Գովազդ A1

Քաղաքականություն

Նորություններ, Քաղաքականություն

ԱԺ-ն ստացել է Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելու մասին դիմումը

Ազգային ժողովը ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելու մասին դիմումը։ Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։ Հիշեցնենք՝ Գյումրիում տեղի ունեցած միջադեպից հետո Վիլեն Գաբրիելյանը ներողություն է խնդրել եւ հայտարարել, որ մանդատը վայր է դնում։

Նորություններ, Քաղաքականություն

Ադրբեջանը մերժել է Սարգիս Խանդանյանի առաջարկը` նրան անվանելով պոպուլիստ

Ադրբեջանը մերժել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի առաջարկը` նրան անվանելով պոպուլիստ: Այդ մասին X–ի իր էջում գրել է պատգամավորը։ Ավելի վաղ Խանդանյանն առաջարկել էր Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների հանձնաժողովների հանդիպում անցկացնել, քանի որ խաղաղության համաձայնագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի երկու երկրի խորհրդարանների կողմից։ Առաջարկվել է նաև առաջին հանդիպման վայր դիտարկել Հայաստան–Ադրբեջան սահմանին գտնվող չեզոք տեղանք։ «Իմ ադրբեջանցի գործընկերը (Ադրբեջանի Միլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդով–խմբ.) հրապարակայնորեն մերժել է հանդիպման առաջարկը՝ խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ կարծիքներ փոխանակելու համար՝ ինձ անվանելով պոպուլիստ։ Եթե հանուն խաղաղության հանդես գալը պոպուլիզմ է, ապա ես հպարտությամբ ընդունում եմ այդ պիտակը այնքան, որքան անհրաժեշտ է»,– գրել է Խանդանյանը։ Նա նաև նշել է, որ իր առաջարկը մնում է ուժի մեջ, և պատրաստ է մասնակցել միջխորհրդարանական մակարդակում վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկմանը՝ անխոնջ աշխատելով հանուն տարածաշրջանում խաղաղության և կայունության:

Նորություններ, Քաղաքականություն

Սպասելու եմ Մարտուն Գրիգորյանին թիրախավորողների զղջացող գրառումներին. Հայկ Մամիջանյան

Վաղը սպասելու եմ Մարտուն Գրիգորյանին թիրախավորողների զղջացող գրառումներին: Այս մասին իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Մեր քաղաքը» դաշինի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի լռության  արձագանքներին։ ՀՀԿ-ական գործիչը նշում է. «Այս անիմաստ աղմուկից մի օգուտ եղավ՝ մի խումբ փողով գործիՔներ և գործիՉներ այսօրվա իրենց հացն էլ վաստակեցին ՀՀԿ-ի մասին ստեր ու դավադրապաշտական զառանցանքներ տարածելով»։

Նորություններ, Քաղաքականություն

Հավատացեք` որևէ անակնկալ չի լինելու. Վանեցյանը` Մարտուն Գրիգորյանի հայտարարության մասին

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կիսվել է Մարտուն Գրիգորյանի՝ «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է» գրառմամբ և կից գրել․ «Միանշանակ»։ Գրառման մեկնաբանությունների բաժնում՝ պատասխանելով քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին դիտարկմանը՝ Վանեցյանը նշել է․ «Հավատացեք, որևէ անակնկալ չի լինելու»։

Նորություններ, Քաղաքականություն

Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում մանդատը

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ «Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ: Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ: Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ: Միաժամանակ հայտնում եմ, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում եմ, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք: Ինչպես Սևակն է ասում, հանուն վաղվա ճշմարտության, թող որ լինեմ այսօր սխալ: Եղե՛ք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»,- գրել է նա։

Նորություններ, Քաղաքականություն

ՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը, իսկ Թուրքիան դատապարտող հայտարարությամբ ադրբեջանական հորինված «փաստերը» ներկայացնում է ցեղասպանություն․ Աբրահամյան

Ադրբեջանական մամուլը երեկվանից հեղեղված է 1918 թվականին տեղի ունեցած իրադարձություններով, որը փորձում են ներկայացնել որպես հայերի կողմից իրականացված ցեղասպանություն:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Այս համատեքստում, ոչ այդքան անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը, այդ իրադարձությունները ցեղասպանություն անվանելով: Այն, որ Թուրքիան և Ադրբեջանը` որպես ցեղասպան երկրներ, բարոյական իրավունք չունեն այլոց մեղադրելու մի հանցանքի մեջ, որի հետ անմիջապես իրենք են ասոցացվում և պատասխանատվություն կրում, դա հարցի միայն մի հատվածն է: Սակայն, տեսեք, ի՞նչ է կատարվում: ՀՀ իշխանությունն իր արտաքին քաղաքական օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը, պարտության խորհրդանիշ Փաշինյանը ժխտողական ձևակերպումներ հնչեցնում, իսկ նույն Թուրքիան ի պատասխան, դատապարտող հայտարարություն անում ու ադրբեջանական հորինված «փաստերը» ներկայացնում ցեղասպանություն: Սա է իշխանության ողջ թշվառությունն ու երկիրը վաճառքի դնելու գինը»,-գրել է նա։

Քաղաքականություն

Հովիկ Աղազարյանը հանդիպել է Ալեն Սիմոնյանին

Մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հերթական անգամ մերժել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին․ այս անգամ ընդհանրապես չի եկել հանդիպման, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։ Նա մեզ հետ զրույցում նշեց, որ  նման հանդիպում քիչ առաջ տեղի է ունեցել` այլ մանրամասներ չհայտնելով։  

Քաղաքականություն

Սարուխանյանի արյան մեջ թմրանյութի առկայությունը հաստատվելուց հետո ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին․ Նազելի Բաղդասարյանի ընկերուհուն կառաջադրեն

Օրերս Oragir.News-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Կարեն Սարուխանյանին ուղարկել էր արյան անալիզ հանձնելու` արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգելու համար։ Oragir.News-ի ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ` ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուի թեստի արդյունքը եղել է դրական ։ Հիմա  ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին, պատճառը Կարեն Սարուխանյանի թեստի դրական պատասխանն է։ ՔՊ-ն Գյումրիի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանին, ով Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մտերիմ ընկերուհին է։ Լրատվամիջոցը փորձել է մեկնաբանություն ստանալ Կարեն Սարուխանյանից, բայց վերջինս հերթական անգամ խուսափել է հարցադրումներից։ Սկզբում նշել է, որ չի լսում, հետո՝ հեռախոսազանգերն անպատասխան թողել։ Շրջանառվում են նաև տեղեկություններ, որ առաջիկայում Կարեն Սարուխանյանը վայր կդնի պատգամավորի մանդատը։ Հիշեցնենք՝  օրերս ձերբակալվել էին ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին ու ՔՊ-ական ավագանու անդամը՝ թմրաանյութ օգտագործելու, պահելու, պատրաստելու կասկածանքով։

Scroll to Top