Գովազդ A1

Քաղաքականություն

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Զելենսկին չպատասխանեց, թե ինչու էր Կիևը 44-օրյա պատերազմի ընթացքում ֆոսֆորային ռումբեր մատակարարում Բաքվին

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման վայր ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանեց լրագրողների հարցերին, սակայն ձեռնպահ մնաց պատասխանել Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր մատակարարելու մասին հարցին, որոնք նա օգտագործել էր Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Զելենսկին անպատասխան թողեց NEWS.am-ի թղթակցի հարցը, թե ինչու էր Կիևը Բաքվին մատակարարել ֆոսֆորային ռումբեր, և հեռացավ ճեպազրույցների գոտուց։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Չի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Չի կարելի ուրանալ Մակրոնի դերը Արցախյան հակամարտության հարցում և նրա հասցեին անհիմն մեղադրանքներ հնչեցնել։ 2020 թվականի պատերազմի ժամանակ Ֆրանսիայի նախագահն անընդհատ զանգահարում էր Պուտինին՝ հրադադարի հասնելու համար, նա նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված 2023 թվականի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումների հետ։   Հայկական կողմը Փարիզից մշտապես ստացել է այն, ինչ խնդրել է։ Խնդիրը ոչ թե Ֆրանսիան էր, այլ Երևանի անհետևողականությունը․ հայկական կողմը պարբերաբար փոխում էր իր դիրքորոշումը՝ ի չիք դարձնելով գործընկերների ջանքերը։ Հղումը՝ Aravot.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Հայաստանն ինքնուրույն է կայացնում որոշումները․ Կայա Կալասը՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մեկնաբանել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարները։ «Հայաստանն ինքնուրույն է կայացնում իր որոշումները. ընդամենը մեկ ամիս անց այստեղ ընտրություններ են։ Իհարկե, եվրոպական հեռանկարի հարցը օրակարգում է, բայց ընտրությունը Հայաստանինն է», — Երևանում ընթացող գագաթնաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Կալասը։ Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Ազատությո՜ւն, ազատությո՜ւն»․ «Ուժեղ Հայաստանի» անդամները՝ պատշգամբից դուրս նայող Միքայել Սրբազանին

Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում քաղաքացիների հետ հանդիպելուց, նրանց հարցերին պատասխանելուց, Հայաստանի ու Գյումրու զարգացման տեսլականը ներկայացնելուց հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներն ու նրանց համակիրները քայլերթ սկսեցին քաղաքի կենտրոնական հատվածում։ Մինչ նրանք հասնում էին «Սուրբ Յոթ վերք» եկեղեցի՝ մոմ վառելու, նկատեցին տնային կալանքի ենթարկված Միքայել Սրբազանին, որն իր կեցավայրի՝ Շիրակի թեմի շենքի իրեն հատկացված սենյակի պատշգամբից երբեմն դուրս է նայում՝ հեռվից հետևելով քաղաքի պատմական այդ հատվածում կատարվող անցուդարձին։ Նրան տեսնելուն պես՝ սկսվեցին բուռն ծափահարություններ․ քայլերթի մասնակիցները կանգնեցին, ձեռքով ողջունեցին Շիրակի թեմի առաջնորդին՝տևական ժամանակ բացականչելով․ «Ազատությո՜ւն․ ազատությո՜ւն»։ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա գագաթնաժողովին

Այսօր՝ մայիսի 4-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա Երևանում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա այսօր՝ մայիսի 4-ին, Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և դիմացկունություն Եվրոպայում» կարգախոսով։ Հղումը՝ Hraparak.am  

Քաղաքականություն

Այս իշխանության միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին

Այս իշխանության համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային՝ ոչ բովանդակային, ոչ արժեքային իմաստով։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։ «Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իր վարչապետությունը սկսեց Երևանում անցկացված ֆրանկոֆոն պետությունների ղեկավարների բարձրակարգ գագաթնաժողովով, և հնարավոր է, որ այն ավարտի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովով։ Այն, ինչ նախատեսված էր որպես ներքաղաքական խթան, կարող է վերածվել ռազմավարական սխալի։ Փաշինյանի համար արտաքին քաղաքականությունը երբեք չի եղել երկրի շահերի պաշտպանության գործիք։ Արտաքին քաղաքական անզգույշ, կտրուկ և անբովանդակ մանիֆեստները բացառապես ներքին լսարանում դիվիդենտներ շահելու նպատակ են ունեցել։ Դրա հետևանքով Հայաստանի նման խոցելի դիրքում գտնվող երկրում հավասարակշռված և մտածված քաղաքականություն վարելու փոխարեն, Փաշինյանն իրեն հռչակել է որպես «Հայաստանը Եվրոպա տանող»։ Սակայն եթե մի քանի տարի առաջ այս մակերեսային «ծրագրին» հավատացողներ կային, այսօր արդեն ակնհայտ է, որ Հայաստանը Եվրոպային ոչ մի քայլով չի մոտեցել, փոխարենը դարձել է աշխարհաքաղաքական հակադրության մարտադաշտ։ Այս «մարտում» Հայաստանը շահելու ոչինչ չունի։ Շահ ունի միայն իշխանությունը, որը հույս ունի հակառուսական օրակարգի դիմաց ստանալ եվրոպացիների լռությունը՝ իր հակաժողովրդավարական քայլերի նկատմամբ։ Սակայն քաղաքացին անցած ութ տարվա ընթացքում արդեն հասկացել է, որ այս քաղաքականության հետևանքով Հայաստանը կորցրել է իր անվտանգային համակարգը, կրել է ահռելի կորուստներ, իսկ դրա դիմաց ոչինչ չի ստացել։ Այս իշխանությունը նույնիսկ կենցաղային հարցում՝ վիզայի ազատականացման խնդրում, չի կարողացել որևէ արդյունք ստանալ եվրոպական չինովնիկներից։ Հայաստանը, այո՛, պետք է սերտ կապեր ունենա Եվրամիության հետ։ Բայց այս իշխանությունն ապացուցել է, որ այդ ուղղությամբ ևս որևէ առաջընթաց չի արձանագրել։ Նրանց համար միակ «եվրոպական» վարքագիծը հակառուսականությունն է, որի գինը վճարելու է շարքային քաղաքացին՝ ոչ մի միլիմետրով չմոտեցնելով Հայաստանը Եվրոպային՝ ոչ բովանդակային, ոչ արժեքային իմաստով։ Այդ համատեքստում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը՝ իր օրակարգով, ընդունվելիք հայտարարություններով և այնպիսի գործիչների ներկայությամբ, ինչպիսին է Վոլոդիմիր Զելենսկին, կարող է ավելի ընդգծել Հայաստանի անհավասարակշիռ արտաքին քաղաքականությունը՝ խորացնելով մտահոգությունները նման ընթացքի տնտեսական ու անվտանգային բացասական հետևանքների վերաբերյալ։ Ուստի Հայաստանի յուրաքանչյուր քվեարկողի համար առավել ակնհայտ է դառնում, որ գագաթնաժողովից մեկ ամիս անց Փաշինյանին տրված յուրաքանչյուր քվե կարող է լինել ի վնաս Հայաստանի անվտանգության և տնտեսական կենսունակության»: Հղումը՝ Hraparak.am

Իրավունք, Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Մեր բոլոր իրավունքները ոտնահարված են ու ոտնահարվում են, եւ իշխանություններն էլ դրա հեղինակներն են. Արտակ Բեգլարյան

«Այստեղ հավաքվում ենք ե՛ւ արցախցիների իրավունքների խնդիրները ներկայացնելու, ե՛ւ ՀՀ ժողովրդավարության հարցերը ներկայացնելու ու ըստ այդմ՝ մեր պահանջները ներկայացնելու: Մինչ գործող իշխանությունները խոսում են ժողովրդավարության մասին, ժողովրդավարության սկզբունքները ոտնահարվում են. քաղբանտարկյալներ, բռնաճնշումներ, եկեղեցու դեմ ոտնձգություններ, ատելության խոսք եւ այլն: Մինչ նրանք խոսում են խաղաղության մասին ու արցախցիների իրավունքների պաշտպանության մասին, իրականությունն այն է , որ մեր բոլոր իրավունքները ոտնահարված են ու ոտնահարվում են եւ իշխանություններն էլ դրա հեղինակներն են կամ աջակցում են ադրբեջանական խախտումներին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր իր ու մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ բողոքի ցույցին: Քաղաքացիները բողոքի ցույցն անցկացրին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում, որտեղ անցկացվում էր ԵՄ գագաթնաժողովը, որին մասնակցում են ՀՀ եկած եվրոպական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվիրակություններ: «Պահանջում ենք՝ ուշադրության ներքո պահել այդ խնդիրները, առնվազն տեղյակ լինել ՝ ինչ է կատարվում ու արցախցիների իրավունքները հնարավորինս պաշտպանվեն՝ մշակութային ժառանգության՝ որպես մեր մասնավոր սեփականության պաշտպանություն, գերիների վերադարձ ու արցախցիների Արցախ վերադարձ: Չեմ ակնկալում, որ մեկ ակցիայով հասնելու ենք որեւէ հաջողության, բայց պետք է լինենք հետեւողական՝ նաեւ այսպիսի հնարավորություններն օգտագործելով»:

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Գաղութներում, բերդերում տեղ չկա․ տնային կալանքը սարքել են խաղ ու պար, համաներում լինելո՞ւ է»․ հարց Նարեկ Կարապետյանին

Այսօր Գյումրու թատրոնի շենքում «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մի երիտասարդ հարց ուղղեց Նարեկ Կարապետյանին՝ թե համաներում հայտարարելո՞ւ են։ Նրա հարցը, սակայն, իր մեջ քննադատական դիրքորոշում էր պարունակում իշխող ուժի մասին, որին անվանեց «փոքր խմբակ», շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին։ Հարց տվողի ձևակերպմամբ՝ ուզում էին Գյումրին կոլապսի ենթարկել, սակայն պարոն Առաքելյանն իր մեջ ուժ ու եռանդ գտավ, ամեն ինչ գցեց հունի մեջ։ «Պարոն Կարապետյան, գաղութներում, բերդերում տեղ չկա, տնային կալանքը սարքել են խաղ ու պար, ինչ կենես, տնային կալանք կուտան,ամնիստիա անելո՞ւ եք»,-ասաց երիտասարդը ու փոքր-ինչ դադար տալով՝ պատասխանեց իր իսկ հարցին՝ «Անպայման լինելու է, չէ՞, պարոն Կարապետյան»։ Դահլիճը ծիծաղեց, ծափահարեց։ Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Մի քանի օր առաջ մենք հայտարարել ենք․ Սամվել Կարապետյանը, անցնելով այդ գործընթնացների միջով, ասել էր՝ մեր երկրում հիմնական, կարևոր առաջնահերթությունը  լինելու է մարդասիրությունը։ Երբ իրեն առաջին անգամ տարել էին Հոկտեմբերյան՝ 2-3 օրով, մտել էր, երիտասարդները դուրս էին եկել՝ ուրախացած, ասել էր՝ այսքան պարապ ջահել ինչ է անում էստեղ, ում պարապ է տեսել, աշխատանքի է դրել։ Համաներում լինելու է»։ www.Aravot.am

Քաղաքականություն

Եվրամիությունը կարող է վճռորոշ դեր ունենալ հայ գերիների ազատ արձակման հարցում. բաց նամակ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Անտոնիու Կոշտային

Հայաստանում առաջիկայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի և Հայաստան-Եվրամիություն գագաթնաժողովի նախաշեմին` Հայաստանի շուրջ երեք տասնյակ իրավապաշտպան և մարդու իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ բաց նամակով դիմել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային՝ կոչ անելով աջակցել Բաքվում պահվող քրիստոնյա հայ գերիների ազատ արձակմանը: Ստորև ներկայացվում է նամակն ամբողջությամբ. Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

«Մենք մեզ իրավունք վերապահեցինք կոչ անել ԿԸՀ-ին՝ օրենքով իրենց ընձեռած հնարավորությունների շրջանակներում արգելել անձամբ Նիկոլ Փաշինյանի եւ նրա մերձավորների մասնակցությունը ընտրություններին». Պարույր Հայրիկյան

«Մենք ոչ թե գործողության համար էինք հրավիրել, այլ տեղեկացրել էինք, որ այս ժամին ԿԸՀ-ից պատասխան ենք ակնկալում։ Մենք ավելի շատ ակնկալում էինք, որ քաղաքական ուժերը անտարբեր չեն մնա իրենց բոլորին վերաբերող հարցի նկատմամբ, որովհետեւ եթե իրենք ընդդիմադիր դաշտում են, իրենք դժգոհ են իշխանություններից։ Դժգոհությունները հազար պատճառ կարող են ունենալ, բայց ընտրություններից առաջ շատ կարեւոր է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը։ Եվ քանի որ այդ հարցում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները շատ մեծ սխալ էին թույլ տվել, մենք մեզ իրավունք վերապահեցինք նախազգուշացնել ԿԸՀ-ին, ավելին, կոչ անել՝ օրենքով իրենց ընձեռած հնարավորությունների շրջանակներում արգելել անձամբ Նիկոլ Փաշինյանի եւ նրա մերձավորների մասնակցությունը ընտրություններին, որովհետեւ ակնհայտ է, որ կոռուպցիոն հանցագործություն է տեղի ունեցել։ Հիմա արդեն նույն բանը մենք շարունակելու ենք այլ շեշտադրմամբ։ Ոչ թե արգելել, այլ չեղարկել, եթե արդեն գրանցված են։ Քիչ առաջ քննարկում էինք, ոմանք դա կարող են ակցիայի մաս համարել, թե արդյո՞ք տեղին չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին դիմել, որ կատարվել է կոռուպցիոն հանցանք՝ խախտվել է Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքը, եւ այդ խախտումը թույլ տված քաղաքական ուժը կամ քաղաքական գործիչները մասնակցում են ընտրություններին։ Բայց նախնական որոշեցինք, որ ամենայն հավանականությամբ եւս մեկ հնարավորություն կտանք ընդդիմադիր դաշտի բոլոր քաղաքական ուժերին՝ հավանաբար ուրբաթ օրը երեւի ժամը 16։00-ին հավաքվել այստեղ եւ ասել, որ ԿԸՀ անաչառ չես։ Դու բոլոր քաղաքական ուժերից պահանջում էիր Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի լիարժեք կատարում, բայց երբ գործը հասավ Նիկոլ Փաշինյանին, դու քո կեցվածքը փոխեցիր։ Մի բան էլ կա. մենք ընտրություններին քանի որ չենք մասնակցում, մեր խոսքն անաչառ է այս դեպքում։ Եվ անաչառ խոսքը դուք չլսեցիք՝ առաջնորդվեցիք իշխանությունների ապօրինի ճնշմանը ենթարկվելով։ Իսկ իշխանությունների կողմից ապօրինի ճնշման գործադրումը նույնպես հանցանք է»,-ԿԸՀ առջեւ Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը։ Հղումը՝ Aravot.am

Scroll to Top