Տեսանյութը. Մոսկվան ծանր է տարել Զելենսկու այցը Հայաստան. նոր զգուշացում` Կրեմլից
Հղումը՝ News.am
«Վախ չկա»․ Արման Թաթոյանի թիմը գործարկել է համանուն էլփոստ ու թեժ գիծ՝ նախընտրական ճնշումների դեմ պայքարի համար։ Ինչո՞ւ՝ մանրամասնում է տեսանյութում։ Թեժ գիծ՝ 033 200 330 Էլեկտրոնային հասցե՝ [email protected] Հղումը՝ Newday.am
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան։ Այս պահին ՀՀ նախագահի նստավայրում ընթանում է դիմավորման պաշտոնական արարողությունը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը մայիսի 7-ին առավոտյան Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նա ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: Լատվիայի նախագահին ուղեկցում էին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը: Լատվիայի խորհրդարանը 2021 թվականի մայիսի 6-ին հատուկ հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։ Լատվիայի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել մայիսի 7-ին։ Այցի շրջանակներում Լատվիայի նախագահը կհանդիպի Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, ինչպես նաև Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Հղումը՝ News.am
Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, երբ մի քանի րոպերով ընդմիջվեց Շիրակի թեմի առաջնորդի դատական նիստը, Միքայել Սրբազանի աջակիցները փորձեցին զրույցի բռնվել երկու դատախազների հետ։ «Էս ինչ է, հերիք է, մեղք ենք, մենք էլ մեղք ենք», -ասաց հավատացյալ մի կին։ «Տվեք մեր Սրբազանին, թող էսօր մեր հետ տուն վերադառնա»,- բացականչեց մեկ ուրիշը։ Նրանք սակայն չբավարարվեցին միայն Միքայել Սրբազանի շահերը պաշտպանելով․ նեղվեցին նաև Գյումրու կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար։ Կանանցից մեկն ասաց, որ նախկինում թուրքերով բնակեցված գյուղերի եկեղեցիների խաչերը, գմբեթները Վարդան Ղուկասյանն է բերել-դրել ու որպես օրինակ՝ մեջբերեց Հայկաձորինը։ «Ինչի՞ են կալանավորել, ինչի՞, ի՞նչ է արել էդ մարդը, չի կարելի, դուք եք դատավորն ու դատախազը, արդար դատեք, չի ասում Սայաթ-Նովան»,- ասաց ըմբոստացած կինը։ Հիշեցնենք, որ երեկ էլ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ էին Միքայել Սրբազանի երիտասարդ աջակիցները ոտքի ելել։ Կրելով Սրբազանի լուսանկարով վերնաշապիկներ, որտեղ անգլերեն գրված էր․ «Ազատություն, Միքայել Սրբազանին», նրանք բողոքի ցույց անցկացրեցին Վարդանանց հրապարակում։ Շիրակի թեմի պատշգամբներից մեկից էլ՝ ի ցույց բարձրաստիճան հյուրի, կախեցին ուշադրություն գրավող «Սրբազան հայր, մենք ձեր կողքին ենք» վերտառությամբ մեծ ցուցապաստառը։ Նրանք նաև գրավոր են դիմել Մակրոնին, որտեղ ասված է․ «Հարգելի՛ նախագահ Մակրոն, Հարգելի՛ հյուրեր, Բարի գալուստ Գյումրի։ Դուք գտնվում եք Վարդանանց հրապարակում՝ մի ամբողջ ժողովրդի հոգևոր ինքնության երկու խորհրդանիշների միջև՝ Սուրբ Աստվածածին Մայր Տաճարի և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ։ Սակայն այսօր այս տարածքը առավելապես սահմանափակման, քան ազատության խորհրդանիշ է դարձել։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ում շատերը համարում են քաղաքական հետապնդման ենթարկված անձ, ամիսներ տևած կալանքից հետո շարունակում է գտնվել տնային կալանքի տակ․ նրա ազատությունը սահմանափակված է, իսկ ձայնը՝ լռեցված։ Բացի այդ, ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շարունակում է մնալ կալանքի տակ՝ այնպիսի հանգամանքներում, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում քաղաքական շարժառիթների վերաբերյալ՝ նախորդ ամիսներին արձանագրված սպառնալիքների և ճնշումների ֆոնին։ Սա մեկուսացված դեպք չէ։ Մենք ականատես ենք զարգացումների, որոնք լուրջ մտահոգություններ են առաջացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտումների առնչությամբ, հատկապես՝ պետություն-եկեղեցի տարանջատման սկզբունքի տեսանկյունից։ Քաղաքական իշխանությունները նույնիսկ նախընտրական ծրագրերում ներառել են դրույթներ, որոնք վերաբերում են Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կառավարմանը՝ ներառյալ նրա ղեկավարությանը վերաբերող հարցերը։ Նման գործողությունները հանդիսանում են կրոնական հաստատության կյանքի նկատմամբ բացահայտ միջամտություն։ Առավել մտահոգիչ է նաև ճնշումը, որն ուղղված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ՝ աշխարհի հայության հոգևոր առաջնորդի, ով բախվել է մեղադրանքների և սահմանափակումների, որոնք խոչընդոտում են իր առաքելության ազատ իրականացմանը և աշխարհի տարբեր երկրներում իր հավատացյալների հետ ազատ հանդիպումներին։ Սրանք պարզապես ներքին հարցեր չեն։ Սրանք հիմնարար իրավունքների հարցեր են։ Հարգելի՛ նախագահ, Հարգելի՛ հյուրեր, Այն արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպական միությունը՝ մարդկային արժանապատվություն, կրոնի ազատություն, խոսքի ազատություն և իրավունքի գերակայություն, այսօր դրվում են փորձության առաջ։ Նման զարգացումների նկատմամբ լռությունը վտանգում է հենց այդ սկզբունքների թուլացումը։ Մենք կոչ ենք անում հստակ ուշադրության, սկզբունքային ներգրավվածության և այն իրավունքների ու ազատությունների հետևողական պաշտպանության, որոնք միավորում են ժողովրդավարական հասարակություններին։ Սա այն պահն է, երբ անհրաժեշտ է պաշտպանել այդ արժեքները ոչ միայն խոսքով, այլև գործով»։ Նշենք, որ տնային կալանքի ենթարկված Միքայել Սրբազանը երեկ Շիրակի թեմի իր կեցավայրի պատշգամբից էր հետևում Վարդանանց հրապարակում տեղի ունեցող իրադարձությանը՝ հայ-ֆրանսիական բարեկամության համերգին, որին մասնակցում էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Հղումը՝ Aravot.am
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի համոզմամբ՝ ԵՄ գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանի նախընտրական արշավի մի մասն է: «Վատ է, որ այս գագաթնաժողովը կազմակերպվել է որպես Փաշինյանի նախընտրական արշավի մաս: Երեկվա նիստին Ալիեւի հոխորտանքներին ի պատասխան, որոնք հնչել էին թե եվրոպացիների, թե Հայաստանի հասցեին, եվրոպացիների մասով պատասխանեց ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլլան: Պարզվեց, որ Մեցոլլան ավելի լավ «տղա» էր, քան Նիկոլ Փաշինյանը, ով նստած էր այնտեղ ու մի պու անգամ չհանեց ի պաշտպանություն հայության ու հայկականության»,- նախագահական նստավայրի դիմաց բողոքի ցույցի ժամանակ ասաց Արմեն Աշոտյանը: Նա նկատեց, որ երբ հերթը հասնում է եվրոպացիների շահերին, ի դեմս Մեցոլլայի արձագանքի, տեսնում ենք, որ եվրոպացիները լավ էլ կարողանում են արտահերթ ելույթներ ունենալ. «Եվ պաշտպանել իրենց շահը, իսկ մեր շահը պաշտպանող չկա»: Հղումը՝ Aravot.am
«Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրությունների վիճակահանությունում ստացած ընտրացուցակի թերթիկի 3-րդ համարի խորհրդով ամեն օր պատասխանելու է երեք հարցի։ -Ինչպե՞ս եք գնահատում եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողովը Հայաստանում։ -Հայերը միշտ եղել են հյուրասեր ժողովուրդ։ Նախկինում էլ միշտ եղել են միջազգային համաժողովներ։ Այլ առիթներով էլ հյուրընկալել են միջազգային խոշոր կազմակերպությունների, շատ երկրների ղեկավարների։ Բայց ինձ անհանգստացնում է, որ այս համաժողովը նվիրված է մեր բարեկամ երկրներից պաշտպանելու համար փոքրիկ խմբակին պաշտպանելու համար, որն իշխանավարելու ընդամենը մեկ ամսվա կյանք ունի։ Ես անհանգստություն ունեմ, որ նախընտրական մեկ նկար ստանալու համար խարխլվելու է տարածաշրջանային բալանսը եւ մեր ժողովուրդը կարող է դրա համար վճարել։ Նաեւ անհանգստություն ունեմ, որ դա կարող է բացել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան։ -Մենք այց ունեցանք Գյումրի։ Մեր հայրենակիցներին անհանգստացնող շատ հարցեր կան։ Ունեն մեծ բողոք թե իրենց կյանքից, թե այս իշխանականներից։ Ի՞նչ եք կարծում, առհասարակ, մեր հայ ժողովրդին ի՞նչն է անհանգստացնում։ -Ես գտնում եմ՝ առաջին հերթին անհանգստացնում են անվտանգային խնդիրները եւ իրենց կյանքի բարեկեցությունը։ Իսկ ինձ անհանգստացնում է երկրի աղքատության մակարդակը եւ դա հաղթահարելու ճանապարհները, որոնք մենք ցույց ենք տվել։ -Ո՞րն է այն ճանապարհը, որ մարդիկ կարող են հասնել այդ բարեկեցությանը եւ անվտանգությանը։ – Թիվ 3-ը։ Հղումը՝ Aravot.am