Գովազդ A1

Քաղաքականություն

Սպորտ, Քաղաքականություն

Թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի՝ դավաճան սրբապիղծի վրա. արցախցի սամբոյի չեմպիոն

Արցախցի սամբոյի չեմպիոն Սոսեն անդրադարձել է ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահին, ով Ն. Փաշինյանի քարոզարշավին մրցանակ հանձնեց վերջինիս. «Ես` Սոսե Գրիգորիի Բալասանյանս, 10 տարի և ավել եղել եմ ՀՀ Ձյուդոյի և Սամբոյի մեծահասակների չեմպիոն, հավաքականի կազմում ներկայացրել եմ ՀՀ-ն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, նվաճել մեդալներ, բարձրացրել մեր Հայաստանի դրոշն ու օրհներգը, մասնակցել 2015 թվականին 1-ին եվրօլիմպիական խաղերին` Բաքվում… Բոլոր սպորտաձևերից միակ հայ աղջիկ մասնակիցն էի Սամբոյով… Այսօր ինձ իրավունք եմ վերապահում ասելու` թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի այժմյան նախագահ Միքայելի` դավաճան սրբապիղծի վրա… դատ ու դատաստան դավաճան սրբապիղծ տականքներին»: Հղումը՝ Hraparak.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Նիկոլ Փաշինյան, կա մեկ դավաճան եւ այդ մեկ մարդը դու ես». ակցիա դատարանի բակում

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամների մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունենում դատարանի շենքի մոտ։ Դատարանում այս պահին քննվում է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հարցը։ Տեղում գտնվող Թևանյանի թիմակից Մանուկ Սուքիասյանը քաղաքացիների հետ միասին պահում է կալանավորված քաղաքական գործչին սատարող պաստառներ և խստորեն քննադատում իշխանությունների գործողությունները։ Ցուցարարներն ուղղակիորեն դիմել են գործող վարչապետին՝ նրան մեղադրելով ազգային շահերը հանձնելու մեջ։ «Նիկո՛լ Փաշինյան, կա մեկ դավաճան, և այդ մեկ մարդը դո՛ւ ես»,— հայտարարել են ցույցի մասնակիցները՝ պահանջելով անհապաղ դադարեցնել քաղաքական բռնաճնշումներն ու ազատ արձակել Թևանյանին։ Հղումը՝ News.am

Հասարակություն, Քաղաքականություն

Էս ի՞նչ նոր զինանշան է

«Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սքյուզմի, էս ինչ նոր զինանշան է Հայաստանի Հանրապետությունում, ո՞վ գիտի: Ավելացնեմ պաշտոնական Զինված Ուժերինը, որ համեմատեք և հասկանաք՝ նույնը չէ։ Գույնն էլ կասկածելի նման ա ՔՊ-ի էս վերջին պաստառների գույնին. Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով, պրիվետ»։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ

Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում միայն վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Հղումը՝ Newday.am

Իրավունք, Քաղաքականություն

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը կկայանա այսօր

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա մայիսի 23-ին, ժամը 12:00-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ Գյուլիքևխյան 20)։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

«Այ մարդ, ժողովուրդը քեզ չի ընտրել, որ գնաս Ալիևի դեմը չոքես». Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/05/22/1558702/ © 1998 — 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանն այսօր շրջել է Աջափնյակ վարչական շրջանում, լսել քաղաքացիների դժգոհությունները։ «Ժողովուրդ, այս կալցեվոն ճի՞շտ են սարքել: Ինչքան է մարդկանց գժվացնում, ասեք: Ուրեմն նայեք, այս կալցեվոն սարքել են, իրենց արևին, ու ամբողջ օրը մարդկանց նեղություն են տալիս: Այստեղ պետք է լիներ էստակադա, այստեղ պետք է լիներ ստորգետնյա անցում, որոնք չկան: Ամբողջ օրն այստեղ խցանումներ են»,- ասաց Մանուկյանը։ «Հայաստան» դաշինքից մեկ այլ թեկնածու՝ Արմենակ Դանիելյանն էլ ասաց, որ ոստիկանությանը հարցում են արել ու պարզել, որ նշված վայրում տարեկան 380 վթար է լինում, դա նշանակում է՝ ամեն օր առնվազն մեկ վթար։ Քաղաքացիները ևս դժգոհեցին «կալցեվոյից»։ Կային քաղաքացիներ, որ ասում էին՝ չսարքեին, ավելի լավ կլիներ։ «Այստեղ սովորական խաչմերուկ էր, այդ ժամանակ երթևեկությունն ավելի լավն էր՝ համեմատած այսօրվա կալցեվոյի: Կալցեվո են սարքել, որովհետև ավելի էժան էր, այնինչ այնտեղ նախատեսված էր էստակադա, բայց կառուցել են էժանագին կալցեվո»,- ասաց պատգամավորի թեկնածուն։ Պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանն էլ աստվածաշնչյան Պիղատոսի օրինակով, որը ձեռքերը լվաց Քրիստոսի խաչելության որոշման հարցում ու պատասխանատվությունը գցեց ժողովրդի վրա, անդրադարձավ Փաշինյանին. «Այ մարդ, քեզ ժողովուրդը չի ընտրել, որ այս որոշումները կայացնես: Քեզ չի ընտրել, որ գնաս Ալիևի դեմը չոքես ու ասես՝ Արցախը Ադրբեջան է, չի ընտրել, որ այսքան զոհեր տաս ու մնացածը»։ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Փաշինյանն անցել է Պլան Բ-ի իրականացմանը

Հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավում «մարտեր առանց կանոնների» ժանրով առաջնորդվող Նիկոլ Փաշինյանի վարքը, ինչպես արդեն գրել էինք, անհանգստացնում է նաեւ յուրայիններին։ ՔՊ-ում մեծ թվով մարդիկ կարծում են, որ իրենց առաջնորդի անհավասարակշիռ պահվածքը, հատկապես քաղաքացիների վրա մատ թափ տալը, վիրավորելն ու սպառնալն իրենց ոչ թե առավելություն են բերելու, այլ՝ վարկանիշի կորուստ։ Սակայն, ինչպես մեր աղբյուրն է նշում, Փաշինյանի հաշվարկը բոլորովին էլ այն չէ, որ քարոզարշավի ընթացքում կարող է վարկանիշ բարձրացնել, հանրային կարծիք փոխել՝ հօգուտ իրեն, նա վաղուց է հասկացել, որ տանուլ է տալու քաղաքակիրթ պայքարում, չի կարողանալու պատասխանել ո՛չ ընդդիմախոսների, ո՛չ շարքային քաղաքացիների փաստարկներին, ուստի անցել է պլան Բ-ին։ Իսկ այդ պլանը կազմված է տեռոր անելու, սպառնալու, ղժղժալու, վախեցնելու գործիքներից, որով փորձում է հասնել նրան, որ առանց այն էլ Հայաստանի քաղաքական դաշտից հիասթափված հանրության մի որոշ հատված վերջնականապես հիասթափվի, հույսեր չկապի ընտրությունների հետ եւ որոշում կայացնի հունիսի 7-ին չգնալ ընտրատեղամաս։ Իսկ հայհոյանքն ու ղժղժոցը ակտիվացնեն գռեհիկ, ստորին խավին, որը 2018-ի հեղափոխական էյֆորիային է կարոտել եւ կարող է գնալ ընտրության, որ «նախկինները հետ չգան»։ Փաշինյանի հույսն այն է, որ ընտրություններում 50 տոկոսից ցածր մասնակցություն կգրանցվի, իսկ ինքը կմոբիլիզացնի իշխանական զանգվածին ու հասարակության անկիրթ հատվածին, կտանի տեղամասեր եւ փոքրաթիվ մասնակցության պարագայում կհաղթի։ Փաշինյանն ակնհայտորեն կտրվել է իրականությունից, ժողովրդի հետ չի շփվում, հակառակ դեպքում կտեսներ, կհասկանար, որ վերջին օրերի իր պահվածքն ավելի շատ հակառակ էֆեկտն է թողել․ եթե տատանվող ընտրազանգվածի ներկայացուցիչները մինչեւ վերջերս երկմտում էին՝ ընտրություններին մասնակցել, թե ոչ, ապա բժիշկ տիկնոջ, արցախցի տղամարդու հետ միջադեպերից հետո այլեւս հասկացել են, որ իրենցից յուրաքանչյուրը Փաշինյանի վերընտրվելուց հետո կարող է հայտնվել նրանց կարգավիճակում։ Մեր իշխանական աղբյուրը խոստովանեց նաեւ, որ Փաշինյանի մյուս հաշվարկն այն է, որ բռնաճնշումների ենթարկեն ընդդիմադիր մրցակիցներին։ Սկզբում մտածում էին խաղից դուրս թողնել Սամվել Կարապետյանի ուժին, եւ դա էր նաեւ պատճառը, որ նման քանակի կեղծ վարույթներ էին հարուցում ընտրակաշառքի վերաբերյալ, ինչ-որ ձայնագրություններ դնում շրջանառության մեջ, մարդկանց կալանավորում՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե գործ ունեն ընտրազեղծարար ուժի հետ, ապա հիմա կարծես թե հասկացել են, որ չեն մարսի Կարապետյանի ուժին խաղից դուրս թողնելը, եւ հիմա նրա փոխարեն դիտարկում են Գագիկ Ծառուկյանին։ Իմաստն այն է, որ ընդդիմադիր կոալիցիա ձեւավորելու հնարավորությունը չեզոքացվի։ Բայց դա անելու են ոչ թե իրավական ճանապարհով, այլ փորձելու են ճնշել Ծառուկյանին, որ նա իր կամքով «զադնի դնի» եւ դուրս գա ընտրապայքարից, քանի որ ԲՀԿ-ի գրանցումը կասեցնելը հեշտ չէ։ Այս սցենարի շրջանակներում է հարուցվել Անդրանիկ Թեւանյանի գործը, որին առավոտ շուտ ձերբակալեցին, եւ առավոտյան ժամը 7-ին ԱԱԾ դիմակավորված անձինք նրա կուսակցության գրասենյակում խուզարկություններ արեցին։ Զուգահեռ, խուզարկություններ էին կատարում նաեւ ԲՀԿ ցուցակի թեկնածու, գործող պատգամավոր Մարտուն Գրիգորյանի՝ Գյումրիում գտնվող բնակարանում։ Մի քանի օր առաջ էլ Փաշինյանը սպառնացել էր Գագիկ Ծառուկյանից վերցնել «Արարատցեմենտ» գործարանը, եւ անգամ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել։ Սակայն ԲՀԿ-ի մեր աղբյուրները հավաստիացնում են, որ Ծառուկյանը մինչեւ վերջ գնալու է՝ «զադնի» չի լինելու։ Հղումը՝ Hraparak.am

Scroll to Top