Գովազդ A1

Հասարակություն

Եկեղեցի, Հասարակություն

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ

Տեր Արարատ քահանա Պողոսյանը «Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը» վերտառությամբ հրապարակում է արել։ « «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը։ Եթե մի տարածքում տասնամյակներով ու դարերով ապրում է հարյուր հազարավոր հայ բնակչություն, գործում են հարյուրավոր հայկական եկեղեցիներ, դպրոցներ, ուսուցիչներ, ծխական համայնքներ և մշակութային հաստատություններ, ապա այդ տարածքի հայկական ինքնությունը ժխտելը պատմական փաստերի կոպիտ անտեսում է։ Ահա փաստերը. Ժողովրդագրություն • 1851 թ.՝ Արցախում արձանագրվել է 51,000 հայ բնակչություն, 203 բնակավայր • 1886 թ.՝ 193,000 հայ բնակիչ, որից միայն Շուշիում՝ 20,000 հայ • 1893/94 թթ.՝ 126,026 հայ բնակիչ (22,052 տուն) • 1909 թ.՝ 190,000 բնակիչ, 226 գյուղ • 1922 թ.՝ նույնիսկ պատերազմներից ու կոտորածներից հետո՝ 63,752 հայ բնակիչ • 2015 թ.՝ 151,000 բնակիչ Շուշիի հայ բնակչությունը • 1851 թ.՝ 7,692 • 1886 թ.՝ 20,000 • 1893 թ.՝ 21,000 • 1897 թ.՝ 14,420 • 2009 թ.՝ 3,900 • 2020 թ.՝ 4,100 Եթե «չենք ապրել», ապա ինչպե՞ս էր Շուշին տասնյակ հազարավոր հայերով բնակեցված։ Կրթական կյանք • 1893/94 թ.՝ – 17 ծխական դպրոց – 46 ուսուցիչ – 1,686 աշակերտ • 1909 թ.՝ – 68 դպրոց – 102 ուսուցիչ – 4,586 աշակերտ Սա պատահական ներկայություն չէ։ Սա կազմակերպված հայկական կրթական համակարգ է։ Եկեղեցական և հոգևոր կյանք • 1893 թ.՝ 215 գործող եկեղեցի • 1909 թ.՝ 221 եկեղեցի • 1914 թ.՝ 222 եկեղեցի ու վանք Քահանաներ • 1851 թ.՝ 214 • 1893 թ.՝ 229 • 1909 թ.՝ 219 • 1914 թ.՝ 180 Հարյուրավոր եկեղեցիներ և հարյուրավոր հոգևորականներ չեն առաջանում դատարկ տարածքում։ Արցախի հայկական հաստատությունների շարունակականությունը • 2004 թ.՝ 17 գործող եկեղեցի • 2016 թ.՝ 49 • 2018–2020 թթ.՝ 66 եկեղեցի ու վանք Պատմությունը դատում են փաստերով, ոչ թե հայտարարություններով։ Արցախում հայը ոչ միայն ապրել է, այլև՝ կառուցել է, սովորեցրել է, աղոթել է, ստեղծել է համայնք, պահել է դպրոց, շենացրել է քաղաք ու գյուղ։ Ուստի, երբ հարց է հնչում՝ «ի՞նչով էր Արցախը մերը», պատասխանը տրված է հենց վիճակագրությամբ. 190.000 հայ բնակչությամբ, 226 գյուղով, 221 եկեղեցով, 68 դպրոցով, 4.586 աշակերտով, 102 ուսուցիչով և Շուշիի տասնյակ հազարավոր հայ բնակչությամբ։ Երբ 1851-2020 թվականը փաստաթղթերով արձանագրված են հարյուրավոր հայկական բնակավայրեր, մինչև 190,000 հայ բնակչություն, տասնյակ դպրոցներ, հազարավոր աշակերտներ, ուսուցիչներ և հարյուրավոր եկեղեցիներ, «Արցախը հայկական չի եղել» պնդումը պարզապես չի դիմանում թվերի ծանրությանը, քանզի պատմությունը գնահատվում է փաստերով, իսկ փաստերը հստակ են՝ Արցախը եղել է հայկական ոչ թե հայտարարություններով, այլ այնտեղ ապրած, ստեղծած ու իր ներկայությամբ այդ հողը հազարամյակներով հայկական պահած հայ ժողովրդի կյանքով»,- գրել է Տեր Արարատը։ Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն

Թուրք լրագրողներն այցելել են Գյումրի՝ հայ-թուրքական սահման․ աղբյուր

Թուրք լրագրողները Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և Երևանյան երկխոսությանը մասնակցելուց հետո այցելել են Գյումրի։ Այս մասին հայտնում է ermenihaber.am–ը։ Նրանք եղել են Գյումրի-Կարս երկաթուղու տարածքում, ուսումնասիրել երկաթուղու վերագործարկման հեռանկարներն ու տեղում խոսել անցակետի բացման կարևորության մասին։ Հիշեցնենք` մայիսի 4-ին Երևանում անցկացվեց Եվրոպական քաղաքական համայնքի 8–րդ գագաթնաժողովը, որին մասնակցեցին եվրոպական գրեթե բոլոր պետությունների առաջին դեմքերը (նախագահները կամ վարչապետները): Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն

Արցախից տեղահանված անձինք կարող են Հայաստանի քաղաքացիություն ստանալ առանց զինվորական ծառայության մասին փաստաթղթերի

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և 27 տարին լրացած անձինք, եթե հարկադիր տեղահանման պատճառով կորցրել են կամ չեն ստացել զինվորական ծառայությունը անցնելու մասին փաստաթղթերը, այլևս խնդիրների չեն բախվի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալիս։ Այդ մասին մայիսի 11-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Բանն այն է, որ ավելի վաղ Ազգային ժողովը ընդունել էր փոփոխություններ, որոնց համաձայն 27 տարին լրացած և զինվորական ծառայություն չանցած անձինք կարող էին վերադառնալ Հայաստան, վճարել օրենքով սահմանված գումարը, ամբողջությամբ կամ մասամբ անցնել ծառայությունը և արդյունքում ազատվել քրեական պատասխանատվությունից։ Փոխնախարարը նշել է, որ գործող կարգավորումը որոշակի դժվարություններ է ստեղծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար։ Դա, մասնավորապես, խոչընդոտում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալուն։ «Շատ դեպքերում հարկադիր տեղահանության ընթացքում ծառայությունն անցնելու մասին հավաստող փաստաթղթերը կորել են։ Հաշվի առնելով նոր փոփոխությունները՝ 2024 թվականին ընդունված նորմերը չեն տարածվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց վրա», — ասել է Սարգսյանը։ 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված փոփոխությունների համաձայն՝ օրենսդրական փաթեթը արձակուրդների տրամադրման նոր կանոններ է սահմանում 27-ից 37 տարեկան այն զինծառայողների համար, որոնք անցնում են կրճատված պարտադիր զինվորական ծառայություն։ Մասնավորապես, մեկ տարվա կամ վեց ամսվա ժամկետով ծառայություն անցնողների համար նախատեսված է 10-օրյա արձակուրդ, մինչդեռ մեկամսյա ծառայության դեպքում արձակուրդ չի տրամադրվի։ Բացի այդ, նոր կարգավորումը կտարածվի նաև «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շրջանակում տրամադրվող պայմանագրային ծառայության վրա։ «Եթե պայմանագրային զինծառայողը մեկ տարվա ընթացքում ստանա կարգապահական հինգ տույժ, ապա նրա պայմանագիրը կլուծարվի», — պարզաբանել է ՊՆ փոխնախարարը։ Հղումը՝ News.am

Հասարակություն

Ժամանակ է պետք, որ մի քիչ վերականգնվեմ ու հասկանամ հետագա անելիքներս. Նազենի Հովհաննիսյան

Սիրելի ընկերներ…շատ կարիքն ունեմ լռելու, մի տևական ժամանակ առանց արտաքին ազդակների մնալու… մի քանի «Կամուրջներ» են սպասվում ձեզ շուտով, դրանք յութուբում կգտնեք, տեղյակ կպահեմ: Բայց խայտառակ քամված ու մի տեսակ սպառված վիճակ է( Համատարած փակ դռների մեջ ապրելով դժվար է ստեղծագործել, աշխատել, նոր բան անել… էլ չասեմ՝ կայուն մնալ: Իրոք դժվար է: Ժամանակ է պետք, որ մի քիչ վերականգնվեմ ու հասկանամ հետագա անելիքներս… Կհանդիպենք օրեր անց՝ թարմ ուժերով և իհարկե ՉՀԱՆՁՆՎԵԼՈւ Հաստատ միտումով: Աստված պահապան մեզ բոլորիս: Հ.Գ. Իմ Լուսինեի համարը ինստա Բիո բաժնում է: Բոլոր հարցերով՝ աշխատանքի ու մնացյալ բաների հետ կապված՝ դիմեք նրան: Նկարը շատ երազային էր, դուրս եկավ… վաղուց էր… Նազենի Հովհաննիսյանի էջից Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն

ԵՊՀ-ն «խորհրդանշանական նոր կերպար» կունենա. լոգոն առանձին բան է

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանը Արարատ սարի դեմ պատերազմ է հայտարարել, ասում է, որ այդ սարը գտնվում է Թուրքիայում, ուստի մենք` հայերս իրավունք չունենք ուրիշ պետության մեջ գտնվող լեռան մասին անգամ երազել, կամ դրանով հիանալ, առավել եւս նրա նկարը որեւէ տեղ օգտագործել: Եւ Փաշինյանը որոշել է անել մի բան, ինչը չի հաջողվել անգամ օսմաններին` ջնջել, հեռացնել Արարատ սարի պատկերը բոլոր պետական հաստատությունների, սիմվոլների վրայից, փոխել այն լոգոտիպերը, որտեղ Մասիսի սիլուետը կա: Արդեն հեռացրել են մուտքի կնիքներից, իր ընդունելության սրահի պատին Արագածի պատկերն է նկարել: Ժամանակին գրել ենք, որ Պոլիտեխնիկական համալսարանն է լոգոյի մրցույթ հայտարարել, որ Արարատը հեռացնի իր խորհրդանիշից, հիմա էլ Երևանի պետական համալսարանի պաշտոնական լոգոտիպն են ցանկանում փոխել` դրա համար մրցույթ են հայտարարել: Մայր բուհի պաշտոնական կայքն է տեղեկացնում, որ Երեւանի պետական համալսարանը բուհի նոր լոգոտիպի մրցույթ է հայտարարել՝ Էսքիզներն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչեւ հունիսի 5-ը: Բանն այն է, որ ԵՊՀ լոգոյի վրա Մայր բուհի կենտրոնական մասնաշենքն է պատկերված, իսկ մասնաշենքի ետեւում՝ Արարատ լեռը: Հիշեցնենք, որ նոր անձնագրերի նմուշներում պատկերված Խոր Վիրապը լուսանկարել են հակառակ` Թուրքիայի կողմից, որպեսզի Արարատ սարը Խոր Վիրապի հետնանկարում չերեւա: ԵՊՀ խոսնակ Քնար Միսակյանը, որը մասնագիտացել է է լրատվամիջոցների լուրերը հերքելու գործում, երեկ իր ֆեյսբուքյան էջում հերքել էր մեր լուրը, թե ապատեղեկատվություն է հրապարակվել: «Հրապարակը» կապ հաստատեց վերջինիս հետ, պարզելու համար, թե ինչն է սխալ մեր հրապարակման մեջ, որի հիմքում իրենց իսկ կայքում զետեղված տեղեկատվությունն էր դրված: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց. «Մեր մրցույթը խորհրդանշական կերպարի մասին է: Այն լինելու է նոր բան, լոգոն էլ առանձին հասկացողություն է»: Իսկ այդ «խորհրդանշական կերպարը» որտե՞ղ է կիրառվելու, ինչի՞ համար է, Միսակյանն ասաց. «Առաջ նման բան չի եղել, այն միջազգային պրակտիկայում բավականին տարածված երևույթ է: Այն կարող է օրինակ լինել խաղալիքի տեսքով, ի դեպ` մրցույթը ուսանողների շրջանում ենք հայտարարել»- ասաց նա, այդպես էլ սպառիչ պատասխան չտալով, թե ինչ իմաստ ունի նույն բուհի համար երկու խորհրդանիշ ունենալը: Հ.Գ Մենք հետեւելու ենք այս մրցույթին, նաեւ հետեւելու ենք ԵՊՀ լոգոտիպի պահպանմանը: Եթե մի օր Արարատ սարի պատկերը անհետանա լոգոտիպից, կամ նոր լոգո հայտնվի ԵՊՀ կայքում, անպայման տեղեկացնելու ենք մեր ընթերցողին եւ պատասխան ենք պահանջելու ԵՊՀ ռեկտորից ու նրա խոսնակից: Հղում՝ Hraparak.am  

Հասարակություն

Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավnրներ

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Նոր Գեղի բնակավայրի Ֆրոնտիկ Թևոսյան փողոցում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը, «BMW X5» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 4 հոգի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Հղումը՝ Newday.am

Հասարակություն

Տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» (IRD Engineering) իտալական ընկերության միջև ստորագրվել է ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը, որով պաշտոնապես տրվել է ծրագրի մեկնարկը։ ՊԵԿ–ից NEWS.am–ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին,  «ԱՅ․ ԱՐ․ ԴԻ․ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին, ինչպես նաև Կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Հայաստանի համար ծրագրի ռազմավարական նշանակությունը․ «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնը պարզապես խոշոր ենթակառուցվածքային նախագիծ չէ․ այն կարևոր քայլ է Հայաստանը տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դիրքավորելու ճանապարհին։ Ծրագիրը նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության գործնական արտացոլումն է, քանի որ այն դառնալու է տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության ժամանակակից ու նորագույն տեխնիկայով հագեցած ենթակառուցվածք»։ ՊԵԿ նախագահը շեշտել է, որ ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ոչ միայն պաշտոնական փաստաթուղթ է, այլև ընդհանուր պատասխանատվության, փոխվստահության և զարգացման հավակնոտ տեսլականի խորհրդանիշը։ Ըստ միջոցառմանը ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների, Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը կարևոր ներդրում է տարածաշրջանային համագործակցության և առևտրի դյուրացման, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման գործում։ Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ստորագրել են ՊԵԿ գլխավոր քարտուղար Դավիթ Մաթևոսյանը և  «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին։ Այս խոշոր նախաձեռնությամբ Հայաստանի հարավում կձևավորվի նոր տնտեսական և լոգիստիկ հանգույց՝ միտված միջազգային բեռնափոխադրումների և մաքսային գործընթացների սպասարկման արդիականացմանը, ինչպես նաև ժամանակակից և թվայնացված մաքսային միջավայրի ձևավորմանը։  Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14.4 մլն եվրո և ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային ու դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Կենտրոնը կկառուցվի Սյունիքի մարզի Շաքի համայնքի հարակից տարածքում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին կից և միտված է դեպի հարավ իրականացվող բեռնափոխադրումների  դյուրացմանը՝ ապահովելով մաքսային գործընթացների արագ և թվայնացված սպասարկում։ Նորաստեղծ  կենտրոնը կգործի «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ բիզնեսին հնարավորություն տալով մեկ վայրում իրականացնել բոլոր անհրաժեշտ մաքսային գործընթացները՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ, սահմանազատման գործընթացները կազմակերպել ավելի արագ։ Ծրագրով նախատեսվում է ներդնել ժամանակակից մաքսային և լոգիստիկ լուծումներ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական X-ray սկանավորման և զննման սարքավորումներ, բեռնատարների սպասարկման և կայանման գոտիներ, վարչական և օժանդակ ենթակառուցվածքներ, ինչպես նաև թվային կառավարման և էներգաարդյունավետ համակարգեր։ Նշենք, որ ծրագրի նախագծման և տեխնիկական աշխատանքները վստահվել են միջազգային փորձ ունեցող իտալական IRD Engineering ընկերությանը, իսկ շինարարությունն իրականացվելու է FIDIC Yellow Book միջազգային չափանիշներին համապատասխան։ Միաժամանակ, նախագիծը հավակնում է ստանալ LEED կանաչ շինարարության հավաստագիր, որի շրջանակում նախատեսվում են էներգաարդյունավետ և ջրախնայող լուծումներ, կանաչ տարածքների զարգացում, ինչպես նաև վերականգնվող էներգիայի կիրառման հնարավորություններ։ Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2027 թվականին։ Հղումը՝ News.am

Հասարակություն

1 վայրկյան ավել կանգնելու համար` 5 հազար դրամ տուգանք

Տաքսու վարորդից ահազանգ ենք ստացել, որ ճանապարհի երթեւեկելի մասի երկրորդ գոտում 51 վայրկյան կայանել է, որպեսզի տարեց ուղեւորն իջնի, ընդամենը 6 վայրկյան գերազանցել է սահմանված ժամանակը, եւ 5 հազար դրամի տուգանք է եկել։ Վարորդը վրդովված էր: Ասում էր, որ ժամանակին 2 րոպեն էր նորմալ` ուղեւորին իջեցնելու համար, 2 րոպեի համար տուգանք չէր գրվում, հիմա դարձրել են 45 վայրկյան, իսկ տարեց մարդիկ կան, որ այդքան արագ չեն կարողանում իջնել, եւ ստացվում է՝ հազար դրամ աշխատում են` 5 հազարը տալիս են պետությանը: Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ ընդամենը 1 վայրկյան ավել կանգառի համար են իրեն տուգանել։ Մենք հարցում արեցինք վարորդների շրջանում՝ պարզելու, թե նման իրավիճակների հաճա՞խ են բախվում։ Մեզ հետ զրույցում վարորդներից մեկն ասաց. «Ասում են՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, ոնց որ վարորդն իրենց համար քաղաքացի չլինի, ոնց ուզում՝ տուգանում են։ Իրենց տուգանքների հետեւից որ գնում ես ու ակտերը վիճարկում ես, հիմնականում հաղթում ես, ու տուգանքը բեկանվում է։ Ոնց որ տուգանեն` տուգանելու համար, ու սա հիմնականում անում են տեսախցիկներով արձանագրվող իրավախախտումների դեպքում»: Բայց պարզ է, որ ոչ բոլորն են վիճարկում տուգանքները, հիմնականում տանում վճարում են եւ պետական գանձարանն են հարստացնում, իսկ իրենք չարքաշ աշխատանք են կատարում, որ մի կերպ ընտանիք պահեն: Իսկ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր` վարորդները պետք է հարկ չվճարեն, կարմիր գծերն ու տեսախցիկները վերացնելու եմ։ Փաստաբան Ռուբեն Բալոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 59 վայրկյանը լրանալուց հետո իրավախախտումն արձանագրվում է, եւ վարորդը տուգանվում է։ Ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան նշեցին, որ հարցը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124 հոդվածի 39-րդ կետով։ Միայն կանգառ կատարելու մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն` այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղեւորների նստելու կամ իջնելու նպատակով եւ չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, եւ դրա հետեւանքով երթեւեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել: Այսինքն՝ մինչեւ 59 վայրկյան չի տուգանվում, իսկ սկսած 1 րոպեից, տուգանվում են 5 հազար դրամի չափով։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության էր գալիս կարմիր գծերն ու արագաչափերը հանելու խոստումներով եւ հայտարարում էր, որ «ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։ Նրա պաշտոնավարումից ի վեր արագաչափերի քանակը բազմապատկվել է, կարմիր գծերի համար նախատեսված տուգանքների չափը՝ տասնապատկվել, իսկ տաքսիստների կանգնելու 1 րոպեն 1 վայրկյան գերազանցելու համար 5 հազար դրամ տուգանք է սահմանվում: Հղումը՝ Hraparak.am  

Իրավունք, Հասարակություն

28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ մայիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Վարդան Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ 120 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Գ.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Հղումը՝ Newday.am

Հասարակություն

Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել

Մեր տեղեկություններով, տարբեր պետական կառույցներին հրահանգ է իջեցվել` Արարատ սարի պատկերն ամեն տեղից հանել: Շաբաթներ առաջ գրել էինք, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պաշտոնական լոգոտիպից է հանվում Մասիս սարի պատկերը: Հիմա էլ մայր բուհի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ Երեւանի պետական համալսարանը բուհի նոր լոգոտիպի մրցույթ է հայտարարել՝ Էսքիզներն ընդունվում են ս.թ. մայիսի 5-ից մինչեւ հունիսի 5-ը: Բանն այն է, որ ԵՊՀ լոգոյում եւս առկա է Մասիս սարի սիլուետը: Մայր բուհի կենտրոնական մասնաշենքն է, իսկ մասնաշենքի ետեւում՝ Արարատ լեռը: Նիկոլ Փաշինյանը տեւական ժամանակ է՝ պայքարում է Արարատ սարի դեմ․ այն հանվեց Հայաստան ելքի եւ մուտքի կնիքների վրայից: Բանը հասել է նրան, որ նոր անձնագրերում պատկերված Խոր Վիրապը լուսանկարել են հակառակ` Թուրքիայի կողմից, որպեսզի Արարատ սարը Խոր Վիրապի հետնանկարում չերեւա: Հղումը՝ Hraparak.am  

Scroll to Top