Գովազդ A1

NA

NA, Նորություններ

Սպիտակ տան մոտ կրակոցներ են հնչել

«Ազատություն». Կրակոցներ են հնչել Սպիտակ տան մոտ: ԱՄՆ Գաղտնի ծառայությունը վնասազերծել է իրավապահների ուղղությամբ կրակ բացած անձին, հայտնում է Reuters-ը։ Կասկածյալը վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։ Հղումը՝ Aravot.am

NA, Քաղաքականություն

Թրամփը պատմել է Մադուրոյի առևանգման ժամանակ «դիսկոմբոբուլյատորի» օգտագործման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների Զինված ուժերի գաղտնի զենքը, որը կոչվում է «դիսկոմբոբուլյատոր», Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի առևանգման գործողության ընթացքում ամբողջությամբ շարքից հանել է վենեսուելացի զինվորականների սարքավորումները։ «Մեր բանակին հավասարը չկա։ Գիտե՞ք, երբ մենք հարձակվեցինք Վենեսուելայի վրա, նրանց սարքավորումները… ոչինչ չէր աշխատում։ Սարքավորումները լավն էին, բայց դրանք «դիսկոմբոբուլացված» էին։ Հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում։ Նրանք սեղմում են կոճակները, բայց ոչինչ չի աշխատում։ Նրանք ասում են. «Գրողը տանի, այս ի՞նչ է կատարվում»։ Նրանք լսում էին այդ տարօրինակ բզզացող ձայնը, որը վերևից էր գալիս», — ասել է նա։ Թրամփի ելույթը հրապարակվել է Սպիտակ տան YouTube-ալիքում։ Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ բանակը համարում է հրաշալի բանակ։ Հղումը՝ news.am

NA

Հանրային միջոցառումներին կներկայանա զրահաբաճկոնով

Սպիտակ տանը քննարկվում է այն հարցը, թե արդյոք արդեն անհրաժեշտություն կա, որ նախագահ Դոնալդ Թրամփը սկսի զրահաբաճկոն կրել հանրային միջոցառումների ժամանակ։ Վարչակազմը դրա անհրաժեշտությունը տեսնում է՝ Սպիտակ տանը հավատարմագրված թղթակիցների հետ հանդիպման ժամանակ Թրամփի դեմ իրականացված հարձակումից հետո։ Այս մասին հայտնում է Fox News-ը։Հիշեցնենք, որ Թրամփի դեմ մահափորձը կատարվել էր ապրիլի 25-ին՝ Սպիտակ տանը հավատարմագրված լրագրողների ընկերակցության ընթրիքի ժամանակ։ Վիրավորվել էր նախագահի անվտանգությունն ապահովող Գաղտնի ծառայության աշխատակիցներից մեկը։ Կրակոցների հեղինակը 31-ամյա Քոուլ Թոմաս Ալենն էր։ Հղում։ hraparak.am

NA

ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսությունը 2025թ․–ին կաճի 5,5% –ով

ԵԱԶԲ-ն իր ամենշաբաթյա մակրոտնտեսական ուսումնասիրության մեջ կանխատեսում է Հայաստանի տնտեսության 5,5 տոկոս աճ 2025 թվականին։ 2025 թվականի հունվար-փետրվարին Հայաստանում տնտեսական ակտիվությունը տարեկան կտրվածքով աճել է 4,1%-ով։ ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ տարվա երկրորդ կիսամյակում տնտեսական ակտիվության աճը կարագանա, քանի որ արդյունաբերական արտադրանքի դինամիկան կվերականգնվի, և Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականին կաճի 5,5%-ով։  

NA

Աբխազիայի կառավարությունը հրաժարական տվեց. նշանակվել է վարչապետի պաշտոնակատար

Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Բադրա Գունբան ստորագրել է «Աբխազիայի Հանրապետության վարչապետի հրաժարականի մասին» հրամանագիրը, հայտնում է Apsnypress-ը։ «Ըստ «Աբխազիայի Հանրապետության Նախարարների կաբինետի (կառավարության) մասին» Աբխազիայի Հանրապետության սահմանադրական օրենքի 7-րդ հոդվածի, ընդունել Աբխազիայի Հանրապետության վարչապետ Անկվաբ Ալեքսանդր Զոլոտինսկովիչի հրաժարականը։ Աբխազիայի Հանրապետության նախարարների կաբինետին հանձնարարել շարունակել իրականացնել իր լիազորությունները»,-ասված է հրամանագրում։ Բացի դրանից, Գունբան ստորագրել է «Աբխազիայի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի մասին» հրամանագիրը։ Աբխազիայի «Աբխազիայի Հանրապետության Նախարարների կաբինետի (կառավարության) մասին» սահմանադրական օրենքին համապատասխան՝ վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Բգանբա Վալերի Ռամշուխովիչը։

Scroll to Top