Գովազդ A1

Քաղաքականություն

Քաղաքականություն

ԵՄ-ն, ՌԴ ֆեյքերի մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է նայի Փաշինյանի տեսանյութը. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ԵՄ-ն, Հայաստանի վերաբերյալ ռուսական «ֆեյքերի» մասին պնդումներ անելու փոխարեն, ավելի լավ է դիտի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսանյութը։ Այս մասին նա գրել է իր տելեգրամյան ալիքում։ Զախարովան, մեկնաբանելով արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները Հայաստանում ընտրությունների նախաշեմին իբր ռուսական ապատեղեկատվական արշավի մասին, տեղադրել է Փաշինյանի հրապարակած տեսանյութը, որում նա տառ առ տառ արտասանում էր «անասնագլխաքանակ» բառը։ «Օրերս տեղի ունեցավ հերթական հզոր տեղեկատվական արտահոսքը՝ իբր «EUvsDisinfo»-ի հետաքննության քողի տակ, որը ստեղծվել է «ռուսական ապատեղեկատվության և ֆեյքերի դեմ պայքարի» համար»,- ուշադրություն է հրավիրել դիվանագետը։ Եվրոպական լրատվամիջոցների հոդվածներում պնդվում է, թե Ռուսաստանը իբր արհեստական բանականության կիրառմամբ գործարկել է ապատեղեկատվության «Մատրյոշկա» գործողությունը։ «Արդեն մի քանի ամիս է, ինչ Հայաստանը հանդիսանում է ռուսական ապատեղեկատվական արշավի թիրախ, որն իրականացվում է հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։ Ըստ հետազոտողների տվյալների՝ արշավի սկիզբը դրվել է մարտի սկզբին՝ «Մատրյոշկա» ծրագրի շրջանակներում, որը պրոկրեմլյան ապատեղեկատվական գործողություն է, և որի շրջանակներում ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում արհեստական բանականության տեխնոլոգիաներ։ Բոտ-ցանցերն ուսումնասիրող «Antibot4Navalny» հավաքականը հայտնել է, որ հայտնաբերել է Փաշինյանի մասնակցությամբ ավելի քան մեկ տասնյակ ֆեյք տեսանյութեր»,- նշվում է հոդվածում։ «Այսպիսով, պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ այս տեսանյութը ոչ մի «Մատրյոշկա» գործողություն չէր կարող հորինել։ Եվ պետք չէ էքստազի մեջ ընկնել իբր կիրառված ԱԲ տեխնոլոգիաների կամ բոտ-ցանցերի մասին պատմություններից։ Սա անձամբ Նիկոլ Վովայի Փաշինյանն է։ Դրա համար էլ դադարեցրեք «Կրեմլի ձեռքի» մասին ֆեյքեր հորինելը»,- գրել է Զախարովան։ Հղումը՝ Newday.am

Իրավունք, Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Իրավապահները խուզարկում են նաև Թևանյանի ավտոտնակը․ նա մեկնել է Քննչական կոմիտե՝ մանրամասներ պարզելու

Իրավապահները խուզարկություններ են անցկացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, որը ղեկավարում է Անդրանիկ Թևանյանը, որն զբաղեցնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը, ինչպես նաև ընդդիմադիր գործչի տանը, իսկ այժմ պատրաստվում են խուզարկել նաև նրա ավտոտնակը։ Անդրանիկ Թևանյանը լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է, որ որևէ առնչություն չունի «Ռուսաստան-Կովկաս» կենտրոնի հետ և չգիտի, թե ով է այն ղեկավարում։ Նա անհեթեթ է անվանել տեղեկությունները, թե իբր գումարի դիմաց տեղեկատվություն է փոխանցել։ Նա պարզաբանել է, որ այս տարի հայտարարագրված դրամական միջոցները հայտարագրվել են ավելի քան 20 տարի առաջ։ «1990-ականներին ես զբաղվել եմ ձեռնարկատիրությամբ։ Բացի այդ, ես գումար եմ վաստակել՝ զբաղվելով մասնագիտական գործունեությամբ, ժառանգությամբ ստացել եմ գույք, վաճառել եմ շարժական և անշարժ գույք։ Եվ այդ միջոցները հայտարարագրված են 2021 թվականից»,- ընդգծել է Թևանյանը։ Նա կրկնել է, որ գործով որևէ կարգավիճակ չունի։ «Ինձ ներկայացված մեղադրանքների համար որևէ հիմք չկա, և ես գնում եմ Քննչական կոմիտե՝ մանրամասները պարզելու։ Ես կպահանջեմ ներկայացնել ապացույցներ, թե ինչի հիման վրա են ինձ մեղադրանք ներկայացրել։ Ուզում եմ նաև պարզել՝ պատրաստվո՞ւմ են ինձ կալանավորել, թե՞ ոչ»,- ընդգծել է Թևանյանը։ Նա անհասկանալի է համարել, թե ինչ հիմքով են իրավապահները խուզարկություն անցկացրել գրասենյակում, բնակարանում, իսկ հիմա էլ պատրաստվում են անցկացնել նաև ավտոտնակում։ «Փաշինյանը տեսնում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարկանիշը, որի հետ համագործակցում է «Մայր Հայաստան» կուսակցությունը, աճում է, ուստի փորձում է խոչընդոտել մեր քարոզարշավը։ Փաշինյանը հետագայում լուրջ խնդիրներ կունենա»,- եզրափակել է Թևանյանը։ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ պետական դավաճանության և լրտեսության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրավունք, Քաղաքականություն

Անդրանիկ Թևանյանն ու Մարտուն Գրիգորյանը դարձել են այս սոցհարցման տվյալների տուժողները. Իվետա Տոնոյան

Ակնհայտ է, որ ԲՀԿ-ի դեմ սկսված արշավը որևէ իրավական կամ արդարադատական գործընթացի հետ կապ չունի։ Սա բացառապես քաղաքական նպատակ հետապնդող ակցիա է, որի հիմնական նպատակը վախի մթնոլորտ ձևավորելն է, ընդդիմադիր ուժերի ակտիվությունը սահմանափակելը և նորմալ նախընտրական արշավը ջարդելու բացահայտ փորձ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԲՀԿ նախագահի խոսնակ Իվետա Տոնոյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր միջազգային «Գելափ» կազմակերպության հրապարակած սոցիոլոգիական հարցումների արդյունքները մատնում են իշխանության քայլերի իրական դրդապատճառը։ Ընդդիմադիր քաղաքական 4 ուժերը զգալի առավելությամբ հնարավորություն են ստանում նոր կառավարություն ձևավորելու։ Հենց այս իրականությունն է խուճապի մատնել Նիկոլ Փաշինյանին և ստիպել հերթական քաղաքական հետապնդումների ճանապարհով փորձել կանգնեցնել ընդդիմության աճող աջակցությունը։ Փաստացի, Անդրանիկ Թևանյանն ու Մարտուն Գրիգորյանը դարձել են ոչ թե որևէ «մեղադրանքի», այլ հենց այս սոցիոլոգիական հարցման տվյալների տուժողները։ Եվ նաև հենց այս թվերն են Նիկոլ Փաշինյանի նյարդային վիճակի և քաղաքական անհավասարակշռության հերթական ապացույցը։ Սիրելի՛ հայրենակիցներ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք չի շեղվելու իր որդեգրած քաղաքական ճանապարհից։ Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ հանուն արժանապատիվ, անվտանգ և ուժեղ Հայաստանի։ Մենք շարունակելու ենք հանդարտ, զուսպ ծրագրային քարոզարշավը, մեր ժողովրդի հետ բաց ու անկեղծ երկխոսությունը։ Վստահ ենք, որ որքան էլ իշխանությունները մինչև քարոզարշավի ավարտը փորձեն նոր ճնշումներ, սադրանքներ և հետապնդումներ իրականացնել, միևնույն է, հունիսի 7-ին մեր ժողովուրդը կատարելու է իր արժանապատիվ և ճիշտ ընտրությունը։ Իսկ այդ ընտրությամբ այս իշխանությունը ստանալու է ժողովրդի հստակ քաղաքական գնահատականը»։ Հիշեցնենք, որ վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և քննչական գործողություններ են սկսել։ Խուզարկություն է իրականացվել նաև «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թեւանյանի բնակարանում։ ԿԸՀ–ից NEWS.am–ին հայտնել են, որ ԿԸՀ–ն ստացել է ԲՀԿ պատգամավորի թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ ԱԱԾ–ն Անդրանիկ Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանն արձագանքել էր՝ հայտարարելով, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար: Բացի այդ, այսօր վաղ առավոտից՝ ժամը 7-ից խուզարկություններ են իրականացվում պատգամավոր Մարտուն Գրիգորյանի բնակարանում, մեքենայում, հիմա պատրաստվում են նաև խուզարկություններ իրականացնել գրասենյակներում, թիմակիցների բնակարաններում։ Հակակոռուպցիոն կոմիտեից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել են, որ Մարտուն Գրիգորյանի տանը խուզարկություններն իրականացվում են կոմիտեում քննվող: Հղումը՝ News.am

Իրավունք, Քաղաքականություն

ԿԸՀ–ն այսօր կքննի Թևանյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Անդրանիկ Նորիկի Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ԿԸՀ–ից։ «Այսօր ժամը 17։00-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովում դռնփակ նիստում կքննվի ներկայացված միջնորդությունը։ Նիստից հետո ԿԸՀ–ի կայքում կհրապարակվի որոշումը»,–հայտնեցին հանձնաժողովից։ Հիշեցնենք, որ վաղ առավոտյան դիմակավորված ԱԱԾ–ականները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակ և քննչական գործողություններ են սկսել։ Այս պահին խուզարկություն է իրականացվում «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, ԲՀԿ ընտրական ցուցակի երկրորդ տեղը զբաղեցնող Անդրանիկ Թեւանյանի բնակարանում։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 20-ին քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ ՀՀ ԱԱԾ–ն Անդրանիկ Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ` հայրենիքի դավաճանության հոդվածով քրեական գործ հարուցելու համար: Թևանյանն արձագանքել էր՝ հայտարարելով, որ հենց Փաշինյանն է պետական դավաճան և ապագայում ստիպված կլինի պատասխան տալ իր գործողությունների համար: Արդեն մայիսի 21-ին ՔԿ–ն հաղորդագրություն է տարածել, որ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել պետական դավաճանության և լրտեսության մեղադրանքով։ Հղումը՝ News.am

Հասարակություն, Քաղաքականություն

Անտեսեք Նիկոլի խոսքերը, հունիսի 7-ին արեք ձեր գործը․ Գաբրիելյանով

Երբ մի անգամ հորս ասացի, որ այսինչը մեկ մի բան է ասում, մեկ՝ այլ հակասող բան, նա ասաց. «Ինչո՞ւ լսել հիմարին․․․»։ Հետևաբար, ես կոչ եմ անում հայերին չլսել հիմար Փաշինյանին և անել իրենց գործը։ Հունիսի 7-ին պետք է գնալ ընտրությունների և քվեարկել կամ Սամվելի (Կարապետյանի), կամ Ռոբերտի (Քոչարյանի), կամ էլ՝ Գագիկի (Ծառուկյանի) օգտին։ Կատարեք ձեր գործը։ Ուշադրություն մի դարձրեք այդ խելագար Նիկոլի խոսքերին։ Արամ Գաբրիելյանով Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն, Քաղաքականություն

Ձեր սերունդը չպետք է հարմարվի այս իրականությանը․ ձեր սերունդը պետք է փոխի այն. Արման Թաթոյան

Արման Թաթոյանի ուղերձը «Վերջին զանգի» կապակցությամբ. Սիրելի՛ շրջանավարտներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա՝ «Վերջին զանգի» կապակցությամբ։ Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհակալություն ևս մեկ սերունդ կրթելու, ձևավորելու և կյանքի ճանապարհ ուղեկցելու ձեր անգնահատելի առաքելության համար։ Այսօրվա «Վերջին զանգ»-ով, սիրելի՛ շրջանավարտներ, սկսվում է ձեր կյանքի նոր և կարևոր փուլը՝ պատասխանատվության, ինքնուրույն որոշումների և սեփական ճանապարհը կառուցելու փուլը։ Վաղը հենց դուք եք լինելու այս երկրի տերը և այն որոշումների վրա ազդող ուժը, որոնք ձևավորելու են Հայաստանի ապագան։ Ձեր սերունդը չպետք է հարմարվի այս իրականությանը․ ձեր սերունդը պետք է փոխի այն։ Եվ առաջիկա ընտրությունները դրա հնարավորությունն են։ Գնացե՛ք ընտրության, եթե ուզում եք ապրել մի երկրում, որտեղ պետական բուհերում կրթությունն անվճար է, որտեղ պետությունը մինչև ձեր աշխատելը հոգում է նաև մասնավոր բուհերում կրթության ու կեցության ծախսերը, որտեղ դուք և ձեր ապագա երեխաները կունենաք որակյալ կրթական ու առողջապահական համակարգ։ Գնացե՛ք այս ընտրություններում ձեր փնտրած արդարության հետևից։ Քվեաթերթիկ 6 Հղումը՝ Newday.am

Իրավունք, Քաղաքականություն

Դիմակավորված անձինք ներխուժել են պատգամավոր, ԲՀԿ-ից պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն

Այսօր վաղ առավոտյան դիմակավորված անձինք ներխուժել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ-ից պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն: Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են Մարտուն Գրիգորյանի առանձնատունը, մեքենան և մի քանի գրասենյակները, «Sputnik Armenia»-ին հայտնել է Մարտուն Գրիգորյանը: Ըստ նրա, իրավապահները փնտրում են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք, ըստ խուզարկողների, կարող են կապված լինեն նախընտրական բարեգործական արգելքը խախտելու հետ: Հղումը՝ Aravot.am

Վիդեո, Քաղաքականություն

«Սուտ եք ասում»․ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց իր խոսքերից, որ 3 տարածքներ ենք հանձնելու

«Ձեր հարցը երկու դրույթի վրա է հենված, երկուսն էլ սուտ է։ Առաջինը՝ ողջ գոյության ընթացքում Գուգլում այդ անունը եղել է այդտեղ։ Այլ բան, որ ոմանք նոր են նկատել»,- Aravot.am-ի լրագրողի փաստմանը՝ քաղաքացու հարցին՝ ի՞նչ եք հանձնելու, նա կոնկրետ գյուղերի անուններ է տվել՝ օգտագործելով ադրբեջանական անվանումներ և դիտարկմանը՝ կան տեղեկություններ այն մասին, որ Տիգրանաշենը առաջիկայում հանձնվելու է, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեկ այլ առիթով Տիգրանաշենի վերաբերյալ հարցին պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Քյարքի անունը Google maps-ում նոր չի հայտնվել, միշտ է եղել»։ Լրագրողի փաստմանը, թե բառացի նշել եք գյուղերի անունները, Նիկոլ Փաշինյանը կրկին արձագանքեց․ «Դուք սուտ եք ասում։ ՀՀ-ն և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ալմաթայի հռչակագրի հիման վրա և սահմանազատում իրականացրել։ Սահմանազատման արդյունքում ՀՀ տարածքը 29743 քառակուսի կիլոմետր է, ուրիշ տրամաբանություն լինել չի կարող»։ Մինչդեռ հիշեցնենք, որ քարոզարշավին իրեն ուղղված հարցին, թե ի՞նչ տարածքներ են հանձնվելու, Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական անուններով թվարկել էր երեք անկլավները. «Ադրբեջանի երեք տարածքները՝ Բարխուդարլի, Խեյրեմլի… սահմանազատման արդյունքում մենք լուծումներ պետք է գտնենք, թե ինչ ենք անում, որովհետև եթե Արծվաշենը հետ է գալիս ամբողջությամբ… կոնֆլիկտը հաղթահարված է, հիմա մենք սահմանազատման արդյունքում պետք է վերջին հետևանքները լուծենք»։ Իր «ինչո՞ւ չեք զոհվել  հարցից հետո քննադատությունների և ընդդիմության այն պնդման առիթով, որ ՀՀ ղեկավարը ոչ թե պետք է այդ հարցը տար, այլ աներ այնպես, որ երկիրը պատերազմից զերծ պահեր, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Հայաստանի ղեկավարը հայ ժողովրդին չի հարցրել՝ ինչու չեք զոհվել, Ղարաբաղի պսևդո էլիտայի ներկայացուցիչներին է հարցրել։ Ո՞վ է գնացել, կանգնել, կռվել զինվորի կողքին, դրանց մի մասն էլ փախել, մեր զինվորներին մենակ են թողել։ Պատերազմը սկսելուց ժամեր անց 50 կմ շարասյունում ովքե՞ր էին, քանի՞սն եկան, մնացին ՀՀ-ում, քանի՞սը հետ գնացին և հայտնվեցին առաջնագծում։ Սամվել Շահրամանյանից սկսած մյուսներով ավարտած պետք է բացատրություն տան»։   Նիկոլ Փաշինյանի ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում Հղումը՝ Aravot.am

Իրավունք, Քաղաքականություն

ԱԱԾ քննիչները «Մայր Հայաստանի» գրասենյակում են

Այս պահին ԱԱԾ քննիչներն ու դիմակավորված անձինք գտնվում են «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում (հասցե՝ Մաշտոցի 20)։ Այնտեղ է նաեւ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թեւանյանը։ Իրականացվում են քննչական գործողություններ։ Իվետա Տոնոյանի էջից Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն, Քաղաքականություն

Նոր տարածք չհանձնելու ճանապարհն իշխանափոխությունն է․Վարդանյան

Google Maps-ը հայկական Տիգրանաշենը փոխել է ադրբեջանական անունով և ցույց է տալիս որպես Ադրբեջան, այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Եթե լավ չպատկերացրեցիք` ՀՀ Արարատի մարզի տարածը Google- ճանաչում է որպես Ադրբեջան: Ու սա կարող է փոփոխված լինել միայն համապատասխան պետական կառույցներից ստացված տվյալների արդյունքում: Դե եթե ունես «ղեկավար» ով հայկական գյուղերն անվանում է ադրբեջանական անունով ուրեմն այդ պայծանավորվածություններն արդեն կան, ուղղակի հասարակությանը չեն ասում, որ քվե չկոուցնեն ու էլի փաստի առաջ կանգնեցնեն ու ասեն, եթե չտանք պատերազմ կլինի: Ու սա դեռ նախընտրական շրջան է, պատկերացրեք ինչ է լինե,ու քպ վերարտադրվելուց հետո: Իսկ իրականում նոր տարածք չհանձնելու ճանպարհն իշխանափոխությունն է»: Հղումը՝ News.am

Scroll to Top