Գովազդ A1

Author name: Sose 2

Քաղաքականություն

Այս նոր քայլը կնպաստի նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը․ Քըլըչն արձագանքել է Փաշինյանին

Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը «X» սոցցանցում արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: Այս նոր քայլը կնպաստի նաև Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան քառակողմ համագործակցության զարգացմանը, ինչպես նաև կարևոր ներդրում կունենա տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդման գործում։ Մաղթում եմ, որ բարեհաջող լինի այս բոլոր երկրների համար։ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Խուզարկում են Ավանում «Ուժեղ Հայաստան»–ի գրասենյակները և աջակիցների տները. Կա 5 ձերբակալված

NEWS.am-ի տեղեկություններով, այս պահին իրավապահները խուզարկում են Ավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակները և կուսակցության աջակիցների տները: Կան բերման ենթարկվածներ: Այս առնչությամբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին, որ խուզարկություններն իրականացվում եմ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Ձերբակալվել են հինգ անձինք։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Ամբողջ աշխարհը՝ սկսած ԱՄՆ-ից, ուզում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մենք հայտնվում ենք ՌԴ-ի հետ տնտեսական պատերազմի մեջ. Գագիկ Ծառուկյան

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը Պակիստանի ակտիվ միջնորդությամբ մեր բարեկամ, հարևան Իրանի և մեր լավ գործընկեր ԱՄՆ միջև կարծես թե հնարավոր է դառնում խաղաղության հաստատումը։ Սա չափազանց կարևոր է Հայաստանի համար։ Երբ ես երաշխավորված խաղաղության համատեքստում, ի թիվս այլ երկրների, նշում եմ Պակիստանի անունը, ինձ իշխանությունները սկսում են վիրավորել։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, երկար դադարից հետո, երեկ զանգահարում է Լուկաշենկոյին` քննարկելու հարաբերությունների լավացման և այլ կարևոր հարցեր։ Երբ ես ասում եմ, որ կարելի է և պետք է աշխատել Բելառուսի հետ, և Հայաստանը բազմաթիվ հարցերում լուրջ օգուտներ կարող է ստանալ, ինձ իշխանությունները կոչում են «օլիգարխ, բելառուսական շպիոն»։ Երբ ես ասում եմ, որ Ռուսաստանի քաղաքական ուժերի և բոլոր ազդեցիկ շրջանակների հետ պետք է ունենալ նորմալ, հարգալից աշխատանքային հարաբերություններ, որ լուծենք մեր երկրի հարցերն ու խուսափենք անիմաստ, վնասակար թշնամանքից, ինձ պիտակավորում են որպես ռուսամետի։ Այսօր ամբողջ աշխարհը՝ սկսած ԱՄՆ-ից, ուզում է կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ` իրենց անվտանգության և սեփական ժողովուրդների բարեկեցության ապահովման նպատակով։ Մենք աչքներիս առաջ հայտնվում ենք Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմի մեջ, որի հետևանքները մեզ համար աննկարագրելի ծանր են լինելու։ Եվ ամենամեծ վնասները կրելու է մեր ժողովուրդը` հասարակ, ապրող, արդար քրտինքով ստեղծող մարդիկ։ Վերջը, ի՞նչ եք ուզում էս երկրից, էս ժողովրդից։ Էսքան պատերազմ ու կորուստ բերելուց հետո էլ ի՞նչ վնաս եք ուզում տալ։ Աշխարհի մասին ձեր պատկերացումներով ինչի՞ եք ուզում հասցնել մեր երկիրը։ Ձեր մանր քաղաքական շահի համար էլ ի՞նչ վտանգների եք պատրաստ ենթարկել մեր ժողովրդին։ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

Փաշինյանը ՌԴ-ի հետ խզման ուղի է ընտրել, նա սխալ է հաշվարկել և հետապնդում է իր երկրի համար չափազանց վտանգավոր ուղի. Մեդվեդև

Sputnik Armenia. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ-ի հետ խզման ուղի է ընտրել, նա սխալ է հաշվարկել և հետապնդում է իր երկրի համար չափազանց վտանգավոր ուղի: Այս գործողությունների արդյունքում հայ ժողովուրդը կարող է կորցնել ռուսական և ամբողջ ԵԱՏՄ շուկան, ինչպես նաև տարիների տնտեսական կապերը, ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նշել է, որ այս գործողությունների արդյունքում Երևանը կարող է ստիպված լինել ռուսական գազ գնել եվրոպական գներով. մենք պետք է հարցնենք Հայաստանի քաղաքացիներին, թե արդյոք նրանք պատրա՞ստ են նման գնին։ «Հայաստանը մեզ համար պատմականորեն շատ մտերիմ երկիր է, մեր ռազմավարական գործընկերը։ Ես ընդգծում եմ՝ Հայաստանի եղբայրական ժողովուրդը, այլ ոչ թե որևէ հայ առաջնորդ»։ Հղումը՝ Aravot.am

NA, Մշակույթ

ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026-ի զեկույցը դատապարտել է Ադրբեջանի կողմից Արցախի եկեղեցիների ոչնչացումը

ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովի  2026 թվականի զեկույցը, որտեղ ամփոփվել են 2025 թվականի տվյալները, դատապարտել է  Ադրբեջանին՝ հայկական կրոնական ժառանգության ոչնչացման և կրոնական ազատության բազմաթիվ  խախտումների համար։ Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքի հաղորդմամբ, զեկույցում նշվում է, որ 2025 թվականին Ադրբեջանի կառավարությունը թույլ է տվել կրոնական ազատությունների կոպիտ խախտումներ։ Իշխանությունները կիրարկել են երկրի խիստ սահմանափակող «Խղճի և կրոնական դավանանքի ազատության մասին» օրենքը, որը քրեականացնում է չգրանցված կրոնական գործունեությունը և կառավարությանը լիակատար վերահսկողություն է շնորհում գրանցված կրոնական կազմակերպությունների նկատմամբ https://www.uscirf.gov/sites/default/files/2026-03/USCIRF_2026_AR_3326_NEW.pdf (էջ 56)։ Զեկույցում նշված է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են մնալ վտանգված՝ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանի կողմից այդ տարածքների նկատմամբ վերահսկողության հաստատումից հետո։ 2025 թ․ հուլիսի դրությամբ արբանյակային լուսանկարները հայտնաբերել են 8 ոչնչացված և ևս 10 վնասված կրոնական հուշարձաններ, ներառյալ՝ եկեղեցիներ, գերեզմանատներ և այլ մշակութային կոթողներ։ Բացի այդ, հայ բանտարկյալների հարազատները հայտնում են, որ հայ բանտարկյալներին արգելվում է ստանալ կրոնական պարագաներ, այդ թվում՝ Աստվածաշունչ, թեև ադրբեջանական կառավարությունը պնդում է, որ կալանավորներն ունեն կրոնական նյութերից օգտվելու հնարավորություն https://www.uscirf.gov/sites/default/files/2026-03/USCIRF_2026_AR_3326_NEW.pdf (էջ 56)։ Փետրվարին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) պատվիրակությունը մեկնել էր Ադրբեջան՝ ուսումնասիրելու կրոնական ազատության պայմանները և հանդիպելու կառավարության պաշտոնյաների հետ։ Չնայած Ադրբեջանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ներգրավվել երկխոսության մեջ, այնուամենայնիվ, այդ ժամանակվանից ի վեր երկիրը որևէ էական առաջընթաց չի արձանագրել USCIRF-ի հանձնարարականների կատարման ուղղությամբ։ ԱՄ Ն կրոնական ազատությունների հանձնաժողովը հանձնարարություններ է ուղարկել ԱՄՆ կառավարությանը, որպեսզի Ադրբեջանին պահեն «Հատուկ դիտարկման ցուցակում» (Special Watch List — SWL)՝ «Միջազգային կրոնական ազատության մասին» օրենքի (IRFA) համաձայն կրոնական ազատությունների կոպիտ խախտումներ թույլ տալու կամ դրանք հանդուրժելու համար։ Հանձնաժողովը նման երաշխավորություն է ներկայացնում այն երկրների համար, որոնց կառավարությունները թույլ են տալիս կամ հանդուրժում են կրոնական ազատության լուրջ խախտումներ, թեև այդ չարաշահումները դեռևս չեն հասնում «Առանձնահատուկ մտահոգության երկրների» (CPC) կարգավիճակի շեմին: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը, լինելով այս ցուցակում ներառված 11 երկրներից մեկը (Ալժիր, Ադրբեջան, Եգիպտոս Ինդոնեզիա, Իրաք,Ղազախստան, Ղրղզստան, Մալայզիա ,Քաթար, Թուրքիա, Ուզբեկստան) բնութագրվում է հետևյալ խնդիրներով. կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն, սահմանափակումներ պաշտամունքի վայրերի նկատմամբ, կրոնական արտահայտման ազատության սահմանափակումներ: Բացի այդ, հանձնաժողովը հանձնարարաել է կառավարությանը թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պետական գերատեսչությունների նկատմամբ, ինչպիսին է Ադրբեջանի ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը, և այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են կրոնական ազատությունների կոպիտ խախտումների համար՝ սառեցնելով այդ անձանց ակտիվները և/կամ արգելելով նրանց մուտքը Միացյալ Նահանգներ՝ մարդու իրավունքների հետ կապված ֆինանսական և վիզային լիազորությունների շրջանակներում՝ հղում անելով կրոնական ազատությունների կոնկրետ խախտումներին։ Հանձնաժողովը հանձնարարաել է  նաև ԱՄՆ կառավարությանը փոխըմբռնման հուշագիր կնքել ԱՄՆ Պետդեպարտամենտի և Ադրբեջանի կառավարության միջև՝ երկրում կրոնական ազատությունների և մարդու իրավունքների այլ ոլորտների բարելավմանն ուղղված ռազմավարություններ մշակելու և իրականացնելու նպատակով։ Ֆինանսական միջոցներ հատկացնել այն ծրագրերին, որոնք փաստագրում և/կամ զեկուցում են Ադրբեջանում կրոնական ազատությունների և մարդու իրավունքների առնչվող այլ խախտումների մասին, ինչպիսիք են «Ամերիկայի ձայնը» (VOA), «Ազատություն» ռադիոկայանը (RFE/RL) և Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (NED): Զեկույցի Ադրբեջանին նվիրված բաժնում նշվում է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է. Նախապայմաններ սահմանի Ադրբեջանին տրամադրվող արտասահմանյան ռազմական ֆինանսավորման (FMF) և անվտանգային այլ օգնությունների նկատմամբ՝ պահանջելով կրոնական ազատությունների և մարդու իրավունքների առնչվող ոլորտների որոշակի բարելավումներ։ Բարձրացնի կրոնական ազատությունների շուրջ ընթացիկ խնդիրները լսումների, հանդիպումների, նամակների և այլ գործողությունների միջոցով։ Հանդես գա հանուն խղճի բանտարկյալների կրոնի կամ դավանանքի ազատության

NA, Քաղաքականություն

Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն

Մայիսի 26-ին Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։ Կկայանա արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Մարկո Ռուբիոյի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Ծրագրված է երկկողմ փաստաթղթերի ստորագրում: Հաջորդիվ կկայանա նախարար Միրզոյանի մամուլի ասուլիսը ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Հղումը՝ News.am

Իրավունք

Հղի կնոջը մահվան հասցնելու դեպքով ամուսինը կալանավորվել է. նա մեղադրվում է երկու հոդվածով

Հղի կնոջը մահվան հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 4-րդ կետեորվ (ինքնասպանության հասցնելը` հղի կնոջ նկատմամբ մերձավոր ազգականի, զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից) և 344-րդ հոդվածի 2-րդ մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը)։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՔԿ-ից: Կատարվում է նախաքննություն։ 1 անձ կալանավորվել է: Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ 21–ամյա երիտասարդը ձերբակալվել էր մայիսի 22-ին՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի «Խաչմերուկ» օբյեկտի դիմաց հայտնաբերված «Mercedes G» մակնիշի («յաշիկ») ավտոմեքենան վարելու և նշված ավտոմեքենայի մեջ Երևանի բնակիչ 22-ամյա Մարիաննա Բ․-ի մարմինը տեղափոխելու համար։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային և հետքաբանական։ Հաստատվել է տեղեկությունը, որ վարորդ Հայկ Ղ․-ն չի ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք և եղել է ոչ սթափ (խմած)։ Նա հաշվառված է եղել ոստիկանության Կենտրոնականի բաժնում՝ ընտանեկան բռնություն կատարելու համար, և ամիսներ առաջ է ազատվել քրեակատարողական հիմնարկից։ Ստացվել են նաև օպերատիվ տեղեկություններ, որ նա հարվածներ է հասցրել մահացածին, և նրա ձեռքում եղել են մահացածի մազերը։ Նա պատճառաբանել է, թե երբ իր հղի կինը իրեն դուրս է նետել ավտոմեքենայից, ինքը մազերից բռնել է, սակայն չի կարողացել կանխել դա։ Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Հարցում․ չորս հիմնական ընդդիմադիր ուժերը միասին ավելի շատ ձայն կհավաքեին, քան իշխող կուսակցությունը

Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի, ապա հարցվածների 28,8 տոկոսը պատրաստ կլիներ քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 14,9 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի, 12,1 տոկոսը՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի, 8,7 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 5,8 տոկոսը՝ «Միասնության թևեր» կուսակցության օգտին։ Այս մասին մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է Gallup International Association-ի հայկական ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը՝ ներկայացնելով հարցման տվյալները։ Ստացվում է, որ խորհրդարան անցնելու շեմը հաղթահարող չորս ընդդիմադիր ուժերը միասին կհավաքեին 41,5 տոկոս, մինչդեռ իշխող կուսակցությունը՝ 28,8 տոկոս։ «Ժողովրդավարություն, օրենք և կարգապահություն» կուսակցության օգտին կքվեարկեր հարցվածների 3,4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ 2,9 տոկոսը, «Շնորհհապետական» կուսակցության՝ 2,8 տոկոսը, «Նոր ուժ» կուսակցության՝ 2,7 տոկոսը, «Բոլորի դեմ» կուսակցության՝ 1,9 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցության՝ 1,3 տոկոսը, «Հանուն հանրապետության» կուսակցության՝ 0,5 տոկոսը, «Քոչարի» կուսակցության՝ 0,4 տոկոսը, Հայ ազգային կոնգրեսի՝ 0,3 տոկոսը, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության՝ 0,2 տոկոսը, «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության՝ 0,2 տոկոսը, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության՝ 0,1 տոկոսը, «Ալյանս» կուսակցության՝ 0,1 տոկոսը, ռեֆորմիստների կուսակցության՝ 0,1 տոկոսը։ Հարցվածների 0,9 տոկոսը կփչացներ քվեաթերթիկները, 8,6 տոկոսը կհրաժարվեր պատասխանել հարցին, 3,4 տոկոսը կդժվարանար պատասխանել։ Մայիսի 19-21-ը անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 1 102 մարդ։ Հղումը՝ News.am

Իրավունք

«Բողոքարկման հիմքեր տեսնում ենք»․ Արամ Օրբելյանը՝ Անդրանիկ Թևանյանի կալանքի մասին

«Պարոն Թևանյանը կկարողանա մասնակցել ընտրական գործընթացներին ներկայացուցիչների միջոցով»,- «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակով 2-րդ համար Անդրանիկ Թևանյանին 2 ամսով կալանավորելու՝ դատարանի որոշումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։ Նա նշեց, որ բողոքարկման հիմքեր տեսնում են և մյուս շաբաթվա սկզբին կբողոքարկեն։ Ըստ նրա՝ բացի հիմնավոր կասկածի կտորից, որը ֆիքսել են, որ նյութերում չկա, պետական գաղտնիք, հետո դրա վրա հղում չկա, նաև այն հիմքերը, որ կարող է Անդրանիկ Թևանյանը թաքնվել, խուսափել, այլ հանցագործություն կատարել, չեն կարող լինել․ «Այն փաստը, որ նա հաճախ եղել է արտերկրում, չի կարող պատճառ լինել նման կասկածի համար։ Հիմա ընտրությունների վերջին փուլն է։ Ամբողջ գործընթացը նրա համար է, որ Անդրանիկ Թևանյանի՝ ընտրական գործընթացներին մասնակցությունը հնարավորինս սահմանափակեն։ Եթե թաքնվեր, չէր մասնակցի։ Կալանքը, տնային կալանքը, վարչական վերահսկողությունը չպետք է կիրառվեր, որ ընտրական գործընթացը չխաթարվեր։ Սա ուղղակիորեն հերթական անգամ կասկածի տակ է դնում ընտրությունների արդար ընթացքը։ Երբ քաղաքական ուժի երկրորդ համարը, ըստ էության ուղղակի հրահանգով քաղաքական մրցակցի՝ գործող իշխանության կողմից ենթարկվում է ազատազրկման և սահմանափակվում է ընտրարշավին մասնակցելու հնարավորությունը, դրանով իսկ խաթարվում է ընդհանուր առմամբ ընտրությունների բնականոն ընթացքը»։ Հղումը՝ Aravot.am

Scroll to Top