Գովազդ A1

Author name: Sose 2

Քաղաքականություն

Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքը․ Աբրահամյան

Ալիևը Կովսականում (նախկին Զանգելան) հայտարարել է, որ ՀՀ-ում որոշ քաղաքական ուժեր ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Ատելության, անհանդուրժողականության և ագրեսիայի մասին խոսում է մի երկիր, որը ցեղասպանություն է իրականացրել Արցախում ապրող հայերի նկատմամբ, շանտաժով ու սպառնալիքներով զիջումներ կորզել։ Եթե Ալիևի խոսքը առկա իրողություններին հարմարվելու և ծնկի գալու մասին է, ապա, այո՛, Հայաստանում կան ուժեր ու մարդիկ, որոնք չեն ընդունում Ալիև-Փաշինյան տանդեմի դաշինքն ու համատեղ ջանքերը և պայքարում են մեր ժողովրդի դեմ իրականացվող թշնամական գործողությունները կանխելու համար»,-գրել է  նա։ Հղումը՝ Newday.am

Քաղաքականություն

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում․ դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, և թե՛ Երևանում․ Սուրեն Սարգսյան

Հայաստանը Եվրոպական Միության անդամակցություն չի ցանկանում։ Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Դա շատ լավ գիտեն թե՛ Մոսկվայում, թե՛ Բրյուսելում, թե՛ Վաշինգտոնում, և թե՛ Երևանում։ Ավելին՝ դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում։ Եթե Հայաստանը նման մտադրություն ունենար, պատմական հնարավորություն ուներ ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ մասին հայտարարելու և տեղում Եվրոպական Միության աջակցությունը հայցելու համար։ Սակայն, քանի որ դա տեղի չունեցավ, կարելի է ենթադրել, որ այս փուլում թեմայի շուրջ շահարկումները հիմնականում ունեն պոպուլիստական և նախընտրական բնույթ»,-գրել է  նա։ Հղումը՝ Newday.am

Քաղաքականություն

Պապիկյա′ն, քո ղեկավարը չի ծառայել բանակում, մերը ծառայել է

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը Գորիսում հանրահավաքի ժամանակ արձագանքել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությանը։ «Պարո′ն Պապիկյան, խոսում ես բանակում ծառայելուց։ Սամվել Կարապետյանը ծառայել է բանակին, ամենամեծ աջակցությունն է տվել հայկական բանակին, քո ղեկավարը չի ծառայել բանակում, իսկ ապրիլյան պատերազմին մասնակցել է մայիսին։ Նիկոլ Փաշինյանը չի ծառայել, մեր ղեկավարը ծառայել է»,– ասել է Նարեկ Կարապետյանը։ Հղումը՝ Hraparak.am  

Արտաքին լուրեր

Դոհայի ափերի մոտ անհայտ արկ է դիպել նավին․ UKMTO

Կատարի մայրաքաղաք Դոհայի ափերի մոտ անհայտ ծագման արկ է դիպել նավին։ Այս մասին հայտնում է Միացյալ Թագավորության ծովային առևտրային գործառնությունների կենտրոնը (UKMTO): Կենտրոնի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Դոհայից 23 կմ դեպի հյուսիս-արևելք ընկած տարածքում։ Բեռնանավի նավապետը հայտնել է, որ նավին անհայտ արկ է դիպչել, ինչի հետևանքով բռնկված փոքր հրդեհը մարվել է։ Տուժածներ չկան։ Շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության մասին հաղորդումներ չկան։ Իշխանությունները հետաքննություն են իրականացնում։ «Նավերին խորհուրդ է տրվում տարանցման ժամանակ ցուցաբերել զգոնություն և ցանկացած կասկածելի գործողության մասին անմիջապես հայտնել UKMTO-ին»,- նշվում է կենտրոնի հաղորդագրության մեջ։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին

Ջերմ շնորհավորանքներ Պետեր Մադյարին՝ Հունգարիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին X-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մաղթում եմ հաջողություններ Հունգարիայում բարեկեցություն և զարգացում ապահովելու կարևոր առաքելությունում։ Մենք պատրաստ ենք խորացնել Հայաստանի և Հունգարիայի միջև բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները»,- գրել է նա։ Հղումը՝ News.am

Իրավունք

Վեդիում սեռшկան բռնnւթյшն ենթարկված աղջիկների հորեղբայրն ազատ է արձակվել. փաստաբան

Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահաս քույրերի հորեղբայրը՝ Թովմաս Թովմասյանն ազատ է արձակվել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ ձերբակալման 72 ժամը լրանալով՝ Թովմասյանը, ուղիղ ժամը 15:30-ին ազատ է արձակվել Մասիսի քննչական բաժնից։ «Քննիչը մեզ տեղեկացրեց, որ նրա նկատմամբ այս պահին մեղադրանք առկա չէ։ Դա նշանակում է, որ դատախազը նման որոշում չի կայացրել։ Եթե չկա մեղադրանք, չի կարող լինել խափանման միջոցի հարց։ Վարույթը շարունակվելու է, բայց այս պահին խափանման միջոցի հարց չկա»,- ասել է Մելիքյանը։ Ավելի վաղ Մելիքյանը հայտնել էր, որ երկու հոդվածով է վարույթ հարուցվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն,  ենթադրյալ դանակահարության դեպք սեռական ոտնձգություն կատարած անձի նկատմամբ։ Հղումը՝ Newday.am

Քաղաքականություն

Պուտինը մեկնաբանել է, թե ինչու է Փաշինյանը հրաժարվել Մոսկվա մեկնել Հաղթանակի օրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Հաղթանակի օրը Մոսկվա ժամանած օտարերկրյա առաջնորդները ցուցաբերել են անձնական քաջություն, փոխանցել է «Петербургский дневник»-ը։ Նա միաժամանակ նշել է, որ առանձնապես ոչինչ չի տեսնում այն բանում, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Հաղթանակի օրը գալ Մոսկվա։ Ռուսաստանը նաև կաջակցի այն ամենին, ինչը ձեռնտու է հայ ժողովրդին, սակայն Երևանի՝ ԵՄ-ին միանալու ծրագրերը պահանջում են հատուկ քննարկում, հայտնել է Վլադիմիր Պուտինը։ Հայաստանի իշխանությունները կարող էին հանրաքվե անցկացնել ԵՄ-ին անդամակցելու հարցով, և, եթե ժողովուրդը դրան աջակցի, Ռուսաստանը կարող էր սկսել «քաղաքակիրթ ամուսնալուծության» գործընթացը, նշել է Վլադիմիր Պուտինը։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի դեպքում ևս ամեն ինչ սկսվեց եվրաինտեգրման հարցից։ Հայաստանի եվրաինտեգրման հարցը լիովին կարելի էր բարձրացնել ԵԱՏՄ հերթական գագաթաժողովում, հայտնել է Պուտինը։ Հղումը՝ News.am

Իրավունք

Այսօր՝ մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Լիանա Ա․-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Երեխան տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Հղումը՝ News.am

Սպորտ

«Ինտերի» կազմում Իտալիայի կրկնակի չեմպիոն Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր պրոֆեսիոնալ կարիերան շարունակելու կամ ավարտելու վերաբերյալ առաջիկայում որոշում ընդունելու մասին։ 37-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Մեծ է հավանականությունը, որը կողմերը չեն երկարաձգի համագործակցությունը, եւ Հայաստանի հավաքականի նախկին ավագը կավարտի կարիերան։ «Ես հրաշալի կարիերա եմ ունեցել, ուրախ եմ, որ ֆուտբոլ եմ խաղացել։ Ուրախ եմ լինել «Ինտերում» եւ լինել այս ֆուտբոլիստների թիմակիցը, քանի որ նրանք վերջին չորս տարիներին երկարաձգեցին իմ ֆուտբոլային կյանքը։ Մնացել է մի քանի հանդիպում, հետո կընդունեմ որոշում։ Չորեքշաբթի ունենք կարեւոր հանդիպում։ Հույս ունենք լավ պատրաստվել եւ նվաճել եւս մեկ տիտղոս»,- DAZN-ի եթերում ասել է Մխիթարյանը։ Մայիսի 13-ին «Ինտերը» Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցի «Լացիոյի» հետ։ Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» մայիսի 9-ին Հռոմում «Լացիոն» հաղթել է 3:0 հաշվով։ Այդ խաղում միլանյան թիմի երրորդ գոլը խփել է Մխիթարյանը։

«Ինտերի» կազմում Իտալիայի կրկնակի չեմպիոն Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր պրոֆեսիոնալ կարիերան շարունակելու կամ ավարտելու վերաբերյալ առաջիկայում որոշում ընդունելու մասին։ 37-ամյա կիսապաշտպանի պայմանագիրը Միլանի «Ինտերի» հետ ավարտվում է այս տարվա հունիսի 30-ին։ Մեծ է հավանականությունը, որը կողմերը չեն երկարաձգի համագործակցությունը, եւ Հայաստանի հավաքականի նախկին ավագը կավարտի կարիերան։ «Ես հրաշալի կարիերա եմ ունեցել, ուրախ եմ, որ ֆուտբոլ եմ խաղացել։ Ուրախ եմ լինել «Ինտերում» եւ լինել այս ֆուտբոլիստների թիմակիցը, քանի որ նրանք վերջին չորս տարիներին երկարաձգեցին իմ ֆուտբոլային կյանքը։ Մնացել է մի քանի հանդիպում, հետո կընդունեմ որոշում։ Չորեքշաբթի ունենք կարեւոր հանդիպում։ Հույս ունենք լավ պատրաստվել եւ նվաճել եւս մեկ տիտղոս»,- DAZN-ի եթերում ասել է Մխիթարյանը։ Մայիսի 13-ին «Ինտերը» Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում կմրցի «Լացիոյի» հետ։ Ա Սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» մայիսի 9-ին Հռոմում «Լացիոն» հաղթել է 3:0 հաշվով։ Այդ խաղում միլանյան թիմի երրորդ գոլը խփել է Մխիթարյանը։ Հղումը՝ News.am

Արտաքին լուրեր

Զելենսկին Մոսկվայի շքերթի մասին ծաղրալից հրամանագիր է ստորագրել

Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կնքված եռօրյա հրադադարի համաձայնագրից (մայիսի 9, 10 և 11) հետո Վլադիմիր Զելենսկին իրեն թույլ է տվեկ հեգնեկ Մոսկվային։ Ուկրաինայի նախագահը ստորագրել է հրամանագիր, որով «թույլատրվել» է մայիսի 9-ին Ռուսաստանի մայրաքաղաքում շքերթ անցկացնել։ Փաստաթուղթը հրապարակվել է մայիսի 8-ի երեկոյան Ուկրաինայի նախագահի գրասենյակի պաշտոնական կայքում։ «Հաշվի առնելով բազմաթիվ խնդրանքները և մայիսի 8-ին ամերիկյան կողմի հետ բանակցություններում նշված մարդասիրական նպատակով, ես կարգադրություն եմ տալիս թույլատրել շքերթը անցկացնել Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն) մայիսի 9-ին», — գրել է Զելենսկին։ Նա նաև հրապարակել է Կարմիր հրապարակի ճշգրիտ կոորդինատները՝ նշելով, որ այս տարածքը ժամանակավորապես «բացառված է ուկրաինական զենքի օգտագործման ծրագրերից»։ Հղումը՝ Hraparak.am  

Scroll to Top