Գովազդ A1

Author name: Sose 2

Հասարակություն, Քաղաքականություն

Էս ի՞նչ նոր զինանշան է

«Հաղթանակ» կուսակցության նախագահ Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սքյուզմի, էս ինչ նոր զինանշան է Հայաստանի Հանրապետությունում, ո՞վ գիտի: Ավելացնեմ պաշտոնական Զինված Ուժերինը, որ համեմատեք և հասկանաք՝ նույնը չէ։ Գույնն էլ կասկածելի նման ա ՔՊ-ի էս վերջին պաստառների գույնին. Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով, պրիվետ»։ Հղումը՝ Hraparak.am

Տնտեսություն

Մեդվեդևը Փաշինյանին խորհուրդ է տվել հենց հիմիկվանից բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ՝ հեղուկացված բնական գազի մատակարարման շուրջ

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տվել արդեն իսկ բանակցություններ սկսել ամերիկյան հեղուկ գազի մատակարարման շուրջ։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Մեդվեդևը նշել է, որ եվրոպական ուղղություն վերցնելու դեպքում Հայաստանի համար կվերանան ԵԱՏՄ-ին անդամակցելու բոլոր օգուտները։ «Այժմ ճիշտ ժամանակն է՝ ամերիկյան հեղուկ գազը ծովով ուղիղ Ա երկրի [Հայաստանի] նավահանգիստներ հասցնելու շուրջ բանակցություններ սկսելու համար»,— գրել է նա։ Քաղաքական գործիչը հավելել է, թե բոլորի համար էլ պարզ է, որ «եվրոպական գազի գներին անցնելու դեպքում ժողովուրդն այս քեռուն պարզապես քշելու է»։ Այդ պատճառով, նրա կարծիքով, Հայաստանի վարչապետը «ստիպված է ամեն գնով հետույք խաղացնել՝ փորձելով դուր գալ միանգամից բոլորին»։ «Բայց այդպես չի լինում»,— զգուշացրել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ «տնտեսական իրականության դաժան փշերի վրա նստելու հավանականությունն օրեցօր աճում է այնպես, ինչպես եղավ 2014 թվականին Կիևում»։ Մեդվեդևը նաև հասկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որ ԵՄ-ի հետ մերձեցման կուրսը շարունակելու դեպքում ԵԱՏՄ-ում մնալ չի հաջողվի, ինչը նշանակում է, որ գազի դիմաց էլ ստիպված կլինեն վճարել եվրոպական գներով։ «Ինչպես հայտնի է, նա, ով փորձում է նստել երկու աթոռի վրա, ռիսկի է դիմում ցավոտ վայրէջք կատարել ուղիղ իր թուլացած հետույքի վրա», — գրել է քաղաքական գործիչը՝ հայտարարելով, որ Փաշինյանը հենց դա է պատրաստվում անել մոտ ժամանակներս, քանի որ «համառորեն իր գերտերությունը քաշում է դեպի Եվրամիություն՝ միաժամանակ փորձելով պահպանել ԵԱՏՄ-ին անդամակցության բոլոր օգուտները»։ «Ընդ որում, Թրամփների և Մակրոնների հետ զրույցներից թևավորված՝ կովկասյան բարեփոխիչն այնտեղ է հասել, որ հայտարարել է, թե ցանկացած սցենարի դեպքում Ռուսաստանը պարտավոր է իր հեռացող «գործընկերոջ» համար պահպանել գազի ներկայիս գները՝ 177,5 ԱՄՆ դոլար (1 000 խորանարդ մետրի դիմաց)։ Եվ կարևոր չէ, որ 2026 թվականի մայիսին Եվրոպայում այս ապրանքի բորսայական գները TTF հաբում (Նիդերլանդներ) ֆյուչերսներով տատանվում էին 1 հազար խորանարդ մետրի դիմաց 570-590 դոլարի սահմաններում», — հավելել է Մեդվեդևը։ Հղումը՝ News.am

Նորություններ

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է

Մայիսի 22-ին հաղորդվել էր 12-ամյա Լինա Հակոբյանի անհետ կորելու մասին։ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում նա անվնաս հայտնաբերվել է։ Հղումը՝ News.am

Իրավունք

Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել

Գրեթե 22 տարի անազատության մեջ գտնվելուց հետո ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել. դատարանը որոշում է կայացրել բավարարել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։ Արթուր Քոչարյանի քրեական գործին FactorTV-ն պարբերաբար անդրադարձել է. երկու տասնամյակից ավելի դատապարտյալը հայտարարում է, որ անմեղ է, որևէ առնչություն չունի իրեն վերագրվող սպանության հետ։ 7 նիստով՝ ցմահ ազատազրկում․ պետությունը «ստիպում է» դատապարտյալին սպանությունն իր վրա վերցնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ   2003 թվականին բանակ զորակոչվելուց հետո 18-ամյա Արթուր Քոչարյանն այդպես էլ տուն չէր վերադարձել․ զորացրվելուց ընդամենը վեց ամիս առաջ զորամասում տեղի ունեցած սպանությունը վերագրվել էր Քոչարյանին և նրա երկու ծառայակիցներին։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, 2004 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի Մարտունու զորամասի զինծառայող Արթուր Մեսրոպյանն անհետացել էր։ 2 օր անց՝ ՀՀ անկախության օրը, նրա դին հայտնաբերվել էր պարսպից կախված վիճակում։ Վաշտի զինծառայողներին նույն օրը սկզբում տեղափոխվել էին Ստեփանակերտի, ապա 20 օր պահվելուց հետո՝ ՀՀ ռազմական ոստիկանություն, որտեղ բռնության են ենթարկվել։ Արթուրի խոսքով՝  անտեսելով կիրառվող բռնությունը, հենց սկզբից հայտարարել է՝ որևէ կապ չունի ողբերգական սպանության հետ։ Ըստ նրա՝ ամեն ինչ սկսվել է ծառայակցի կեղծ ցուցմունքից։ «Չկար ոչ մի հետք, ոչ մի փաստ, որ մենք մեղավոր ենք»,- դեռևս ամիսներ առաջ FactorTV-ի հետ զրույցում ասել էր Քոչարյանը։ Արդեն դատաքննության փուլում ամեն ինչ շատ արագ էր կատարվել. ընդամենը 7 նիստով Քոչարյանը ցմահ ազատազրկման էր դատապարտվել, երկու ծառայակիցները՝ 15-ական տարվա ազատազրկման։ Նշենք՝ Հայաստանում 2018 թվականից ի վեր ընդամենը 7 ցմահ դատապարտյալ է պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ 2018 թվականին առաջին անգամ Կարեն Օգանեսյանի մասով էր դատարանը բավարարել դիմումը և հենց նիստերի դահլիճից ազատ արձակել ցմահ դատապարտյալին։ Նույն թվականի դեկտեմբերին պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների հիմքով դատարանը բավարարել էր «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող Վահագն Մարուքյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման միջնորդությունը։ 2020 թվականի հունվարին «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն էր պայմանական վաղաժամկետ ազատ արձակվել։ Դատարանը հաշվի էր առել դատապարտյալի պատշաճ և դրական վարքագիծը։ Երեք ամիս անց՝ ապրիլին ևս մեկ դիմում էր բավարարվել և կրկին «Արմավիր» ՔԿՀ-ի ցմահ դատապարտյալ էր ազատ արձակվել։ Դատարանը հաշվի էր առել, որ դատապարտյալ Ստեփան Գրիգորյանը դրական բնութագիր ուներ և 25 տարի անազատության մեջ գտնվելով՝ դրսևորել է դրական վարքագիծ։ Ցավոք, Գրիգորյանը հասցրեց ազատության մեջ անցկացնել ընդամենը 2 տարի. 2022 թվականի մարտին նա մահացավ սրտի կաթվածից։ 2021 թվականին պայմանական վաղաժամկետ ազատ էր արձակվել «Դրո»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին։ Ինչից 4 տարի անց էլ բավարարվել էր Մհեր Ենոքյանի դիմումը։ Ռոզա Վարդանյան Հղումը՝ Factor.am

Հասարակություն

Ներկայումս թիրախում են iPhone բջջային հեռախոսների օգտատերերը. Կիբեռոստիկանության զգուշացումը

Դեռևս շարունակվում են արտասահմանյան հեռախոսահամարներով ՀՀ ՆԳՆ-ի և պետական այլ գերատեսչությունների անունից ֆիշինգային հղումներ պարունակող հաղորդագրությունների տարածումը։ Այս մասին կրկին զգուշացում է տարածել Կիբեռոստիկանությունը։ «Ներկայումս թիրախում են iPhone բջջային հեռախոսների օգտատերերը, ովքեր նման հաղորդագրությունները ստանում են iMessage համակարգի միջոցով։ Կրկին անգամ հորդորում ենք չարձագանքել նմանատիպ հաղորդագրություններին, չբացել կցված հղումները և չտրամադրել որևէ անձնական կամ բանկային տվյալ։ Անհրաժեշտ է անմիջապես արգելափակել և որպես Spam/Junk նշել նման հաղորդագրություններ ուղարկող հեռախոսահամարները կամ հասցեները։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ

Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև բարեգործության արգելքը խախտելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում միայն վերջին երկու օրվա ընթացքում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Հղումը՝ Newday.am

Իրավունք

«Ազատություն Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Լևոն Մնացականյանին, Ռուբեն Վարդանյանին ու հայ բոլոր ռազմագերիներին». Շարմազանովը՝ Պերմի միջազգային համաժողովում

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը Պերմում հրավիրված միջազգային համաժողովում իր ելույթում կոչ է արել. «Ազատություն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Ազատություն Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Լևոն Մնացականյանին, Ռուբեն Վարդանյանին ու հայ բոլոր ռազմագերիներին»։ Ավելի վաղ ելույթում նա ասել էր. «Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն դատապարտի ադրբեջանական վանդալիզմի դրսևորումները Լեռնային Ղարաբաղում։ Միջազգային համաժողովի հարգելի մասնակիցներ, Եվրասիայի ժողովուրդներին, չնայած մշակութային բազմազանությանը, միավորում է հարուստ պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը։ Հարկ է նշել, որ համագործակցության ամրապնդման գործում առանձնահատուկ նշանակություն ունեն հումանիտար փոխգործակցությունը և պատմական հիշողության պահպանումը։ Սակայն, ցավոք, մեր տարածաշրջանում այսօր ևս արձանագրվում են նեոֆաշիստական բնույթի վանդալիզմի դրսևորումներ՝ ուղղված Մեծ Հայրենականի հայ հերոսների հիշատակի դեմ։ Վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղում պղծվել են հայազգի հերոսների՝ Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի, Լենինգրադի պաշտպանության մասնակից, նշանավոր օդաչու Նելսոն Ստեփանյանի և այլ նշանավոր հայորդիների հուշարձանները։ Բացի այդ, Ստեփանակերտում ադրբեջանական իշխանությունները բարբարոսաբար քանդել են հայկական երկու եկեղեցի, այդ թվում՝ Սուրբ Աստվածածին Հովանու Մայր տաճարը։ Գործընկերներ, Այս ամենը նեոնացիզմի, վանդալիզմի և հոգևոր արժեհամակարգի դեմ ուղղված գործողությունների ակնհայտ դրսևորում է։ Չի կարելի լինել անտարբեր։ Անտարբերությունը ծնելու է նոր հանցագործություններ։ Ուստի կոչ եմ անում ձեզ, որպես միջազգային հանրության ներկայացուցիչներ, վճռականորեն դատապարտել ադրբեջանական վանդալիզմի այս դրսևորումները և նպաստել պատմամշակութային ու հոգևոր ժառանգության պահպանությանը»։ Հղումը՝ Aravot.am

Իրավունք, Քաղաքականություն

Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը կկայանա այսօր

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը որոշելու վերաբերյալ դատական նիստը տեղի կունենա մայիսի 23-ին, ժամը 12:00-ին, Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (հասցե՝ Գյուլիքևխյան 20)։ Այս մասին հայտնում են կուսակցությունից։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

«Այ մարդ, ժողովուրդը քեզ չի ընտրել, որ գնաս Ալիևի դեմը չոքես». Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/05/22/1558702/ © 1998 — 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյանն այսօր շրջել է Աջափնյակ վարչական շրջանում, լսել քաղաքացիների դժգոհությունները։ «Ժողովուրդ, այս կալցեվոն ճի՞շտ են սարքել: Ինչքան է մարդկանց գժվացնում, ասեք: Ուրեմն նայեք, այս կալցեվոն սարքել են, իրենց արևին, ու ամբողջ օրը մարդկանց նեղություն են տալիս: Այստեղ պետք է լիներ էստակադա, այստեղ պետք է լիներ ստորգետնյա անցում, որոնք չկան: Ամբողջ օրն այստեղ խցանումներ են»,- ասաց Մանուկյանը։ «Հայաստան» դաշինքից մեկ այլ թեկնածու՝ Արմենակ Դանիելյանն էլ ասաց, որ ոստիկանությանը հարցում են արել ու պարզել, որ նշված վայրում տարեկան 380 վթար է լինում, դա նշանակում է՝ ամեն օր առնվազն մեկ վթար։ Քաղաքացիները ևս դժգոհեցին «կալցեվոյից»։ Կային քաղաքացիներ, որ ասում էին՝ չսարքեին, ավելի լավ կլիներ։ «Այստեղ սովորական խաչմերուկ էր, այդ ժամանակ երթևեկությունն ավելի լավն էր՝ համեմատած այսօրվա կալցեվոյի: Կալցեվո են սարքել, որովհետև ավելի էժան էր, այնինչ այնտեղ նախատեսված էր էստակադա, բայց կառուցել են էժանագին կալցեվո»,- ասաց պատգամավորի թեկնածուն։ Պատգամավորի թեկնածու Լևոն Քոչարյանն էլ աստվածաշնչյան Պիղատոսի օրինակով, որը ձեռքերը լվաց Քրիստոսի խաչելության որոշման հարցում ու պատասխանատվությունը գցեց ժողովրդի վրա, անդրադարձավ Փաշինյանին. «Այ մարդ, քեզ ժողովուրդը չի ընտրել, որ այս որոշումները կայացնես: Քեզ չի ընտրել, որ գնաս Ալիևի դեմը չոքես ու ասես՝ Արցախը Ադրբեջան է, չի ընտրել, որ այսքան զոհեր տաս ու մնացածը»։ Հղումը՝ Aravot.am

Scroll to Top