Գովազդ A1

Author name: Sose 2

Իրավունք

Մեկնարկել են Բաքվում ապօրինի գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով «նիստերը»

Ադրբեջանի վերաքննիչ դատարանում նախօրեին մեկնարկել են ապօրինի կալանավորված և առաջին ատյանի դատարանի կողմից կամայական ժամկետներով դատապարտված հայերի գործով նիստերը, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ բողոքարկման հիմնական նպատակը ադրբեջանական դատական ատյաններով անցնելն ու միջազգային դատարաններ դիմելու հնարավորություն ստանալն է։ Հենց դրա համար էլ Ադրբեջանը ձգձգում է գործընթացը»,- նշել է նա։ Հղումը՝ Newday.am

Հասարակություն

Արցախցի աղջկան դպրոցում վիրավորել են, հարվածել, «թուրք» անվանել

Իմանալով, որ լրագրող եմ, Նոյեմբերյանում ինձ մոտեցան Արցախից բռնագաղթած ամուսիններ եւ պատմեցին, որ իրենց դուստրը՝ Անի Առուստամյանը, Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցում հալածանքների է ենթարկվել` նրան հարվածել են, վիրավորել։ Մեր զրույցի ընթացքում նրանք ցույց տվեցին Նոյեմբերյանի գլխավոր՝ Երեւանյան փողոցում հեծանիվ վարող գիրուկ մի տղայի՝ ասելով․ «Մեր Անիին նեղացնողներից մեկն էլ այս տղան է»։ Տղան, տեսնելով մեր հայացքները, հեծանիվն արագ վարեց ու հեռացավ։ 46-ամյա Սամվել Հայրապետյանը ծագումով Մարտակերտի շրջանի Հոռաթաղ գյուղից է, աշխատել է Կաշենի ոսկու հանքում, հետո Արցախի դիրքերում մարտական հերթապահություն է իրականացրել։ Նրա կինը՝ Նարինե Միքայելյանը, Ստեփանակերտում է բնակվել, Անին նրա միակ երեխան է: Ամուսնալուծված Նարինեն եւ Սամվելն ամուսնացել են Արցախից Հայաստան բռնագաղթելուց հետո։ Սամվելը հայտնեց՝ թեեւ Անին իր հարազատ դուստրը չէ, սակայն ինքը նրան հարազատի պես է սիրում, եւ իսկական ծնողը նա է, որը սիրում եւ հոգ է տանում երեխայի հանդեպ։ 5-րդ դասարանն այս տարի ավարտած Անին առողջական խնդիրներ, հաշմանդամություն չունի, մեր հանդիպման ժամանակ երեխայի աչքերում անանց տխրություն նկատեցի։ Նրա մայրը՝ Նարինեն պատմեց, որ Անին սթրես է տարել։ 44-օրյա պատերազմի ժամանակ Ստեփանակերտում նրանց դպրոցը հրետակոծվել է, աղջկա աչքի առաջ զոհվել են 3 դասընկերները։ «Երբ հիշում է իր դասընկերների զոհվելու պահը, վերանում է, այդ պահին մեզ չի լսում»,- պատմեց աղջկա մայրը։ Պատմեց նաեւ, որ Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցում համադասարանցիներից ոմանք ոտքով հարվածել են Անիին, նրան վիրավորել՝ ասելով. «Այ թուրք, այ ղարաբաղցի»։ Նարինեն ինձ պատմեց, որ երբ վատ վերաբերմունքի համար հանդիմանել է Անիին նեղացրած համադասարանցի աղջկան, այդ աղջիկն իրեն վիրավորել է՝ ասելով․ «Անդաստիարակ»։ Ծնողները հայտնեցին՝ երբ դպրոցում երեխաները նեղացրել են Անիին, նա չի ցանկացել դպրոց հաճախել: Սամվել Հայրապետյանն ասաց, որ չի կարող Անիին վիրավորած երեխաների հետ կոնֆլիկտի մեջ մտնել՝ վախենալով, որ կարող է կորցնել ինքնատիրապետումը։ Ծնողները ոստիկանություն են դիմել, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի սպան՝ Մամյան ազգանունով (նրա անունը Անիի ծնողները չեն հիշում), գնացել է Նոյեմբերյանի դպրոց, խնդրի առնչությամբ հանդիպել դպրոցի տնօրենին։ Բայց փոքրիկ աղջկա սթրեսային վիճակի պատճառը միայն պատերազմից ծանր հիշողությունները չեն, այլ նաեւ՝ Նոյեմբերյանում նրանց բնակության պայմանները։ Ընտանիքը նախկինում վարձով ապրել է Նոյեմբերյան քաղաքում, այժմ բնակվում են Նոյեմբերյանից մոտ 10 կմ հեռավորությամբ գտնվող սահմանամերձ Բերդավան գյուղում` Սամվել Հայրապետյանի հոր գնած տանը։ Այդ տանն ապրում է նաեւ Սամվելի եղբոր ընտանիքը՝ անչափահաս 4 երեխաներով։ Սամվելի ծնողները վատառողջ են, հայրն Արցախում կոնտուզիա է ստացել։ Այդ մարդիկ Արցախում իրենց տունը, ապրուստը կորցնելով, լինելով վատառողջ, նյարդային են, հաճախ դուրս են գալիս հունից, եւ մի տան մեջ ապրելը բավականին բարդ է։ Սամվելը ՀՀ քաղաքացու անձնագիր ունի, սակայն Նարինեի՝ քաղաքացիություն ստանալու գործը ձգձգվել է, նրա փաստաթղթերն անձնագրերի եւ վիզաների վարչությունում են` անձնագիրը չեն տալիս։ Նարինեի՝ ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում նրանք կարող են բնակարանային ապահովման պետական ծրագրով Նոյեմբերյան համայնքում տուն գնել։ Բռնագաղթած ընտանիքը գոյության միջոցներ չունի։ Նարինեն չի աշխատում, Սամվելը սոցիալական ինչ-որ ծրագրով 6 ամիս աշխատել է Նոյեմբերյանի կոմունալ հիմնարկությունում, սակայն այդ ծրագիրն ավարտվել է։ Նա շատ է ցանկանում հիմնական աշխատանք ունենալ։ Ներկայում պետության կողմից միակ աջակցությունն Անի Առուստամյանի համար տրվող ամսական 30 հազար դրամն է։ Բայց քանի որ Անիին Նոյեմբերյանի դպրոցում պարբերաբար նեղացնում են, եւ Բերդավանում էլ բնակության դժվար պայմաններ են, ամուսինները մտադիր են Անիին ուղարկել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղ` Նարինե Միքայելյանի մոր տուն։ Ընտանիքը հայտնվել է դժվարին իրավիճակում, ֆինանսական եւ բարոյական աջակցության կարիք ունի։ Բարեգործություն անելու մտադրություն ունեցող մարդկանց ու հիմնադրամներին կոչ ենք անում` աջակցել այս ընտանիքին: Հղումը՝ Hraparak.am

NA

ՌԴ-ն հնարավոր է կասեցնի կամ չեղյալ հայտարարի Հայաստանին գազի մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը. «Կոմերսանտ»

Ռուսաստանը հնարավոր է միակողմանի կարգով կասեցնի կամ չեղյալ հայտարարի 2013 թվականի դեկտեմբերին ստորագրված՝ Հայաստանին բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, գրում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում անելով ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն ուղղված նամակին։ «Հայաստանի՝ Եվրոպական միության հետ փոխգործակցությունը խորացնելու գործնական քայլերը և Հայաստանի կառավարության հայտարարած ԵՄ-ին անդամակցելու ձգտումը վտանգում են ռուս-հայկական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հիմնարար բարձր մակարդակի պահպանումն ու զարգացումը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային պայմանագրերն են»,- ասված է նամակում։ Ըստ Ցիվիլևի՝ Հայաստանի՝ ԵՄ մուտք գործելու փորձերը «չեն համապատասխանում մեր երկրների կառավարությունների և տնտեսավարող սուբյեկտների միջև տասնամյակներ շարունակ հարգանքի և փոխշահավետության հիմքի վրա կառուցված գործընկերության բնույթին և Հայաստանի կենսական կարիքները արտոնյալ հիմունքներով ապահովելու ուղղությամբ բազմիցս ՌԴ ձեռնարկած գործնական քայլերին»։ ՌԴ էներգետիկայի նախարարությունը և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը մեկնաբանություններ չեն տրամադրել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ևս չի պատասխանել «Կոմերսանտ»-ի հարցմանը։ 2013 թվականի համաձայնագրով Ռուսաստանն անժամկետ չեղարկել է Հայաստան նավթամթերքի, գազի և ադամանդների մատակարարման արտահանման մաքսատուրքերը։ Սա երկրի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու ճանապարհին ձեռնարկած հերթական քայլն էր, որին այսօր անդամակցում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղրղզստանը և Ղազախստանը։ Ըստ համաձայնագրի՝ Մոսկվան Երևանին նավթամթերք և գազ է մատակարարում ինդիկատիվ հաշվեկշիռներով հաստատված ներքին սպառման ծավալներով, ընդ որում՝ արգելված է վերաարտահանումը երրորդ երկրներ։ Փաստաթղթով նախատեսվում է նաև, որ կողմերից որևէ մեկի նախաձեռնությամբ համաձայնագրի գործողությունը դադարեցնելու դեպքում շարունակում են գործել Ռուսաստանին փոխհատուցումներ վճարելու կամ չվճարված գումարները որպես ՌԴ-ի նկատմամբ պետական պարտք ճանաչելու՝ Հայաստանի պարտավորությունները՝ մինչև դրանց լիակատար կատարումը։ Հայաստանը գրեթե ամբողջությամբ բավարարում է իր պահանջարկը ռուսական գազի հաշվին։ 2025 թվականին «Գազպրոմը» երկիր է մատակարարել մոտ 2,7 միլիարդ խորանարդ մետր գազ։ Եվս մոտ 476 միլիոն խորանարդ մետր ստացվում է Իրանից՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում. Հայաստանն Իրան է արտահանում էլեկտրաէներգիա (հիմնականում արտադրված Հրազդանի ՋԷԿ-ում), իսկ Իրանը Հայաստանին՝ բնական գազ՝ 1 խորանարդ մետր գազի դիմաց 3 կՎտժ հարաբերակցությամբ, նշում է պարբերականը։ Մինչև 2,5 միլիարդ խորանարդ մետր ծավալով մատակարարումների երկարաժամկետ պայմանագիրը կնքված է հայկական «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ։ 2013 թվականի պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագիրը, որը ստորագրվել է 2019 թվականի վերջին, Հայաստանի համար ռուսական գազի գինը սահմանել է 1000 խորանարդ մետրի դիմաց 165 դոլար, իսկ 2022 թվականին կողմերը պայմանավորվել են այն այս մակարդակում պահպանել ևս տասը տարով։ Ապրիլի սկզբին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Ռուսաստանը Հայաստանին գազ է վաճառում 1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այն այժմ արժե մոտավորապես 600 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մայիսի 25-ին հայտարարել էր, որ Հայաստանի համար գազի արտոնյալ գինը կդառնա շուկայական, եթե երկիրը լքի ԵԱՏՄ-ն։ Երևանը տարեկան առանց մաքսատուրքի ՌԴ-ից ներմուծում է մոտ 0,9-1 միլիոն տոննա նավթամթերք, գրում է պարբերականը։ Ընդ որում, վերջին տարիներին հանրապետությունը նկատելիորեն դիվերսիֆիկացրել է ներմուծումը։ Օրինակ՝ 2025 թվականին Հայաստանը ներմուծել է մոտ 120,7 հազար տոննա ԱԻ-92 բենզին, որից 50,6 հազար տոննան մատակարարվել է Ռուսաստանից, մնացած մատակարարումները եղել են Ռումինիայից (22 հազար տոննա) և Եգիպտոսից (40 հազար տոննա)։ ԱԻ-95-ի ներմուծումը կազմել է 74,7 հազար տոննա, որից Ռուսաստանից ներկրվել է ընդամենը 6 հազար տոննան, իսկ խոշորագույն մատակարարներ են դարձել Ռումինիան (35 հազար տոննա), Եգիպտոսը և Բուլղարիան։ Հայաստանը նաև վառելիքի գնումներ կատարելու հնարավորություններ ունի ԵՄ-ից, Թուրքիայից և Ադրբեջանից։ Մասնավորապես, Բաքուն 2025 թվականի դեկտեմբերից սկսել է Հայաստան մատակարարել բենզին և դիզվառելիք։ Ադամանդները 2016 թվականին հանվել են համաձայնագրի կարգավորման ոլորտից՝ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի պայմանագրին միանալու կապակցությամբ։ Հայաստան ներմուծվող բոլոր քարերի գրեթե 50%-ը ունի ռուսական ծագում։ Հղումը՝ News.am

Իրավունք

Վարդան Ղուկասյանի որդուն առանց պաշտպանների կալանավորել են

Առաջին ատյանի դատարանը այսօր Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին կալանավորելու որոշում է կայացրել: «Հայլուրի» տեղեկություններով այսօր` երեկոյան Սպարտակ Ղուկասյանին կալանավայր են տեղափոխել: Մեր աղբյուրները ուշագրավ մանրամասներ հայտնեցին գործից: Պարզվում է՝ Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հաջորդ ամիս, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն է ներկայացրել: Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Հովհաննես Ղարաքեշիշյանը հաստատեց «Հայլուրի» տեղեկությունը: Ըստ Ղաքեշիշյանի՝ դատական նիստն անցկացվել է առանց Ղուկասյանի պաշտպանների մասնակցության: «Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»,-ասաց Հովհաննես Ղարաքեշիշյանը: Փաստաբանները դեռ չեն ստացել դատարանի որոշումը: Հայնտի չէ՝ ինչ ժամկետով է կալանավայրում մնալու Սպարտակ Ղուկասյանը: Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025-ի նոյեմբերին:  Այդ օրը ՔԿ–ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը): Ըստ փաստաբանների՝ քննչական կոմիտեն խուլիգանություն էր որակել Սպարտակ Ղուկասյանի՝ դատարանի դահլիճում արած «սրանք воздух են» հայտարարությունը: Այս նախադասությունում հայհոյանքներ էր գտել նախաքննական մարմինը։ Հղումը՝ Newsa.amn

Իրավունք

Կառավարությունը նախաձեռնելու է ՀԷՑ-ի բաժնետոմսերի գերակա շահ ճանաչելու և օտարելու գործընթաց. Ռոմանոս Պետրոսյան

Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ կառավարության առաջարկի հիման վրա պետք է տեղի ունենար «ՀԷՑ» ՓԲԸ բաժնետերերի կողմից Ընկերության 100% բաժնետոմսերի՝ Կառավարության հետ համաձայնեցված կարգով օտարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց։ «Հաշվի առնելով այն փաստը, որ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի օտարում տեղի չի ունեցել և ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի և ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի իրավանորմերով՝ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց»,- ասվում է հաղորդագրությունում։ Հղումը՝ News.am

NA, Հասարակություն, Տնտեսություն

Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն. հրապարակվել է տեքստը

Հայաստանն ու ԱՄՆ-ը ստորագրել են համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրություն: ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է տեքստը, այն ներկայացնում ենք ստորև՝ «Հայաստանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները՝ Վերահաստատում ենք մեր հարաբերությունների կարևորությունը որպես բարեկամներ և ռազմավարական գործընկերներ և արտահայտում ենք մեր համատեղ հանձնառությունն էլ ավելի խորացնել մեր գործընկերությունը՝ ի շահ մեր պետությունների և ընդլայնել մեր համագործակցությունը համատեղ առաջնահերթություն հանդիսացող հարցերի լայն շրջանակի շուրջ: Ընդգծում ենք, որ մեր երկու ժողովրդավարական երկրների միջև այս  համագործակցությունը հիմնված է համատեղ շահերի վրա, ինչպիսիք են  քաղաքական և կրոնական ազատությունների խթանումը, տնտեսական ազատության ապահովումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը, օրենքի գերակայության ու անօտարելի իրավունքների նկատմամբ հարգանքի ամրապնդումը, աջակցությունը նորարարությանն ու տեխնոլոգիական առաջընթացին, ինչպես նաև էներգետիկ անվտանգության ամրապնդումը: Ճանաչում ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հյուրընկալած օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի առանցքային նշանակությունը Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման նոր դարաշրջան հաստատելու գործում: Ընդունում ենք, որ Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման նախագիծը (ԹՐԻՓՓ) և դրա՝ 2026 թվականի հունվարի 13-ին ընդունված իրականացման շրջանակը կենսական են այս նպատակների համար: Ողջունում ենք Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված փոխըմբռնման հուշագրերը, մասնավորապես, «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարողությունների զարգացման գործընկերության, ԱԲ և կիսահաղորդիչների նորարարության գործընկերության և էներգետիկ անվտանգության գործընկերության վերաբերյալ և հաստատում ենք, որ այս կանոնադրությունը հանդիսանում է դրանց իրականացման համապարփակ շրջանակը: Շեշտում ենք մեր փոխադարձ ցանկությունը՝ ամրապնդելու հարաբերությունները  դիվանագիտական, տնտեսական, էներգետիկ, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների,  կարևորագույն և նորարարական տեխնոլոգիաների, կրթական, գիտական, մշակութային, իրավական, պաշտպանության  և անվտանգության  ոլորտներում: Բաժին I. Գործընկերության սկզբունքները Սույն կանոնադրությունը հիմնված է երկու կողմերի համար ընդհանուր հիմնարար սկզբունքների և համոզմունքների վրա. Միմյանց ինքնիշխանության,  անկախության,  և տարածքային ամբողջականության աջակցությունը երկկողմ հարաբերությունների հիմքն է: Մեր բարեկամությունը բխում է ընդհանուր արժեքների նկատմամբ մեր հանձնառությունից և այն համոզմունքից, որ, ժողովրդավարական և թափանցիկ կառավարումը օժտում է քաղաքական լեգիտիմություն և հետևաբար, կայունություն։ Ժողովրդավար գործընկերների միջև համագործակցությունը նպաստում է խաղաղության և կայունության խթանմանը: Ուժեղ, անկախ, ինքնիշխան, տեխնոլոգիապես զարգացած, բարգավաճ, տարածաշրջանում ինտեգրված և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը՝ առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար։ Հայաստանի շարունակական ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումները  կարող են լիարժեքորեն բացահայտել իր աշխատասեր քաղաքացիների ողջ ստեղծագործական ներուժը` դրանով իսկ խթանելով բարգավաճումը տարածաշրջանով մեկ  և  դրանից դուրս: Միացյալ Նահանգներն ողջունում է Հայաստանի ջանքերը՝  խորացնելու իր քաղաքական, տնտեսական, անվտանգության և սոցիալական կապերը եվրաատլանտյան համայնքի այլ երկրների և ազատ հասարակությունների լայն համայնքի հետ: 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովից հետո, Միացյալ Նահանգներն ակնկալում է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» նախաստորագրված համաձայնագրի ստորագրումը և վավերացումը Հայաստանի և Ադրբեջանի կողմից, ինչպես նաև միջպետական սահմանի վերջնական սահմանազատումը՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա և բոլոր հումանիտար հարցերի հանգուցալուծումը: Տևական խաղաղությունը կենսական է Հարավային Կովկասի առավել կայուն և բարգավաճ ապագայի համար: ԹՐԻՓՓ նախաձեռնության ռազմավարական կապակցվածության նպատակների համաձայն, կողմերը դիտարկում են Գյումրի-Կարս երկաթգծի վերակառուցումը և վերականգնումը որպես խթանող քայլ տարածաշրջանի տնտեսական ներուժի լիարժեք իրացման տեսլականի համար: Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում տրանսպորտային, էներգետիկ և վստահելի տեղեկատվական և հաղորդակցության ենթակառուցվածքների կառուցմանը՝ հիմնված Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության վրա։ Հաշվի առնելով, որ ապրանքների և մարդկանց տեղաշարժը երկրի սահմաններից դուրս խթանում է հարևանների միջև փոխկախվածությունը և փոխադարձ օգուտները՝ Միացյալ Նահանգները նպատակադրվում է շարունակել աջակցել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը: Բաժին 2. Տնտեսական, առևտրային, էներգետիկ, տիեզերքի և հանքաարդյունաբերական ոլորտներում համագործակցություն Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ընդլայնել համագործակցությունը` նպաստելու աշխատատեղերի ստեղծմանն ու տնտեսական աճին, աջակցելու տնտեսական/շուկայական բարեփոխումներին և ազատականացմանը, խթանելու տրանսպորտային համագործակցությունը և բարելավելու երկկողմ գործարար միջավայրը։ Մենք գիտակցում ենք, որ արդար և փոխադարձ առևտուրն առանցքային նշանակություն ունի դիմակայուն մատակարարման շղթաների խրախուսման, տնտեսական զարգացման և բարգավաճման համար։ Միացյալ Նահանգները սատարում է Հայաստանի՝ համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու և իր տնտեսական գործընկերություններն ընդլայնելուն ուղղված ջանքերը։ Վկայակոչելով նախորդիվ հիշատակված ԹՐԻՓՓ իրականացման շրջանակը և փոխըմբռնման հուշագրերը, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են հասնել առևտրում և ներդրումներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նպատակների, ինչպես և ամրագրված է այդ փաստաթղթերում: Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են բացահայտել այն ոլորտները, որտեղ Հայաստանը կարող է բարելավել իր իրավական և կանոնակարգող նորմերը՝ Հայաստանի գործարար միջավայրը բարելավելու ուղղությամբ աշխատելու նպատակով։ Հաշվի առնելով կենսունակ, դիմակայուն և անվտանգ շուկայակենտրոն էներգետիկ ոլորտի կարևորությունը՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ուսումնասիրել Հայաստանի էներգիայի արտադրության ու մատակարարումների բազմազանեցման և աճի հնարավորությունները: Սա ներառում է քաղաքացիական միջուկային էներգիայի ծրագրի հետագա զարգացում՝ միջուկային ապահովության, անվտանգության և չտարածման բարձրագույն չափանիշներին համաձայն, որը ներպետական համաձայնեցման և վավերացման ընթացակարգերի, քաղաքացիական միջուկային համագործակցության համաձայնագրի ստորագրումից և ուժի մեջ մտնելուց հետո, կարող է ներառել փոքր մոդուլային ռեակտորի հնարավոր տեղակայումը և հասանելիությունը ԱՄՆ վառելիքին և տեխնոլոգիաներին, էներգետիկ անվտանգության և արդյունավետության բարելավման ջանքերը, այդ թվում՝ Հայաստանին ԱՄՆ միջուկային տեխնոլոգիաներին հասանելիության տրամադրում, տարածաշրջանային և եվրոպական շուկաների հետ Հայաստանի էներգետիկ կապակցվածության աճի միջոցներ և ԱՄՆ քաղաքացիական միջուկային այլ ծառայությունների և ենթակառուցվածքների հասանելիություն։ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են ամրապնդել էներգետիկ դիմակայունությունը և կարևորագույնենթակառուցվածքների անկախությունը և խթանել ներդրումներ Հայաստանի էներգետիկ ոլորտում: Առաջնահերթ ուղղությունները ներառում են էլեկտրահաղորդման գծերի և բաշխիչ ցանցերի արդիականացումը, էներգիայի կուտակիչ կայանների զարգացումը և  կիբեռանվտանգության բարելավումը և աշխատուժի կարողությունների զարգացումը: Երկու երկրները մտադիր են աշխատել նաև Հայաստանի առավել լայն կարևորագույն ենթակառուցվածքների դիմակայունության զարգացման ուղղությամբ, հատկապես արհեստական բանականության հեղափոխության հիմքում ընկած ոլորտներում, ինչպիսիք են հեռահաղորդակցությունը և ֆինանսները: Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են համագործակցել կարևորագույնհանքանյութերի զարգացման, հետազոտության, արդյունահանման, վերամշակման և առևտրի արագացման ուղղությամբ՝ լավագույն փորձին համահունչ, արդար, դիմակայուն և բազմազանեցված մատակարարման շղթաներ ապահովելու համար։ Այս նպատակով, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խրախուսել համագործակցությունը ԱՄՆ ինստիտուտների և ՀՀ համապատասխան և ապագա ինստիտուտների միջև: Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են հասցեագրել իրենց կիսահաղորդիչների մատակարարման շղթաների և արհեստական բանականության զարգացման առաջնահերթությունները, ներառյալ ընդլայնելով արտահանման վերահսկման լավագույն փորձի շուրջ երկկողմ քննարկումները: Ընդունելով առևտրի բազմազանեցման կարևորությունը պարենային անվտանգության խնդրի ապահովման և տնտեսական աճի խթանման հարցում՝ Հայաստանը և Միացյալ Նահանգները պետք է համատեղ ուսումնասիրեն գյուղատնտեսական ապրանքների արտահանման ավելացման ուղղությունները և ընդլայնեն գյուղատնտեսական արդյունավետությունը, այդ թվում՝ ԱՄՆ նոր և նորարարական գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ընդունելով, որ հուսալի մատակարարման շղթաները անփոխարինելի են մեր համատեղ տնտեսական անվտանգության համար, Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խորացնել փոխգործակցությունը՝ զարգացնելու  կիսահաղորդչային ապահով մատակարարման շղթաները, խրախուսելու մասնավոր հատվածի ներդրումները, խթանելու կիսահաղորդիչների և մատակարարման շղթաների դիմակայունության ոլորտում համատեղ ակադեմիական և հետազոտական գործընկերությունը, ամրապնդելու արտահանման արդյունավետ վերահսկողությունն արհեստական բանականության (ԱԲ) կիրարկման և մոդելի զարգացման նկատմամբ, ամրապնդելու համագործակցությունն ԱԲ ռեսուրսների շեղումը կանխարգելելու հարցում և պատրաստելու աշխատուժ ԱԲ կիրառություններն արդյունավետ կերպով օգտագործելու և յուրացնելու նպատակով։ Հայաստանը և Միացյալ Նահանգները մտադիր են խթանել համագործակցությունը

Քաղաքականություն

«Տեղեկություն է հրապարակվել, թե Անդրանիկ Թևանյանի աբսուրդային գործով անցնում եմ նաև ես»․ Արեգնազ Մանուկյան

«Այսօր մամուլում տեղեկություն է հրապարակվել, թե Անդրանիկ Թևանյանի աբսուրդային գործով անցնում եմ նաև ես։ Իրավապահներին հայտնում եմ, որ իրենք սխալ ուղղությամբ են գնում, որովհետև ես ոչ թե լրտես կամ դավաճան եմ, այլ ահաբեկիչ։ Տարիներ շարունակ ամենօրյա ռեժիմով ահաբեկում եմ Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ական կատարածուների և մի կին ատամնատեխնիկի անդորրը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանը՝ անդրադառնալով այսօր մամուլում եղած հրապարակմանը։ Նա նշում է. ««Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում խուզարկության ժամանակ խունածաց թղթի վրա հայտնաբերված Մանուկյանների գերդաստանի տոհմածառն էլ ահաբեկչության պլանն էր, այնտեղ նշված իմ նախնիններն էլ հավակնում են ապագա վարչապետերի, նախարարների, պատգամավորների, բայց ոչ այն մի կին ատամնատեխնիկի պաշտոններին։ Իսկ եթե լուրջ, ապա իրականում այս մառազմն արդեն վերածվում է կատարյալ կապիկության։ Էն մի հոգավորի դեղերը տեղ հասցրեք կամ դոզան փոխեք, արդեն դրանց ազդեցությունն էլ չի օգնում։ Հարգելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում հունիսի 7-ին անպայման մասնակցել ընտրություններին, ձեր քվեի ուժով վռնդել թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող այս իշխանություններին և ձևավորել նոր, ազգային իշխանություն»։ Հղումը՝ Newday.am

Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին. «Ձեզ մեծ պատիժ է սպասում»

Մայիսի 25-ը Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Սա արդեն երրորդ ծննդյան տարեդարձն է, որը նա անցկացնում է Բաքվում ապօրինի կալանքի տակ։ Իր ծննդյան օրը նա հայերենով դիմել է հայ ժողովրդին։ Հայտարարության մեջ Ռուբեն Վարդանյանն անդրադառնում է նաև մայիսի 28-ին նախատեսված զորահանդեսին։ Նա համարում է, որ այսօրվա իրավիճակում զորահանդես անցկացնելն անբարոյական է, քանի որ հայ զինվորներն ու սպաները ադրբեջանական բանտերում են, չունեն հարազատների հետ նորմալ կապ, որևէ ձևով չեն զգում, որ իրենց թիկունքում կա պետություն։ Հայտարարության վերջում Ռուբեն Վարդանյանը խոսում է ծառայելու մասին և հիշատակում է «Դասա» հասկացությունը (սանսկրիտ՝ dāsa)՝ «ծառա», «հավատարիմ», «մարդ, որը նվիրել է իրեն ծառայության»։ Հերման Հեսսեի «Հուլունքախաղը» գրքում սա գլխավոր հերոսի հոգևոր կերպարներից մեկի անունն է, որն անցնում է պատրանքից դեպի ծառայություն տանող ճանապարհը։ Ստորև ներկայացվում է հայտարարության սղագրությունը. «Սիրելի հայրենակիցներ, Չնայած ինձ դժվար է, ուզում եմ ուղերձ հղել հայերեն, որովհետև դա համարում եմ շատ կարևոր։ Ուզում եմ այստեղից ձեզ փոխանցել 5 միտք՝ հույս ունենալով, որ ինձ ճիշտ կհասկանաք։ Առաջինը, նորից ուզում եմ հիշեցնել, որ Քաջ Նազարին թագավոր ընտրում է ժողովուրդը, ինքը չի դառնում թագավոր։ Ուզում եմ դա հիշեցնել բոլորին, որ մենք չմոռանանք սրա մասին։ Երկրորդը, սիրելի Քաջ Նազար Նիկոլ, Ձեր բախտը երեք անգամ չի բերել։ Առաջինը՝ ես մանկուց սիրել եմ կարդալ, ու երիտասարդ տարիքում իմ ամենասիրելի գրողներից է եղել Էրիխ Մարիա Ռեմարկը։ Երկրորդը, ես կալանախցում գտնվելով 800 օր մենակ՝ շատ գրքեր էի կարդում ու փորձում էի իմ հայերենը պահպանել, և փորձում էի գտնել հայ գրողների գրքեր գրադարանում։ Ցավոք սրտի, գրադարանում հայերեն կար միայն երկու գիրք՝ մեկը {Վարդգես} Պետրոսյանինը, մյուսը՝ Ձերը։ Շատ զարմանալի էր ինձ համար, ես չգիտեի, որ այդքան հայտնի գրող եք։ Եվ կարդալով Ձեր գիրքը՝ ես համոզվեցի, որ Դուք ոչ միայն ունեք լուրջ խնդիրներ ձեր բարոյական պահելաձևի, կրթության առումով և ուրիշ խնդիրների առաջ եք կանգնած, որ սուտասան եք, հնարող եք, և այլն, նաև գրագող եք։ Եվ ասեմ Ձեզ, որ դա ինձ շատ զարմացրեց, որովհետև, լինելով լրագրող, դուք գիտեք, որ գողությունը, {մտավոր} սեփականությունը, գրքերը չի կարելի գողանալ, բայց Դուք դա արեցիք շատ հանգիստ, և ոչ թե մեկ, այլ մի քանի գրողից։ Եվ Ձեր թերությունները, իհարկե, վրիպումները, պահելաձևը ինձ շատ տխրեցնում է։ Եվ ես ցավոք վախենում եմ, որ այն, ինչ Դուք անում եք, Ձեզ մեծ պատիժ է սպասում, և գիտե՞ք՝ Հնդկաստանում, երբ մարդը մահանում է, այնտեղ հավատում են, որ նա վերածնվում է ուրիշ մարդկանց կամ կենդանիների մեջ, և ամենամեծ պատիժն այն է, որ շատ մեղքեր գործելուց հետո մահացած մարդը վերածնվում է անձրևի ճիճուի մեջ, և 84,000 տարի ապրում է որպես անձրևի ճիճու։ Ես վախենում եմ, որ Ձեզ այդ պատիժն է սպասում, հույս ունեմ, որ դեռ ժամանակ կա, որ այդպես չլինի, բայց կասկածներ ունեմ, որ արդեն ուշ է։ Երրորդը, ես ուզում եմ ասել, որ մենք բոլորս պետք է հասկանանք՝ մեր առաջ մեծ մարտահրավեր է. սա ընտրությունների հարց չէ, սա հարց է, որ պատերազմը չի վերջացել, պատերազմը շարունակվում է, և պատերազմը շարունակվում է ոչ թե ռազմական, այլ ուրիշ ձևերով: Եվ հիմա, երբ որ մեզ Ռուսաստանի և Եվրոպական միության մեջ փորձում են կռվեցնել, ամենավտանգավորն այն է, որ մենք վերջում ընկնելու ենք երրորդ ուժի տակ, և այդ երրորդ ուժը նստած սպասում է, թե ոնց ենք դառնալու իրենից կախված՝ և՛ տնտեսական, և՛ նյութապես, և՛ տեղեկատվական, և՛ տեխնոլոգիաներով ու ամեն ինչով դառնալու ենք Թուրքիայի և Ադրբեջանի վիլայեթ, և դա է նպատակը, որն արդեն հիմա առանց ֆիզիկական, ռազմական գործողությունների կենթարկեն քայլ առ քայլ: Եվ եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ուզում եմ ասել, որ բոլորս պետք է հասկանանք՝ եթե մենք ոչինչ չանենք, ապա դա իրականացվելու է շատ արագ, և սա շատ մեծ վտանգ է, որ եթե մենք չփոխենք մեր պահելաձևը, մեզ չի սպասում ո՛չ Ռուսաստան, ո՛չ Եվրոպական միություն, մեզ սպասում է Թուրքիայի վիլայեթ դառնալը։ Չորրորդը, այստեղ քննարկում են, որ մայիսի 28-ին պատրաստվում է ռազմական շքերթ։ Ինձ թվում է դա անբորայական է, երբ այդ նույն ժամանակ զինվորներն ու սպաները գերի են և գտնվում են Ադրբեջանի բանտում։ Ուզում եմ նորից հիշեցնել, որ բանակը կառուցվում է ոչ թե շքերթներով, փողով և զենքով կամ կոչումներով, այլ ամենակարևորը՝ ոգով, բարոյական և հայրենասիրական ոգով, և ես կոչ եմ անում բոլորին, ովքեր իսկապես հայերնասեր են, չմասնակցել այդ շքերթին, որովհետև դա անբարոյական է այս իրավիճակում, երբ մեր սպաներն ու զինվորները գտնվում են այստեղ, դուք անեք շքերթ։ Դա ինձ հանգիստ չի թողնում, որովհետև դա համարում եմ անբարոյական, որ մեր տղերքը 6 տարի է այստեղ են, չունեն հարազատներից ֆոտոներ, նամակներ, շորեր ստանալու հնարավորություն։ Մեկ այլ հարց է այն, որ դա որևէ ձևով չի կազմակերպվում Հայաստանի կողմից, գլխավոր հրամանատարը, որը պարտություն է կրել, չի անում ոչինչ, որ այդ մարդիկ գոնե զգան, որ իրենց հետևում, թիկունքին կանգնած է պետություն։ Հինգերորդը, հիշե՛ք, որ ամենամեծ վտանգն անտարբերությունն է, անտարբերությունն ավելի վտանգավոր է, քան մյուս բոլոր թերությունները։ Սիրո հակառակ կողմը ատելությունը չէ, անտարբերությունն է, բարության հակառակ կողմը չարությունը չէ, անտարբերությունն է, հավատի հակառակ կողմը աստվածամերժությունը չէ, անտարբերությունն է, և կյանքի հակառակ կողմը մահը չէ, անտարբերությունն է։ Եվ որպեսզի մենք ունենանք մեր պետությունը, հպարտ լինենք, որ այդ պետության քաղաքացին ենք, մեզ ոչ ոք ոչինչ պարտական չէ, մենք պետք է անտարբեր չլինենք, և պետք է ամեն ինչ անենք, որ մեր պետությունը պահպանենք, պետք է ամեն մեկս մեր տեղում հասկանանք, որ ոչ ոք, մեկ հոգին առանձին չի կարող փոխել իրավիճակը, բոլորս միասին պետք է անենք ամեն ինչ, որ մեր երկիրը պահպանվի, որ մենք ունենանք անկախ պետություն։ Եվ վերջում ուզում եմ ասել, որ ինձ համար երջանկություն է կամավոր ծառայել ու երախտապարտ {լինել} Աստծուն, սիրել բոլորին ու ամեն ինչը, և հաղթահարել գայթակղությունները, սովորել ամեն վայրկյան, մինչև կյանքիս վերջին շունչը, և այն ամենը, ինչը ես գիտեմ, ինչը կարող եմ անել, տալ աշխարհին՝ վերադարձնելով իմ անվերջ պարտքը Աստծուն իմ երջանկության համար։ Եվ ես երջանիկ եմ, որ այդ ամենը կարող եմ անել մինչև կյանքիս վերջին շունչը։ Ես Աստծո խոնարհ ծառա՝ «դասա» Ռուբենն եմ (դասա-दास (dāsa), Կառլենի և Իրինայի որդին, ռուսերեն մտածող հայ մարդ, իմաստների թարգմանիչների միաբանության անդամ, մարդ, որը երջանիկ է, որ իր համար կա հնարավորություն իր կյանքը նվիրել իր հայրենիքին և աշխարհին, սիրով և հավատով ծառայել բոլորին։ Եվ ես ցանկանում եմ, որ մենք բոլորս հասկանանք, որ մեր ապագան մեր ձեռքերում է, ուրիշի ձեռքերում չէ, և ես վստահ եմ, որ մենք ամեն ինչ կարող ենք անել և անելու ենք, որ այդ ապագան լինի լուսավոր, բարի, և հիմնված լինի սկզբունքների ու արժեքների վրա։ Եվ հույս ունեմ, որ բոլոր մարդիկ, որոնք հիմա սխալ բաներ են անում և սխալ

Scroll to Top