Գովազդ A1

Author name: Sose 2

Քաղաքականություն

Հեսա Սյունիքը կտան, կասեն՝ սյունեցին լավը չէր․ Տավուշի մարզի բնակիչ

«Ղարաբաղը տվին, ասին՝ ղարաբաղցին լավը չէ, հիմա Սյունիքը կտան, կասեն՝ սյունեցին լավը չէ։ Իմ պապական հողերը տվին, ամբողջ աշխարհով հայտարարեցին, թե Կիրանցի հողերը ադրբեջանական են։ Աչքս բացել եմ՝ Կիրանցի կամուրջն է եղել, աջ կողմում գրված է եղել՝ ճանապարհը սպասարկում է Իջևանի ճանբաժինը, մյուս կողմում գրված է եղել՝ ճանապարհը սպասարկում է Նոյեմբերյանի ճանբաժինը։ Բայց այս կառավարության օրոք արդեն սպասարկում է Ղազախի ճանբաժինը»,- այսօր Տավուշի մարզում «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ դժգոհեց մի քաղաքացի։ Մի տարեց տղամարդ էլ դժգոհեց հողի հարկերից․ «Հողերի արժեքը տարել, հասցրել են եսիմ ուր, հոր գին են դրել։ Հարկերը օր օրի բարձրացնում են, սա մինչև ե՞րբ է տևելու։ Չեմ հասկանում՝ այնտեղ փողը չի՞ հերիքում դրանց աշխատավարձի համար»։ «Պարգևավճարի փողը չի հերիքում»,- հավելեց Քոչարյանը՝ շեշտելով, որ գյուղացուն պետությունը պետք է աջակցի, որ գյուղում մնան․ «Ոչ թե հողի գինը պիտի բարձրացնես, այլ դու պիտի օգնես ու խրախուսես մարդուն, որ կառուցի գյուղում, ոչ թե Երևանում»։ «Լուծարվել է գյուղը, սաղ գնում են, գյո՞ւղ է մնացել»,- հավելեց մեկ այլ բնակիչ։ «Հայաստան» դաշինքի անդամներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Իջևանում էին, հանդիպեցին բնակիչների հետ։ Քոչարյանն էլ նկատեց, որ բոլոր մարզերում նույն խնդիրներն են, ու հարցրեց՝ ձեր դպրոցին հլը ձեռք չե՞ն տվել, բնակիչները պատասխանեցին՝ ոչ։ «Սպասեք, հեսա դրան էլ են հասնելու»,- ասաց Քոչարյանը։ Հղումը՝ Aravot.am

Իրավունք

Շվեյցարիան պատասխանել է գերիների հարազատների նամակին, Հայաստանի ԱԳՆ-ն՝ ոչ

Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների հարազատներն ու ներկայացուցիչները ապրիլի 3- ին նամակով դիմել էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին,  Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի  դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնացիո Կասիսին՝ խնդրելով Միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում  գործարկել «Հովանավոր տերության» մեխանիզմը: «Մենք մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի ամբողջական փակման կապակցությամբ։ Սա զգալի չափով վատթարացրել է մեր հարազատների արդեն իսկ ծանր վիճակը՝ մեզ թողնելով նրանց ճակատագրի և կացության վերաբերյալ խորը անորոշության մեջ։ Հաշվի առնելով վերոգրյալը և հիշեցնելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակում սահմանված պարտավորությունները՝ մենք, ամենայն հարգանքով, բայց նաև հաստատակամորեն կոչ ենք անում Հայաստանին պաշտոնապես դիմել Շվեյցարիայի Համադաշնության կառավարությանը, որպեսզի շվեյցարական կողմը ստանձնի «Հովանավոր տերության» դերը։ Սա անհրաժեշտ և հրատապ քայլ է մեր հարազատների իրավունքների, անվտանգության և արժանապատվության պաշտպանությունը միջազգայնորեն ճանաչված մեխանիզմներով ապահովելու համար»,-մասնավորապես նշվում էր գերիների հարազատների նամակում։ NEWS.am-ը ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի»  ղեկավար Սիրանուշ Սահակյանից հետաքրքրվեց, թե արդյոք արձագանքներ եղել են: «Մենք ստացել ենք պաշտոնական պատասխան Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի դաշնային դեպարտամենտից, որտեղ  մասնավորապես նշվում է, որ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում երրորդ պետության կողմից հովանավոր տերության մանդատի իրականացումը պետք է ստանա երկու շահագրգիռ պետությունների համաձայնությունը։ Նամակում նաև ասվում է, որ երկկողմ բանակցությունների միջոցով Շվեյցարիան բազմիցս կոչ է արել Ադրբեջանին երաշխավորել արդար դատաքննության իրավունքը և ապահովել, որ պահման պայմանները համապատասխանեն միջազգային չափանիշներին: Այսինքն, մարդասիրական այս խնդիրը նաև նրանց երկկողմ հարաբերությունների օրակարգում է»,-նշեց Սիրանուշ Սահակյանը։ Հայաստանի արտգործնախարարությունից այս պահի դրությամբ որևէ արձագանք չի եղել գերիների հարազատների նամակին, չնայած որ նամակը թե՛ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը, թե՛ ՀՀ ԱԳՆ-ին ուղարկվել է միաժամանակ: Հղումը՝ News.am

Հասարակություն

Արցախից տեղահանված անձինք կարող են Հայաստանի քաղաքացիություն ստանալ առանց զինվորական ծառայության մասին փաստաթղթերի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և 27 տարին լրացած անձինք, եթե հարկադիր տեղահանման պատճառով կորցրել են կամ չեն ստացել զինվորական ծառայությունը անցնելու մասին փաստաթղթերը, այլևս խնդիրների չեն բախվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալիս։ Այդ մասին մայիսի 11-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Բանն այն է, որ ավելի վաղ Ազգային ժողովը ընդունել էր փոփոխություններ, որոնց համաձայն 27 տարին լրացած և զինվորական ծառայություն չանցած անձինք կարող էին վերադառնալ Հայաստան, վճարել օրենքով սահմանված գումարը, ամբողջությամբ կամ մասամբ անցնել ծառայությունը և արդյունքում ազատվել քրեական պատասխանատվությունից։ Փոխնախարարը նշել է, որ գործող կարգավորումը որոշակի դժվարություններ է ստեղծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Դա, մասնավորապես, խոչընդոտում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալուն։ «Շատ դեպքերում հարկադիր տեղահանության ընթացքում ծառայությունն անցնելու մասին հավաստող փաստաթղթերը կորել են։ Հաշվի առնելով նոր փոփոխությունները՝ 2024 թվականին ընդունված նորմերը չեն տարածվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վրա», — ասել է Սարգսյանը։ 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված փոփոխությունների համաձայն՝ օրենսդրական փաթեթը արձակուրդների տրամադրման նոր կանոններ է սահմանում 27-ից 37 տարեկան այն զինծառայողների համար, որոնք անցնում են կրճատված պարտադիր զինվորական ծառայություն։ Մասնավորապես, մեկ տարվա կամ վեց ամսվա ժամկետով ծառայություն անցնողների համար նախատեսված է 10-օրյա արձակուրդ, մինչդեռ մեկամսյա ծառայության դեպքում արձակուրդ չի տրամադրվի։ Բացի այդ, նոր կարգավորումը կտարածվի նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակում տրամադրվող պայմանագրային ծառայության վրա։ «Եթե պայմանագրային զինծառայողը մեկ տարվա ընթացքում ստանա կարգապահական հինգ տույժ, ապա նրա պայմանագիրը կլուծարվի», — պարզաբանել է ՊՆ փոխնախարարը։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Սա Ալիևի ու Փաշինյանի համատեղ նախընտրական ուղերձն է

Ալիևն ասում է Հայաստանում կան ուժեր, որոնք ատելություն ունեն Ադրբեջանի նկատմամբ: Հայ ժողովրդի մի մասին բռնի տեղահանելուց, հայրենազրկելուց, հայկական Արցախն ու ՀՀ տարածքներն օկուպացնելուց հետո՝ հիմա էլ սեր է ուզում: Քարոզարշավի այս փուլում, Իլհամ Ալիևն անուղղակիորեն ասում է. ովքեր սիրում են ՔՊ-ին և Նիկոլին՝ սիրում են նաև Ադրբեջանը: Ովքեր չեն սիրում ՔՊ-ին ու Նիկոլին՝ ատելություն են տարածում նաև Ադրբեջանի նկատմամբ: Տասնամյակներով հայատյացություն դրսևորած, իրենց սերունդների մոտ՝ հայ ժողովրդի նկատմամբ ատելություն սերմանող կառավարության ղեկավարը, զարմանում է, որ կա փոխադարձ ատելություն: Հ.Գ. Մոռացեք բռնազավթված Արցախը, մոռացեք հազարավոր զոհված հայորդիների հիշատակը, մոռացեք մարդկային պատիվն ու ազգային արժանապատվությունը, մոռացեք ամեն բան և սիրեք Ադրբեջանը: Սա Ալիևի ու Փաշինյանի համատեղ նախընտրական ուղերձն է: Երկուսն էլ բացահայտ կերպով սպառնում են ՀՀ հիմնական ընդդիմադիր ուժերին: Մեկն ասում է, որ պետք է դատեն կամ արտաքսեն ընդդիմադիրներին, մյուսն ասում է՝ պետք է զգոն լինեն: Արտակ Զաքարյանի էջից Հղումը՝ Hraparak.am  

Արտաքին լուրեր

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են եռօրյա հրադադարը խախտելու մեջ

Ուկրաինական բանակը շարունակում է հարձակվել Ռուսաստանի վրա՝ խախտելով նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մայիսի 9-ից 11-ը հայտարարված հրադադարի ռեժիմը, հայտարարել են ՌԴ պաշտպանության նախարարությունում։ «Չնայած հայտարարված զինադադարին՝ ուկրաինական զինված կազմավորումները ԱԹՍ-ների և հրետանու կիրառմամբ հարվածներ են հասցրել մեր զորքերի դիրքերին, ինչպես նաև Ղրիմի Հանրապետությունում, Բելգորոդի, Կուրսկի, Կալուժսկայայի, Ռոստովի մարզերում և Կրասնոդարի երկրամասում գտնվող քաղաքացիական օբյեկտներին։ ՌԴ զինված ուժերը հայելային կերպով են արձագանքել հրադադարի խախտումներին», — հայտնել են գերատեսչությունից մայիսի 10-ին։ Ըստ հաղորդագրության՝ ուկրաինական կողմը մեկ օրվա ընթացքում 676 անգամ գնդակոծել է ռուսական դիրքերը, ԱԹՍ-ներով հասցրել է 6331 հարված և ձեռնարկել ութ գրոհ։ Նշվում է նաև, որ «հատուկ ռազմական գործողության» գոտում հրադադարի խախտումների ընդհանուր թիվն արդեն անցել է 16 հազարը։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն էլ իր հերթին հայտնել է, որ մայիսի 10-ին ռազմաճակատում տեղի է ունեցել 144 մարտական բախում։ Ռուսական կողմն օգտագործել է ավելի քան 5 հազար կամիկաձե-դրոն և շուրջ 1,5 հազար անգամ գնդակոծել ուկրաինական բնակավայրերն ու դիրքերը։ Ըստ ամփոփագրի՝ կիրակի օրը ռուսական հարձակումները շարունակվել են բոլոր հիմնական ուղղություններով (Կուպյանսկի, Կոնստանտինովկայի, Պոկրովսկի և այլն)։ Միևնույն ժամանակ, նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկոյան հայտնել է, որ առայժմ «մասսայական հարձակումներ՝ հրթիռային կամ ավիացիոն հարվածներ չեն եղել»։ Սա, սակայն, չի վերաբերում շփման գծին և սահամանամերձ շրջաններին, որտեղ մեկ օրում գրանցվել է ավելի քան 150 գրոհ և հազարավոր հրթիռակոծություններ։ «Ռազմաճակատում ռուսական բանակը չի պահպանում լռության ռեժիմը և նույնիսկ առանձնապես չի էլ փորձում դա անել։ Ուկրաինական ստորաբաժանումները գործում են գործել հայելային կերպով», — գրել է նա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից նշել են, որ իրենց բանակը «պատասխան հարվածներ է հասցրել ուկրաինական կողմի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի, հրետանու և ականանետերի կրակակետերին», ինչպես նաև խոցել է կառավարման կետերն ու անօդաչուների արձակման վայրերը: Զելենսկին նաև գրել է, որ քանի որ Ռուսաստանը մայիսի 9-ին ու 10-ին հզոր հրթիռային հարվածներ չի հասցրել, Ուկրաինան էլ իր հերթին ձեռնպահ է մնացել հեռահար զենքերով պատասխան հարվածներից: Սակայն նա զգուշացրել է, որ եթե զինադադարի ավարտից հետո Մոսկվան նորից անցնի լայնամասշտաբ պատերազմի, ապա ուկրաինական կողմի պատասխանը կլինի շատ արագ ու հուժկու՝ անկախ նրանից, թե թիրախները որքան հեռու կլինեն։ Հղումը՝ News.am

NA

Տեխասում 20 երիտասարդ է ձերբակալվել․ նրանք փորձել են «գրավել» այգին

ԱՄՆ Տեխաս նահանգի Տամպա քաղաքի ոստիկանությունը 22 երիտասարդի է ձերբակալել: Նրանք փորձել են զավթել հանրային զբոսայգու տարածքը: Տամպայի քաղաքային իշխանությունների կայքի փոխանցմամբ՝ միջադեպը վերածվել է զանգվածային ծեծկռտուքի և անկարգությունների: «Ուրբաթ երեկոյան իրականացված հատուկ գործողության շրջանակում Տամպայի ոստիկանները ձերբակալել են 12-ից 21 տարեկան 22 անձի։ 2026 թվականի մայիսի 8-ին դեռահասների մի մեծ խումբ փորձել է իր հսկողության տակ վերցնել Քերտիս Հիքսոնի անվան զբոսայգու տարածքը, ինչը հանգեցրել է մասշտաբային անկարգությունների, ծեծկռտուքների և այլ խնդիրների», — նշված է հայտարարության մեջ։ Նշվում է, որ նրանցից միայն երեքն են չափահաս։ Ձերբակալվածներին մեղադրանքներ են առաջադրվել ծեծկռտուքների մասնակցելու, թմրամիջոցներ պահելու, ինչպես նաև ապօրինի լերպով զենք կրելու համար։ Հղումը՝ News.am

Տնտեսություն

Ինչու է Վրաստանը տեղափոխում Հայաստան եկող գազատարի մի հատվածը. մանրամասներ

Վրաստանից Հայաստան եկող գազատարի 5,5– կիլոմետրանոց հատվածը տեղափոխելու մասին որոշումն ընդունվել է գործող խողովակաշարի տեխնիկական անբավարար վիճակի պատճառով: Այս մասին Sputnik Արմենիայի պատասխան գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Ավելի վաղ վրացական կողմը հայտնել էր, որ Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի Վրաստանն ու Հայաստանը միացնող գազատարի 5,5– կիլոմետրանոց հատվածը։ Դրանից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ տեղափոխման որոշումը կարող է կապված լինել Հայաստանի ու Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի հետ։ Գերատեսչությունում վստահեցրել են, որ մայր գազատարը ռազմավարական և կենսական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ ապահովում է Ռուսաստանից ներկրվող բնական գազի հիմնական ծավալի մուտքերի ավելի քան 80 տոկոսը: «Տեղափոխման նպատակը Հայաստանի հուսալի և անխափան գազամատակարարման ապահովումն է։ Նոր կառուցվող մայրուղային գազատարը կնպաստի Հայաստանի գազամատակարարման հուսալիության բարձրացմանը՝ վթարների և մատակարարումների խափանումների ռիսկերի նվազեցման հաշվին», — պարզաբանել են գերատեսչությունում։ Նախարարությունից նաև հավաստիացրել են, որ վրացական կողմում գազատարի կառուցման աշխատանքների ընթացքում Հայաստանում գազամատակարարման ընդհատումների վտանգ չկա: Գործընթացն արդեն սկսվել է, աշխատանքների ավարտը նախատեսված է մինչև 2027 թվականի տարեվերջ։ Նախագիծը ֆինանսավորվում և իրականացվում է վրացական կողմի հաշվին: Հարցը քննարկվել և համաձայնեցվել է Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակում: Հղումը՝ Newday.am

Իրավունք

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի անկախության միջազգային-իրավական երաշխիքներին հակասող ՀՀ օրենսդրության վերաբերյալ

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանի անկախության միջազգային-իրավական երաշխիքներին հակասող ՀՀ օրենսդրության վերաբերյալ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը պաշտոնական հաղորդագրությամբ տարածված բաց նամակով մտահոգություն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախությանը սպառնացող հնարավոր ռիսկերի վերաբերյալ։ ➡️ Միջազգային կառույցը մտահոգություն է հայտնել առ այն, որ Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լիազորությունները կարգավորող օրենսդրությունը չի համապատասխանում ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության սահմանադրական և օրենսդրական երաշխիքներին, այնպես էլ ոլորտին վերաբերելի միջազգային չափանիշներին։ ℹ️ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն ընդգծել է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ստացել է անկախության և վստահելիության հանգամանքը հավաստող «A կարգավիճակ»՝ մարդու իրավունքների ազգային հաստատությունների հավատարմագրումն իրականացնող միջազգային մարմնի կողմից, ինչը վկայում է ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին՝ ՄԻՊ հաստատությունների համար սահմանված միջազգային չափանիշներին կառույցի համապատասխանության մասին։ ➡️ Հաղորդագրությունում ընդգծվել է, որ ՄԻՊ հաստատության մանդատի և անկախության նկատմամբ անհարկի միջամտությունները կարող են վտանգ ներկայացնել իրավունքի գերակայության համար։ ➡️ Անդրադառնալով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքին՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը նշել է, որ թեև օրենքի՝ վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումների և շահերի բախման դեպքերի առնչությամբ ուսումնասիրություններ իրականացնելու լիազորության շրջանակից նախատեսված բացառությունների թվում ուղղակիորեն նշված չէ Մարդու իրավունքների պաշտպանը, Հայաստանի ՄԻՊ հաստատության անկախությունը, այնուամենայնիվ, երաշխավորվում է սահմանադրական և քրեական օրենսդրության միջոցով։ Մասնավորապես, ՀՀ օրենսդրությունը ամրագրում է Պաշտպանի անկախության, գործունեությանը միջամտության անթույլատրելիության, գործառութային անձեռնմխելիության, ՄԻՊ հաստատության տարածքի և նամակագրության անձեռնմխելիության, Պաշտպանից բացատրություններ պահանջելու կամ վերջինիս հարցաքննելու անթույլատրելիության, Պաշտպանին հասցեագրված դիմում-բողոքների և այլ հաղորդումների խորհրդապահության, ինչպես նաև Պաշտպանի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվության երաշխիքները։ ‼️ Միջազգային կառույցն ընդգծել է, որ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների վերաբերյալ միջազգային չափանիշները պահանջում են, որպեսզի այդ հաստատությունները կարողանան գործել քաղաքական միջամտությունից անկախ, հնարավորություն ունենան ազատորեն քննարկելու իրենց իրավասությանը վերաբերող ցանկացած հարց, իսկ հաստատության անդամներն ու աշխատակիցները պաշտպանված լինեն հաստատության անկախ գործունեությանը միջամտելու ցանկացած փորձից։ ➡️ Ավելին, պետությունները պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ՄԻՊ հաստատությունները ցանկացած տեսակի սպառնալիքներից պաշտպանելու նպատակով, ինչը ենթադրում է նաև, որ ՄԻՊ հաստատությունների կողմից իրենց լիազորությունների իրականացման ընթացքում հավաքագրված խորհրդապահական տեղեկատվությունը պետք է ունենա արտոնյալ պաշտպանության կարգավիճակ և անհարկի կերպով չհրապարակվի։ ➡️ Նշվածի լույսի ներքո Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը մտահոգություն է հայտնել առ այն, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ ԿԿՀ-ին քննություն իրականացնելու լիազորություններ վերապահող օրենսդրական դրույթները հակասում են ներպետական, տարածաշրջանային և միջազգային չափանիշներին և սպառնում են թուլացնել հաստատության՝ որպես ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին լիարժեք համապատասխանող անկախ կառույցի միջազգային ճանաչումը։ Հաղորդագրությամբ ընդգծվել է, որ Պաշտպանի գործունեությունը արտաքին վերահսկողության ենթարկելը անհամատեղելի է հաստատության աշխատանքի խորհրդապահական բնույթի հետ, իսկ ՄԻՊ հաստատության անկախությունը՝ անհատների կողմից խորհրդապահական եղանակով Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունքի երաշխավորման անքակտելի տարր է։ ➡️ Նշվածի լույսի ներքո՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը իր լիակատար աջակցությունն է հայտնել Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանին և մարդու իրավունքների խթանման և պաշտպանության ուղղությամբ նրա աշխատանքին՝ կոչ անելով Հայաստանի պետական իշխանություններին քայլեր ձեռնարկել՝ հստակեցնելու Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի անկախության իրավական երաշխիքները՝ ԿԿՀ օրենքի դիտանկյունից, և այդպիսով պահպանելու մարդու իրավունքների ազգային հաստատությունների անկախությանն առնչվող միջազգային չափանիշները։ Հղումը՝  Aravot.am

Եկեղեցի, Քաղաքականություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանին

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց տնային կալանքի տակ ապօրինաբար գտնվող ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին։ Նորին Սրբությունը մեծանուն հայորդուն բերեց Սուրբ Էջմիածնի օրհնությունը և բարեմաղթեց տոկունությամբ ու հավատով դիմագրավելու առկա դժվարություններն ու փորձությունները։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վստահություն հայտնեց, որ հակառակ այս նեղությունների տիար Սամվել Կարապետյանը հուսառատությամբ, հայրենասեր ու եկեղեցասեր իրեն բնորոշ ոգով պիտի շարունակի ազգօգուտ իր ծանրակշիռ ներդրումը բերել հանուն հայրենիքի և աշխարհասփյուռ հայոց կյանքի պայծառության։ Հղումը՝ Aravot.am

Հասարակություն

Ժամանակ է պետք, որ մի քիչ վերականգնվեմ ու հասկանամ հետագա անելիքներս. Նազենի Հովհաննիսյան

Սիրելի ընկերներ…շատ կարիքն ունեմ լռելու, մի տևական ժամանակ առանց արտաքին ազդակների մնալու… մի քանի «Կամուրջներ» են սպասվում ձեզ շուտով, դրանք յութուբում կգտնեք, տեղյակ կպահեմ: Բայց խայտառակ քամված ու մի տեսակ սպառված վիճակ է( Համատարած փակ դռների մեջ ապրելով դժվար է ստեղծագործել, աշխատել, նոր բան անել… էլ չասեմ՝ կայուն մնալ: Իրոք դժվար է: Ժամանակ է պետք, որ մի քիչ վերականգնվեմ ու հասկանամ հետագա անելիքներս… Կհանդիպենք օրեր անց՝ թարմ ուժերով և իհարկե ՉՀԱՆՁՆՎԵԼՈւ Հաստատ միտումով: Աստված պահապան մեզ բոլորիս: Հ.Գ. Իմ Լուսինեի համարը ինստա Բիո բաժնում է: Բոլոր հարցերով՝ աշխատանքի ու մնացյալ բաների հետ կապված՝ դիմեք նրան: Նկարը շատ երազային էր, դուրս եկավ… վաղուց էր… Նազենի Հովհաննիսյանի էջից Հղումը՝ Hraparak.am

Scroll to Top