Գովազդ A1

Վիդեո

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Արձակուրդում չենք. Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ-ի քարոզարշավին

Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի երեք դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները մայիսի 13-ին ներկա են գտնվել երկրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին: Քանի որ հիմա արձակուրդային շրջան չէ, հետևաբար նրանք քարոզարշավին մասնակցել են դասաժամերի ընթացքում: Խոսքը, մասնավորապես, Արաագած և Քուչակ գյուղերի դպրոցների աշակերտների և ուսուցիչների մասին է: NEWS.am-ի թղթակիցը պարզել է, որ Արագած գյուղի ուսուցիչների մի մասը մնացել է դպրոցում և քարոզարշավին գալիս են հերթափոխով: Առնվազն երեք ուսուցիչ խոստովանել են, որ եկել են քարոզարշավին մասնակցելու համար: Աշխատանքային ժամերին քարոզարշավին մասնակցում են նաև քաղաքի Մշակույթի տան աշխատակիցները, ինչպես նաև Արագած գյուղի դպրոցի հավաքարարները: Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. ԱԽ քարտուղարը հայտարարեց, որ տեղյակ չի եղել Զելենսկու՝ երևանյան գագաթնաժողովում հնչեցրած սպառնալիքների մասին

Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները լայն օրակարգ ունեն. եթե այդ հարաբերությունների ողջ սպեկտրը հաշվի առնենք, այո, որոշ  տեղերում կարող են հարցեր լինել, բայց ընդհանուր առմամբ, ճգնաժամ չեմ տեսնում այդ հարաբերություններում։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Մեկնաբանելով Մոսկվայից հնչած քննադատությունը՝ կապված Վլադիմիր Զելենսկուն հարթակ տրամադրելու հետ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Գրիգորյանը ընդգծեց, որ Հայաստանը պարզապես հետևել է միջոցառման սահմանված միջազգային ձևաչափին. «Ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում, որ մենք Հայաստանում միջազգային մակարդակի համաժողով ենք կազմակերպում և հետևում ենք այդ համաժողովի ֆորմատին համապատասխան բոլոր գործընթացներին»,–ասաց Գրիգորյանը։ Դիտարկմանը, որ Զելենսկին Երևանում հայտարարել է, որ Մոսկվայում շքերթի ժամանակ կարող են ուկրաինական ԱԹՍ–ներ թռչել, Արմեն Գրիգորյանն ասաց. «Ես ծանոթ չեմ այդպիսի հայտարարությունների, բայց եկեք նաև հաշվի առնենք, որ մենք չենք կարող հետևել, ով ինչ հայտարարություն է անում։ Ես կարծում եմ կարևոր է, թե Հայաստանը ինչպիսի հայտարարություններ է անում և Հայաստանը ինչպիսի դիրքորոշումներ է հայտնում»։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել, ԱԽ քարտուղարն ասաց. «Ճիշտ կլինի վարչապետին այդ հարցերը տաք, բայց ընդհանուր առմամբ այն իրականությունը, որ մենք այսօր ունենք, ցույց է տալիս հենց վարչապետի հայտարարության տրամաբանությունը, որովհետև եթե այդ ճանապարհը, որ մենք ընտրել ենք, արդյունավետ լիներ, այսօր մենք այս արդյունքը չէինք ունենա։ Մենք եկել հասել ենք էս արդյունքի և տեսել ենք այն իրականությունը, որ ունենք, և ըստ դրա եզրահանգումներ ենք կատարել»։ Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա դժվարությունները ես ճգնաժամ չէի անվանի. ԱԳ փոխնախարար

Հայ-ռուսական հարաբերությունները ունեն երկար պատմություն, ներկայիս դրությամբ որոշ խնդիրներ կան, որոշ հարցեր կան, որոնք մենք քննարկում ենք մեր ռուս գործընկերների հետ, ես դ չէի անվանի ճգնաժամ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի օրը, «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ «Բոլոր այսպիսի իրավիճակներում, երբ աշխարհում կան այսպիսի զարգացումներ, նորմալ է, երբ առաջանում են հարցեր միմյանց նկատմամբ, և մենք փորձում ենք երկխոսության միջոցով հասցեագրել այդ բոլոր հարցերը»,–ասաց նա։ Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների լուրերը, ըստ որոնց Հայաստանի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, որտեղ կոշտ զրույց է եղել նրա հետ՝ կապված Հայաստանում Զելենսկիին հարթակ տալու հետ, փոխնախարարն ասաց. «Դա իրենց մեկնաբանությունն է, դեսպանը կանչվել է, փոխանցել են հայտագիր։ Եթե կարիք լինի, մենք դրան կպատասխանենք։ Դա կապված էր այստեղ կայացած գագաթաժողովի հետ։ Եթե կարիք լինի, մենք այդ հայտագրի բովանդակությունը կփոխանցեք, այս պահի դրությամբ ես չեմ ուզում մեկնաբանել»։ Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Էդ փոքր ա, մեզ մեծ ա պետք». Տեղի բնակիչը հրաժարվեց Փաշինյանից քարտեզ վերցնել

Սյունիքի Տեղ գյուղում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ քաղաքացին հրաժարվեց վերցնել նրա առաջարկած՝ առանց Արցախի քարտեզը, նշելով, որ այն շատ փոքր է: Երիտասարդը նաև ակնարկեց, որ վտանգ կա, որ Սյունիքը կարող է արժանանալ Արցախի ճակատագրին: «Չեմ ուզում, մի հարց ունեմ էլի։ Նայեք տեսնում եք չէ, պարոն Փաշինյան, կեղտոտ եմ, տների վրա գործ եմ անում, սարքում : Շարունակե՞մ սարքել, թե կարո՞ղ է պահի տակ ուրիշ բան ստացվել »,- ասաց քաղաքացին: Հարցը նյարդայնացրեց Փաշինյանին:  Նա փորձեց համոզել երիտասարդին, որ այս պահին տան շինարարություն սկսելը նշանակում է, որ իրականում  նա Սյունիքի կորստի վերաբերյալ մտավախություններ չունի: «Ե՞րբ ես սկսել տների վրա շինարարություն անել: Բա խի՞ չէիր անում էն ժամանակ, երբ քարտեզը մեծ էր»,- պնդում էր Փաշինյանը: Երիտասարդը բացատրեց, որ Արցախի հայկական լինելու ժամանակ մանկահասակ է եղել, հիմա մեծացել է, աշխատում է, ու կարող է իրեն թույլ տալ տուն կառուցել: Փաշինյանը չէր հանդարտվում. «Հա, բա մեծ չկա՞ր ձեր տանը, մեծ չկա՞ ձեր տանը»: Փաշինյանի դիտարկմանն ի պատասխան քաղաքցին ասաց. «Նայեք, չէ, ուղղակի սիրուն չի էլի, էդ քարտեզը վերցրած մեզ էլ սաղիս ասում եք վոբշեմ, էսա, տեղավորվեք սրա մեջ»: Փաշինյանն էլ ի պատասխան պնդեց, որ այո, պետք է տեղավորվել այդ քարտեզի մեջ, քանի որ դրանք են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները: Հղումը՝ News.am

Վիդեո

Տեսանյութ. Երկրապահի անունը կրում է ոչ միայն անցյալի հերոսությունը, այլև ներկայի պատասխանատվությունը. Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Երկրապահի օրվա առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: Շնորհավորում եմ բոլորիս․ Շնորհավոր տոնդ, երկրապա՛հ: Շնորհավոր տոնդ, սպարապե՛տ: Այս օրը մեր անկախության, պետականության և բանակաշինության կերտման, մեր անվտանգության ապահովման գաղափարի շուրջ համախմբման խորհրդանիշն է։ Երկրապահի անունը կրում է ոչ միայն անցյալի հերոսությունը, այլև ներկայի պատասխանատվությունը՝ պաշտպանել մեր հայրենիքի սահմանները և պահպանել մարտական ընկերների, մեր զինվորականների, զինվորների, ժողովրդի արյամբ ու կյանքերի գնով ձեռք բերված խաղաղությունը։ Վազգեն Սարգսյանն ասել է․ «Մի բուռ մնացած հայրենիքդ պահպանելու համար ոչ մի դժվարության առաջ չպիտի խեղճանաս։ Միջոցնե՞ր չկան՝ մի տեղից կտրիր, դիր մյուսի վրա։ Քո տունն է, քեզ տերուտիրականի նման պահիր, դու ես վանքից գալիս, մի թող ուրիշներն ասեն՝ «Ողորմի աստված»։ Հավաքական ուժ, գումարած հավաքական վախ, գումարած հավաքական խելք։ Հայի է՜ն, վերջին խելքը, որ մեզ հիմա է պետք։ Խելք խելքի եղբայրներ, ուս ուսի, եղբայրներ․․․»։ Այսօր առավել քան երբևէ մեզ պետք է այդ հավաքական խելքն ու միասնությունը, որ կարողանանք արժանապատվորեն հզորացնել մեր հայրենիքը։ Մայիսի 8-ը, մայիսյան հաղթանակները մեզ հիշեցնում են, որ հայրենիքի, պետականության, պետության զարգացման ու հզորացման համար ամենօրյա աշխատանք է հարկավոր նվիրումով և հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր գիտակցումով։ Այսօր էլ, վաղն էլ մենք Երկրապահ ենք, և մենք վստահ ենք, որ մեր ամենօրյա նվիրումի ու հայրենանպաստ գործունեության, մեր համազգային համախմբվածության արդյունքում վաղը էլ ավելի մեծ հաջողություններ ենք ունենալու։ Շնորհավոր տոնդ, երկրապա՛հ Փա՛ռք մեր բանակին, երկրապահին, կամավորականներին, Փա՛ռք Հայ զինվորին, Հավերժ փա՛ռք նահատակվածներին, Մեր խոնարհումը հերոսածին մայրերին, Փա՛ռք ու խաղաղություն մեր հայրենիքին, Համախմբում մեր ժողովրդին, Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին»: Հղումը՝ Aravot.am

Իրավունք, Վիդեո

Ո՞ւր են Բագրատ սրբազանի և մյուսների գործով տուժողները

Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստում այսօր պաշտպաններից Հակոբյանը հայտարարեց, որ իշխանության յուրացումն ու ահաբեկչությունը ենթադրում են տուժողներ, որոնք այս գործով չկան։ Հիշեցնենք, որ այս գործով անցնող 18 անձինք մեղադրվում են նույն հոդվածով՝ իշխանության յուրացման ու ահաբեկչության նախապատրաստման համար։ «Այս հանցակազմի օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ այս հանցագործությունների օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է տուժողի առկայությունը։Քանի որ ահաբեկչության դեպքում դրա օբյեկտիվ կողմի մաս կազմող գործողությունները պետք է զուգորդված լինեն քաղաքացիական անձին կյանքից զրկելուն, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս հասցնելուն… եթե չկա տուժող, ուրեմն չի կարող այս հանցագործությունը գոյություն ունենալ»,- հայտարարեց Հակոբյանը։ Հղումը՝ Aravot.am  

Scroll to Top