Գովազդ A1

Քաղաքականություն

Քաղաքականություն

Ռուբիոն շտապում է օգնության հասնել Փաշինյանին, Սամվել Կարապետյանը կազմակերպում է համազգային հանրահավաք. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

NEWS.am-ը ներկայացնում է ռուսերեն լրատվական թողարկում՝ «Итоги дня» («Օրվա ամփոփում»)։ Այս ժամին Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին բոլոր կարևոր տեղեկությունները` արագ, հակիրճ և օբյեկտիվ: Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Այս նոր քայլը կնպաստի նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը․ Քըլըչն արձագանքել է Փաշինյանին

Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը «X» սոցցանցում արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Այս նոր քայլը կնպաստի նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մաղթում եմ, որ բարեհաջող լինի այս բոլոր երկրների համար։ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Խուզարկում են Ավանում «Ուժեղ Հայաստան»–ի գրասենյակները և աջակիցների տները. Կա 5 ձերբակալված

NEWS.am-ի տեղեկություններով, այս պահին իրավապահները խուզարկում են Ավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները և կուսակցության աջակիցների տները: Կան բերման ենթարկվածներ: Այս առնչությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ խուզարկություններն իրականացվում եմ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Ձերբակալվել են հինգ անձինք։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Ամբողջ աշխարհը՝ սկսած ԱՄՆ-ից, ուզում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մենք հայտնվում ենք ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմի մեջ. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը Պակիստանի ակտիվ միջնորդությամբ մեր բարեկամ, հարևան Իրանի և մեր լավ գործընկեր ԱՄՆ միջև կարծես թե հնարավոր է դառնում խաղաղության հաստատումը։ Սա չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Երբ ես երաշխավորված խաղաղության համատեքստում, ի թիվս այլ երկրների, նշում եմ Պակիստանի անունը, ինձ իշխանությունները սկսում են վիրավորել։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, երկար դադարից հետո, երեկ զանգահարում է Լուկաշենկոյին` քննարկելու հարաբերությունների լավացման և այլ կարևոր հարցեր։ Երբ ես ասում եմ, որ կարելի է և պետք է աշխատել Բելառուսի հետ, և Հայաստանը բազմաթիվ հարցերում լուրջ օգուտներ կարող է ստանալ, ինձ իշխանությունները կոչում են «օլիգարխ, բելառուսական շպիոն»։ Երբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ նորմալ, հարգալից աշխատանքային հարաբերություններ, որ լուծենք մեր երկրի հարցերն ու խուսափենք անիմաստ, վնասակար թշնամանքից, ինձ պիտակավորում են որպես ռուսամետի։ Այսօր ամբողջ աշխարհը՝ սկսած ԱՄՆ-ից, ուզում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ` իրենց անվտանգության և սեփական ժողովուրդների բարեկեցության ապահովման նպատակով։ Մենք աչքներիս առաջ հայտնվում ենք Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի մեջ, որի հետևանքները մեզ համար աննկարագրելի ծանր են լինելու։ Եվ ամենամեծ վնասները կրելու է մեր ժողովուրդը` հասարակ, ապրող, արդար քրտինքով ստեղծող մարդիկ։ Վերջը, ի՞նչ եք ուզում էս երկրից, էս ժողովրդից։ Էսքան պատերազմ ու կորուստ բերելուց հետո էլ ի՞նչ վնաս եք ուզում տալ։ Աշխարհի մասին ձեր պատկերացումներով ինչի՞ եք ուզում հասցնել մեր երկիրը։ Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին։ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Փաշինյանը ՌԴ-ի հետ խզման ուղի է ընտրել, նա սխալ է հաշվարկել և հետապնդում է իր երկրի համար չափազանց վտանգավոր ուղի. Մեդվեդև

Sputnik Armenia. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի հետ խզման ուղի է ընտրել, նա սխալ է հաշվարկել և հետապնդում է իր երկրի համար չափազանց վտանգավոր ուղի: Այս գործողությունների արդյունքում հայ ժողովուրդը կարող է կորցնել ռուսական և ամբողջ ԵԱՏՄ շուկան, ինչպես նաև տարիների տնտեսական կապերը, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նշել է, որ այս գործողությունների արդյունքում Երևանը կարող է ստիպված լինել ռուսական գազ գնել եվրոպական գներով. մենք պետք է հարցնենք Հայաստանի քաղաքացիներին, թե արդյոք նրանք պատրա՞ստ են նման գնին։ «Հայաստանը մեզ համար պատմականորեն շատ մտերիմ երկիր է, մեր ռազմավարական գործընկերը։ Ես ընդգծում եմ՝ Հայաստանի եղբայրական ժողովուրդը, այլ ոչ թե որևէ հայ առաջնորդ»։ Հղումը՝ Aravot.am

NA, Քաղաքականություն

Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։ Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Հարցում․ չորս հիմնական ընդդիմադիր ուժերը միասին ավելի շատ ձայն կհավաքեին, քան իշխող կուսակցությունը

Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, 12,1 տոկոսը՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 5,8 տոկոսը՝ «Միասնության թևեր» կուսակցության օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման տվյալները։ Ստացվում է, որ խորհրդարան անցնելու շեմը հաղթահարող չորս ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5 տոկոս, մինչդեռ իշխող կուսակցությունը՝ 28,8 տոկոս։ «Ժողովրդավարություն, օրենք և կարգապահություն» կուսակցության օգտին կքվեարկեր հարցվածների 3,4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ 2,9 տոկոսը, «Շնորհհապետական» կուսակցության՝ 2,8 տոկոսը, «Նոր ուժ» կուսակցության՝ 2,7 տոկոսը, «Բոլորի դեմ» կուսակցության՝ 1,9 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցության՝ 1,3 տոկոսը, «Հանուն հանրապետության» կուսակցության՝ 0,5 տոկոսը, «Քոչարի» կուսակցության՝ 0,4 տոկոսը, Հայ ազգային կոնգրեսի՝ 0,3 տոկոսը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության՝ 0,2 տոկոսը, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության՝ 0,2 տոկոսը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության՝ 0,1 տոկոսը, «Ալյանս» կուսակցության՝ 0,1 տոկոսը, ռեֆորմիստների կուսակցության՝ 0,1 տոկոսը։ Հարցվածների 0,9 տոկոսը կփչացներ քվեաթերթիկները, 8,6 տոկոսը կհրաժարվեր պատասխանել հարցին, 3,4 տոկոսը կդժվարանար պատասխանել։ Մայիսի 19-21-ը անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1 102 մարդ։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Էրդողանի նոր սիմվոլիկ քայլը՝ աջակցություն վարչապետ Փաշինյանի քարոզչությանը

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա նշել է, թե այդպիսով Երեւանը կարող է այդ ճանապարհով կապվել ԵՄ հետ եւ իրականացնել արտահանում: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին: Թուրքիան փաստորեն կատարում է երկրորդ սիմվոլիկ քայլը, որ Էրդողանը ազդարարել էր դեռեւս նախորդ տարեվերջին: Առաջինը օրեր առաջ էր, երբ Անկարան հայտարարեց, թե ավարտել են դեպի Հայաստանի հետ ուղիղ երկկողմ առեւտրի այսպես ասած բյուրոկրատական գործընթացները: Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, թե դա նշանակում է, որ Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքները այլեւս կմակնշվեն հենց Հայաստան հասցեով, այլ ոչ թե երրորդ երկրի եւ հետո այնտեցից նոր Հայաստանի հասցեի մակնշումով: Եվ ահա, Անկարան անում է հաջորդ քայլը, որը սիմվոլիկ է Հայաստանի համար, բայց առարկայական է Թուրքիայի համար: Առարկայական այն իմաստով, որ այդ ճանապարհը՝ երկաթուղային Կարս-Ախալքալակ, իսկ հետո Հայաստան, լինելու է դեպի Հայաստան թուրքական ապրանքների մատակարարման ավելի պարզ ուղին: Այսինքն տեսնում ենք, որ իրականում Անկարան արել էր առաջին քայլը, իսկ հիմա դրա շարունակությունը: Թուրքիան նախ դյուրացնում է երկկողմ առեւտրի բյուրոկրատական, իսկ հետո՝ լոգիստիկ հնարավորությունը: Իսկ, հաշվի առնելով այն, որ պարզապես անհամեմատելի է Թուրքիայից Հայաստան ներկրումների թե ծավալը, թե պոտենցիալը՝ Հայաստանից Թուրքիա արտահանումների ծավալի կամ պոտենցիալի հետ, պարզ է, որ առարկայական իմաստով քայլը պրակտիկ է Թուրքիայի շահի, եւ սիմվոլիկ է Հայաստանի համար: Դա ընդամենը հնարավորություն է Նիկոլ Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ: Մինչդեռ, դա պարզապես տրաֆարետն է, որովհետեւ Հայաստան-ԵՄ ապրանքաշրջանառությունը իր ծավալով ու կառուցվածքով այնպիսին է, որ այդ նոր լոգիստիկան սկզբունքորեն չի կարող ունենալ որեւէ էական նշանակություն: Ընդգծեմ, ես բոլորովին դեմ չեմ նոր լոգիստիկային: Ավելին, տնտեսության համար ա,մենաանշան նոր հնարավորությունն էլ ողջունելի է: Պարզապես, շատ կարեւոր է հասկանալ եւ ցույց տալ հանրությանը, թե ինչն է այստեղ պրակտիկը, եւ ինչը՝ սիմվոլիկը, քարոզչականը: Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը Հղումը՝ Hraparak.am

Scroll to Top