամբ պետք է պաշտպանենք մեր հավատը և Մայր Եկեղեցին կեղծ բարեփոխիչներից»։ Այս մասին հայտարարել է պատրիարքական էքզարխը, Ռուսական և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Հայ Առաքելական Եկեղեցու արքեպիսկոպոս Եզրասը։ Նա բոլորին կոչ է անում մասնակցել Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններին՝ հանուն Հայաստանի երկարակեցության, հանուն ուժեղ Հայրենիքի, հանուն հայկական ինքնության պահպանման, արդարության և համերաշխության հաստատման, ինչպես նաև ազգային արժանապատվության վերականգնման։ Արքեպիսկոպոսի ուղերձում ասվում է. «Սիրելի զավակներ հայ ժողովրդի։ Ինչպես ձեզ հայտնի է, հունիսի 7-ին հայրենիքում տեղի են ունենալու վճռորոշ խորհրդարանական ընտրություններ, որոնք կանխորոշելու են մեր Հայրենիքի և հայկական պետականության գոյության հարցը։ Մենք կանգնած ենք գոյութենական սահմանի առջև… Ուստի մեզանից յուրաքանչյուրը, որպես իր ժողովրդին սիրող ու անտարբեր չմնացող հայ քրիստոնյա, որպես պատասխանատու և օրենքապահ քաղաքացի, ունի սուրբ պարտք և իրավունք անվերապահորեն մասնակցելու ընտրություններին, որով մենք կփրկենք մեր ինքնության սյուները, մեր ազգային սրբությունները, մեր Հայրենիքն ու պետականությունը կործանումից։ Եկեք չմեղանչենք անտարբերությամբ, որպեսզի հետագայում չստիպվենք խոնարհած գլխով մեր երեխաների առաջ ընդունել մեր մեղքը այն բանի համար, որ 2026 թ. ընտրություններում սեփական անտարբերության պատճառով մեր իսկ Հայրենիքում զրկվել ենք հայկական անձնագրից, ինչպես արցախահայերը՝ Արցախում։ Մենք չենք կարող արժեզրկել մեր ձայնը, որովհետև հենց այդ ձայների ամբողջությամբ պետք է պաշտպանենք մեր հավատը և Մայր Եկեղեցին կեղծ բարեփոխիչներից։ Ուրեմն՝ գործի, դեպի ընտրատեղամասեր։ Կատարենք ընտրություն հանուն Հայաստանի երկարակեցության, հանուն ուժեղ Հայրենիքի, հանուն հայկական ինքնության պահպանման, արդարության և համերաշխության հաստատման և ազգային արժանապատվության վերականգնման։ Ես անվերապահորեն հավատում եմ մեր ժողովրդի իմաստուն և արդար որդիներին, նրանց հավատարմությանը հոգևոր-ազգային արժեքներին, Հայրենիքին և Մայր Եկեղեցուն, ինչպես նաև նրանց խղճամիտ ընտրությանը։ Թող Աստծո օրհնությունն ու օգնությունը մեզ բոլորիս հետ լինեն առաջիկա ճակատագրական ընտրություններում»։ Հղումը՝ News.am

Իրավունք, Հասարակություն

Էջմիածնում շիրմաքարի համար տեղափոխված հսկայական քարը ընկել է քաղաքացու վրա. վերջինս տեղում մահացել է

Մայիսի 19-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում ահազանգ է ստացվել շտապբուժօգնությունից և հայտնել են, որ կանչով մեկնել են Վաղարշապատ քաղաքի Մարգարայի խճուղի, որտեղ գերեզմանների մոտ հայտնաբերել են տղամարդու մարմին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկանները պարզել են, որ Էջմիածին քաղաքի բնակիչ 49-ամյա Մ․ Հ․-ն, ով հանդիսանում էր «Մերի Բոյաջյան» ԱՁ-ի շրջանակներում գործող Էջմիածին-Մարգարա խճուղի հասցեում գտնվող քարի արտադրամասի աշխատանքները համակարգող և պարտավոր լինելով պահպանել շինարարական աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման՝ օրենսդրությամբ սահմանված կանոններն ու պահանջները, չի կատարել դրանք, ինչի արդյունքում նույն օրը՝ ժամը 18։20-ի սահմաններում, շիրմաքարի համար օգտագործվող մեծ քարաբեկորը «KamAZ» մակնիշի բեռնատարից իջեցնելու ժամանակ ընկել է նշված արտադրամասում որպես բանվոր աշխատող 56-ամյա Հրաչիկ Մ․-ի վրա, ով տեղում մահացել է։ Հղումը՝ News.am

Հասարակություն, Քաղաքականություն

Նոր տարածք չհանձնելու ճանապարհն իշխանափոխությունն է․Վարդանյան

Google Maps-ը հայկական Տիգրանաշենը փոխել է ադրբեջանական անունով և ցույց է տալիս որպես Ադրբեջան, այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Եթե լավ չպատկերացրեցիք` ՀՀ Արարատի մարզի տարածը Google- ճանաչում է որպես Ադրբեջան: Ու սա կարող է փոփոխված լինել միայն համապատասխան պետական կառույցներից ստացված տվյալների արդյունքում: Դե եթե ունես «ղեկավար» ով հայկական գյուղերն անվանում է ադրբեջանական անունով ուրեմն այդ պայծանավորվածություններն արդեն կան, ուղղակի հասարակությանը չեն ասում, որ քվե չկոուցնեն ու էլի փաստի առաջ կանգնեցնեն ու ասեն, եթե չտանք պատերազմ կլինի: Ու սա դեռ նախընտրական շրջան է, պատկերացրեք ինչ է լինե,ու քպ վերարտադրվելուց հետո: Իսկ իրականում նոր տարածք չհանձնելու ճանպարհն իշխանափոխությունն է»: Հղումը՝ News.am

Հասարակություն, Քաղաքականություն

Փաշինյանի պաստառը փակցրել են Եղեռնի հուշաքարի վրա, աղմուկ է

Գեղարքունիքի Մարտունի համայնքի վարչական ղեկավարներն արձակուրդ են վերցրել ու լծվել գյուղերում ՔՊ-ի օգտին ձայն հավաքելու գործին: Արծվանիստ համայնքում հուշարքարին Նիկոլ Փաշինյանի քարոզաշավի պաստառն են փակցրել և առանձին 16 թիվը: Արծվաշենցիները մեզ հետ զրույցում ասացին, որ այդ հուշաքարը եղեռնի զոհերի հուշաքարն է, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին իրենք ծաղիկներ են խոնարհում: Գյուղում մեծ աղմուկ է բարձրացել, որից հետո այդ պաստառը հեռացրել են հուշաքարից: Արծվանիստ բնակավայրի վարչական ղեկավար Ռուբիկ Սիրականյանին հարցրինք՝ ինչո՞ւ եք թույլ տվել, որ Եղեռնին նվիրված հուշաքարի վրա ՔՊ-ի պաստառը փակցնեն, չէ՞ որ օրենքով սահմանված կարգով արդեն իսկ նշված է, թե համայնքում որտեղ կարելի է փակցնել քարոզչական պաստառները: «Դա իմ թույլտվությամբ չի եղել, ինչ որ մեկի մոտ ա եղել պաստառը՝ բերել ա, փակցրել ա: Այդ հուշաքարը հուշարձանների պահպանության մեջ չի եղել: Համագյուղացիներից մեկն է նախաձեռնել և բարեկարգել է այդ հուշաղբյուրը: Բայց հանեցինք, էլ փակցված չի»,- փորձեց արդարանալ վարչական ղեկավարը: ՔՊ-ում ցանկացած պատահական մարդու ձեռքն են տալիս ՔՊ-ի պաստառը և ուղարկում՝ որտեղ ցանկանա փակցնի՞. «Կներեք, մարդիկ սպասում են, չեմ կարող խոսել»,- ասաց գյուղապետը: Հղումը՝ Hraparak.am

Scroll to Top