Գովազդ A1

Քաղաքականություն

Քաղաքականություն

Զելենսկին խոստովանել է, որ վախենում է

Եթե ​​ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը «հպարտանում է» Վաշինգտոնի կողմից Ուկրաինային զենքի ուղիղ մատակարարման դադարեցմամբ, ապա նա «օգնում է ռուսներին»։Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է Newsmax-ին տված հարցազրույցում։ «Ես համաձայն չեմ փոխնախագահի հետ։ Մենք բաց ենք և ոչ թե թշնամիներ։ Թշնամին Ռուսաստանն է։ Եթե Վենսը հպարտանում է մեզ չօգնելով, ապա նա օգնում է ռուսներին։ Հնարավոր է՝ փոխնախագահը փորձում էր ասել, որ խաղաղությունն ավելի մոտ կլինի, եթե ԱՄՆ-ն չօգնի մեզ զենքով։ Բայց դա Ռուսաստանի հետ չի աշխատում, քանի որ Ռուսաստանը չի հարգում թուլությունը։ Եվ եթե ոչ ոք մեզ չօգնի, մենք, իհարկե, ավելի թույլ դիրքում կհայտնվենք», — նշել է Զելենսկին։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը ընդգծել է, որ ԱՄՆ-ն «գերազանց գործընկեր է Ուկրաինայի համար», և Կիևը նույնպես կարող է օգնել «ամրապնդել ԱՄՆ դիրքերը»։ Զելենսկին նշել է, որ ԱՄՆ առաջնահերթությունները այժմ «տեղափոխվել են» դեպի Մերձավոր Արևելք, բայց Ամերիկայի աջակցությունը Ուկրաինային շարունակվում է։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ Կիևը սերտ կապ է պահպանում ամերիկացի պաշտոնյաների հետ։ Այնուամենայնիվ, Զելենսկին ընդգծել է Վաշինգտոնի կողմից Ռուսաստանի վրա տնտեսական և քաղաքական ճնշում գործադրելու անհրաժեշտությունը։ «Միացյալ Նահանգները կարող էր ճնշում գործադրել նոր պատժամիջոցների միջոցով, բայց հիմա նրանք վերացնում են դրանք Մերձավոր Արևելքի պատճառով, և մենք դա զգում ենք։ Եվ ես, անշուշտ, վախենում եմ, քանի որ Ռուսաստանը չի զգում ճնշումը», — ասել է Զելենսկին։ Հղումը՝ hraparak.am  

Քաղաքականություն

Մանե Թանդիլյանը դիմել է եվրոպական երկրների առաջնորդներին

Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ դիմել եմ եվրոպական երկրների առաջնորդներին՝ հրավիրելով նրանց ուշադրությունը Բաքվում պահվող առնվազն 19 հայ գերիների խնդրին։ Սա ոչ միայն հումանիտար հարց է, այլև լուրջ մարտահրավեր արդարությանը և մեր տարածաշրջանում կայուն խաղաղության հեռանկարներին։Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանումից հետո մենք շարունակում ենք ականատես լինել խորապես մտահոգիչ զարգացումների՝ գերիների ապօրինի պահում, նրանց հիմնարար իրավունքների սահմանափակում, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության համակարգային ոչնչացում։ Այս պայմաններում դիմել եմ եվրոպական գործընկերներին՝ կոչ անելով իրենց ազդեցությունն օգտագործել՝ ▪️ հստակ և հետևողականորեն բարձրաձայնելու այս հարցը դիվանագիտական հարթակներում, ▪️ երաշխավորելու միջազգային մարդասիրական հասանելիությունը, ▪️ ապահովելու հայ գերիների անհապաղ ազատ արձակումը։ Հայաստանը մնում է հավատարիմ խաղաղության օրակարգին։ Սակայն իրական և տևական խաղաղությունը հնարավոր չէ առանց արդարության։ Գերիների վերադարձը ոչ միայն հումանիտար քայլ է, այլև անհրաժեշտ նախապայման՝ վստահության վերականգնման և կայուն խաղաղության համար։ Մանե Թանդիլյան «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Հղումը՝ hraparak.am  

Քաղաքականություն

Թրամփի «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը» կուղարկվի ԱԺ՝ վավերացման. Այն ստորագրել է 20 երկիր

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 30–ի նիստում հավանություն տվեց Թրամփի կողմից ստեղծված «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին։ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել է 2026թ. հունվարի 22-ին: Կանոնադրությունը ԱՄՆ կողմից ստորագրվել է 2026թ. հունվարի 16-ին։ Կանոնադրությունը ստորագրել են նաև հետևյալ երկրները՝ Արգենտինա, Ադրբեջան, Բահրեյն, Հունգարիա, Ինդոնեզիա, Հորդանան, Ղազախստան, Կոսովո, Մոնղոլիա, Մարոկկո, Պակիստան, Պարագվայ, Կատար, Սաուդյան Արաբիա, Թուրքիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուզբեկստան։ Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որի հիմնական նպատակը կայունության խթանումն ու խաղաղության ապահովումն է հակամարտությունից տուժած տարածքներում: Խաղաղության խորհուրդը ստանձնում է խաղաղության հաստատման այդ գործառույթները, այդ թվում՝ խաղաղության ձգտող բոլոր ազգերի և համայնքների կողմից կիրառելի լավագույն գործելակերպի մշակումը և տարածումը՝ միջազգային իրավունքի համաձայն և Կանոնադրությամբ սահմանված կարգով: Խաղաղության խորհրդի կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ երեք պետություններ համաձայնում են, որ այն պարտադիր ուժ ունի իրենց համար։ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը կուղարկվի վավերացման Ազգային ժողով։ Հղումը՝ news.am

Քաղաքականություն

Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը 2 կառավարիչներ՝ Սուլթան Աբդուլ Համիդ 2-րդը և Փաշինյանը

Սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդը 19-րդ դարում արգելեց Օսմանյան կայսրությունում հիշատակել Արարատ լեռը, որովհետև Արարատը հայերի ինքնության և ազատության խորհրդանիշներից էր: Հիշեցնեմ, որ Արարատ լեռն այդ ժամանակ Թուրքիայի կազմում չէր: 21-րդ դարում Հայաստանի «ինքնիշխան» ժեխապետը արգելեց Հայաստանում հիշատակել Արարատ լեռը, որը հայերի ինքնության և ազատության խորհրդանիշներից է: Հիշեցնեմ, որ Արարատ լեռը ՀՀ կազմում չէ: Այսպիսով, պատմության մեջ Արարատի սիմվոլիզմի դեմ կռիվ են տվել ընդամենը երկու կառավարիչներ՝ Արյունոտ սուլթան Համիդը և Ժեխապետ Նիկոլը: Սրանց միավորում է երկու բան. երկուսի երակներում էլ մասամբ հայի արյուն է հոսել: երկուսն էլ ատել են հայերին, ատել են հայերի ինքնությունը, պատմությունը, սիմվոլիզմը, սպանել ու գաղթական են դարձրել հազարավոր հայերի: Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից Հղումը՝ hraparak.am  

Իրավունք, Քաղաքականություն

Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ ցանկ

Ստորև մարդկանց ցանկ է, որոնք այս պահին ակնհայտորեն քաղաքական դրդապատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ են։ Հարցս փաստաբաններին, քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին. ո՞ւմ եմ բաց թողել. «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Սամվել Կարապետյան Արթուր Ավանեսյան (Կանդազ) Ֆելիքս Աբրահամյան Զմրուխտ Հովհաննիսյան Հասմիկ Ամիրզադյան Մեսրոպ Մեսրոպյան Հարություն Մեսրոպյան Էդուարդ Անտոնյան «ՍՐԲԱԶԱՆ ՊԱՅՔԱՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյան Վահագն Չախալյան Արթուր Սարգսյան Իգոր Սարգսյան Կարո Օկումուշյան ՀԱԵ Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյան Համբարձում Ներսիսյան (Վեհափառի եղբորորդի) Գևորգ Ներսիսյան (Վեհափառի եղբայր) «ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Խաչիկ Գալստյան Արամ Քոչարյան «Հայրենիք» ՀՀԿ Դավիթ Համբարձումյան Մովսես Քարտաշյան ԱՆՏԻՖԵՅՔ Վազգեն Սաղաթելյան ԱՅԼ Աշոտ Մինասյան Կարեն Վրթանեսյանի էջից Հղումը՝ hraparak.am  

Քաղաքականություն

Տիկի՛ն Ավանեսյան, պատրաստ եմ Ձեզ ուղեկցել Բաքու այցի ընթացքում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ ՀՀ ԱԳՆ համակարգմամբ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցերի շուրջ աշխատանքներ ընթանում են, և որ «որևէ վայրկյան չեն հապաղում, չեն դանդաղում, հարցը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում»։ Տիկի՛ն Ավանեսյան, եթե իսկապես ուշադիր հետևում եք իրավիճակին և տեղյակ եք խնդիրների մասին, ապա հարց է առաջանում՝ ի՞նչ կոնկրետ գործողություններ են իրականացվում՝ բացի «ուշադիր հետևելուց»։ Մարդիկ ունեն առողջական խնդիրներ և հաճախ շարունակում են մնալ անտեսված վիճակում։ Բաքվում պահվող բոլոր հայերին վերադարձնել չեք կարողանում, փաստ է։ Բայց այցելել գոնե կարո՞ղ եք։ Առաջարկում եմ՝ ուշադրությամբ հետևելուց զատ, մեկ անգամ այցելել և անձամբ ծանոթանալ նրանց առողջական վիճակին։ Գուցե այդ ժամանակ հաջողվի որևէ գործուն քայլ իրականացնել այդ ուղղությամբ։ Ադրբեջանի փոխվարչապետը կարող է գալ Հայաստան, իսկ Դուք Բաքու գնալ չե՞ք կարող։ Չէ՞ որ փոխադարձության սկզբունքով են Ադրբեջանի հետ մեր հարաբեությունները կառուցվում՝ ըստ ձեր իշխանության հայտարարությունների։ Պատրաստ եմ Ձեզ ուղեկցել այդ այցի ընթացքում։ Կսպասեմ արձագանքի։ Մանե Թանդիլյան «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Հղումը՝ hraparak.am  

Քաղաքականություն

Որոշվել է ավելի քան 300․000 ադրբեջանցի վերաբնակեցնել հետևյալ քաղաքներում և գյուղերում․ Գաբրելյանով

Ռուսաստանաբնակ հայազգի հայտնի մեդիամագնատ Արամ Գաբրելյանովն, անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի երևանյան այցին, ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես խոստացել է՝ ռուսական աղբյուրներից ստացված հավաստի տեղեկություններ։ Աղբյուրները հայտնում են, որ այցը կապված է Փաշինյանի՝ Բաքվի նկատմամբ ստանձնած պարտավորության հետ՝ Հայկական ԽՍՀ գոյության ընթացքում իրենց կոմպակտ բնակության վայրերը վերադարձնելու վերաբերյալ։ Որոշվել է ավելի քան 300,000 ադրբեջանցի վերաբնակեցնել հետևյալ քաղաքներում և գյուղերում՝ Կոտայքի մարզի Արզական, Կարենիս և Մարմարիկ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Սոթք, Ախպրաձոր, Ծաղկունք, Լճափ և Ծովազարդ (Սևանա լճի մոտ, սահմանակից է այժմյան Ադրբեջանի Քելբաջարին), Արմավիրի մարզի Ծաղկալանջ, Գրիբոյեդով և Հայկաշեն, ինչպես նաև Արագածոտնի մարզի Բազմաղբյուր և Սարալանջ։ «Մեծ վերաբնակեցում» ծրագրի իրականացումը կսկսվի ընտրություններից անմիջապես հետո։ Այդ ժամանակ կստորագրվի նաև Սյունիքի մարզի «Ընդհանուր տուն» նախագծի վերաբերյալ համաձայնագիր»։ Հղումը՝ hraparak.am  

Քաղաքականություն

Գեղամ Մանուկյանն Աննա Վարդապետյանին մեղադրել է փաստերի կեղծման մեջ

Տիկին Վարդապետյան, մանրամասն զեկուցում, հպարտանում եք, որ խափանման միջոց կալանքը քիչ է կիրառվել։ Քանի՞ կոպեկի արժեք ունի այդ Ձեր հաշվետվությունը։ Այս մասին ապրիլի 29-ին Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա, մասնավորապես, հիշեցրել է 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանավորման մասին։ «Ի՞նչ խղճով եք եկել Ազգային Ժողով։ Անցած տարի Դուք ստով, կեղծիքով մոլորեցրել եք բոլոր պատգամավորներին և կալանքի եք տարել մեր գործընկեր Արթուր Սարգսյանին։ Սուտ փաստեր եք հրապարակել, ասել եք՝ ինչ-որ աստղիկներ կան, որ «պակրիշկեքի» տակ պետք է ծակեին, որը քրեական գործ է։ Հիմա դատն է գնում, չկա այդ փաստը։ Խոսում եք գյուլլելու մասին։ Պարզվում է, որ սուտ է, կեղծիք է, չկա նման բան, լրիվ մանիպուլացվել է», — ասել է Մանուկյանը։

Քաղաքականություն

ԱԳՆ–ն հաստատեց՝ Մուստաֆաևը Երևանում է

«Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: Կտրվի լրացուցիչ մամուլի հաղորդագրություն»,–հայտնեցին ԱԳՆ–ից: Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ներում տեղեկություն էր շրջանառվում այն մասին, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Նշենք, որ Շահին Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։ Հղումը՝ news.am

Քաղաքականություն

Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ

«Մանր ու միջին մակարդակի իշխանության տարբեր ներկայացուցիչներ առաջ են տանում հետևյալ թեզը․ թե բա Արթուր Ավանեսյանը՝ նույն ինքը լեգենդար Կանդազը, եթե իսկապես այդպիսի լեգենդար հետախույզ է, ապա հասարակ հեռախոսազանգով չէր բռնվի։ Ինչ խոսք, համաձայն եմ․ մեր տեղական նշանակության հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանական նույնատիպ կառույցը։ Մերոնք կարողանում են սեփական քաղաքացիներին առավոտից մինչև երեկո այնպես հետևել, որ մարդ չպլստա։ Կանդազին չէին կարողանում բռնել ադրբեջանական համապատասխան կառույցները, երբ նա տարբեր խնդիրներ էր կատարում, և, ըստ ՔՊ-ականների թեզի, մեր «բարեփոխված» հատուկ ծառայությունները վերջապես կարողացան բռնել լեգենդար հետախույզին»։ «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը Հղում՝ hraparak.am  

Scroll to Top