Գովազդ A1

Author name: Sose 2

Քաղաքականություն

Էրդողանի նոր սիմվոլիկ քայլը՝ աջակցություն վարչապետ Փաշինյանի քարոզչությանը

Թուրքիայի նոր աջակցությունը վարչապետ Փաշինյանի քարոզարշավին: Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա նշել է, թե այդպիսով Երեւանը կարող է այդ ճանապարհով կապվել ԵՄ հետ եւ իրականացնել արտահանում: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին: Թուրքիան փաստորեն կատարում է երկրորդ սիմվոլիկ քայլը, որ Էրդողանը ազդարարել էր դեռեւս նախորդ տարեվերջին: Առաջինը օրեր առաջ էր, երբ Անկարան հայտարարեց, թե ավարտել են դեպի Հայաստանի հետ ուղիղ երկկողմ առեւտրի այսպես ասած բյուրոկրատական գործընթացները: Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, թե դա նշանակում է, որ Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքները այլեւս կմակնշվեն հենց Հայաստան հասցեով, այլ ոչ թե երրորդ երկրի եւ հետո այնտեցից նոր Հայաստանի հասցեի մակնշումով: Եվ ահա, Անկարան անում է հաջորդ քայլը, որը սիմվոլիկ է Հայաստանի համար, բայց առարկայական է Թուրքիայի համար: Առարկայական այն իմաստով, որ այդ ճանապարհը՝ երկաթուղային Կարս-Ախալքալակ, իսկ հետո Հայաստան, լինելու է դեպի Հայաստան թուրքական ապրանքների մատակարարման ավելի պարզ ուղին: Այսինքն տեսնում ենք, որ իրականում Անկարան արել էր առաջին քայլը, իսկ հիմա դրա շարունակությունը: Թուրքիան նախ դյուրացնում է երկկողմ առեւտրի բյուրոկրատական, իսկ հետո՝ լոգիստիկ հնարավորությունը: Իսկ, հաշվի առնելով այն, որ պարզապես անհամեմատելի է Թուրքիայից Հայաստան ներկրումների թե ծավալը, թե պոտենցիալը՝ Հայաստանից Թուրքիա արտահանումների ծավալի կամ պոտենցիալի հետ, պարզ է, որ առարկայական իմաստով քայլը պրակտիկ է Թուրքիայի շահի, եւ սիմվոլիկ է Հայաստանի համար: Դա ընդամենը հնարավորություն է Նիկոլ Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ: Մինչդեռ, դա պարզապես տրաֆարետն է, որովհետեւ Հայաստան-ԵՄ ապրանքաշրջանառությունը իր ծավալով ու կառուցվածքով այնպիսին է, որ այդ նոր լոգիստիկան սկզբունքորեն չի կարող ունենալ որեւէ էական նշանակություն: Ընդգծեմ, ես բոլորովին դեմ չեմ նոր լոգիստիկային: Ավելին, տնտեսության համար ա,մենաանշան նոր հնարավորությունն էլ ողջունելի է: Պարզապես, շատ կարեւոր է հասկանալ եւ ցույց տալ հանրությանը, թե ինչն է այստեղ պրակտիկը, եւ ինչը՝ սիմվոլիկը, քարոզչականը: Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը Հղումը՝ Hraparak.am

Սպորտ, Քաղաքականություն

Թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի՝ դավաճան սրբապիղծի վրա. արցախցի սամբոյի չեմպիոն

Արցախցի սամբոյի չեմպիոն Սոսեն անդրադարձել է ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահին, ով Ն. Փաշինյանի քարոզարշավին մրցանակ հանձնեց վերջինիս. «Ես` Սոսե Գրիգորիի Բալասանյանս, 10 տարի և ավել եղել եմ ՀՀ Ձյուդոյի և Սամբոյի մեծահասակների չեմպիոն, հավաքականի կազմում ներկայացրել եմ ՀՀ-ն աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, նվաճել մեդալներ, բարձրացրել մեր Հայաստանի դրոշն ու օրհներգը, մասնակցել 2015 թվականին 1-ին եվրօլիմպիական խաղերին` Բաքվում… Բոլոր սպորտաձևերից միակ հայ աղջիկ մասնակիցն էի Սամբոյով… Այսօր ինձ իրավունք եմ վերապահում ասելու` թքած ունեմ ՀՀ սամբոյի ֆեդերացիայի այժմյան նախագահ Միքայելի` դավաճան սրբապիղծի վրա… դատ ու դատաստան դավաճան սրբապիղծ տականքներին»: Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն

ՄԻՊ-ը մեկնարկել է առանձին ընտրատեղամասերի մշտադիտարկումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների երաշխավորման համատեքստում

Հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ Մարդու իրավունքների պաշտպանը՝ որպես «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնող անկախ պաշտոնատար անձ, մեկնարկել է ընտրատեղամասեր այցերի իրականացումը՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ընտրական գործընթացների մատչելիությունը մշտադիտարկելու նպատակով: Մշտադիտարկման ընթացքում ուսումնասիրվում են ընտրատեղամասերի ֆիզիկական և տեղեկատվական մատչելիության պայմանները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների արդյունավետ իրացման երաշխիքները։ Հղումը՝ Aravot.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Նիկոլ Փաշինյան, կա մեկ դավաճան եւ այդ մեկ մարդը դու ես». ակցիա դատարանի բակում

«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամների մասնակցությամբ բողոքի ակցիա է տեղի ունենում դատարանի շենքի մոտ։ Դատարանում այս պահին քննվում է Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հարցը։ Տեղում գտնվող Թևանյանի թիմակից Մանուկ Սուքիասյանը քաղաքացիների հետ միասին պահում է կալանավորված քաղաքական գործչին սատարող պաստառներ և խստորեն քննադատում իշխանությունների գործողությունները։ Ցուցարարներն ուղղակիորեն դիմել են գործող վարչապետին՝ նրան մեղադրելով ազգային շահերը հանձնելու մեջ։ «Նիկո՛լ Փաշինյան, կա մեկ դավաճան, և այդ մեկ մարդը դո՛ւ ես»,— հայտարարել են ցույցի մասնակիցները՝ պահանջելով անհապաղ դադարեցնել քաղաքական բռնաճնշումներն ու ազատ արձակել Թևանյանին։ Հղումը՝ News.am

Հասարակություն

Այդ դպրոցները մեր գումարներո՞վ ենք կառուցում, թե՞ պարտք ենք վերցրել

Նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանությունը՝ որպես ձեռքբերում և իրենց կողմից արված նշանակալի քայլ դրոշակի պես ծածանում է «300 դպրոց, 500 մանկապարտեզի» ծրագիրը։ Մենք ուսումնասիրել ենք ծրագիրը, դրան ուղղված միջոցներն ու խոստացված ժամկետների խախտումները։ Երբ է ընդունվել ծրագիրը և ինչ է իրենից ենթադրում Ծրագիրը կառավարության որոշմամբ ընդունվել է 2021 թվականի նոյեմբերի 18-ին։ Այսինքն 2021թ-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից հետո։ Ծրագրով նախատեսվում էր, որ մինչև 2026թ-ը պետք է կառուցեն կամ վերանորոգեն 300 դպրոց և 500 մանկապարտեզ։ Որքան գումար է հատկացվել «300 դպրոց, 500 մանկապարտեզի» ծրագրի ընդհանուր բյուջեն 385 միլիարդ դրամ է եղել, որից 2025թ-ի հոկտեմբերի դրությամբ իրացվել է շուրջ 153 միլիարդ դրամը: Նկատենք, որ 2025թ-ի հունիսի 26-ի նիստում կառավարությունը 1 մլրդ 498 հազար ՀՀ դրամ լրացուցիչ միջոցներ է հատկացրել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացմանը՝ վերաբաշխում կատարելով 2025 թ.-ի պետական բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը կապիտալ ծրագրերի համար հատկացված միջոցներից։ Քանի դպրոց ու մանկապարտեզ է հանձնվել շահագործման Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ԿԳՄՍՆ-ից հայտնել են, որ 2026 թվականի մայիսի 1-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտվել են 134 դպրոցում և 301 մանկապարտեզ/նախակրթարանում: Թեմայի շուրջ զրուցել ենք նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։ «Ինձ համար այստեղ կարևոր է ոչ այնքան շինավարտների ժամկետների խախտումները, այլ այն, թե արդյոք մենք այդ դպրոցները մեր գումարներո՞վ ենք կառուցում, թե՞ պարտք ենք վերցրել։ Եթե պարտք ենք վերցրել, ապա պետք է կրթության որակը առաջիկա տարիներին շեշտակի բարձրանա, որպեսզի կարողանանք այդ պարտքը տնտեսության զարգացմամբ հետ տալ։ Ես կարծում եմ, որ շենքային լավ պայման ունենալը կարևոր է, բայց դա չի երաշխավորում կրթության որակի միանշանակ բարձրացում։ Դու կարող ես նոր շենք կառուցել, բայց կրթության որակը չբարձրանա»,- ասաց Խաչատրյանը։ Խոսելով կրթական տարվա ավարտի մասին՝ Խաչատրյանը նշեց․ «Արդեն ժամանակն է, որ մենք արդյունքներ տեսնենք, որովհետև 2018 թ-ին իշխանությունները խոստացել էին, որ 2023թ-ին Հայաստանում լինելու այլ որակի կրթություն, հիմա մենք 2026 թ-ն ենք, և ակնհայտ է, որ այլ որակի կրթություն չունենք»։ Դիտարկմանը՝ արդյո՞ք այս մասով իշխանությունը հպարտանալու տեղ ունի՝ Խաչատրյանը նշեց․ «Չէ, որովհետև գլխավոր խնդիրը համակարգային փոփոխությունն է, շենք կառուցելը լավ բան է, բայց դա ինքնին չի երաշխավորում համակարգի փոփոխություն։ Դու կարող ես նոր շենքում ունենալ վատ համակարգ։ Մի բան է ինչ որ բան կառուցելը, մեկ այլ բան է համակարգ բարելավելը, այստեղ ես էական առաջընթաց չեմ տեսնում»։ Հղումը՝ Hraparak.am

Scroll to Top