Գովազդ A1

Քաղաքականություն

Հասարակություն, Քաղաքականություն

Փաշինյանականների հրեշավոր ցինիկության շքերթը շարունակվում է

Արդեն տևական ժամանակ է ականատես ենք լինում ամենատարբեր մանր ու մեծ չինովնիկների ամենօրյա ցինիկությունների, արցախատյացության դրսևորումների, գոյություն չունեցող խաղաղության մասին ճամարտակությունների, ագրեսիայի, աջ ու ձախ ատելության խոսքի տարածման և այլ արգահատելի դրսևորումների։ Անվերջ աղմկոտ ու ամոթալի պատմություններ իշխանական ներկայացուցիչների մասնակցությամբ, այս մարդիկ լինելով պաշտոնատար անձինք կամ գոնե առնվազն մինչև վերջերս պաշտոնի եղած մարդիկ, ավելի ու ավելի խորն են ցած իջնում, ցույց տալով, որ զուրկ են տարրական կրթությունից, մտածելու ունակությունից, չունեն հարգանքի, կարեկցանքի զգացում առ հարազատ օջախներ կորցրած հայրենակիցներ կամ առ իրենց ընդդիմախոս քաղաքացիներ։ Ատելության մթնոլորտը եռռում է ու եռռացող «կաթսայի» կրակն անվերջ ուժեղացնում են հե’նց իշխանության ներկայացուցիչները։ Ամենաթարմ դեպքերից մեկը երեկ տեղի ունեցածն է, իսկ տեղի է ունեցել հետևյալը, ՔՊ֊ն քարոզարշավ իրականացնելիս է եղել, երբ արցախցի Նարինե Ավանեսյանը, ով կորցրել է տուն Շուշիում, աշխատանք, հարազատներ, թողել է իր ամբողջ կյանքն Արցախում, խանութից դուրս գալիս տեսել է վերջիններիս, միացել է և սկսել քայլել Արցախի դրոշն ուսերին գցած։ Քարոզարշավի ՔՊ-ական մասնակիցները ցայտնոտի մեջ են ընկել, ագրեսիվ վարք դրսևորել, սկսել վիրավորել արցախցի կնոջը, ընդհուպ մինչև «գիժ» անվանելով Արցախի դրոշով կնոջը։ Եվ ահա այստեղ է, որ իշխանական ներկայացուցիչ, մի շարք աղմկահարույց, տխրահռչակ միջադեպերի արդյունքում հանրությանը ծանոթ, Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը, գուցե պարգևավճարի կամ այլ բանի ակնկալիքով շահագրգռված որոշել է աչքի ընկնել, վիրավորելով կնոջը, տեսանյութում հստակ լսվում է թե ինչպես է Ավետ Բաբայանն ասում «Վարդանյա’ն, գժանոցի մեքենան կանչի»։ Ինչպիսի՜ հեգնանք, սա, միջադեպի էսկալացիոն պահի ասում է մարդ, ով հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակից է և ասում է իր հայրենակցին, ով ակնհայտորեն հոգեկան առողջության հետ կապված ոչ մի խնդիր չունի, պարզապես իրենց քաղաքական ընդդիմախոսն է, պարզապես հայ է ով չի ուրանում Արցախը, ով շարունակում է հայկական համարել այն ու պայքարել վերադարձի համար, ինչը չի տեղավորվում Ավետ Բաբայանի ու իր վերադասների «իրական Հայաստանի» գաղափարախոսության մեջ։ Հղումը՝ Hraparak.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Թաթոյանը՝ աղմկահարույց ձայնագրության մասին. Մենք դա հրապարակել ենք, որպեսզի բացահայտենք հստակ շղթան

Երբ մենք հրապարակեցինք այդ ձայնագրությունը, դա, իհարկե, լայն հանրային արձագանք ստացավ։ Խոսքն այն ձայնագրության մասին է, որում Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսը, որը միաժամանակ Արմավիրի ավագանու անդամ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից («Քաղաքացիական պայմանագիր»՝ իշխող կուսակցություն — խմբ.), հարկադրում է ուսանողներին մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական հանրահավաքին։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, հանրային քննարկման ընթացքում պատմել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ Նրա խոսքով, երբ կուսակցությունը սկսել է նախընտրական քարոզարշավը, և դրանից առաջ էլ հանդիպումներ է անցկացրել քաղաքացիների հետ, «ակնհայտ էր, որ մարդկանց նկատմամբ կան լայնածավալ սպառնալիքներ»։ «Մշտապես ահաբեկում են մարդկանց, վախեցնում նրանց, գնում են տներ։ Խոսքը իշխանությունների մասին է։ Սպառնում են աշխատանքից ազատելով և այլն։ Մենք հասկացանք, և քանի որ ես անցել եմ մեծ թվով ընտրությունների միջով՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, նաև որպես այս հաստատության աշխատակից, ակնհայտ էր, որ այս խախտումները պահանջում են համակարգում և մարդկանց պաշտպանություն։ Մենք պետք է պաշտպանեինք մեր քաղաքացիներին, որովհետև այս խախտումները համատարած էին։ Մենք հայտարարեցինք «թեժ գծի» մասին։ Ինչի՞ համար էր մեզ պետք «թեժ գիծը»։ Ոչ թե կոմպրոմատ հավաքելու համար։ «Թեժ գծի» անհրաժեշտությունն այն էր, որպեսզի մենք կարողանանք բացահայտել այդ դեպքերը և պաշտպանել մեր քաղաքացիներին։ Սա ամենակարևորն է։ Որովհետև այս ընտրությունները մեր երկրի համակարգի, պետական համակարգի ձևավորման մասին են և ունեն պատմական նշանակություն», — ընդգծել է Արման Թաթոյանը։ Նրա խոսքով՝ «թեժ գծի» մասին հայտարարելուց հետո նրանք բազմաթիվ զանգեր են ստացել, որոնք վերաբերում էին տարբեր իրավիճակների, օրինակ՝ երբ մարդկանց տներ էին գնում անձինք, որոնք ներկայանում էին որպես ջրամատակարարման ծառայության աշխատակիցներ, մարդկանց ներառում էին ինչ-որ ցուցակներում։ «Եթե, օրինակ, հրաժարվում էին քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, մի դեպքում գնացել էին Արման Թաթոյանի ընտրողներից մեկի տուն, որը նրանց այդ մասին ասել էր, նրա անունը գրառել էին ցուցակում, հասկացրել էին, որ նա խնդիրներ կունենա, և հեռացել էին։ Հերթական դեպքերից մեկը դարձավ այս ձայնագրությունը։ Երբ մենք հրապարակեցինք այս ձայնագրությունը, դա չէր նշանակում, թե մենք ինչ-որ սենսացիա ենք բացահայտել, և ոչ ոք դրա մասին չգիտեր, իսկ մենք ասացինք դրա մասին։ Իրականում խնդիրը հենց այն է, որ շատերը, լսելով այս ձայնագրության մասին, հասկացան, որ այդ ձայնագրության մեջ նաև իրենք իրենց են տեսնում։ Եվ մենք հրապարակեցինք այս ձայնագրությունը, որպեսզի բացահայտենք շղթան։ Իրականում գործում է հստակ շղթա։ Մենք ձայնագրությունը հրապարակել ենք ոչ թե մատնություն անելու նպատակով, այլ որպեսզի բացահայտենք այդ շղթան, այն, թե ինչպես է աշխատում այս համակարգը», — նշել է նա։ Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Այդ հարբեցող ծաղրածուին պետք է վռնդել». Ռոբերտ Քոչարյան

Յուրաքանչյուր երկրի առջև կանգնած են տարբեր կարգի սպառնալիքներ, սակայն ամենամեծ սպառնալիքը թույլ, ստախոս դավաճան ղեկավարն է, անհավասարակշիռ և հիստերիկ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ Նա ընդգծել է, որ իր կարգավիճակով պետության ղեկավարը պարտավոր է առնչվել երկրի առջև կանգնած բոլոր սպառնալիքներին, իսկ թույլ և հիստերիկ առաջնորդն ի վիճակի չէ հաղթահարել ոչ մի վտանգ, ոչ մի սպառնալիք։ Ավելին, նա ինքնին դառնում է սպառնալիք երկրի համար։ «Եթե պատերազմ է, անխուսափելի պարտվում է նման կարգի առաջնորդը։ Եվ դա է պատճառը, որ փորձում է այսօր ամբողջ դիսկուրսը բերել մեկ հարցի՝ ոչ թե ինչպես անենք, որ հաղթահարենք այս դժվարությունները, այլ ինչպես անենք, որ ենթարկվենք այս դժվարություններին։ Սա է իշխանության այսօրվա կեցվածքի մոդելը, կրկնեմ՝՝ ոչ թե հաղթահարել այս դժվարությունները, այլ ենթարկվել այս դժվարություններին։ Եթե ճնշում են, ուրեմն հետքայլ արա։ Եթե բան են պահանջում՝ կատարիր պահանջը»,  — հայտարարել է Քոչարյանը։ Գործող իշխանությունը, նրա կարծիքով, մահացու վտանգավոր է հայ ժողովրդի համար։ Քոչարյանի խոսքով՝ ցանկացած մտածող մարդու համար ակնհայտ է, որ խաղաղությունն առանց երաշխավորների անհնար է, սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հարցում ունի իր սեփական կարծիքը․ «Մենք ասում ենք, որ խաղաղությունը չի կարող լինել երկարատև, հարատևելի՝ առանց երաշխավորների։ Եվ մենք առաջարկում ենք, որ այդ երաշխավորները պետք է լինեն այս երկրագնդի ամենից հզոր պետությունները։ Մենք ասում ենք՝ թող դրանք լինեն Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները և Ֆրանսիան։ Նիկոլ Փաշինյանն ունի յուրահատուկ կարծիք։ Ասում է՝ խաղաղության երաշխավորը Ադրբեջանն է։ Մենակ թշնամին կարող է նման բան առաջարկել»։ Նա հարց է տվել, թե ինչու Հայաստանի վարչապետը չի ցանկանում, որ խաղաղությունը երաշխավորեն աշխարհի ամենահզոր պետությունները։ «Միակ բացատրությունն այն է, որ այդ դեպքում ինքը այլևս պետք չի լինելու։ Ինքը չի կարողանալու իր գոյությունն այդ աթոռին հիմնավորել որևէ բանով։ Եվ միայն Ադրբեջանի երաշխավոր լինելով կարող է ասել․ «Եթե ես չլինեմ՝ հաստատ պատերազմ է սկսվելու»։ Հիմա սա՞ է մեզ պետք։ Ոչ, ոչ և ոչ։ Սա ստորացման ճանապարհ է», — հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահը։ «Ուրեմն ի՞նչ պետք է մենք անենք։ «Հարբեցող ծաղրածուի», իմ բառերը չեն, բայց ինքը սիրել է այդ բառերը, որովհետև դրանք ասել է Ալիևը, նա չի առարկել, փաստացի համաձայնել է դրա հետ։ Ուրեմն, այդ «հարբեցող ծաղրածուին» պետք է վռնդել այդ պաշտոնից։ Եվ դա մենք կարող ենք անել հունիսի 7-ին՝ քվեարկելով համար 17-ին», — եզրափակել է Քոչարյանը։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Տեսանյութ.«Համբալ» բառից նեղացել են, «Ալիեւի տուզիկից» չէ. Ռոբերտ Քոչարյանը՝ Փաշինյանի մասին

Անցած 5 տարիների ընթացքում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը 180 աստիճանով փոխել է իր բոլոր մոտեցումները։ Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, Արարատում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականին՝ իր նախընտրական քարոզարշավի շրջանակներում, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, որ ընտրվելու դեպքում դեօկուպացնելու է Շուշին ու Հադրութը և պահպանելու է Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը։ 5 տարի անց Արցախը կորսված է, իսկ վարչապետը հայտարարում է, թե Արցախյան շարժումը սխալ էր, որ Հայաստանն Արցախի հետ որևէ առնչություն չունի, որ այս բոլոր տարիներին այնտեղ ոչինչ չի կառուցվել, որ Հայաստանի պատմությունը ենթակա է վերանայման, իսկ Հայոց ցեղասպանության հարցը պետք է լրացուցիչ ուսումնասիրվի։ Ավելին, այսօր իշխող ուժը նույնիսկ չի էլ հանդգնում խոսել ժողովրդավարության մասին, քանի որ այն պարզապես գոյություն չունի։ Ողջ պատմության ընթացքում Հայաստանում քաղբանտարկյալների նման քանակ երբեք չի եղել, ինչպես հիմա է։ «Սա 180 աստիճանի փոփոխություն է ամեն ինչում։ Էն ժամանակ մարդիկ կարող էին ասել՝ լավ, բա էս հարիֆը ի՞նչ անի, հիմա պատերազմ է, հիմա փորձ չունի․․․։ Բայց հիմա Նիկոլ Փաշինյանի համար ձայն տվողը ինքն իրեն հարց պիտի տա, թե ինչո՞ւ է ընտրում Նիկոլ Փաշինյանին»,- հարց է հնչեցրել Քոչարյանը։ Նա նշել է, որ իրեն ապշեցնում է իշխող ուժի աներեսությունը, որը երկրի գլխին բերած այսքան աղետներից հետո կարող է գնալ և մարդկանց լուսավոր ապագա խոստանալ։ «Եթե մի քիչ ամոթի զգացողություն ունենար, կհավաքեր իր կաբինետի իրերը և կհեռանար»,- հայտարարել է Քոչարյանը։ Նա նշել է, որ այսօր ընտրողները չպետք է Փաշինյանին երրորդ շանս տան, քանի որ այդ ընտրության գինը կարող են դառնալ Սյունիքն ու նույնիսկ Սևանը։ Քոչարյանը վստահ է, որ Փաշինյանը պատրաստ է հետագա տարածքային զիջումների, և նրա քաղաքականությունը, ըստ էության, պատերազմի հրավեր է։ «Երկու օր առաջ ասացի [Փաշինյանին] «համբալ», ու դա շրջանառության մեջ մտավ։ Ահավոր նեղացան։ Բայց հեչ չեն նեղացել մեկ արտահայտությունից, որ ասել եմ՝ «Ալիևի տուզիկն» է։ Չի նեղացել։ Կապ չունի, թե էդ մարդուն դու ինչ ես ասում, «Ալիև» բառը կպցրու՝ ամեն ինչ մարսելու է։ Ամոթ է։ Խոսքն այստեղ պետք է գնա, թե արդյոք մենք պատրաստ ենք ազգովի պայքարել արժանապատվության համար, թե՞ ոչ»,- հայտարարել է նա։ Հղումը՝ News.am

Հասարակություն, Քաղաքականություն

Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ կրթությունն է․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի ուղերձը Երևանի Պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ։ Սիրելի դասախոսներ, ուսանողներ և շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ Մայր բուհի՝ Երևանի պետական համալսարանի կազմավորման 107-ամյակի կապակցությամբ։ Հայ ժողովրդի համար դժվարին ժամանակներում հիմնադրված ԵՊՀ-ն մշտապես եղել է ոչ միայն հայկական կրթության առաջամարտիկը, այլև հանդիսացել մեր ազգային վերածննդի խորհրդանիշը, հայ գիտության, մշակույթի և ազգային արժանապատվության հիմնասյունը։ Իր ողջ պատմության ընթացքում Մայր բուհը եղել է ոչ միայն գիտելիքի, այլև ապագայի կերտման վայր. այստեղ կրթություն ստացած սերունդներն են կառուցել մեր պետականությունը, պաշտպանել մեր երկրի սահմանները, զարգացրել գիտությունը, պահպանել և հարստացրել մեր մշակույթն ու արվեստը։ Ուժեղ Հայաստան կառուցելու ճանապարհին Մայր բուհն ունենալու է առանցքային, ռազմավարական դերակատարում։ Ուժեղ պետություն ունենալու գրավականներից մեկը որակյալ և բոլոր քաղաքացիներին հասանելի՝ գործնականում անվճար բարձագույն կրթության ապահովման հասանելիությունն է, ինչին մենք առաջիկայում հասնելու ենք։ Կրկին շնորհավորելով այս նշանավոր օրվա առթիվ՝ ԵՊՀ ողջ պրոֆեսորադասախոսական կազմին մաղթում եմ անսպառ ուժ և նորանոր գիտական նվաճումներ, իսկ ուսանողներին՝ անկոտրում կամք և բարձր պատասխանատվություն մեր պետության վաղվա օրվա հանդեպ։ Բարի երթ և նորանոր հաջողություններ։ Հղումը՝Hraparak.am

Քաղաքականություն

ԱԳՆ-ն պատասխանել է «տեղյակ չենք»՝ ի պատասխան այն հարցի, թե ինչի՞ վրա է ծախսվել «հիբրիդային» պատերազմում հաղթելու համար Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը: Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային» պատերազմում հաղթելու համար Եվրամիության տրամադրած (կամ տրամադրելիք) 12 միլիոն եվրոն կոնկրետ ինչի՞ վրա է ծախսվել (կամ պիտի ծախսվի)։ Ստացել եմ ԱԳՆ պատասխանը՝ ՏԵՂՅԱԿ ՉԵՆՔ։ Ինչ-որ մի բան տրամադրվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մնացածը` ՀԿ-ներ, անկախ լրագրողներ և այլն: Ինչ է ստացվում։ Հայաստանը փող է խնդրում եվրոպացիներից «2026 թվականին կայանալիք խորհրդարանի ընտրությանն ընդառաջ նկատվող հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարելու համար»։ Եվրոպացիները սիրահոժար տալիս են։ Բայց դե ո՞ւմ, ինչքա՞ն, ինչի՞ համար․․․․ Կառավարությունը չգիտի, իրենց չի հետաքրքրում։ Բա չեք ուզո՞ւմ իմանալ հիբրիդային պատերազմի դեմ Հայաստանում ովքե՞ր և ինչպե՞ս են պայքարում։ Հղումը՝ Aravot.am

Քաղաքականություն

ՌԴ Պետդումայի նախագահը պատմել է, թե «ինչի են հանգեցնում» Հայաստանի վարչապետի քայլերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական միության հետ մերձեցմանն ուղղված քայլերն ու որոշումները հանգեցնում են հանրապետությունում հասարակության պառակտմանը, ինչը հղի է մեծ խնդիրներով։ Այսպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Այս ամենը հանգեցնում է հասարակության պառակտմանը: Եվ սա, թերևս, ամենամեծ կորուստն է, որը հնարավոր է Հայաստանում՝ միասնության կորուստը»,- շաբաթ օրն իր X ալիքում գրել է Վոլոդինը՝ մեկնաբանելով այն հարցը, թե «ինչպես կարող են անդրադառնալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քայլերն ու հայտարարությունները Հայաստանի համար»։ ՌԴ Պետդումայի նախագահը նշել է, որ հենց «բազմաթիվ երկրներում հենց դրանից են սկսվել մեծ խնդիրները»։ «Եվ այստեղ դարձյալ ակամա զուգահեռներ են առաջանում Ուկրաինայի և այնտեղ 2014 թվականին տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Կարելի է հիշել նաև Մերձբալթյան երկրները, որոնք ձգտում էին դառնալ Եվրոպական միության մաս, սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, նրանք դրանից ավելի երջանիկ չդարձան»,- գրել է Վոլոդինը։ Բացի այդ, նա թվեր է ներկայացրել, որոնք, նրա խոսքով, «խոսում են իրենք իրենց փոխարեն»։ Այսպիսով՝ Եվրամիությանը հնարավոր անդամակցության մասին խոսակցությունների ֆոնին, «մեր երկրի հետ ապրանքաշրջանառությունը 2025 թվականին կտրուկ նվազել է 45,4%-ով, և այս բացասական միտումը պահպանվում է»,- նշել է նա։ Վոլոդինի պնդմամբ՝ «Հայաստանում աշխատող և այնտեղ բիզնես հիմնած Ռուսաստանի քաղաքացիները սկսել են փակել ձեռնարկությունները և հեռանալ, ինչը կապված է ստեղծված անորոշության և ապագայում հնարավոր խնդիրների հետ»։ «Փորձագետների գնահատականներով՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը կարող է երկրին արժենալ ՀՆԱ-ի 15-20%-ի կորուստ, ինչը կազմում է առնվազն 5 միլիարդ դոլար»,- նշել է Պետդումայի նախագահը։ Նրա կարծիքով՝ «սա միայն այն է, ինչ երևում է արտաքինից»։ «Կորուստներն ավելի շատ կլինեն, և դրանցից ոչ բոլորն են առնչվում ֆինանսներին։ Արդեն իսկ տեսնում ենք պատմությունը վերախմբագրելու, ազգային ու ավանդական հիմքերը խարխլելու փորձեր։ Հայ ժողովրդին պարտադրվում են արևմտյան լիբերալ արժեքներ, ընթանում են եկեղեցու դեմ հալածանքներ»,- հավելել է Վոլոդինը։ «Ուղու ընտրությունն առաջին հերթին ժողովրդի կամքի վրա հիմնված ընտրություն է։ Ինչպիսի պաշտոն էլ զբաղեցնի քաղաքական գործիչը, նա պետք է առաջնորդվի հենց դրանով»,- գրել է ՌԴ Պետդումայի նախագահը։ Հղումը՝ News.am

Scroll to Top