Գովազդ A1

Վիդեո

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. ԵԽ–ն թիրախավորում է Ադրբեջանը. տեսակապով միացած Ալիեւը բողոքեց եվրոպացիներից

Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանն արդեն իսկ իրական օգուտներ են ստացել խաղաղությունից։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ «Գագաթնաժողովում իմ մասնակցությունն ակնառու կերպով ցույց է տալիս, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն իրականություն է»,— նշել է Ալիևը։ Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը հավատարիմ են մնում խաղաղության օրակարգին՝ չնայած գործընթացին խոչընդոտելու փորձերին։ Նա շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ և նշել, որ Հայաստանի առաջնորդի հայտարարությունները հաստատում են խաղաղության հանդեպ հավատարմությունը։ Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Զելենսկին չպատասխանեց, թե ինչու էր Կիևը 44-օրյա պատերազմի ընթացքում ֆոսֆորային ռումբեր մատակարարում Բաքվին

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացման վայր ժամանած Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատասխանեց լրագրողների հարցերին, սակայն ձեռնպահ մնաց պատասխանել Ադրբեջանին ֆոսֆորային ռումբեր մատակարարելու մասին հարցին, որոնք նա օգտագործել էր Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Զելենսկին անպատասխան թողեց NEWS.am-ի թղթակցի հարցը, թե ինչու էր Կիևը Բաքվին մատակարարել ֆոսֆորային ռումբեր, և հեռացավ ճեպազրույցների գոտուց։ Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Հայաստանն ինքնուրույն է կայացնում որոշումները․ Կայա Կալասը՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարի մասին

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մեկնաբանել է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարները։ «Հայաստանն ինքնուրույն է կայացնում իր որոշումները. ընդամենը մեկ ամիս անց այստեղ ընտրություններ են։ Իհարկե, եվրոպական հեռանկարի հարցը օրակարգում է, բայց ընտրությունը Հայաստանինն է», — Երևանում ընթացող գագաթնաժողովի շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ նշել է Կալասը։ Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Ազատությո՜ւն, ազատությո՜ւն»․ «Ուժեղ Հայաստանի» անդամները՝ պատշգամբից դուրս նայող Միքայել Սրբազանին

Գյումրու դրամատիկական թատրոնի դահլիճում քաղաքացիների հետ հանդիպելուց, նրանց հարցերին պատասխանելուց, Հայաստանի ու Գյումրու զարգացման տեսլականը ներկայացնելուց հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներն ու նրանց համակիրները քայլերթ սկսեցին քաղաքի կենտրոնական հատվածում։ Մինչ նրանք հասնում էին «Սուրբ Յոթ վերք» եկեղեցի՝ մոմ վառելու, նկատեցին տնային կալանքի ենթարկված Միքայել Սրբազանին, որն իր կեցավայրի՝ Շիրակի թեմի շենքի իրեն հատկացված սենյակի պատշգամբից երբեմն դուրս է նայում՝ հեռվից հետևելով քաղաքի պատմական այդ հատվածում կատարվող անցուդարձին։ Նրան տեսնելուն պես՝ սկսվեցին բուռն ծափահարություններ․ քայլերթի մասնակիցները կանգնեցին, ձեռքով ողջունեցին Շիրակի թեմի առաջնորդին՝տևական ժամանակ բացականչելով․ «Ազատությո՜ւն․ ազատությո՜ւն»։ Հղումը՝ Aravot.am

Իրավունք, Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Մեր բոլոր իրավունքները ոտնահարված են ու ոտնահարվում են, եւ իշխանություններն էլ դրա հեղինակներն են. Արտակ Բեգլարյան

«Այստեղ հավաքվում ենք ե՛ւ արցախցիների իրավունքների խնդիրները ներկայացնելու, ե՛ւ ՀՀ ժողովրդավարության հարցերը ներկայացնելու ու ըստ այդմ՝ մեր պահանջները ներկայացնելու: Մինչ գործող իշխանությունները խոսում են ժողովրդավարության մասին, ժողովրդավարության սկզբունքները ոտնահարվում են. քաղբանտարկյալներ, բռնաճնշումներ, եկեղեցու դեմ ոտնձգություններ, ատելության խոսք եւ այլն: Մինչ նրանք խոսում են խաղաղության մասին ու արցախցիների իրավունքների պաշտպանության մասին, իրականությունն այն է , որ մեր բոլոր իրավունքները ոտնահարված են ու ոտնահարվում են եւ իշխանություններն էլ դրա հեղինակներն են կամ աջակցում են ադրբեջանական խախտումներին»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով այսօր իր ու մի խումբ քաղաքացիների մասնակցությամբ բողոքի ցույցին: Քաղաքացիները բողոքի ցույցն անցկացրին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում, որտեղ անցկացվում էր ԵՄ գագաթնաժողովը, որին մասնակցում են ՀՀ եկած եվրոպական պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, պատվիրակություններ: «Պահանջում ենք՝ ուշադրության ներքո պահել այդ խնդիրները, առնվազն տեղյակ լինել ՝ ինչ է կատարվում ու արցախցիների իրավունքները հնարավորինս պաշտպանվեն՝ մշակութային ժառանգության՝ որպես մեր մասնավոր սեփականության պաշտպանություն, գերիների վերադարձ ու արցախցիների Արցախ վերադարձ: Չեմ ակնկալում, որ մեկ ակցիայով հասնելու ենք որեւէ հաջողության, բայց պետք է լինենք հետեւողական՝ նաեւ այսպիսի հնարավորություններն օգտագործելով»:

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Գաղութներում, բերդերում տեղ չկա․ տնային կալանքը սարքել են խաղ ու պար, համաներում լինելո՞ւ է»․ հարց Նարեկ Կարապետյանին

Այսօր Գյումրու թատրոնի շենքում «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մի երիտասարդ հարց ուղղեց Նարեկ Կարապետյանին՝ թե համաներում հայտարարելո՞ւ են։ Նրա հարցը, սակայն, իր մեջ քննադատական դիրքորոշում էր պարունակում իշխող ուժի մասին, որին անվանեց «փոքր խմբակ», շնորհակալություն հայտնեց Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանին։ Հարց տվողի ձևակերպմամբ՝ ուզում էին Գյումրին կոլապսի ենթարկել, սակայն պարոն Առաքելյանն իր մեջ ուժ ու եռանդ գտավ, ամեն ինչ գցեց հունի մեջ։ «Պարոն Կարապետյան, գաղութներում, բերդերում տեղ չկա, տնային կալանքը սարքել են խաղ ու պար, ինչ կենես, տնային կալանք կուտան,ամնիստիա անելո՞ւ եք»,-ասաց երիտասարդը ու փոքր-ինչ դադար տալով՝ պատասխանեց իր իսկ հարցին՝ «Անպայման լինելու է, չէ՞, պարոն Կարապետյան»։ Դահլիճը ծիծաղեց, ծափահարեց։ Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Մի քանի օր առաջ մենք հայտարարել ենք․ Սամվել Կարապետյանը, անցնելով այդ գործընթնացների միջով, ասել էր՝ մեր երկրում հիմնական, կարևոր առաջնահերթությունը  լինելու է մարդասիրությունը։ Երբ իրեն առաջին անգամ տարել էին Հոկտեմբերյան՝ 2-3 օրով, մտել էր, երիտասարդները դուրս էին եկել՝ ուրախացած, ասել էր՝ այսքան պարապ ջահել ինչ է անում էստեղ, ում պարապ է տեսել, աշխատանքի է դրել։ Համաներում լինելու է»։ www.Aravot.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ.Մակրոնը պետական այցով ժամանեց Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եռօրյա պետական այցով ժամանեց Հայաստան։ Մակրոնին դիմավորում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Չնայած ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ Բրիջիթ Մակրոնը նույնպես գալիս է Հայաստան, սակայն նա չի եկել։ Նշենք, որ Մակրոնը նախ կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, հետո տեղի կունենան Մակրոն-Փաշինյան առաձնազրույցը, ընդլայնված կազմով հանդիպումները, որին կհաջորդի նրանց համատեղ հայտարարությունը մամուլի համար։ Նախատեսվում է, որ այցի արդյունքում երկու երկրների ղեկավարները ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրելու։ Ֆրանսիայի նախագահը հանդիպելու է նաև նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ, այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, լինելու է Մատենադարանում, իսկ հետո այցի վերջին օրը՝ մայիսի 5-ին, Փաշինյանի ուղեկցությամբ մեկնելու է Գյումրի։ Մակրոնը հարգանիք տուրք է մատուցելու Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, այնուհետև Փաշինյանի ուղեկցությամբ ներկա կգտնվի  Վարդանանց հրապարակում կայանալիք մեծ համերգին՝ նվիրված հայ-ֆրանսիական բարեկամությանը։ Այն կազմակերպելու համար կառավարությունը պետբյուջեից 393 միլիոն դրամ՝ ավելին քան մեկ միլիոն դոլար է հատկացրել։   Հղումը՝ News.am

Scroll to Top