Գովազդ A1

Նորություններ

Նորություններ, Քաղաքականություն

ՀՀ իշխանությունն օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը, իսկ Թուրքիան դատապարտող հայտարարությամբ ադրբեջանական հորինված «փաստերը» ներկայացնում է ցեղասպանություն․ Աբրահամյան

Ադրբեջանական մամուլը երեկվանից հեղեղված է 1918 թվականին տեղի ունեցած իրադարձություններով, որը փորձում են ներկայացնել որպես հայերի կողմից իրականացված ցեղասպանություն:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Այս համատեքստում, ոչ այդքան անսպասելի հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը, այդ իրադարձությունները ցեղասպանություն անվանելով: Այն, որ Թուրքիան և Ադրբեջանը` որպես ցեղասպան երկրներ, բարոյական իրավունք չունեն այլոց մեղադրելու մի հանցանքի մեջ, որի հետ անմիջապես իրենք են ասոցացվում և պատասխանատվություն կրում, դա հարցի միայն մի հատվածն է: Սակայն, տեսեք, ի՞նչ է կատարվում: ՀՀ իշխանությունն իր արտաքին քաղաքական օրակարգից հանում է Հայոց ցեղասպանության հարցը, պարտության խորհրդանիշ Փաշինյանը ժխտողական ձևակերպումներ հնչեցնում, իսկ նույն Թուրքիան ի պատասխան, դատապարտող հայտարարություն անում ու ադրբեջանական հորինված «փաստերը» ներկայացնում ցեղասպանություն: Սա է իշխանության ողջ թշվառությունն ու երկիրը վաճառքի դնելու գինը»,-գրել է նա։

Հասարակություն, Նորություններ

ՀՀ ՊՆ-ն հերքում է

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ի ժամը 17։00-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 04։45-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի դիրքորոշմանը համապատասխան՝ պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը հիմնավորող փաստերը՝ դրանք ՀՀ-ին փոխանցելու պարագայում։

Իրավունք, Հասարակություն, Նորություններ

«Ժողովուրդ». Դատախազը կգնա Տիգրան Ավինյանի հետևից. ԱՆԻՖ հիմնադրամի 25 մլրդ թալանի «անունները»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները, որոնք մոտ են կանգնած ուժային կառույցներին, տեղեկացնում են, որ առաջիկա օրերին ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեղադրանք կառաջադրի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ԱՆԻՖ հիմնադրամի մոտ 25 մլրդ դրամի փոշիացման գործով: Ավինյանն էլ իր հերթին նեղ շրջապատում անկեղծացել է իր պլանների մասին՝ ասելով` եթե իր վրա բարդվի ողջ մեղքը, ապա բոլորի անունները այդ գործով ստիպված կլինի տալ` սկսելով Նիկոլ Փաշինյանից «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ այս առիթով մեկնաբանություններ ստանալ ո՛չ Ավինյանից, ո՛չ էլ գլխավոր դատախազից` ապրիլյան հետընտրական հատուկ օրով պայմանավորված: Բայց դա կանենք պատեհ պահի»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հասարակություն, Նորություններ

Հայտնի է, թե որ ընկերությունը կենսաչափական անձնագրեր կարտադրի

Հայաստանում կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող է ճանաչվել IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ որրոշումը կայացվել է մարտի 31-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած«Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքի պետություն-մասնավոր գործընկերության ծրագրի» շրջանակում ընտրության փուլի եզրափակիչ նիստում։ Ամփոփվել են որակավորված և առաջարկի հարցման փուլ անցած երկու հայտատուների ներկայացրած առաջարկների ամբողջական գնահատման արդյունքները՝ տեխնիկական և ֆինանսական մասերի համադրմամբ։ Ըստ ստացված արդյունքների՝ IDEMIA Identity Security France and A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումն ընդհանուր հաշվարկով հավաքել է 94,97 միավոր, իսկ AUGENTIC GmbH and Imprensa Nacional – Casa da Moeda, S.A․ կոնսորցիումը՝ 79,24 միավոր։ Նախատեսված ժամանակացույցիհամաձայն` 2026 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանում կմեկնարկի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արտադրությունը։ Կենսաչափական փաստաթղթերի թողարկման նոր ենթակառուցվածքը, այդ թվում՝ շենքային պայմանների ստանդարտացումը, գրասենյակների հիմնումը, սերվերային տնտեսությունը, տպագրական սարքավորումները, ծրագրային լուծումներն ու տեխնիկական վերազինումը հաղթող հայտատուի կողմից կիրականացվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ Հաջորդիվ հաղթող ընկերությանը կառաջարկվի պայմանագիրը ստորագրելու կարգը և պայմանները։

Արտաքին լուրեր, Նորություններ

Եգիպտոսը նոր մայրաքաղաք կունենա

Անապատում ավարտվել է մեգանախագծի՝ Եգիպտոսի նոր վարչական մայրաքաղաքի կառուցման առաջին փուլը, հայտնում է Naked Science-ը։ Ըստ ծրագրի՝ մեգապոլիսում բնակվելու է մոտավորապես 6,5 միլիոն մարդ։ Սա այսօր աշխարհի խոշոարգույն շինարարական նախագծերից մեկն է։ Յոհան Բլասբերգի՝ 2025 թվականի սկզբին արած լուսանկարները պատկերում են նոր մայրաքաղաքի ճարտարապետությունն ու հանրային տարածքները: Այն տեղակայված է Կահիրեից 45 կիլոմետր դեպի արևելք։

Հասարակություն, Նորություններ

Տեղումներ չեն լինի. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի ապրիլի 2-5-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, ապրիլի 3-ին` նաև ամպրոպ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ: Առանձին շրջաններում ապրիլի 2-4-ին սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում նույնպես այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 2-ին և 3-ին սպասվում է կարճատև անձրև։

Հասարակություն, Նորություններ

Երևանում և մի քանի մարզում լույս չի լինի

` Երևան քաղաք՝ 11։00-17։00 Ծ.Իսակովի պողոտա, Բաբաջանյան փողոց մասնակի, Արմավիրի մարզ՝ 10:30-15:30 Զարթոնք գյուղ, Արարատի մարզ՝ 10։00-11։30 Կանաչուտ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, 10։00-13։00 Վեդի քաղաք մասնակի, Սիսավան, Արարատ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Կոտայքի մարզ՝ 11։00-16։00 Աբովյան քաղաք՝ 2 միկրոշրջան մասնակի, Առինջ գյուղ մասնակի, Գեղարքունիքի մարզ՝ 10։00-16։00 Գագարինավան գյուղն ամբողջությամբ, ԳԵՎՄԻկ ՍՊԸ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-14։00 Շորժա, Ջիլ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, զորամաս, Վահան գյուղ, զորամաս և պոլիգոն, Տավուշ մարզ՝ 12։00-16։00 Դիլիջան քաղաք՝ Սայաթ-Նովա, Մխիթարյան, Հակոբջանյան, Թախտա, Թբ. Խճուղի, Մյասնիկյան և Ուղանողական փողոցներ մասնակի: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:

Նորություններ

Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին հանրապետության շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-ի ցերեկը, 26-28-ին աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով։  

Նորություններ

Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ritmeurasia.ru-ն «Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության» վերնագրով հոդվածում գրում է, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը համառորեն Հայաստանին մղում են դեպի ազգային ինքնասպանություն։ Ըստ ԱՄՆ-ի, այսպես կոչված՝ քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը պետք է հրաժարվի սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից և Ռուսաստանի Դաշնության հետ կայուն առևտրատնտեսական կապերից, որոնք համապատասխանում են այդ երկրի շահերին։ Նույն նպատակով ԱՄՆ-ի հետ մեկտեղ Մեծ Բրիտանիան է Հայաստանին ակտիվորեն քաշում իր տակ։ Արդեն ավելի քան վեց ամիս է, ինչ Փաշինյանի վարչախմբի ամենաարևմտամետ քաղաքական թևը ակտիվորեն փորձում է ստանալ այն ամբողջ աջակցությունը, ինչը հասանելի է երկրում։ Շնորհիվ համապատասխան ջանքերի, այս տարվա գարնանը Հայաստանը վարձեց Sanctuary Counsel ընկերության ծառայությունները՝ կապի և փիառի կառավարման ընկերություն, որը հիմնադրվել է 2019 թվականին Դեյվիդ ՄակԴոնայի կողմից: Ընկերությունը ֆորմալ առումով համարվում է հասարակայնության հետ կապերի և փիառի խորհրդատուների անկախ ընկերություն: Բայց իրականում, նույնիսկ ֆորմալ առումով, նրա գործերի համար պատասխանատուն ոչ այլ ոք է, քան բրիտանական բանակի նախկին շտաբի պետ Ռիչարդ Դաննաթը, որը մարտի սկզբից Sanctuary Counsel-ի ավագ խորհրդականն է։ Այդ առնչությամբ ֆրանսիական հետախուզական ծառայությունների ոչ պաշտոնական խոսափողը՝ Intelligence Online-ը, նշել է, որ ներկայում Դաննաթն է փաստացի ղեկավարում ընկերության բոլոր գործերը և խորհուրդներ տալիս Երևանին ավելի սերտ հարաբերություններ հաստատել Լոնդոնի հետ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Փաստն այն է, որ Դաննաթը կապերի լայն շրջանակ ունի ռազմական ոլորտում։ Կառավարության խորհրդական աշխատելուց հետո նա ղեկավարում էր Calian UK խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած էր բրիտանական բանակի աջակցության և վերապատրաստման մեջ: Նա ներկայում նաև խորհրդական է ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքեր և հսկման սարքավորումներ արտադրող Teledyne FLIR-ի և փաստաթղթերի փոխանակման անվտանգ հարթակ FileSwap Global-ի հետ, որը համագործակցում է Օքսֆորդի, Քեմբրիջի և Սթենֆորդի համալսարանների արհեստական բանականության բաժինների հետ: Դաննաթի ակտիվ աշխատանքի շնորհիվ այս տարվա գարնանից Լոնդոնը և Երևանը քննարկում են, ի թիվս այլ հարցերի, թույլ տալ Մեծ Բրիտանիային անօրինական միգրանտներ ուղարկել Հայաստան՝ Ռուանդայի հետ արդեն իսկ կնքված համաձայնագրի օրինակով: Նման համաձայնագրի ստորագրումից հետո Մալիից և Եմենից առաջին հազարավոր ներգաղթյալները կսկսեն ժամանել Հայաստան։ Այն, որ բրիտանական կառավարությունը բանակցություններ է վարում Հայաստանի և մի շարք այլ երկրների (Բոտսվանա, Կոտ դ’Իվուար և Կոստա Ռիկա) հետ, որոնց վարչակարգերն արդեն պատրաստ են ընդունել Մեծ Բրիտանիայից արտաքսված անօրինական միգրանտներին, արձանագրվել է անգլալեզու մամուլում, և դա՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ համապատասխան փաստաթղթերին հղումով։ Օրինակ՝ ինչպես նշել է The Times-ը, բրիտանացիները նման բանակցություններ են վարում արդեն մեկուկես տարի։ Սկզբում խոսքվում էր միայն Ռուանդայի և աֆրիկյան այլ երկրների մասին, որտեղ առաջարկվում էր ուղարկել այն օտարերկրացիներին, «որոնք վտանգի տակ են գտնվում իրենց հայրենիքում», սակայն մինչ այժմ հնարավոր չի եղել անգամ մեկ միգրանտ ուղարկել այնտեղ։ Ուստի, 2023 թվականի սեպտեմբերին Երևան կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Լեո Դոչերտին համապատասխան բանակցություններ սկսեց Հայաստանի հետ։ Այսպիսով, անգլո-սաքսոնները արդեն բացահայտորեն են Հայաստանը դասում աֆրիկյան բանտուստանների շարքին և բառացիորեն երկիրը մղում են դեպի ազգային ինքնասպանություն, որը կապված է հայ բնակչության՝ մոլորակի անբարենպաստ շրջանների ամենաչզարգացած աբորիգեններով փոխարինման հետ։ Եվ Փաշինյանի ռեժիմը ընդառաջում ու ամեն կերպ աջակցում է դրան։ Օգտագործված է ամեն ինչ՝ ռուսաֆոբիայից և դա ամրապնդող կադրային քաղաքականությունից սկսած մինչև Հայաստանում անօրինական միգրանտներով բնակեցումը։ Հատկանշական է, որ անգլո-սաքսոնական լրատվամիջոցները դա շեփորում են միանգամայն բացահայտորեն՝ միաժամանակ ոչ մի խոսք չասելով, թե ո՞ւր են անհետացել 120 հազար ղարաբաղցի հայերը։ Ավելին, Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով ռուսաֆոբական տրամադրությունների բորբոքումն անգլոսաքսոնների և նրանց փաշինյանական ծառաների կողմից տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանի և Հայաստանի իրական կապերը կարող են աճել և շոշափելի օգուտներ բերել հայ ժողովրդին։ Իրոք, չնայած պաշտոնական Երևանի՝ Ռուսաստանից հեռու մնալու ջանքերին, ռուս սահմանապահների ծառայություններից հրաժարվելուն, ՀԱՊԿ-ի հետ փաստացի խզմանը և այլ բաների, երկրների երկկողմ առևտրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կան համապատասխան կապեր, և դրանք ավելանում են: Բացի դա, ռուս քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ ուղղակիորեն հայտարարել են, որ Մոսկվան շարունակում է Երևանը դիտել որպես իր դաշնակից։ Այնուամենայնիվ, դա հենց այն է, ինչից կտրականապես դժգոհ են ԱՄՆ Պետդեպարտամենտը, Մառախլապատ Ալբիոնի նրա գործընկերները և Սորոսի այն խնամակալները, որոնք ներկայում կառավարում են Հայաստանը և փորձում են ամեն կերպ խայթել Մոսկվային: Ամերիկացի և բրիտանացի պաշտոնյաները ոչ միայն աչք են փակում տարածաշրջանում Փաշինյանի վարչակարգի սադրիչ գործողությունների վրա, այլ նաև հրապարակայնորեն աջակցում են այն հայ քաղաքական գործիչներին, ովքեր միանշանակ խոսում են Ուկրաինայում տեղի ունեցողի օգտին՝ ըստ էության սադրելով, որ ուկրաինական ոգով ամենաբացասական սցենարների կրկնություն լինի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Հայաստանում։ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նորություններ

Ժաննա Անդրեասյանի տեղակալն ապօրինի պաշտոն է զբաղեցնում. «Հրապարակ» 

«Հրապարակ» թերթը գրում է. «ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր մտերիմ ընկերուհուն՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանին, վերջերս կարգել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հոգաբարձուների խորհրդի համանախագահ: Ագրարայինի խորհրդի նախագահն էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն էր: Հայաստանի բուհերի պատմության մեջ հոգաբարձուների խորհրդի համանախագահի ինստիտուտ գոյություն չունի` որեւէ բուհում համանախագահի կարգավիճակ չկա։ Այս համալսարանի կանոնադրությամբ եւս նախատեսված չէ համանախագահի պաշտոն: Ստացվում է, որ Սվաջյանն այդ պաշտոնը զբաղեցնում է ապօրինի: Բուհում խոսում են, որ նախարարի ընկերուհուն հենց այնպես չեն դեսանտ իջեցրել, գուցե կառավարությունը մտադիր է ագրարայինից այլ մասնաշենք էլ վերցնել, ուստի պրոցեսը տեղում վերահսկելու, հնարավորինս կառավարելի դարձնելու նպատակով «իրենց մարդուն» են գործուղել։ Հիշեցնենք․ կառավարության որոշմամբ՝ անցած շաբաթ բուհի մասնաշենքերից մեկը հանձնվեց Ֆրանսիական համալսարանին, ինչի առթիվ անձնակազմը կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա արեց»:

Scroll to Top