Գովազդ A1

Author name: Sose 2

Նորություններ, Քաղաքականություն

Սպասելու եմ Մարտուն Գրիգորյանին թիրախավորողների զղջացող գրառումներին. Հայկ Մամիջանյան

Վաղը սպասելու եմ Մարտուն Գրիգորյանին թիրախավորողների զղջացող գրառումներին: Այս մասին իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Մեր քաղաքը» դաշինի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանի լռության  արձագանքներին։ ՀՀԿ-ական գործիչը նշում է. «Այս անիմաստ աղմուկից մի օգուտ եղավ՝ մի խումբ փողով գործիՔներ և գործիՉներ այսօրվա իրենց հացն էլ վաստակեցին ՀՀԿ-ի մասին ստեր ու դավադրապաշտական զառանցանքներ տարածելով»։

Նորություններ, Քաղաքականություն

Հավատացեք` որևէ անակնկալ չի լինելու. Վանեցյանը` Մարտուն Գրիգորյանի հայտարարության մասին

«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կիսվել է Մարտուն Գրիգորյանի՝ «Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս` ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու` դա հաստատ է» գրառմամբ և կից գրել․ «Միանշանակ»։ Գրառման մեկնաբանությունների բաժնում՝ պատասխանելով քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին դիտարկմանը՝ Վանեցյանը նշել է․ «Հավատացեք, որևէ անակնկալ չի լինելու»։

Նորություններ, Քաղաքականություն

Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում մանդատը

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին։ «Հարգելի հայրենակիցներ, ունեմ հստակ համոզմունք, որ քաղաքական գործընթացներում առանցքային դեր ունի քաղաքական պատասխանատվություն կրելու մշակույթը, իսկ դրա համար էլ համապատասխան կամք ու վճռականություն է պետք, որը ես միշտ տիրապետել եմ: Անցած կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում եմ ոչ վայել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի վարքին: ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ: Ըստ այդմ՝ բոլորիցդ հրապարակային հայցում եմ ներողություն և պաշտոնապես հայտարարում եմ, որ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս: Դիմումը այսօր սահմանված կարգով կհանձնեմ ԱԺ աշխատակազմ: Միաժամանակ հայտնում եմ, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում եմ, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում՝ վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք: Ինչպես Սևակն է ասում, հանուն վաղվա ճշմարտության, թող որ լինեմ այսօր սխալ: Եղե՛ք զգոն, սառնասիրտ, հավասարակշիռ, ուժեղ, տոկուն»,- գրել է նա։

Իրավունք, Նորություններ

4 տարի ժամկետով ազատազրկում՝ շորթմամբ պահանջված և ստացված կաշառքի համար

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 13-ի մեղադրական դատավճռով՝ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած Ա.Պ.-ն դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: 2020 թվականի փետրվարի 8-ին Ա.Պ.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը): 2020 թվականի մարտի 19-ին դատախազը հաստատել էր Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել էր իրավասու դատարան: 2025 թվականի փետրվարի 13-ին Հակակոռուպցիոն դատարանը ապացուցված է համարել Ա.Պ.-ի կողմից քրեորեն պատժելի արարքի կատարված լինելը և նրա մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ և կայացրել է մեղադրական դատավճիռ. Ա.Պ.-ի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է ազատազրկումը՝ 4 տարի ժամկետով: Դատավճռով նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Պ.-ի կողմից փաստացի անազատության մեջ գտնված ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 3 տարի 10 ամիս 19 օր ժամկետով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նորություններ, Տնտեսություն

Ինչպես է իշխանությունն ԱՆԻՖ-ի միջոցով ներդրում կատարել ընդդիմադիր գործչի բիզնեսում. Hetq.am

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն (առավել հայտնի է ԱՆԻՖ անունով), որը պետական կազմակերպություն է, Մեղրու նախկին համայնքապետ, ընդդիմադիր նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանի կնոջ հետ ընկերություն է հիմնել 2023 թ., գրում է Hetq.am-ը: Ըստ կայքի, ընկերության ստեղծմանը նախորդած իրադարձությունների ընթացքը թույլ է տալիս ասել, որ իշխանությունն ԱՆԻՖ-ի միջոցով «փայ է մտել» Զաքարյանների մասնավոր բիզնեսում: Խոսքը «Հարավային տերմինալ» ՓԲԸ-ի մասին է, որը ժամանակավոր պահպանման պահեստ է շահագործում հայ-իրանական սահմանին՝ Ագարակ քաղաքում: Ժամանակավոր պահպանման պահեստը հատուկ տարածք է, որտեղ իրականացվում է ապրանքների ժամանակավոր պահպանություն՝ ավելի ուշ մաքսային որեւէ ընթացակարգով դրանք բաց թողնելու համար: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Հասարակություն, Նորություններ, Տնտեսություն

Ակտիվացել են Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

Եղանակային պայմանների բարելավմանը զուգահեռ ավելի մեծ թափ են ստացել Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ հատվածի կառուցման աշխատանքները․ հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ Կապալառու կազմակերպությունը մեծացրել է իր ռեսուրսները։ Շինհրապարակում աշխատում է 155 միավոր տեխնիկա, 248 աշխատող։ Ներգրավված են նաև տարածաշրջանի բնակիչներ, ինչպես նաև տեղական շինարարական կազմակերպություններ՝ որպես ենթակապալառու, ինչը լուծում է որոշակի սոցիալական խնդիրներ։ Բացի այդ, տեղի շինկազմակերպություններն ու մասնագետները, համագործակցելով միջազգային բազմաթիվ ծրագրերում մեծ փորձ ունեցող կապալառուի հետ, ձեռք են բերում մեծ փորձառություն, ծանոթանում են նորագույն տեխնոլոգիաների նրբություններին։ Շինհրապարակում այս պահին իրականացվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, պայթեցումներ, կառուցվում է հողային պաստառը և այլն։ Ընթանում է Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցներից մեկի կառուցումը. կատարվում է բետոնացում, կառուցվում են արհեստական կառույցների հիմքերը։ Շարունակվում են նաև 360մ երկարություն ունեցող թունելի հորատման աշխատանքները. արդեն իսկ հորատվել է ավելի քան 180մ։ Քաջարան-Ագարակ ճանապարհը կառուցվում է ՀՀ կառավարության ու Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Ծրագրի շրջանակում նախատեսված է կառուցել 32կմ ճանապարհ, երկու թունել և 17 կամուրջ, որոնցից ամենաերկարը 720 մետր է։

Նորություններ, Քաղաքականություն

ՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը, իսկ Թուրքիան դատապարտող հայտարարությամբ ադրբեջանական հորինված «փաստերը» ներկայացնում է ցեղասպանություն․ Աբրահամյան

Ադրբեջանական մամուլը երեկվանից հեղեղված է 1918 թվականին տեղի ունեցած իրադարձություններով, որը փորձում են ներկայացնել որպես հայերի կողմից իրականացված ցեղասպանություն:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Այս համատեքստում, ոչ այդքան անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը, այդ իրադարձությունները ցեղասպանություն անվանելով: Այն, որ Թուրքիան և Ադրբեջանը` որպես ցեղասպան երկրներ, բարոյական իրավունք չունեն այլոց մեղադրելու մի հանցանքի մեջ, որի հետ անմիջապես իրենք են ասոցացվում և պատասխանատվություն կրում, դա հարցի միայն մի հատվածն է: Սակայն, տեսեք, ի՞նչ է կատարվում: ՀՀ իշխանությունն իր արտաքին քաղաքական օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը, պարտության խորհրդանիշ Փաշինյանը ժխտողական ձևակերպումներ հնչեցնում, իսկ նույն Թուրքիան ի պատասխան, դատապարտող հայտարարություն անում ու ադրբեջանական հորինված «փաստերը» ներկայացնում ցեղասպանություն: Սա է իշխանության ողջ թշվառությունն ու երկիրը վաճառքի դնելու գինը»,-գրել է նա։

Հասարակություն, Նորություններ

ՀՀ ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ի ժամը 17։00-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 04։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Իրավունք, Հասարակություն, Նորություններ

«Ժողովուրդ». Դատախազը կգնա Տիգրան Ավինյանի հետևից. ԱՆԻՖ հիմնադրամի 25 մլրդ թալանի «անունները»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները, որոնք մոտ են կանգնած ուժային կառույցներին, տեղեկացնում են, որ առաջիկա օրերին ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեղադրանք կառաջադրի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ԱՆԻՖ հիմնադրամի մոտ 25 մլրդ դրամի փոշիացման գործով: Ավինյանն էլ իր հերթին նեղ շրջապատում անկեղծացել է իր պլանների մասին՝ ասելով` եթե իր վրա բարդվի ողջ մեղքը, ապա բոլորի անունները այդ գործով ստիպված կլինի տալ` սկսելով Նիկոլ Փաշինյանից «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ այս առիթով մեկնաբանություններ ստանալ ո՛չ Ավինյանից, ո՛չ էլ գլխավոր դատախազից` ապրիլյան հետընտրական հատուկ օրով պայմանավորված: Բայց դա կանենք պատեհ պահի»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հասարակություն, Նորություններ

Հայտնի է, թե որ ընկերությունը կենսաչափական անձնագրեր կարտադրի

Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ որրոշումը կայացվել է մարտի 31-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած«Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստում։ Ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։ Ըստ ստացված արդյունքների՝ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումն ընդհանուր հաշվարկով հավաքել է 94,97 միավոր, իսկ AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A․ կոնսորցիումը՝ 79,24 միավոր։ Նախատեսված ժամանակացույցիհամաձայն` 2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։ Կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում՝ շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող հայտատուի կողմից կիրականացվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Հաջորդիվ հաղթող ընկերությանը կառաջարկվի պայմանագիրը ստորագրելու կարգը և պայմանները։

Scroll to Top