Գովազդ A1

Author name: Sose 2

Իրավունք

Խոշոր կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով կադրային փոփոխություններ և նշանակումներ են կատարվել ՆԳ Նախարարությունում և ենթակա ծառայություններում։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ՆԳՆ-ն։ Նախարարի հրամաններով. ՆԳ նախարարությունում՝ Գեորգի Այվազյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, Գոհար Բեգոյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետ, Էդգար Նիկողոսյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ, Արմինե Հայրապետյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետի տեղակալ, Արման Գևորգյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության պետ, Արգամ Մնացականյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ահազանգերի կառավարման վարչության Երևանի բաժնի պետ, Լիաննա Աբրահամյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ճգնաժամային կառավարման վարչության ազդարարման ապահովման բաժնի պետ, Տաթևիկ Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի ճգնաժամային կառավարման վարչության արտակարգ իրավիճակների կանխատեսման, քարտեզագրման և տարածական վերլուծության բաժնի պետ, Մուշեղ Սիմոնյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի վերլուծության և ստանդարտացման վարչության պետի տեղակալ, Սոֆյա Աբգարովան նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի վերլուծության և ստանդարտացման վարչության քրեածին իրավիճակի մշտադիտարկման, կանխատեսման և մոդելավորման բաժնի պետ, Տաթևիկ Ալիխանյանը նշանակվել է ՆԳՆ 112 ՕԿԿ վերլուծության և ստանդարտացման վարչության վիճակագրության և վերլուծությունների բաժնի պետ, Դավիթ Յազիչյանը նշանակվել է ՆԳՆ 112 ՕԿԿ վերլուծության և ստանդարտացման վարչության օպերատիվ ամփոփագրերի մշակման բաժնի պետ, Արթուր Անտոնյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետի տեղակալ, Արա Պողոսյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետի տեղակալ, Ռուզաննա Մանուչարյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի իրավախախտումների հաշվառման բաժնի պետ, Բարսեղ Միրզոյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի հետախուզումների հաշվառման բաժնի պետ, Վարդան Պետրոսյանն ազատվել է ՆԳՆ ֆինանսաբյուջետային վարչության պետի պաշտոնից, Գրիգոր Մկրտչյանն ազատվել է ՆԳՆ տնտեսական վարչության պետի պաշտոնից։ ՆԳՆ ոստիկանությունում՝ Երվանդ Նիկոյանը նշանակվել է ՔՈԳՎ Արմավիրի մարզային վարչության պետ, Ալեքսանդր Մամիկոնյանը նշանակվել է ՔՈԳՎ Վայոց ձորի մարզային վարչության պետ, Կարինե Սաֆարյանը նշանակվել է ՔՈԳՎ քրեաբանական վերլուծության և իրավապահ համագործակցության վարչության իրավապահ համագործակցության բաժնի պետ, Սարուխան Հարությունյանը նշանակվել է ՔՈԳՎ Շիրակի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների պայքարի բաժնի պետ, Գրիգոր Քոչարյանը նշանակվել է ՀՈԳՎ Սպիտակի բաժնի պետ, Անդրանիկ Խաչատրյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար, Լևոն Մանուկյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ, Դավիթ Նիկողոսյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ պարեկային գումարտակի հրամանատար, Արսեն Սարգսյանը նշանակվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ պարեկային գումարտակի հրամանատար, Լևոն Բաբայանը նշանակվել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատար, Ավետիք Նիկողոսյանը նշանակվել է Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի հրամանատար, Արայիկ Ալոյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի պետական պահպանության կազմակերպման վարչության պետի տեղակալ, Արմեն Աղաբեկյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության գնդի հրամանատարի տեղակալ, Արեն Սարգսյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի պետական պահպանության կազմակերպման վարչության օբյեկտների պետական պահպանության և հատուկ բեռների ուղեկցման անվտանգության ապահովման բաժնի պետ, Լևոն Դոլմազյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման երկրորդ գնդի ծառայության կազմակերպման բաժնի պետ, Ժորա Նիկողոսյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի պետ, Հրաչ Բազյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Աշտարակի պահպանության բաժնի պետ, Վարդան Բալեյանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի Սևանի պահպանության բաժնի պետ, Մուշեղ Գևորգյանը նշանակվել է Ոստիկանության Գվարդիայի Կոտայքի պահպանության բաժնի պետ, Լևոն Մարտիրոսյանն ազատվել է Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի հրամանատարի պաշտոնից և նշանակվել ՊԾ մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության մոնիթորինգի բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, Լևոն Բադալյանը ազատվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ պարեկային գումարտակի հրամանատարի պաշտոնակատարի պաշտոնից և նշանակվել Պարեկային ծառայության կազմակերպման վարչության ծառայության կազմակերպման բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, Արմեն Գասպարյանն ազատվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ պարեկային գումարտակի հրամանատարի պաշտոնից և նշանակվել Պարեկային ծառայության մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության մոնիթորինգի բաժնի հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, Սարիբեկ Ռուստամյանն ազատվել է ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության պետի պաշտոնից, Արմեն Մկրտչյանն ազատվել է ՀՈԳՎ Վեդիի բաժնի պետի պաշտոնից, ՀՈԳՎ օպերատիվ-վերլուծական վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, ՀՈԳՎ օպերատիվ-վերլուծական վարչության պետի տեղակալ Արթուր Բդոյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, Ոստիկանության գվարդիայի Կոտայքի պահպանության բաժնի պետ Վանիկ Ղազարյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, ՔՈԳՎ Արարատի մարզային վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Հրաչ Միրոյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, Պարեկային ծառայության պետի տեղակալ, ինքը և մոնիթորինգի և քրեաբանական վերլուծության վարչության պետ Էդգար Սուսլիյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից, Դավիթ Պետրոսյանն ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից։ ՆԳՆ փրկարար ծառայությունում՝ Արա Հովեյանը նշանակվել է Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ պահպանության և պարեկապահակային բաժնի պետ, Հրանտ Ճաղարյանը նշանակվել է Փրկարար ծառայության քաղաքացիական և բնակչության պաշտպանության վարչության արտակարգ իրավիճակների պլանավորման բաժնի պետ, Գոհար Մխիթարյանը նշանակվել է Փրկարար ծառայության հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հոգեբանական աջակցության բաժնի պետ, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանն ազատվել է Փրկարար ծառայությունից, Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ պահպանության և պարեկապահակային բաժնի պետ Գրիգոր Պողոսյանն ազատվել է Փրկարար ծառայությունից։ ՆԳՆ կրթահամալիրում՝ Հովհաննես Հովհաննիսյանը նշանակվել է «Կրթահամալիր» ՊՈԱԿ-ի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետի տեղակալ, Կարեն Զիրաքյանն ազատվել է «Կրթահամալիր» ՊՈԱԿ-ի փրկարար ծառայության և ճգնաժամային կառավարման ուսումնական ստորաբաժանման պետի պաշտոնից։ Հղումը՝ News.am

NA

Մենք գիտենք, թե ովքեր են պատրաստել Սամվել Կարապետյանի վերաբերյալ կեղծ, Ֆոտոշոփ արված փաստաթուղթը. Ռոբերտ Ամստերդամ

NEWS.am-ը զրուցել է միջազգային ճանաչում ունեցող փաստաբան Ռոբերտ Ամստերդամի հետ, որը հանդիսանում է Սամվել Կարապետյանի գլխավոր միջազգային իրավախորհրդատուն։ Պարոն Ամստերդամ, սկսենք վերջին մեղադրանքներից, որոնք իշխող կուսակցության կողմից ուղղվել են անձամբ ձեզ։ Ռուբեն Ռուբինյանը մեղադրել է ձեզ Ջեֆրի Էփսթեյնի հետ կապեր ունենալու մեջ՝ մասնավորապես պնդելով, թե դուք ներկայացրել եք նրան, և այժմ հրապարակել է ձեր ընկերության էլեկտրոնային նամակը, որտեղ հիշատակվում է պարոն Ուեյդի համար առաջարկվող պայմանագրի մասին։ Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ։ Ինչպե՞ս կբացատրեք այդ հաղորդակցության համատեքստը։ Իմ պատասխանը՝ եթե օգտագործեմ խոսակցական արտահայտություն, այն է, որ Ռուբենը բթամիտ է, որովհետև նույնիսկ փաստաթուղթը չի կարդացել։ Իշխող կուսակցությունն այնքան է է ուզում մարդկանց սևացնել, որ նույնիսկ չի կարդում այն սուտը, որը տարածում է, որովհետև ներգրավման նամակը բոլորովին այլ անձի համար է։ Այն պարոն Էփսթեյնի համար չէ։ Այն պարոն Ուեյդի համար է, ով Սենեգալից է։ Եթե նրանք թեկուզ նվազագույն ստուգում իրականացնեին, կտեսնեին դա և կհասկանային, որ մենք երբեք անգամ չենք առաջարկել մեր ծառայությունները պարոն Էփսթեյնին։ Պարոն Էփսթեյնը, այն միակ հանդիպման ժամանակ, որ ունեցել եմ աֆրիկացի հաճախորդի հետ կապված, բարձրացրել էր իր համար աշխատելու հնարավորության հարցը, և ես հրաժարվել եմ։ Ես երիտասարդ դուստրեր ունեմ և որևէ հետաքրքրություն չունեի ներգրավվելու որևէ բանի մեջ, որը կապված էր սեռական ոչ պատշաճ վարքի հետ, հատկապես հաշվի առնելով, որ իրավունքի այն շրջանակը, որոնց մասին նա խոսում էր, ես նույնիսկ իրավասու չէի աշխատելու։ Այս մեղադրանքները Նիկոլ Փաշինյանի մեծ ստի արշավի հերթական դրսևորումն են, ով, անկեղծ ասած, թվում է՝ հոգեբանական հավասարակշռություն չունեցող անձ է, որը վերջին շաբաթվա ընթացքում հարձակվում է ոչ միայն իմ և ընդդիմության առաջնորդների, այլ նաև սեփական քաղաքացիների վրա։ Այդ մարդը կարծես չի կարող փողոցով քայլել՝ առանց ընտրողների հետ վիճաբանության մեջ մտնելու՝ կապված Արցախի, եկեղեցու և սեփական ժողովրդի հանդեպ իր դավաճանության հետ։ Նա ծախված մարդ է՝ ադրբեջանցիներին կամ ցանկացած այլ արտաքին ուժի, բայց հաստատ չի պաշտպանում հայ ժողովրդի շահերը։ Պատրաստվո՞ւմ եք իրավական գործընթաց սկսել այդ մեղադրանքների առնրությամբ։ Վստահաբար։ Եթե նրանք ներողություն չխնդրեն, մենք նրանց դատի կտանք։ Ես արդեն նշել եմ 10 միլիոն դոլարի մասին, գուցե ավելին լինի։ Եվ ցանկացած դատավոր, որը տեսնի, որ Ռուբենը կամ մյուսները նույնիսկ չեն կարդացել փաստաթուղթը, որը թափահարում էին, բավական վրդովված կլինի։ Ինձ՝ մի մարդու, ով ներկայացնում է կարևոր կրոնական հաստատություններ, կապել պարոն Էփսթեյնի հետ՝ ուղղակի խայտառակություն է։ Առավել ևս՝ առանց որևէ հետազոտության, այն դեպքում, երբ փաստաթղթերից ակնհայտ է, որ ես որևէ հետաքրքրություն չեմ ունեցել պարոն Էփսթեյնին ներկայացնելու հարցում։ Սա պետք է ամոթ լինի ցանկացած կառավարության համար։ Բայց կարծում եմ՝ Փաշինյանի կառավարությունն արդեն ամոթի սահմաններից դուրս է։ Նրանք մի խումբ են, որը հավատում է, թե կարող է ստելով վերընտրվել՝ հիմնվելով Արևմուտքի աջակցության վրա՝ հայ ժողովրդին վաճառելու դիմաց։ Ինչո՞ւ, ըստ ձեզ, առաջ քաշվեցին այդ մեղադրանքները։ Ակնհայտ է, որ մենք արդյունավետ ենք գործում։ Նրանք մեզ վրա չէին հարձակվի, եթե չզգային, որ մենք արդյունավետորեն ներկայացնում ենք ճշմարտությունը հայ ժողովրդին՝ Սամվել Կարապետյանի, նրա համոզմունքների և այն փաստի մասին, որ պարոն Կարապետյանը քաղաքական պաշտոնի որևէ հավակնություն չուներ, մինչև Փաշինյանը չսկսեց այս խելահեղ հարձակումները եկեղեցու և եկեղեցու ղեկավարության դեմ։ Այդ հարձակումները փաստագրված են։ Այսպիսով, յուրաքանչյուր հայ պետք է հասկանա, որ Փաշինյանին տրված ձայնը ձայն է ընդդեմ եկեղեցու, ձայն, որը այդ մարդուն կտա այն իշխանությունը, որը նա կարծում է, թե ունի՝ հեռացնելու եկեղեցու առաջնորդին և վերակառուցելու եկեղեցին կանոնական իրավունքին հակասող ձևով։ Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական մթնոլորտը։ Վերջին շաբաթներին քաղաքական հռետորաբանությունը զգալիորեն սրվել է, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի և նրա կուսակցության դեմ ուղղված սպառնալիքները վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Պարոն Փաշինյանը հուսահատ մարդ է։ Նա մարդ է, որն այնքան հաճախ է փոխել իր հարթակն ու քաղաքականությունը, որ նրա վարքագծի պատմությանը նայելը պարզապես ամոթալի է նրա համար։ Կարծում եմ՝ մարդիկ հասկանում են, որ նա իրականում վաճառել է Հայաստանը ամենաբարձր գնորդին։ Նույնիսկ նրա հայտարարություններն են իրար հակասում։ Երեք շաբաթ առաջ նա ասում էր, որ ռուս-հայկական հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել։ Հետո նա հրավիրեց պարոն Զելենսկուն Հայաստան, և դրա արդյունքում պարոն Պուտինը սկսեց սխալ գործողություններ իրականացնել՝ սպառնալով հայ ժողովրդին։ Պետք չէ հանճար լինել հասկանալու համար, որ Զելենսկուն Հայաստան բերելը չէր բխում հայ ժողովրդի շահերից, և Ռուսաստանի հետ անհարկի լարվածություն ստեղծելը, հաշվի առնելով տնտեսական կապերը, շատ քիչ իմաստ ունի, եթե նպատակն է Հայաստանը բաց պահել բոլոր երկրների համար։ Ակնհայտ է, որ նպատակը պետք է լինի բազմաբևեռ արտաքին քաղաքականություն՝ լավ հարաբերություններ Միացյալ Նահանգների, ԵՄ-ի և ողջամիտ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Ի՞նչ եք կարծում, ներկայիս միջավայրը թո՞ւյլ է տալիս ազատ և արդար ընտրարշավ։ Անկեղծ ասած, ԵՄ-ի և Ռուսաստանի միջամտությունը չնչին է Փաշինյանի միջամտության համեմատ։ Նա բանտարկում է լրագրողների։ Նա բանտարկում է ընդդիմության առաջնորդներին։ Նա կալանավորել է եկեղեցու կարևոր ներկայացուցիչների։ Նա ավտորիտար ղեկավար է, ով աշխատանքներ է բաժանում նրանց, ում կարծում է, թե իրեն կաջակցեն։ Իրականում հենց Փաշինյանն է ազատ և արդար ընտրությունների գլխավոր խոչընդոտը։ Ռուսական միջամտություն ասելով ի՞նչ նկատի ունեք։ Պարոն Պուտինը բացահայտորեն սպառնացել է տնտեսական պատասխան քայլերով, և ես դա դիտարկում եմ որպես միջամտություն։ Կարծում եմ՝ ցանկացած առաջնորդի հայտարարություն ընտրություններից այսքան կարճ ժամանակ առաջ կարող է դիտվել որպես միջամտություն։ Վերջին շրջանում փորձ է արվում Սամվել Կարապետյանին և «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնել որպես ռուսական շահեր հետապնդողներ։ Նախ արտահոսած փաստաթղթերը պնդում էին, թե Սամվել Կարապետյանը  Ռուսաստանի անվտանգության ծառայության գործակալ է։ Ավելի ուշ իշխող կուսակցության ներկայացուցիչները հարցականի տակ դրեցին Նարեկ Կարապետյանի քաղաքացիությունը։ Այս ամենի վերաբերյալ կա նաև պաշտոնական հետաքննություն։ Ի՞նչ կասե՞ք այդ մասին։ Դրանք բոլորը ստեր են։ Եվ նման պնդումները կավելանան ընտրություններին մոտենալու հետ մեկտեղ, որովհետև Փաշինյանը չի կարող հաղթել պարոն Կարապետյանին։ Ուստի նա կարող է միայն ստել, խաբել և կիրառել անօրինական ու անբարոյական մեթոդներ՝ իր նպատակներին հասնելու համար։ Նա չի հաջողելու։ Այդ զեկույցը, որով փորձում էին Սամվելին կապել Ռուսաստանի անվտանգության ծառայության հետ, ծիծաղելի է։ Փաստաթղթերը ֆոտոշոփված կեղծիքներ են։ Մենք գիտենք, թե ովքեր են դրանք պատրաստել՝ Փաշինյանի հետ կապված թիմ է։ Սա նախընտրական ռուսական ոճի վարքագիծ է, որով զբաղվում է պարոն Փաշինյանը։ Չեմ կարծում, որ Հայաստանում կա քաղաքական գործիչ, ով ավելի շատ է նման Վլադիմիր Պուտինին, քան պարոն Փաշինյանը։ Ի՞նչն է, ըստ ձեզ, նման լուրերի տարածման պատճառը։ Կարծում եմ՝ հուսահատությունը։ Փաշինյանն այնքան հաճախ է փոխել իր քաղաքական գույները, որ պարզապես անհնար է հիշել։ Նա որպես քաղաքական գործիչ որևէ վստահություն չունի։ Այն, ինչ նա ունի, պետական վարչական ռեսուրսներն են՝ հարձակվելու, ձերբակալելու և ճնշելու համար։ Պարզ ասեմ՝ Սամվել Կարապետյանին չեն թույլատրել քարոզարշավ իրականացնել։ Նրան պահել են տանը, և միայն իր ու իր ընտանիքի հնարամտության շնորհիվ է, որ նա շարունակում է մնալ քաղաքական դաշտում։ Եվ իհարկե, նա արժեքավոր մարդ է։ Ի տարբերություն Փաշինյանի, պարոն Կարապետյանը մեծ

Քաղաքականություն

IRI-ի Հանրային կարծիքի հարցախույզի մասնակցելու խնդրանքով հեռախոսազանգերին ՀՀ քաղաքացիների 84%-ը պատասխանել է բացասաբար

22.05.2026-ին հրապարակվում է Հայաստանի առնչությամբ IRI-ի՝ այս տարվա երրորդ փաստաթուղթը՝ Հանրային կարծիքի հարցախույզ (Public Opinion Survey: Residents of Armenia | May 2026, հասանելի է հղումով), որն անցկացվել է Հայաստանի բնակիչների շրջանում, 2026-ի մայիսի 5-11-ը։ Այս հարցախույզն անցկացնողներն այլեւս ամերիկացիները չեն, այլ նրանց հետ համագործակցող՝ Երեւանի Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող հայաստանյան մի ընկերություն, որին ծառայություններ պատվիրող իրավաբանական անձանց ցանկում է նաեւ ՀՀ կառավարությունը։ Ամենից տպավորիչ թիվը, որ բացատրում է ամեն ինչ, Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի ապագայի վերաբերյալ հաղորդվում է IRI-ի Հանրային կարծիքի հարցախույզի 2-րդ էջում (հոդվածին կից տեղադրվում է), որից հետո կարելի է նույնիսկ չշարունակել։ Հարցախույզին մասնակցելու խնդրանքով հեռախոսազանգերին ՀՀ քաղաքացիների 84%-ը պատասխանել է բացասաբար, հրաժարվել է մասնակցել հարցախույզին։ Ընդսմին, ինչպես նույն՝ 2-րդ էջում կարդում ենք, յուրաքանչյուր հեռախոսահամարին կատարվել է մինչեւ երեք զանգ։ Այսինքն, ՀՀ քաղաքացիների 84%-ը ոչ թե անհարմար մի պահի զանգ ստանալու կամ տեխնիկական այլ պատճառով չի պատասխանել, այլ հետեւողականորեն եւ որպես դիրքորոշում՝ հրաժարվել է մասնակցել հարցախույզին։ Հավանակա՞ն է, որ հրաժարվողները լինեին գործող իշխանության համակիրները։ Գրեթե անհավանական է։ Ինչն էլ ավելի հետաքրքիր է. մնացյալ 16%-ից էլ, ովքեր համաձայնել եւ մասնակցել են հարցախույզին, միայն 32%-ն է ասել, թե կընտրի ՔՊ-ին եւ Փաշինյանին։ Իշխանությունը բացահայտ կեղծել էր IRI-ի հրապարակած տվյալը՝ 38% ցուցանիշ թմբկահարելով։ Թե ինչ կեղծարարության էին դիմել, ինչ ցուցանիշ էին ինչի փոխարեն ներկայացրել՝ հոդվածի հաջորդ մասում։ Այս պահին արձանագրենք, որ IRI-ի հարցախույզին մասնակցելու խնդրանք ստացած ՀՀ քաղաքացիների 16%-ի 32%-ը, այսինքն՝ վերջնահաշվում 5%-ն է միայն հայտնել, թե կընտրի Փաշինյանին եւ ՔՊ-ին։ Ընդսմին, այդ 16% հարցախույզին մասնակցած անձինք գրեթե լիովին իշխանության ազդեցության եւ քարոզչական մամլիչի ներքո գտնվող մարդիկ են, ովքեր, դատելով հարցախույզի 59-րդ էջի տվյալներից (հոդվածին կից կայքում տեղադրվում է), հիմնական տեղեկատվություն ստանում են Հ1, «Արմենիա», «Շանթ» հեռուստաընկերություններից։ Մինչդեռ, համաձայն IRI-ի հարցախույզի, նույն՝ 16%-ի 44%-ն ասել է, որ դեռ չի կողմնորոշվել, կամ մերժում է հայտնել, թե ում կընտրի։ Այս 44%-ը հենց այն ռեսուրսն է, որ ունի իշխանության ընդդիմադիր մրցակիցը։ Իսկ այդ դինամիկ բարձրացող մրցակիցը, ինչպես նշված էր IRI PEAM-ի զեկույցում, «Ուժեղ Հայաստանն» է։ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

․ քվորում չկար, գրանցվեց 5 պատգամավոր

Այսօր մեկնարկած ԱԺ նստաշրջանի լիագումար նիստը չկայացավ։ Գրանցվեց 5 պատգամավոր, ուստի քվորում չապահովվեց։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հայտարարեց․ «ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի քան 4 ժամ»։ Հղումը՝ Aravot.am

Հասարակություն

Թնդանոթով կրակելն ու տեղեկացնելը մեկ եղան

Պաշտպանության նախարարությունը քիչ առաջ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսի շրջանակում կհնչեցվի թնդանոթի 3 կրակոց։ Թնդանոթի հնչեցնելուց անմիջապես առաջ չեն հաղորդագրություն տարածում, այլ մի քանի օր առաջ և պարբերաբար հիշեցնում քաղաքացիներին, որպեսզի վերջիններս վախից տարատեսակ առողջական խնդիրներ ձեռք չբերեն։ Երկրորդը, ՊՆ-ն հաղորդագրությունը հրապարակել է թնդանոթի հարվածների պահին, հետևաբար այդ հաղորդագրությունը տարածելու իմաստը ո՞րն էր։ Հիշեցնենք, որ քաղաքը կաթվածահար վիճակում է։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան

Էլինար Վարդանյանի ֆեսբուքյան գրառումը․ 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. -կրկնակի կրճատել գույքահարկը — ամսական կենսաթոշակի նվազագույն չափը համապատասխանեցնել նվազագույն կենսապահովման զամբյուղին՝ 2027թ․–ից փուլային տարբերակով այն դարձնելով 100.000 դրամ — առաջիկա երկու տարիների ընթացքում նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով դարձնել 150.000 դրամ — ստեղծել «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիրը, որտեղ պետությունը և մասնավոր հատվածը համագործակցությամբ կլուծեն նորավարտ երիտասարդի զբաղվածության խնդիրը — պետական ու համայնքային պատկանելություն ունեցող բոլոր կրթօջախները (մանկապարտեզներ, դպրոցներ, միջին մասնագիտական հաստատություններ՝ քոլեջներ, բարձրագույն ուսումնական հաստատություններ) 2028 թվականից սկսած դարձնել անվճար — կառուցել հարմարավետ և մատչելի հանրակացարաններ՝ մարզերից եկած ուսանողների համար — հայտարարել համաներում

Իրավունք

Սկսվում է Հայաստանի քաղաքացիների վերաքննիչ բողոքով դատական գործընթացը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և մյուս անձանց դատավճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Նշվում է, որ գործը քննվելու է Բաքվի վերաքննիչ դատարանում՝ դատավոր Էլմար Ռագիմովի նախագահությամբ։ Դատական գործընթացը սկսվում է այսօր։ Հիշեցնենք, որ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանը հայտնել էր տեղեկություն կա, որ մայիսի 26-ին Բաքվում տեղի կունենան որոշ հայ գերիների վերաքննիչ բողոքների հարցով դատական լսումները: «Բաքվում պահվող 15 գերիներին վերաբերող դատավճիռներ են բողոքարկվել, բայց քանի որ գործել են հանրային պաշտպանները, որոնց նկատմամբ պատշաճ վստահություն չկա, տեղյակ չենք, թե ում բողոքն է վարույթ ընդունվել, բայց կարծում ենք, որ դատավարության սկսվելուց հետո կտեղեկանանք»,- մասնավորապես նշել է Սահակյանը։ Հղումը՝ Newday.am

Իրավունք

Հղի կինը կյանքին վերջ է տվե՞լ, թե՞ ամուսինն է մահվան պատճառը դարձել․ մանրամասներ ողբերգական դեպքից

Օրեր առաջ Գեղարքունիքի մարզում մահացած հայտնաբերված 22-ամյա Մարիաննայի հարազատները չեն հավատում, թե երիտասարդ աղջիկը կարող էր իր կյանքին վերջ տալ՝ ընթացիքից մեքենայից դուրս նետվելու միջոցով։ Նրանք վստահ են՝ ամուսինն է հղի կնոջ մահվան պատճառը: Մարիաննայի հորաքրոջ դուստրը՝ Վիկտորյան, NEWS.am-ի հետ զրույցում պատմում է՝ սոցիալական ցանցերով էին ծանոթացել Մարիաննան և Հայկը, ամիսեր առաջ էին ամուսնացել։ Նախքան ամուսնությունը 21–ամյա Հայկի վարքագծում տարօրինակ ոչինչ չեն նկատել, ամուսնությունից որոշ ժամանակ անց, Վիկտորիայի խոսքով, երիտասարդը սկսել է բռնություն գործադրել 22-ամյա կնոջ նկատմամբ: Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Ռուբիոն շտապում է օգնության հասնել Փաշինյանին, Սամվել Կարապետյանը կազմակերպում է համազգային հանրահավաք. «Օրվա ամփոփում»՝ ռուսերեն

NEWS.am-ը ներկայացնում է ռուսերեն լրատվական թողարկում՝ «Итоги дня» («Օրվա ամփոփում»)։ Այս ժամին Հայաստանում և նրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին բոլոր կարևոր տեղեկությունները` արագ, հակիրճ և օբյեկտիվ: Հղումը՝ News.am

Scroll to Top