Գովազդ A1

Իրավունք

Իրավունք

Վեդիում սեռшկան բռնnւթյшն ենթարկված աղջիկների հորեղբայրն ազատ է արձակվել. փաստաբան

Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահաս քույրերի հորեղբայրը՝ Թովմաս Թովմասյանն ազատ է արձակվել։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանը տեղեկացրել է, որ ձերբակալման 72 ժամը լրանալով՝ Թովմասյանը, ուղիղ ժամը 15:30-ին ազատ է արձակվել Մասիսի քննչական բաժնից։ «Քննիչը մեզ տեղեկացրեց, որ նրա նկատմամբ այս պահին մեղադրանք առկա չէ։ Դա նշանակում է, որ դատախազը նման որոշում չի կայացրել։ Եթե չկա մեղադրանք, չի կարող լինել խափանման միջոցի հարց։ Վարույթը շարունակվելու է, բայց այս պահին խափանման միջոցի հարց չկա»,- ասել է Մելիքյանը։ Ավելի վաղ Մելիքյանը հայտնել էր, որ երկու հոդվածով է վարույթ հարուցվել՝ ոստիկանի նկատմամբ բռնություն,  ենթադրյալ դանակահարության դեպք սեռական ոտնձգություն կատարած անձի նկատմամբ։ Հղումը՝ Newday.am

Իրավունք

Այսօր՝ մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Արտաշատ քաղաքում Արարատի մարզի բնակիչ 57-ամյա Լիանա Ա․-ն իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Երեխան տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխել են Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Հղումը՝ News.am

Եկեղեցի, Իրավունք

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին

Մայիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամին։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Եկեղեցու դեմ սանձազերծված արշավին, շինծու մեղադրանքներով եկեղեցականների և ի պաշտպանություն Եկեղեցու հանդես եկած հայորդիների նկատմամբ իրականացվող բռնաճնշումներին ու ապօրինի քրեական հետապնդումներին։ Այս համատեքստում կարևորվեցին օրինականության, մարդու իրավունքների միջազգային չափանիշների պահպանման և արդարադատության սկզբունքների ապահովման անհրաժեշտությունը։ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ Հղումը՝ Aravot.am  

Իրավունք

Չե՞ք ամաչում: Ամոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ՝ առանց պատշաճ պաշտպանության. Ռուբեն Վարդանյան

ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի պատասխանի առնչությամբ (Փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում) «Ինձ հաջողվեց ծանոթանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ իմ դիմում- խնդրանքի պատասխանին: Հրապարակայնորեն չեմ գնահատի նրա այդ դիրքորոշումը։ Թողնում եմ նրա խղճին։ Պարզապես կասեմ՝  անկեղծորեն ցավում եմ։ Աստված ձեզ դատավոր։ Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա։ Մեր երկրում ո՞վ է  պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակվել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ հասարակությունը։ Կան մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ նրանց հետ կայուն և հասկանալի կապի մեխանիզմ կազմակերպել ՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքվում այլ պետությունների դեսպանատների,  ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով։ Ինչո՞ւ։ Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական և այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյո՞ք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ։ Ինչո՞ւ մինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրեր փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան մեկ տարի  ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն. հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է՝ հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը և պահման կենցաղային պայմանները։ Փոխարենը, եթե օգնություն ընդհանրապես հասնում է, այն կազմակերպվում է ոչ պաշտոնական, ոչ թափանցիկ եղանակով՝ առանց հաշվի առնելու բանտարկյալների իրական կարիքները։ Մարդիկ ստանում են ոչ թե այն, ինչ իրենց անհրաժեշտ է, այլ այն, ինչ որոշվել է փոխանցել նրանց ինչ-որ մեկի կողմից. սա օգնություն չէ, այլ ողորմություն: Այստեղ պահվողների շարքում կան տարեց՝  70 տարեկանից բարձր մարդիկ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթե ատամ չունեցող մարդուն չորամիրգ են տալիս, դա օգնություն չէ։ Դա նվաստացում է։ Արդյո՞ք այս ամենը հայտնի է վարչապետին: Ո՞վ է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար։ Ինչպիսի՞ն է սահմանված կարգը։ Ինչո՞ւ այն չի պահպանվում։ Չե՞ք ամաչում: Ամոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, խաղաղության մասին խոսել և ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ՝ առանց պատշաճ պաշտպանության, առանց սեփական պետության կողմից համակարգային աջակցության, օգնության ու վերահսկողության։ Հայտարարե՛ք պատասխանատու անձին։ Հրապարակե՛ք աշխատանքի մեխանիզմը։ Բացատրե՛ք՝ վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ է արվել։ Կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է: Ռուբեն Վարդանյան Հղումը՝ Aravot.am

Իրավունք, Հասարակություն

28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ մայիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Վարդան Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ 120 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Գ.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Հղումը՝ Newday.am

Իրավունք

Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ. Աստված ձեզ դատավոր. Ռուբեն Վարդանյանը՝ Անահիտ Մանասյանին

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի միջոցով հայտարարություն  է արել՝ ուղղված ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին: «Ինձ հաջողվեց ծանոթանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ իմ դիմում-խնդրանքի պատասխանին: Հրապարակայնորեն չեմ գնահատի նրա այդ դիրքորոշումը։ Թողնում եմ նրա խղճին։ Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ։ Աստված ձեզ դատավոր։ Բայց այս պատասխանից հետո կոնկրետ հարցեր են առաջանում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, այլև Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ կապված։ Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա։ Մեր երկրում ո՞վ է  պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակվել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ հասարակությունը։ Կան մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ նրանց հետ կայուն և հասկանալի կապի մեխանիզմ կազմակերպել ՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքվում այլ պետությունների դեսպանատների,  ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով։ Ինչո՞ւ։ Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական և այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյո՞ք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ։ Ինչո՞ւ մինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրեր փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան մեկ տարի  ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն. հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է՝ հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը և պահման կենցաղային պայմանները։ Փոխարենը, եթե օգնություն ընդհանրապես հասնում է, այն կազմակերպվում է ոչ պաշտոնական, ոչ թափանցիկ եղանակով՝ առանց հաշվի առնելու բանտարկյալների իրական կարիքները։ Մարդիկ ստանում են ոչ թե այն, ինչ իրենց անհրաժեշտ է, այլ այն, ինչ որոշվել է փոխանցել նրանց ինչ-որ մեկի կողմից. սա օգնություն չէ, այլ ողորմություն: Այստեղ պահվողների շարքում կան տարեց՝  70 տարեկանից բարձր մարդիկ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթե ատամ չունեցող մարդուն չորամիրգ են տալիս, դա օգնություն չէ։ Դա նվաստացում է։ Արդյո՞ք այս ամենը հայտնի է վարչապետին: Ո՞վ է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար։ Ինչպիսի՞ն է սահմանված կարգը։ Ինչո՞ւ այն չի պահպանվում։ Չե՞ք ամաչում: Ամոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, խաղաղության մասին խոսել և ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ՝ առանց պատշաճ պաշտպանության, առանց սեփական պետության կողմից համակարգային աջակցության, օգնության ու վերահսկողության։ Հայտարարե՛ք պատասխանատու անձին։ Հրապարակե՛ք աշխատանքի մեխանիզմը։ Բացատրե՛ք՝ վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ է արվել։ Կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է»,- եզրափակել է Վարդանյանը: Հղումը՝ Newday.am

Իրավունք, Վիդեո

Ո՞ւր են Բագրատ սրբազանի և մյուսների գործով տուժողները

Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստում այսօր պաշտպաններից Հակոբյանը հայտարարեց, որ իշխանության յուրացումն ու ահաբեկչությունը ենթադրում են տուժողներ, որոնք այս գործով չկան։ Հիշեցնենք, որ այս գործով անցնող 18 անձինք մեղադրվում են նույն հոդվածով՝ իշխանության յուրացման ու ահաբեկչության նախապատրաստման համար։ «Այս հանցակազմի օրենսդրական ձևակերպումից հետևում է, որ այս հանցագործությունների օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է տուժողի առկայությունը։Քանի որ ահաբեկչության դեպքում դրա օբյեկտիվ կողմի մաս կազմող գործողությունները պետք է զուգորդված լինեն քաղաքացիական անձին կյանքից զրկելուն, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս հասցնելուն… եթե չկա տուժող, ուրեմն չի կարող այս հանցագործությունը գոյություն ունենալ»,- հայտարարեց Հակոբյանը։ Հղումը՝ Aravot.am  

Իրավունք

Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը

Մեքենայի մեջ մահացած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը: Նրա մահվան մասին հայտնել են Armenpress գործակալության և Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի աշխատակիցները: Կալոշյանի մոտ սրտի կանգ է գրանցվել։ Գևորգ Կալոշյանը վերջին ժամանակներում հայ-թուրքական գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ եղել է հայկական կողմի թարգմանիչը։ Հղումը՝ Newday.am

Իրավունք

19-ամյա երտասարդը չկալանավորվեց․ ինչ է որոշվել նրա համար Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/212a505a62e495c6324a035dd70a197c © 2008 — 2026 «Հրապարակ օրաթերթ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով` աղմկահարույց վթարով հայտնի դարձած 19֊ամյա Վարդանին դատարանը չի կալանավորել` խափանման միջոց ընտրելով տնային կալանքն ու բացակայելու արգելքը։ Նախաքննական մարմինն էր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրել դատարան, որը, փաստորեն, մերժվեց։ Օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է Երևանում 19-ամյա տղայի մասնակցությամբ տեղի ունեցել ավտովթար և այդ ողջ ընթացքը տեսանկարահանվել է հենց նույն մեքենայում գտնվող մեկ այլ անձի կողմից։ Համացանցում տարածված՝ 19-ամյա տղայի մասնակցությամբ տեսանյութի վերաբերյալ ՔԿ-ից երեկ հայտնել էին. «ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման հիման վրա 2026 թվականի ապրիլի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը): Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վ.Մ.-ն «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ՃՏՊ-ի ժամանակ վարել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված վիճակում, ուստի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելը) և միացվել նախաձեռնված քրեական վարույթին: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ: Քրեական վարույթի շրջանակում միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ»։ Տարածված տեսանյութում երևանում է, թե ինչպես է Վ. Մարկոսյանը մտածված գերազանցում ավտոմեքենայի արագությունն ու անգամ տեսանկարահանում այն՝ ասելով, թե ինչ-որ մեքենայի հիմա ինքը կնվաստացնի ու ընթանալով բարձր արագությամբ՝ դառնում է խոշոր ավտովթարի մասնակից։ Գլխավոր դատախազությունից մեզ փոխանցեցին, որ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանություն) և 344-րդ հոդվածի 1-ին մասով: Հղումը՝ Hraparak.am

Scroll to Top