Գովազդ A1

Author name: Sose 2

Հասարակություն, Քաղաքականություն

Փաշինյանի պաստառը փակցրել են Եղեռնի հուշաքարի վրա, աղմուկ է

Գեղարքունիքի Մարտունի համայնքի վարչական ղեկավարներն արձակուրդ են վերցրել ու լծվել գյուղերում ՔՊ-ի օգտին ձայն հավաքելու գործին: Արծվանիստ համայնքում հուշարքարին Նիկոլ Փաշինյանի քարոզաշավի պաստառն են փակցրել և առանձին 16 թիվը: Արծվաշենցիները մեզ հետ զրույցում ասացին, որ այդ հուշաքարը եղեռնի զոհերի հուշաքարն է, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին իրենք ծաղիկներ են խոնարհում: Գյուղում մեծ աղմուկ է բարձրացել, որից հետո այդ պաստառը հեռացրել են հուշաքարից: Արծվանիստ բնակավայրի վարչական ղեկավար Ռուբիկ Սիրականյանին հարցրինք՝ ինչո՞ւ եք թույլ տվել, որ Եղեռնին նվիրված հուշաքարի վրա ՔՊ-ի պաստառը փակցնեն, չէ՞ որ օրենքով սահմանված կարգով արդեն իսկ նշված է, թե համայնքում որտեղ կարելի է փակցնել քարոզչական պաստառները: «Դա իմ թույլտվությամբ չի եղել, ինչ որ մեկի մոտ ա եղել պաստառը՝ բերել ա, փակցրել ա: Այդ հուշաքարը հուշարձանների պահպանության մեջ չի եղել: Համագյուղացիներից մեկն է նախաձեռնել և բարեկարգել է այդ հուշաղբյուրը: Բայց հանեցինք, էլ փակցված չի»,- փորձեց արդարանալ վարչական ղեկավարը: ՔՊ-ում ցանկացած պատահական մարդու ձեռքն են տալիս ՔՊ-ի պաստառը և ուղարկում՝ որտեղ ցանկանա փակցնի՞. «Կներեք, մարդիկ սպասում են, չեմ կարող խոսել»,- ասաց գյուղապետը: Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն

Ուշադրություն․ կեղծ հաղորդագրություններ են ուղարկվում

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է․ «Արտասահմանյան հեռախոսահամարներով ՆԳՆ և պետական այլ գերատեսչությունների անունից մասսայական հաղորդագրություններ են ուղարկվում մեր քաղաքացիներին և առաջարկում որոշակի գործողություններ կատարել։ Անտեսեք այդ հաղորդագրությունները»։ Հղումը՝ Hraparak.am

Իրավունք, Հասարակություն

Վարորդական իրավունքի վերականգնում՝ 50 000 դրամով. ՆԳՆ-ն ներկայացրել է Փաշինյանի առաջարկած նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի` վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների վկայականները վերականգնելու առաջարկն արդեն հանրային քննարկման է դրվել։ Այս մասին տեղեկանում ենք e-draft.am հարթակից։ Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրել ՀՀ ներքին գործերի նախարարությունը: Գործող օրենքի համաձայն` վարելու իրավունքից զրկման ժամկետի ավարտից հետո վարելու իրավունքի վերականգնումն իրականացվում է քննությունների հիման վրա՝ անկախ նրանից, թե զրկումն առաջին անգամ է կիրառվել, թե ոչ։ «Առաջարկվում է փոխել վարելու իրավունքի վերականգնման ներկա մոդելը։ Արդյունքում զրկման ժամկետի ավարտից հետո վարորդներին 13-ի փոխարեն 6 տուգանային միավոր կտրամադրվի, ինչպես նաև 1 տարի ժամկետով փորձաշրջանի ընթացակարգ։ Վարորդները պետք է այդ ժամանակ նաև սահմանված պետական տուրք վճարեն` 50 000 դրամ։ Երկրորդ կամ հաջորդ անգամ վարելու իրավունքից զրկվելու դեպքում վարելու իրավունքը հնարավոր կլինի վերականգնել որակավորման քննություններ հանձնելուց հետո»,– ասված է նախագծում։ 6 տուգանային միավորը փորձաշրջանի ընթացքում սպառելու դեպքում վարորդը 1 տարով կզրկվի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից։ Միաժամանակ առաջարկվում է սահմանել անցումային դրույթ, որով 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարելու իրավունքից զրկված անձինք ևս միայն մեկ անգամ կկարողանան վերականգնել իրենց վարելու իրավունքը՝ համապատասխան պետական տուրքի վճարմամբ և 13 միավորի փոխարեն 6 տուգանային միավորի հատկացմամբ՝ կրկին 1 տարվա փորձաշրջանով։ Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Փաշինյանը Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ առաջարկ արեց իրեն մոտեցած վարորդներին, որոնք խմածության հետևանքով զրկվել են վարելու իրավունքից` քննություն չեն հանձնի այդ իրավունքը վերականգնելու համար, բայց ավելի քիչ բալեր կունենան։ Նշենք, որ ըստ ՆԳՆ տվյալների՝ նախորդ տարի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկվել է 5435 անձ, որից 90,1 տոկոսը եղել է ոչ սթափ վիճակում։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Ինչ կապ ունեն «Գորշ գայլերը»

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ընթացքում դրսևորվող վարքագիծը՝ անդրադառնալով հատկապես կանանց նկատմամբ հնչող կոշտ արտահայտություններին և ինքնատիրապետման կորստի դեպքերին։ Կարապետյանի խոսքով՝ նման վարքագիծը պայմանավորված է դաստիարակությամբ։ Նա նշել է, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, թե որոշ մարդկանց արժեհամակարգի ձևավորման վրա ազդեցություն են ունեցել ծայրահեղական մտածողությամբ խմբեր, ինչի հետևանքով նրանք իրենց թույլ են տալիս անհարգալից վերաբերմունք ցուցաբերել տարեցների, կանանց և անգամ երեխաների նկատմամբ։ Դաշինքի առաջնորդը նաև ընդգծել է, որ իրենց նպատակներից մեկը հայ կնոջ արժանապատիվ կերպարի վերականգնումն է։ Նրա խոսքով՝ ապագայում հնարավոր է նաև, որ Հայաստանը ղեկավարի կին քաղաքական գործիչ։ «Ես տպավորություն ունեմ, որ փոքրիկ խմբակի դաստիարակությամբ զբաղվել են «Գորշ գայլերը»։ Միայն այդ դեպքում կարող են մարդիկ իրենց թույլ տալ այդպիսի պահվածք՝ մեծերի, կանանց, նույնիսկ երեխաների նկատմամբ»,- նշել է նա: Հղումը՝ Hraparak.am

Տնտեսություն

Երևանում կայացել է Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը

Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են Ջրային կոմիտեից: Ողջույնի խոսքով է հանդես եկել «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ։ Հղումը՝ News.am

Տնտեսություն

Թուրքական գյուղմթերքի լայնածավալ ներթափանցումը հայկական շուկա կարող է հարված հասցնել տեղական ֆերմերներին

Գաղտնիք չէ, որ թուրքական գյուղմթերքը միջազգային շուկաներում մրցունակ է հիմնականում ցածր ինքնարժեքի հաշվին։ Թուրքիայում գյուղատնտեսությունը գործում է լայնածավալ արտադրության, պետական աջակցության և արտահանման վրա հիմնված համակարգով։ Էներգակիրների, աշխատուժի, լոգիստիկայի և արտադրության ծախսերը համեմատաբար ցածր են, ինչն էլ թուրքական արտադրողներին հնարավորություն է տալիս շուկա մտնել շատ ավելի մատչելի գներով։ Հայաստանի գյուղատնտեսությունն, ընդհակառակը, հիմնականում հիմնված է փոքր ֆերմերային տնտեսությունների վրա, որտեղ արտադրողականությունը ցածր է, տեխնոլոգիական վերազինումը՝ սահմանափակ, իսկ պետական աջակցությունը՝ հաճախ ոչ համակարգային։ Այս իրավիճակում թուրքական գյուղմթերքի լայնածավալ ներթափանցումը հայկական շուկա կարող է հարված հասցնել տեղական ֆերմերներին։ Տարիներ շարունակ նույնիսկ փակ սահմանի պայմաններում թուրքական բազմաթիվ ապրանքներ միջնորդավորված տարբեր ուղիներով հայտնվում էին հայկական շուկայում։ Շատ դեպքերում սպառողները նույնիսկ տեղյակ չէին լինում, որ գնում են թուրքական արտադրանք։ Թուրքական լոլիկի, մրգի, հագուստի, կենցաղային ապրանքների և շինանյութերի առկայությունը հայկական շուկայում վաղուց նորություն չէ։ Սակայն միջնորդավորված ներկրման դեպքում առկա էին լրացուցիչ ծախսեր, որոնք որոշ չափով սահմանափակում էին թուրքական ապրանքների գերիշխանությունը։ Ուղիղ առևտրի դեպքում այդ միջնորդային ծախսերը զգալիորեն կնվազեն, և թուրքական ապրանքները կարող են շատ ավելի մեծ ծավալներով ու ավելի ցածր գներով ներթափանցել հայկական շուկա (դրա մասնակիի փորձը տարիներ առաջ եղել է՝ հատկապես հագուստի առումով)։ Սա առաջին հերթին կհանգեցնի տեղական արտադրողների մրցունակության կտրուկ նվազման։ Հայկական գյուղմթերքը, որն արդեն այսօր բախվում է իրացման խնդիրների, կարող է պարզապես դուրս մղվել շուկայից։ Փոքր ու միջին ֆերմերային տնտեսությունները դժվար թե կարողանան մրցել թուրքական զանգվածային արտադրության հետ։ Արդյունքում հնարավոր է դառնում գյուղական համայնքների սոցիալական խնդիրների խորացումը, գյուղատնտեսական զբաղվածության նվազումը, արտագաղթի նոր ալիքը և տեղական արտադրական շղթաների քայքայումը։ Եթե պետությունը չձևավորի պաշտպանական տնտեսական քաղաքականություն, ապա ազատ մրցակցության անվան տակ կարող է տեղի ունենալ ներքին արտադրության աստիճանական ոչնչացում։ Բայց խնդիրը միայն գյուղատնտեսությունը չէ։ Թուրքական թեթև արդյունաբերությունը՝ հատկապես տեքստիլը, կոշիկի արտադրությունը, կենցաղային ապրանքների արտադրությունը, ունի հսկայական ծավալներ և մրցունակ գներ։ Հայկական փոքր արտադրամասերը, որոնք հաճախ աշխատում են սահմանափակ ռեսուրսներով ու բարձր ծախսերով, դժվար թե կարողանան դիմակայել նման ճնշմանը։ Սա նշանակում է, որ տնտեսական «պատուհանի բացումը» կարող է վերածվել ոչ թե երկկողմ զարգացման, այլ միակողմանի տնտեսական ներթափանցման։ Այս իրավիճակում առանցքային նշանակություն ունի մաքսային և կարգավորիչ քաղաքականությունը։ Եթե Հայաստանը չի ձևավորում այնպիսի մաքսային ռեժիմ, որը թույլ կտա պաշտպանել տեղական արտադրողներին, ապա շուկայի բացումը կարող է վերածվել տնտեսական շոկի։ Պետությունը պետք է ունենա հակադեմպինգային մեխանիզմներ, սանիտարական և ֆիտոսանիտարական խիստ ստանդարտներ, ժամանակավոր քվոտաներ, ներմուծման վերահսկման համակարգեր և տեղական արտադրության սուբսիդավորման ռազմավարություն։ Հակառակ դեպքում մրցակցությունը կդառնա անհավասար, իսկ հայկական տնտեսությունը՝ ավելի խոցելի։ Առանց այս քայլերի հայ-թուրքական ուղիղ առևտուրը կարող է ստեղծել կարճաժամկետ սպառողական առավելություններ, բայց երկարաժամկետ հեռանկարում խորացնել տնտեսական կախվածությունը և թուլացնել տեղական արտադրական ներուժը։ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հղումը՝ Aravot.am

Իրավունք, Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. ՀՀ քննչական կոմիտեն «բմբուլները օդ հանելու» Արթուր Օսիպյանի արտահայտությունը գնահատել է իբրեւ «բռնություն գործադրելու հրապարակային կոչ». Փաշինյանին հարցեր տալը՝ «խուլիգանություն» եւ «քարոզչության խոչընդոտում»

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում իրականացվող քրեական վարույթի նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Օ.-ն 2026 թվականի մարտի 22-ին տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ Ֆեյսբուքի իր օգտահաշվի միջոցով, քաղաքական հայացքներով պայմանավորված շարժառիթով, կատարել է հրապարակային գրառումներ՝ այդ կերպ ՀՀ վարչապետի հասցեին ուղղակի դիտավորությամբ հնչեցնելով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր: Բացի այդ, Ա.Օ.-ն, տեղեկանալով ՀՀ վարչապետի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամների կողմից 2026 թվականի մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում իրականացվելիք նախընտրական քարոզչության մասին, վերջիններիս նախընտրական քարոզչություն կատարելուն խոչընդոտելու նպատակով՝ Ֆեյսբուքի իր անձնական օգտահաշվում հրապարակում կատարելուց հետո ժամանել է Արաբկիր վարչական շրջանի Վրացական 7 շենքի բակ և օգտագործելով քարոզչության հրապարակային բնույթը, տեղում հավաքված մեծաթիվ քաղաքացիների առկայությունը՝ խոչընդոտել է նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը: Այնուհետև, Ա.Օ.-ն հասարակության նկատմամբ դրսևորել է բացահայտ անհարգալից, իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք, այն է՝ հնչեցրել է հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ՝ անտեսելով հավաքվածների կողմից համակեցության կանոնները հարգելու և պահպանելու հորդորները, խաթարել է հասարակական կարգը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Օ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Ա.Օ.-ն կալանավորվել է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։     ՀՀ քննչական կոմիտե: Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Հայաստանում ապրում են մոտ 100 հազար արցախցիներ, որոնք «թողել-փախել են, ու դեռ պիտի բացատրություն տան, թե ինչո՞ւ չեն մեռել, ինչո՞ւ են կենդանի մնացել». «ՉԻ»

Այսպես՝ Հայաստանում ապրում են․ – Մոտ 1,2 միլիոն «շուն ու շանգյալներ» (ըստ սոցիոլոգիական հետազոտությունների՝ հենց այդքան են կազմում «պատերազմի եռագլուխ հրեշի» աջակիցներն ու նրանց ընտանիքների անդամները), – Մոտ 100 հազար արցախցիներ, որոնք «թողել-փախել են, ու դեռ պիտի բացատրություն տան, թե ինչո՞ւ չեն մեռել, ինչո՞ւ են կենդանի մնացել», – 44-օրյա պատերազմին մասնակցած «11 հազար դասալիքներ» և «600 հազար պոտենցիալ դասալիքներ» (սա ասել է Աննա Հակոբյանը՝ նկատի ունենալով Հայաստանի զինապարտության տարիքի բոլոր տղամարդկանց), – «Խոպանչիների» ընտանիքների անդամները՝ 250-300 հազար հոգի, ովքեր ապրում են Հայաստանում, օգտվում են ճանապարհներից, բայց ձրիակերների նման՝ «լայաղ չեն անում» դրսից իրենց ուղարկված գումարներից հարկեր վճարել, – Նախկին իշխանությունների օրոք «պատերի տակ վնգստացող դատավորներ», «ծախու լրագրողներ», «կաշառակեր չինովնիկներ», «5-10 հազարով իրենց ձայները ծախողներ» և այլն, մի խոսքով՝ ևս մի 300 հազար հոգի։ Տակն ո՞վ մնաց։ Ճիշտ է, կերած-խմած ու բոլոր իշխանությունների օրոք թաղապետարանների մերձակայքում մանր-մունր գործեր «կպցնող» «տասովչիկները», իշխանական թափառախմբին ուղեկցող ու Նիկոլին պաչպչող կանայք ու «հորս արև, զենք տու՝ էթամ դրանց սաղին գյուլլեմ» լմլմացնող քյոփակները։ Մի խոսքով՝ նրանք, ովքեր, Նիկոլ Փաշինյանի կարծիքով, հենց «իսկական ժողովուրդն» են։ Մարկ ՆՇԱՆՅԱՆ Նկարը՝ Ռուբեն ՄՈՒՐԱԴՅԱՆԻ Հղումը՝ Aravot.am

Տնտեսություն

Հերթական սանկցիան․ ՌԴ-ն սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը

Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա։ Այս մասին հայտարարվել է գործակալության կայքում տեղադրված հայտարարության մեջ։ «2026 թվականի մայիսի 22-ից սկսած Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակումներ կսահմանի Հայաստանում աճեցված և այնտեղից ծաղկային արտադրանքի ներմուծման վրա մինչև ջերմոցային տնտեսությունների ստուգման ավարտը և դրա արդյունքների վերլուծության ավարտը», — ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ որոշումը կայացվել է Ռուսաստանի բուսասանիտարական բարելավման և արտահանման ներուժի պաշտպանության համար։ «Չնայած Հայաստանի սննդի անվտանգության տեսչության կողմից տրված երաշխիքներին, ԵԱՏՄ-ի համար կարանտինային ապրանքների նույնականացումը շարունակվում է։ Ներմուծված 96,2 միլիոն ծաղկային արտադրանքից հայտնաբերվել է 135 դեպք, որը կազմում է 2025 թվականին հայտնաբերված խախտումների ընդհանուր թվի 77%-ը», — նշվում է հայտարարության մեջ։ Ավելի վաղ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ համագործակցությունը Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժն է՝ ընդգծելով, որ «այս փաստը դժվար է վիճարկել»։ Շոյգուն նաև կասկածի տակ դրեց այն պայմանները, որոնցով Հայաստանը ԵՄ-ին կմատակարարի ծիրան, իշխան և հանքային ջուր։ «Մոսկվան հասկանում է Հայաստանի ղեկավարության ցանկությունը՝ օգտվել Ռուսաստանի հետ համագործակցությունից, բայց սա երկկողմանի երթևակությամբ փողոց է», — եզրափակեց Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։ Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն

Հ1-ի եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբերհարձակման

Հայտարարություն Վերջին օրերին Հանրային հեռուստաընկերության եթերային և թվային ենթակառուցվածքները ենթարկվել են լայնածավալ կիբերհարձակման։ Հարձակման թիրախը Եվրոպական քաղաքական համայնքի միջոցառումների հեռարձակումներին միջամտելն էր, որից հետո փորձեր են կատարվել խաթարելու նաև Հանրային հեռուստաընկերության ալիքների բնականոն հեռարձակումը։ Բարեբախտաբար, ձեռնարկված օպերատիվ և տեխնիկական միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել կանխել խափանումները, և հարձակման փորձերը որևէ էական ազդեցություն չեն ունեցել։ Տեղի ունեցածով զբաղվում են իրավապահ մարմինները: Հղումը՝ Hraparak.am

Scroll to Top