Գովազդ A1

Քաղաքականություն

Քաղաքականություն

Պարոն Մակրոն, մենք առանց այդ էլ շատ խնդիրներ ունենք. Իշխան Սաղաթելյան

Հարգելի’ պարոն Մակրոն, հայ-ֆրանսիական ջերմ ու եղբայրական հարաբերությունները Ձեր և Փաշինյանի պատմական ձեռքբերումը չէ։ Այս մասին, ի պատասխան այսօր Երևանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը՝ գրել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ Նա հիշեցնում է, որ Ֆրանսիայի Հանրապետության բոլոր նախագահները տարբեր առիթներով, այդ թվում` նաև պետական այցերով, բազմաթիվ անգամներ ժամանել են Հայաստան։ «Զեզ ժառանգություն մնացած ջերմ ու ամուր հարաբերությունները տասնամյակների աշխատանքի արդյունք են, որը դուք և Փաշինյանը ցանկանում եք ոչ միայն սեփականաշնորհել, այլ նաև աղավաղել։ Ձեր աշխարհաքաղաքական շահերի համար Հայաստանի անկախության տարիները արբանյակ լինելու ժամանակաշրջան անվանելը ոչ միայն վիրավորական, այլև անընդունելի է։ Մենք առանց այդ էլ շատ խնդիրներ ունենք, որոնք, եթե իսկապես գնահատում եք մեր երկրների երկարամյա բարեկամությունը, լավ կլինի լուծել կոնկրետ քայլերով, ոչ թե Հայաստանը վերածել աշխարհաքաղաքական բախման թատերաբեմի։ Իսկ մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը երբեք չդառնա որևէ մի երկրի, առավել ևս Թուրքիայի կամ Ադրբեջանի արբանյակը»,-գրել է Սաղաթելյանը։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

«Երևանում տեսակապով միացրեցին Ալիևին ու ինքը հաթաթա էր տալիս այն մարդկանց, ովքեր խոսում են մեր գերիների, արցախահայերի իրավունքների մասին»․ Մամիջանյան

«Այսօր Երևանում տեսակապով միացրեցին Ալիևին ու ինքը հաթաթա էր տալիս այն մարդկանց, ովքեր խոսում են մեր գերիների, արցախահայերի իրավունքների մասին։ Մի հարց ունեմ մեր քաղաքացիներին․ իրենք դրա հետ «օքե՞յ» են, Հայաստանում կա՞ որևէ մի մարդ, որը նորմալ է համարում, որ Ալիևը տեսակապով հանձնարարականներ տա»,- լրագրողների հետ զրույցում այս հարցադրումն արեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ վստահեցնելով, որ շատերը համամիտ չեն սրա հետ։ Հիշեցնենք, ՀՀԿ-ն ևս ցույց էր կազմակերպել՝ Հայաստանում ԵՄ գագաթաժողովի մասնակիցներին ներկայացնելու Հայաստանում ժողովրդավարական հետընթացը, 50-ից ավելի քաղբանտարկյալների առկայությունը, Արցախի հարցի եւ արցախցիների վերադարձի իրավունքի մասին, նաեւ Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասի, Եկեղեցու վրա ճնշումների մասին բարձրաձայնելու համար։ Հայկ Մամիջանյանի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է, որ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը ներկայացնի որպես իր քարոզարշավի մի մաս․ «Դրան աջակցում են նաև իր որոշ եվրոպական տերերը։ Մենք հավաքվել ենք նրա համար, որ դա թույլ չտանք»։ «Ես մի բան գիտեմ, որ Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը համաձայն չէ Արսեն Թորոսյանի հայտարարության հետ՝ իրենց տարածքն է, ինչ ուզում են, թող անեն»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ ԵՄ գագաթաժողովի ամբողջ իմաստը ժողովրդավարությունն է. «Բա գագաթաժողովի մասնակիցները չտեսնե՞ն ժողովրդավարությունը ո՞րն է»։ Հցումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Ռոբերտ Քոչարյանի մասին մեծ ֆիլմ․ շնորհանդեսը՝ շուտով

Շուտով տեղի կունենա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին մեծ վավերագրական ֆիլմի շնորհանդեսը։ Երկու մասից բաղկացած «Ռոբերտ Քոչարյան․ այնպիսին, ինչպիսին կա» ֆիլմը պատմում է քաղաքական գործչի ընտանիքի մասին՝ նախապապերից մինչև մեր օրերը, Հայաստանի երկրորդ նախագահի անցած քաղաքական ուղու, ընտանիքի պատմության, որը միահյուսված է Արցախի ազատագրական շարժման և Հայաստանի իրադարձությունների հետ, 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական դեպքերի, ինչպես նաև 2018 թվականին երկրում իշխանափոխությունից հետո սկսված հետապնդումների մասին։ Ֆիլմում բազմաթիվ հարցազրույցներ կան՝ Բելլա Քոչարյանի, ընտանիքի անդամների, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանի, փաստաբան Հայկ Ալումյանի, ինչպես նաև ներկայացված է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ «Այս պատերազմում մենք չպետք է պարտվեինք», — 44-օրյա պատերազմի արդյունքների մասին հայտարարում է Ռոբերտ Քոչարյանը։ Մանրամասները՝ մեծ ֆիլմում։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Եվրախորհրդարանի ղեկավարը Ադրբեջանի նախագահին հիշեցրել է ժողովրդավարության մասին

Եվրոպական խորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հիշեցնենք, որ Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի իր տեսաուղերձում ադրբեջանցի առաջնորդը մի շարք դժգոհություններ էր հայտնել Եվրախորհրդարանի (ԵԽ) և ԵԽԽՎ-ի հասցեին՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանն ուղղված բանաձևերի ընդունման համար։ Ալիևի ելույթից հետո խոսք խնդրելով՝ ԵԽ նախագահն ընդգծել է, որ Եվրոպական խորհրդարանը ժողովրդավարական մարմին է և բաղկացած է ընտրված ներկայացուցիչներից։ Նրանք բանաձևերն ընդունում են ձայների մեծամասնությամբ։ «Այդ բանաձևերը կարող են անհարմարություններ ստեղծել շատերի համար, սակայն մենք երբեք չենք փոխում մեր աշխատանքի մեթոդներն ու որոշումները»,- շեշտել է Ռոբերտա Մեցոլան։ Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. ԵԽ–ն թիրախավորում է Ադրբեջանը. տեսակապով միացած Ալիեւը բողոքեց եվրոպացիներից

Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն արդեն իսկ իրական օգուտներ են ստացել խաղաղությունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ «Գագաթնաժողովում իմ մասնակցությունն ակնառու կերպով ցույց է տալիս, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն իրականություն է»,— նշել է Ալիևը։ Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հավատարիմ են մնում խաղաղության օրակարգին՝ չնայած գործընթացին խոչընդոտելու փորձերին։ Նա շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ և նշել, որ Հայաստանի առաջնորդի հայտարարությունները հաստատում են խաղաղության հանդեպ հավատարմությունը։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Ալիևն իր ելույթում Արցախի ղեկավարներին՝ «պшտերազմական հանցագործներ» է անվանում, իսկ Փաշինյանն արձագանքելու փոխարեն ասում է՝ «թենքյու». Շարմազանով

Ալիեւն իր ելույթում արցախցիներին «սեպարատիստներ» է անվանում ու Արցախի ղեկավարներին ՝«պատերազմական հանցագործներ»,իսկ Փաշինյանն արձագանքելու փոխարեն ասում է՝ «թենքյու»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը: «Լսեցի՞ք Ալիեւի ելույթը։ Օրը ցերեկով Արցախի ինքնորոշման պայքարն անվանեց «սեպարատիզմ»։ Բաքվի հայ պատանդներին անվանեց «պատերազմական հանցագործներ»։ Նիստը վարող Փաշինյանը ոչ միայն ծպտուն չհանեց, այլ մի հատ էլ ասում է՝ «թենքյու»։ Սա է ձեր բերած խաղաղությունը։ Բայց սա խաղաղություն չէ, սա Հայաստանի խաղաղ ադրբեջանացում է։ Հունիսի 7-ին շանս ունենք կամ «գրողի ծոցն» ուղարկել Ալիեւի ձեւակերպումներն ու նրա շահերի պաշտպան Փաշինյանի ռեժիմին, կամ՝ ազգովի ասել՝ «թենքյու»։ Ես առաջին տարբերակն եմ ընտրում, իսկ՝ դու՞ք»,-գրել է նա: Հղումը՝ Newday.am

Քաղաքականություն

«Այս հավաքը սաբոտաժի մասին է խոսում․ ԵԽ-ն Ադրբեջանի դեմ 14 բանաձեւ է ընդունել»․ Ալիեւի հակահայ ելույթը

«Խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրողություն է։ Մենք ավելի քան 9 ամիս խաղաղ ապրում ենք արդեն եւ սովորում ենք ապրել խաղաղության մեջ։ Անցած տարի Սպիտակ տանը՝ Վաշինգտոնում Հայաստանն ու Ադրբեջանը ստորագրեցին ընդհանուր հռչակագիր, նախագահ Թրամփը դա նույնպես ստորագրեց՝ որպես վկա։ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները նախաստորագրեցին այս համաձայնագրի տեքստը, եւ մեզ համար, վստահ եմ՝ նաեւ մեր հայ գործընկերների համար խաղաղությունն արդեն իրականություն է»,- Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի  բացման արարողության ժամանակ տեսակապով իր ելույթում ասաց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նա նշեց, թե այդ փաստից հետո Ադրբեջանը միակողմանիորեն հանեց բոլոր տարանցման սահմանափակումները, որոնք դրված էին դեռեւս 1990-ականների սկզբից․ «Այդ պահից ի վեր մի քանի հազար տոննա բեռ հասել է Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Ադրբեջանն էլ ավելի առաջ գնալով՝ սկսել է մատակարարել մեր նավթամթերքը եւ դիզելը դեպի Հայաստան՝ համապատասխանաբար ստեղծելով հենք մեր առեւտրային հարաբերությունների համար»։ Ալիեւն անդրադարձավ նաեւ ԹՐԻՓՓ-ին․ «Եվս մեկ ձեռքբերում խաղաղության այս օրակարգի ներքո՝ դա փոխկապակացվածությունն է, Թրամփի՝ բարգավաճման եւ խաղաղության ճանապարհը հասնելու է Հայաստանով դեպի Նախիջեւան եւ դառնալու է Միջին միջանցքի մի մաս։ Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները»։ Այնուհետեւ Ալիևը սկսեց դժգոհել եվրոպական համայնքից։ «Այս հնարավորությունից օգտվելով՝ ես կցանկանայի երախտիքս հայտնել Եվրահանձնաժողովին՝ իր ջանքերի համար։ Ցավոք սրտի, ոչ բոլոր եվրոպական կառույցներն են ցուցադրել նույն մոտեցումը։ Նրանցից մեկը՝ Եվրոպական խորհրդարանն է, մյուսը ԵԽԽՎ-ն։ Ադրբեջանը Եվրախորհրդի անդամ է 2001 թվականի հունվարից, մեր պատվիրակությունը երբեք որեւէ սահմանափակումների տակ չի եղել ԵԽ կողմից, մինչեւ 2024 թվականի հունվարը։ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ավարտեց սեպարատիզմը Ղարաբաղում, մենք իրականացրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերը, որոնք թղթի վրա էին մնացել 30 տարի։ Դրանից 4 ամիս հետո ԵԽԽՎ-ն պատժամիջոցներ կիրառեց մեր պատվիրակության նկատմամբ։ Ցավոք սրտի, երկակի ստանդարտներն այսօր դարձել են աշխատաոճ ԵԽԽՎ համար։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը նույն արժեքն ունի, ինչպես ցանկացած այլ երկրի տարածքային ամբողջականությունը։ Եվ այս հարցում երկակի ստանդարտներն անընդունելի են»,- ասաց նա։ Հղումը՝ Aravot.am

Scroll to Top