Գովազդ A1

Վիդեո

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Թաթոյանը՝ աղմկահարույց ձայնագրության մասին. Մենք դա հրապարակել ենք, որպեսզի բացահայտենք հստակ շղթան

Երբ մենք հրապարակեցինք այդ ձայնագրությունը, դա, իհարկե, լայն հանրային արձագանք ստացավ։ Խոսքն այն ձայնագրության մասին է, որում Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսը, որը միաժամանակ Արմավիրի ավագանու անդամ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից («Քաղաքացիական պայմանագիր»՝ իշխող կուսակցություն — խմբ.), հարկադրում է ուսանողներին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքին։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, հանրային քննարկման ընթացքում պատմել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ Նրա խոսքով, երբ կուսակցությունը սկսել է նախընտրական քարոզարշավը, և դրանից առաջ էլ հանդիպումներ է անցկացրել քաղաքացիների հետ, «ակնհայտ էր, որ մարդկանց նկատմամբ կան լայնածավալ սպառնալիքներ»։ «Մշտապես ահաբեկում են մարդկանց, վախեցնում նրանց, գնում են տներ։ Խոսքը իշխանությունների մասին է։ Սպառնում են աշխատանքից ազատելով և այլն։ Մենք հասկացանք, և քանի որ ես անցել եմ մեծ թվով ընտրությունների միջով՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, նաև որպես այս հաստատության աշխատակից, ակնհայտ էր, որ այս խախտումները պահանջում են համակարգում և մարդկանց պաշտպանություն։ Մենք պետք է պաշտպանեինք մեր քաղաքացիներին, որովհետև այս խախտումները համատարած էին։ Մենք հայտարարեցինք «թեժ գծի» մասին։ Ինչի՞ համար էր մեզ պետք «թեժ գիծը»։ Ոչ թե կոմպրոմատ հավաքելու համար։ «Թեժ գծի» անհրաժեշտությունն այն էր, որպեսզի մենք կարողանանք բացահայտել այդ դեպքերը և պաշտպանել մեր քաղաքացիներին։ Սա ամենակարևորն է։ Որովհետև այս ընտրությունները մեր երկրի համակարգի, պետական համակարգի ձևավորման մասին են և ունեն պատմական նշանակություն», — ընդգծել է Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ «թեժ գծի» մասին հայտարարելուց հետո նրանք բազմաթիվ զանգեր են ստացել, որոնք վերաբերում էին տարբեր իրավիճակների, օրինակ՝ երբ մարդկանց տներ էին գնում անձինք, որոնք ներկայանում էին որպես ջրամատակարարման ծառայության աշխատակիցներ, մարդկանց ներառում էին ինչ-որ ցուցակներում։ «Եթե, օրինակ, հրաժարվում էին քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, մի դեպքում գնացել էին Արման Թաթոյանի ընտրողներից մեկի տուն, որը նրանց այդ մասին ասել էր, նրա անունը գրառել էին ցուցակում, հասկացրել էին, որ նա խնդիրներ կունենա, և հեռացել էին։ Հերթական դեպքերից մեկը դարձավ այս ձայնագրությունը։ Երբ մենք հրապարակեցինք այս ձայնագրությունը, դա չէր նշանակում, թե մենք ինչ-որ սենսացիա ենք բացահայտել, և ոչ ոք դրա մասին չգիտեր, իսկ մենք ասացինք դրա մասին։ Իրականում խնդիրը հենց այն է, որ շատերը, լսելով այս ձայնագրության մասին, հասկացան, որ այդ ձայնագրության մեջ նաև իրենք իրենց են տեսնում։ Եվ մենք հրապարակեցինք այս ձայնագրությունը, որպեսզի բացահայտենք շղթան։ Իրականում գործում է հստակ շղթա։ Մենք ձայնագրությունը հրապարակել ենք ոչ թե մատնություն անելու նպատակով, այլ որպեսզի բացահայտենք այդ շղթան, այն, թե ինչպես է աշխատում այս համակարգը», — նշել է նա։ Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Այդ հարբեցող ծաղրածուին պետք է վռնդել». Ռոբերտ Քոչարյան

Յուրաքանչյուր երկրի առջև կանգնած են տարբեր կարգի սպառնալիքներ, սակայն ամենամեծ սպառնալիքը թույլ, ստախոս դավաճան ղեկավարն է, անհավասարակշիռ և հիստերիկ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Նա ընդգծել է, որ իր կարգավիճակով պետության ղեկավարը պարտավոր է առնչվել երկրի առջև կանգնած բոլոր սպառնալիքներին, իսկ թույլ և հիստերիկ առաջնորդն ի վիճակի չէ հաղթահարել ոչ մի վտանգ, ոչ մի սպառնալիք։ Ավելին, նա ինքնին դառնում է սպառնալիք երկրի համար։ «Եթե պատերազմ է, անխուսափելի պարտվում է նման կարգի առաջնորդը։ Եվ դա է պատճառը, որ փորձում է այսօր ամբողջ դիսկուրսը բերել մեկ հարցի՝ ոչ թե ինչպես անենք, որ հաղթահարենք այս դժվարությունները, այլ ինչպես անենք, որ ենթարկվենք այս դժվարություններին։ Սա է իշխանության այսօրվա կեցվածքի մոդելը, կրկնեմ՝՝ ոչ թե հաղթահարել այս դժվարությունները, այլ ենթարկվել այս դժվարություններին։ Եթե ճնշում են, ուրեմն հետքայլ արա։ Եթե բան են պահանջում՝ կատարիր պահանջը»,  — հայտարարել է Քոչարյանը։ Գործող իշխանությունը, նրա կարծիքով, մահացու վտանգավոր է հայ ժողովրդի համար։ Քոչարյանի խոսքով՝ ցանկացած մտածող մարդու համար ակնհայտ է, որ խաղաղությունն առանց երաշխավորների անհնար է, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցում ունի իր սեփական կարծիքը․ «Մենք ասում ենք, որ խաղաղությունը չի կարող լինել երկարատև, հարատևելի՝ առանց երաշխավորների։ Եվ մենք առաջարկում ենք, որ այդ երաշխավորները պետք է լինեն այս երկրագնդի ամենից հզոր պետությունները։ Մենք ասում ենք՝ թող դրանք լինեն Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան։ Նիկոլ Փաշինյանն ունի յուրահատուկ կարծիք։ Ասում է՝ խաղաղության երաշխավորը Ադրբեջանն է։ Մենակ թշնամին կարող է նման բան առաջարկել»։ Նա հարց է տվել, թե ինչու Հայաստանի վարչապետը չի ցանկանում, որ խաղաղությունը երաշխավորեն աշխարհի ամենահզոր պետությունները։ «Միակ բացատրությունն այն է, որ այդ դեպքում ինքը այլևս պետք չի լինելու։ Ինքը չի կարողանալու իր գոյությունն այդ աթոռին հիմնավորել որևէ բանով։ Եվ միայն Ադրբեջանի երաշխավոր լինելով կարող է ասել․ «Եթե ես չլինեմ՝ հաստատ պատերազմ է սկսվելու»։ Հիմա սա՞ է մեզ պետք։ Ոչ, ոչ և ոչ։ Սա ստորացման ճանապարհ է», — հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահը։ «Ուրեմն ի՞նչ պետք է մենք անենք։ «Հարբեցող ծաղրածուի», իմ բառերը չեն, բայց ինքը սիրել է այդ բառերը, որովհետև դրանք ասել է Ալիևը, նա չի առարկել, փաստացի համաձայնել է դրա հետ։ Ուրեմն, այդ «հարբեցող ծաղրածուին» պետք է վռնդել այդ պաշտոնից։ Եվ դա մենք կարող ենք անել հունիսի 7-ին՝ քվեարկելով համար 17-ին», — եզրափակել է Քոչարյանը։ Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Ընտրակաշա՞ռք. Փաշինյանը վարորդական իրավունքից զրկվածներին առանց քննության վարորդական իրավունք կշնորհի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարորդական իրավունքի վկայականից զրկված վարորդներին խոստացել է փաստաթուղթը վերականգնելու հնարավորություն ընձեռել՝ առանց կրկնակի քննություններ հանձնելու։ Այսօր՝ մայիսի 16-ին, Հանրապետության հրապարակում վարորդների հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հիշեցրել է, որ նախկինում արդեն խոստացել էր զբաղվել այս խնդրի կարգավորմամբ, սակայն ընդգծել է, որ ցանկացած որոշում պետք է անցնի հանրային քննարկում և արժանանա հենց վարորդների աջակցությանը։ Նրա խոսքով՝ առաջարկվող լուծման համաձայն, վարորդական իրավունքից զրկվելուց հետո մեկ տարուց շուտ վկայականը վերականգնելու հնարավորություն չի տրվելու։ «Մեկ տարվա պաուզան կպահպանվի։ Մենք առաջարկում ենք առանց քննության որոշակի պայմաններում վերականագնել վկայակաանները»,- հավաքվածների բուռն ծափահարությունների ներքո հայտարարել է վարչապետը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը հստակեցրել է, որ վկայականի վերականգնումից հետո առաջին տարում վարորդին կտրվի ոչ թե 13, այլ 6 տուգանային միավոր։ «Եթե այդ մեկ տարվա ընթացքում չի զրկվում իրավունքից, արդեն վերադառնում է սովորական՝ 13 բալանոց ռեսժիմի։ Բայց եթե դրանից հետո վարորդը նորից զրկվի իրավունքից, այն առանց քննության վերականգնել այլևս չի հաջողվի»,- նշել է նա՝ հավելելով. «Խմել չկա»։ Վարչապետը նաև խոստացել է, որ հանրային քննարկումների դրական արդյունքների դեպքում առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հնարավորինս սեղմ վերջնաժամկետներում։ Փաշինյանի հայտարարությունից հետո իրավունքից զրկված վարորդները սկսել են վանկարկել՝ «Նիկո՛լ, վարչապե՛տ»։ Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Հանցավոր սխեմա է գործում. Արման Թաթոյանի աղմկահարույց բացահայտումը

Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը, հրապարակել է մի ձայնագրություն, որում, ինչպես նա պարզաբանել է, լսվում է, թե ինչպես է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի կին դասախոսը, Արմավիրի ավագանու անդամը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունից, ուսանողներին ստիպում մասնակցել կուսակցության քարոզարշավին։ Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է կինը հայտարարում, որ իրեն «հանձնարարել են, և ինքն էլ հանձնարարում է նրանց»։ «Որպեսզի այնպես չլինի, որ ես գնամ, կանգնեմ հրապարակում և տեսնեմ, որ իմ երկու խմբերից ոչ ոք չկա։ Սա պետք է, որպեսզի հետո ես կարողանամ ղեկավարության աչքերին նայել, իսկ դուք՝ իմ աչքերին։ Միաժամանակ, դուք կկարողանաք վայելել համերգը և լավ ժամանակ անցկացնել։ Հանձնարարել են, որ մարդիկ հնարավորինս շատ լինեն, և ասվել է, որ բոլորի ներկայությունը պարտադիր է։ Պետք չէ քաղաքականացնել տեղի ունեցողը և ավելորդ բաներ գրել։ Ասվել է՝ նշանակում է, գնում ենք հրապարակ», — նշել է կինը։ Թաթոյանը պարզաբանել է, որ այս առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Հղումը։ News.am

Մշակույթ, Վիդեո

Սիմոնը չանցավ «Եվրատեսիլ»-ի եզրափակիչ. 2018-2026 թթ Հայաստանը «Եվրատեսիլին» մասնակցել է 7 անգամ, որից 3 անգամը չի անցել եզրափակիչ

Հայաստանի պատվիրակ Սիմոնը ելույթ ունեցավ երեկ կայացած «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչում, սակայն չընդգրկվեց լավագույն տասնյակում՝ եզրափակիչ անցնելու համար։ 2018-ից ի վեր սա «Եվրատեսիլ»-ի առաջին եզրափակիչն է, որին հարավկովկասյան որևէ պետություն մասնակցելու ուղեգիր չի ստացել: Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Եվրատեսիլ պիտի ուղարկեիք «Վարչաբենդին»: Արդյունքը նույնը կլիներ, բայց գոնե մի լավ ֆուրշետից կօգտվեր: Հայաստանը Եվրատեսիլին 2006-ից 2017-ին մասնակցել է 11 անգամ և Եզրափակիչ փուլ չի անցել ՄԻԱՅՆ 1 անգամ: Դա կազմում է մասնակցության 9%-ը: Մեծն թմբկահար վարչապետի օրոք 2018-ից 2026 թվականին Հայաստանը Եվրատեսիլին մասնակցել է 7 անգամ, որից 3 (ԵՐԵՔ) անգամը Եզրափակիչ չի անցել: Դա կազմում է մասնակցության 43%-ը: Սա այն ամենն է ինչ պետք է իմանալ Մեծն թմբկահարի Հանրային հեռուստաալիքում տիրող «գերկոմպետենտ» կառավարման և իհարկե Սփյուռքի հայերի սատարման իսպառ կորստի մասին»։ Հղումը՝ Aravot.am

Scroll to Top