Գովազդ A1

Նորություններ

Հասարակություն, Նորություններ

Սահմանը հատում են 4 ժամում. հերթեր՝ Բագրատաշեն-Սադախլո անցակետում

Հայ-վրացական սահմանին մեծ հերթեր են գոյացել։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Խոսքը «Բագրատաշեն»-«Սադախլո» անցակետի մասին է: Ինպես նշել է Երևան-Թբիլիսի երթուղով ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկի մենեջերը, կուտակումները նկատվում են վաղ առավոտից: «Սովորական օրերին երկու անցակետերի հատումը տևում է 30 րոպե, սակայն մեր ընկերության մեքենաներից մեկն արդեն 4-րդ ժամն է՝ հերթի մեջ է», — ասել է նա: Նրա խոսքով՝ կուտակումները կապված են մայիսյան տոների հետ. այսօրվա և վաղվա համար ուղևորությունների ամրագրումների թիվը բազմապատկվել է: Բացի այդ, իրավիճակի վրա ազդում է նաև վրացական մաքսակետի համեմատաբար դանդաղ աշխատանքը։ Հնարավոր է՝ նրանք չէին ենթադրում, որ քաղաքացիների նման հոսք է սպասվում։ Նա խորհուրդ է տալիս նրանց, ովքեր դեռ ճանապարհ չեն ընկել, Թբիլիսի հասնելու համար օգտվել այլընտրանքային ճանապարհից՝ «Գոգավան» — «Գուգութի» անցակետով։ Բագրատաշեն-Սադախլոյի համեմատ այստեղ կուտակումներն ավելի քիչ են։ Հղումը՝ Newday.am

Նորություններ

Ո՞ր փողոցները փակ կլինեն EPC Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի համար

Հարգելի՛ քաղաքացիներ,Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի արարողակարգային միջոցառումների ընթացքում մայիսի 2-5-ը Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ։ 📌 Մասնավորապես՝ մայիսի 2-ին ժամը 7։30-13։00 փակ են լինելու՝ ✔️ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,✔️ Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,✔️ Հանրապետության հրապարակը, ✔️ Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, ✔️ Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,✔️ Ագաթանգեղոսի — Գրիգոր Լուսավորչի — Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,✔️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,✔️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,✔️ պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։ 📌 Մայիսի 3-ին՝ ժամը 9:30-ից 19:30-ը պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մայրաքաղաքի կենտրոն տանող ուղղությամբ: Ժամը 18:00-20:00 փակ կլինի՝Լեոից-Ձորափ հատվածը Ժամը 18:00-ից 19:30-ը փակ կլինեն. ✔️ Հանրապետության հրապարակը, և հրապարակ տանող ուղղությունները՝ Ամիրյան — Զաքյան և Սայաթ-Նովա — Աբովյան խաչմերուկներից․✔️ Գրիգոր Լուսավորչի փողոցը՝ Մաշտոցի պողոտայից և Զաքյան փողոցից, և Ագաթանգեղոսի — Գ. Լուսավորչի — Արշակունյաց խաչմերուկից Լուսավորչի փողոց ընկած հատվածը,✔️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց տանող ճանապարհահատվածը,✔️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը: Ժամը 18:00-ից 23:00-ը երթևեկությունը սահմանափակվելու է՝ ✔️ Բաղրամյան պողոտայից Պռոշյան և Դեմիրճյան փողոցներ տանող հատվածներում,✔️ Պարոնյան-Ձորափի փողոց խաչմերուկից  Պռոշյան փողոց տանող ճանապարհահատվածում: 📌 Մայիսի 4-ին՝ ժամը 7:00-ից 19:00-ն փակ են լինելու.✔️ Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,✔️ Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը: Ժամը 7:00-ից 10:30-ն փակ են լինելու նաև ✔️ Հանրապետության հրապարակը, ✔️ Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը, ✔️ Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,✔️ Ագաթանգեղոսի — Գրիգոր Լուսավորչի — Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,✔️ Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,✔️ Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը: 📌 Մայիսի 5-ին՝ ժամը 8:00-ից 12:00-ն փակ են լինելու. ✔️ Հանրապետության հրապարակ մուտք գործող բոլոր փողոցները,✔️ Շահումյան հրապարակից դեպի Հաղթանակի կամուրջ ընկած ճանապարհահատվածը,✔️ Աթենքի փողոցը,✔️ Ծիծեռնակաբերդի խճուղին,✔️ Մաշտոցի պողոտան,✔️ Սայաթ-Նովայի պողոտան,✔️ Աբովյան փողոցը✔️ Բաղրամյան փողոցը: Ժամը 16:30-ից 17:30-ն երթևեկությունը կսահմանափակվի Բաղրամյան պողոտայում, Օրբելի, Կիևյան, Հալաբյան փողոցներում։ Երթևեկությունը պարբերաբար կսահմանափակվի Իսակովի պողոտայում՝ Հաղթանակ կամրջից «Զվարթնոց» օդանավակայան տանող ուղղությամբ: Խնդրում ենք հետևել ՆԳՆ ոստիկանության ցուցումներին, անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Հղումը՝ news.am

Հասարակություն, Նորություններ

<> հրդեհներ եկամուտներ կոծկելու կամ ապահովագրության գումարներ ստանալու համա՞ր

Վերջին տարիներին Երևանում մի քանի խոշոր հրդեհներ են եղել, որոնց հանգամանքները մինչ օրս բացահայտված չեն, իրավապահները չեն կարողացել հստակ նշել այդ կասկածելի դեպքերի պատճառները, իսկ հանրությունն էլ չի ստացել իրեն հուզող հարցերի պատասխանները։ Այս տարվա մարտի 14-ի առավոտյան, ժամը 09:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Արգավանդում գործող կահույքի խանութ սրահներից մեկում։ Դեպքի վայր մի քանի հրշեջ հաշվարկներ էին մեկնել, տեղում հայտարարվել էր հրդեհի վտանգավորության «ԲԻՍ-1» աստիճան: Խանութի գույքն ու շինությունը զգալի վնաս էին կրել, բայց հրդեհի պատճառները մինչ օրս հայտնի չեն։ Նույն օրը կասկածելի մի հրդեհ էլ բռնկվել էր ժամը 7-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում։ Հրեջներին հաջողվել էր նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն: Արգավանդում մի հրդեհ էլ բռնկվել էր մարտի 1-ին, կահույքի խանութներից մեկում։ Հրո ճարակ էր դարձել Իսակովի պողոտայում գործող «Modiliani» կահույքի սրահը։ Տուժածներ, բարեբախտաբար չէին եղել, բայց խանութին և գույքին ահռելի վնաս էր հասցվել։ Իսակովի պողոտայում բռնկված ամենախոշոր հրդեհը նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին, երբ հիմնահատակ այրվեց Իսակովի 29/1 հասցեում գործող «Դոմուս» խանութ-սրահը։ Երկհարկանի շինությունից թանձր ծուխը նկատվում էր քաղաքի այլ հատվածներից, իսկ հասցված վնասը անչափելի էր։ Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, հրդեհը տարածվել էր կայծակնային արագությամբ, 2500-3000 քառակուսի մետր տարածքում։ Ընկերությանը հրդեհի հետևանքով պատճառվել էր շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս. նախաձեռնվել էր քրեական վարույթ, որից լուրեր մինչ օրս չկան։ Հրդեհներից ամենաշատ տուժած ընկերություններից մեկը Հայաստանում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ն է, որի իրական շահառուն եւ 100 տոկոս սեփականատերը, ըստ ՀՀ Պետռեգիստրի, «ԷյՋի գրուպ» ընկերությունն է։ 2019թ. օգոստոսի 19-ին, հրդեհ էր բռնկվել Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող ընկերության սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ)։ Դեպքի վայր հինգ մարտական հաշվարկ էր մեկնել, իսկ հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում էր այդ ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցնող Ֆելիքս Ցոլակյանը։ Այդ նույն վարձակալի՝ «ԷյՋի գրուպ» ընկերության, մեկ այլ պահեստ վերջերս կրկին տուժել էր հրդեհից։ Արդյո՞ք այս դեպքում չի գործել հանցավոր սխեմա` եկամուտներ կոծկելու կամ ապահովագրության գումարներ ստանալու մասով։ Գնդակը իրավապահների դաշտում է։

Հասարակություն, Նորություններ

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են՝ շուրջ 2.5 անգամ. դատախազություն

Հայաստանում 2024 թվականին ընտանեկան բռնության դեպքերը հանրապետությունում զգալի աճ են արձանագրել։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ։ Հատկապես կտրուկ ավելացել են ֆիզիկական և հոգեկան ներգործության դեպքերը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 934 դեպք՝ ֆիզիկական ներգործությամբ, այն դեպքում, երբ 2023 թվականին այդ թիվը կազմել էր 372։ Աճը կազմել է 562 դեպք կամ 151 տոկոս։ Հոգեկան ներգործության դեպքերը 2024-ին կազմել են 166, իսկ 2023-ին՝ 46։ Այս ցուցանիշը ևս աճել է 120 դեպքով կամ 261 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին արձանագրվել է ընտանեկան և կենցաղային բռնության 1360 դեպք, որոնցից 1100-ը (81 տոկոսը) եղել են ֆիզիկական և հոգեկան բռնության դրսևորումներ։ Նմանատիպ պատկեր է եղել նաև 2023 թվականին՝ 508 դեպքից 418-ը (82 տոկոս)։ Արձանագրվել է նաև բռնության առանձնապես ծանր դեպքերի աճ։ Եթե 2023 թվականին ընտանեկան և կենցաղային բռնության հետևանքով սպանության 3 դեպք էր արձանագրվել, ապա 2024 թվականին՝ 13։ Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերն էլ աճել են՝ 8-ից հասնելով 15-ի։ Դատախազությունը կարևորում է պետական մարմինների համագործակցությունը ընտանեկան բռնության դեմ պայքարի գործում։ Ըստ հաղորդման՝ 2024 թվականին Դատախազության ներկայացուցիչները շարունակել են մասնակցել ընտանեկան և կենցաղային բռնության հարցերով աշխատանքային քննարկումներին՝ կապ պահելով տարածքային ստորաբաժանումների և Ոստիկանության միջև՝ կոնկրետ քրեական վարույթների շրջանակում արդյունավետ արձագանք ապահովելու նպատակով։ 2025 թվականի հունվարի 17-ին ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Դատախազության, Քննչական կոմիտեի և ՆԳ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բացի այդ, Արդարադատության ակադեմիայում 2024 թվականին 35 դատախազ մասնակցել է վերապատրաստման ծրագրերի՝ բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքի, կանխարգելման և իրավական արձագանքի թեմաներով։

Հասարակություն, Նորություններ

Հայտնի է՝ ինչ հոդվածով է Երևանի կենտրոնում՝ թուրք բլոգերի հայտնվելու դեպքով քրվարույթ հարուցվել

Կիմա Ավդալյանը NEWS.am-ի հետԵրևանի կենտրոնում՝ թուրք բլոգերի հայտնվելու հանգամանքներն իրավապահները պարզում են։ ՔԿ-ում քրեական վարույթ է  կոմիտեի մամուլի քարտուղար  զրույցում հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Հիշեցնենք, որ մարտի 25-ին համացանցում տեսանյութ է տարածվել, համաձայն որի՝ թուրք երիտասարդը Երևանի կենտրոնում ազատ շրջում է՝ հայտարարելով, թե ինքը «պատմական քաղաքում» է։ Բլոգեր Օգյուն Օզդեմիրը Երևանում պտտվել էր, նկարահանումներ արել, ՀՀ մայրաքաղաքն անվանել ադրբեջանական, նա Հայաստանից նաև հող էր տարել` փորձելով կեղծել պատմությունն ու ներկան։

Հասարակություն, Նորություններ

Հետք. Շրջակա միջավայրի նախարարությունը ձախողել է արտեզյան հորերի լուծարման և կոնսերվացման գործընթացը

Շրջակա միջավայրի նախարարությունը ձախողել է Արարատյան դաշտի արտեզյան հորերի լուծարման կամ կոնսերվացման գործողությունները։ Վերջին հինգ տարում արտեզյան հորեր գրեթե չեն կոնսերվացվել։  Այս պահի դրությամբ արտեզյան 51 հոր կա, որից 10-ը պետք է լուծարվի, 41-ը` կոնսերվացվի: 51 հորից 26-ը համայնքային է, մնացածը ընկերությունների կամ անհատների տարածքներում են: 2020-2022 թվականներին Արարատի և Արմավիրի մարզերում խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքներ առհասարակ չեն իրականացվել։ 2023թ․-ին խորքային հորերը կոնսերվացնելու կամ լուծարելու պետգնման պայմանագիրը միակողմանի լուծվել է, դատական գործընթաց է նախաձեռնվել։ 2024թ․-ին կնքված պայմանագիրը նույնպես լուծվել է, քանի որ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել: Հիշեցնենք՝ 2018թ․ իշխանափոխությունից հետո Շրջակա միջավայրի նախարար նշանակվեց Էրիկ Գրիգորյանը։ 2020թ․ մայիսից նրան փոխարինեց Ռոմանոս Պետրոսյանը, իսկ ներկայիս նախարար Հակոբ Սիմիդյանը նշանակվել է 2021թ. դեկտեմբերի 10-ին։ Ինչու են լուծվել հորերի կոնսերվացման կամ լուծարման համար կնքված պայմանագրերը 2023 թվականի համար հայտարարված մրցույթին հայտ է ներկայացրել միայն «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ն և հաղթող է ճանաչվել։ Ընկերության հետ կնքվել է պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման՝ 67,8 մլն դրամի պայմանագիր։ Կառավարության 2023թ․ ապրիլի որոշմամբ դրա համար հատկացվել են ֆինանսական միջոցներ։ Սակայն ՇՄՆ-ն  միակողմանի լուծել է պայմանագիրը։ Ինչպես մեր հարցմանն ի պատասխան հայտնել է ՇՄՆ-ն, գերատեսչությունը լուծել է պայմանագիրը, քանի որ «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ն պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարել է մասամբ՝ 5,5 մլն դրամի չափով, խախտել է պայմանագրի հավելվածով սահմանված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով աշխատանքի կատարման համար նախատեսված ժամկետները։ «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ն դատական կարգով վիճարկել է պայմանագրի միակողմանի լուծումը։ Հայցադիմումում նշել է, որ պայմանագրի շրջանակներում ընկերության կողմից կատարվելիքաշխատանքների ժամանակ ի հայտ են եկել խնդիրներ, խոչընդոտներ և անհամապատասխանություններ, որոնց մասին տեղեկացվել է նախարարությանը՝ մի շարք գրություններով, սակայն աջակցություն չի ստացել: Շարունակությունը՝ Հետք-ում

Նորություններ, Քաղաքականություն

ԱԺ նախագահը հայտարարությունն է տարածել Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին

ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը 2025 թվականի ապրիլի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Նորություններ, Տնտեսություն

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով առաջին եռամսյակի համար նախատեսված ցուցանիշից՝ 563.1 մլրդ դրամից, ավելի է 3.4 մլրդ դրամով կամ 0.6%-ով, իսկ վերանայված ցուցանիշից՝ 563.4 մլրդ դրամից, ավելի է 3.1 մլրդ դրամով կամ 0.5%-ով: Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 500.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 65.9 մլրդ դրամով կամ 13.2%-ով:

Հասարակություն, Նորություններ

Մեկնարկել են փոսային նորոգման աշխատանքները

Ապրիլի 1-ից մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2025 թվականի մայիսի 10-ը՝ 1) Դիլիջանի տարածաշրջան 2) Արմավիրի տարածաշրջան 3) Վայքի տարածաշրջան 4) Տաշիրի տարածաշրջան 5) Աշտարակի տարածաշրջան 6) Թալինի տարածաշրջան 7) Արտաշատի տարածաշրջան  8)Արարատի տարածաշրջան 9) Էջմիածնի տարածաշրջան 10) Եղեգնաձորի տարածաշրջան 11) Թումանյանի տարածաշրջան 12) Բաղրամյանի տարածաշրջան 13) Նոյեմբերյանի տարածաշրջան 14) Մասիսի տարածաշրջան 15) Մեղրու տարածաշրջան 16) Կապանի տարածաշրջան 17) Գուգարքի տարածաշրջան 18) Սևանի տարածաշրջան 19) Աբովյանի տարածաշրջան 20) Գավառի տարածաշրջան 21) Իջևանի տարածաշրջան 22) Սպիտակի տարածաշրջան 23) Անիի տարածաշրջան 24) Ապարանի տարածաշրջան 25) Մարտունու տարածաշրջան Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանել 2025 թվականի հունիսի 1-ը՝ 26) Արթիկի տարածաշրջան 27) Սիսիանի տարածաշրջան 28) Ամասիայի տարածաշրջան 29) Ճամբարակի տարածաշրջան 30) Հրազդանի տարածաշրջան 31) Ստեփանավանի տարածաշրջան 32) Նաիրիի տարածաշրջան 33) Ախուրյանի տարածաշրջան 34) Աշոցքի տարածաշրջան 35) Գորիսի տարածաշրջան 36) Արագածի տարածաշրջան 37) Տավուշի տարածաշրջան 38) Վարդենիսի տարածաշրջան

Scroll to Top