Գովազդ A1

Քաղաքականություն

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն առաջինը խախտեց ՔՊ-ի քարոզչական ուղեցույցը

Մենք գրել էինք, որ ՔՊ-ի քարոզչական բուկլետները բաժանելու գործըհիմնականում դրված է ոչ կուսակցականների, այլ վարձու աշխատողների վրա։ Երիտասարդական մեծ կառույց ունեցող, համենայնդեպս այդպես ներկայացող ուժը ոչ թե իր անդամների միջոցով է քարոզչական նյութերը տարածում, այլ մարդիկ է վարձել, որոնք 7-10 օր բուկլետ բաժանելու համար 200-250 հազար դրամ աշխատավարձ են ստանալու: Բայց այս գումարը վաստակելը, պարզվում է, հեշտ չէ, քանի որ հատկապես Երեւանում համատարած մերժում, վիրավորում են ՔՊ-ի բուկլետ բաժանողներին, դուռն են շրխկացնում նրանց վրա, անպատվում են, անգամ դեպք է եղել` ջուր են շփել նրանց վրա եւ այլն։ Ընդ որում, վարձու աշխատողների վրա էլ վերակացուներ են նշանակել․ յուրաքանչյուր երկու հոգու՝ մեկ վերահսկող, որը պտտվում է բուկլետ բաժանողների հետեւից, հետեւում, որ բուկլետները չնետեն աղբարկղները, այլ մտնեն բնակարաններ, բաժանեն մարդկանց։ Չնայած ՔՊ-ականների եւ Նիկոլ Փաշինյանի հանդուգն, ինքնավստահ հայտարարություններին, թե ժողովուրդն իրենց սիրում է, մերժում է ընդդիմադիրներին, փաստն այն է, որ մարդկանց` ՔՊ-ին ուղղված վերաբերմունքը տարածվում է անգամ բուկլետ բաժանող անծանոթ, ոչ մի մեղք չգործած երիտասարդների վրա։ Մեր ձեռքի տակ է հայտնվել նաեւ ՔՊ-ի քարոզչական ուղեցույցը, որով քարոզարշավի շեմին զինել են իրենց քարոզիչներին ու համակիրներին` մանրամասն նկարագրելով, թե որ հարցին ինչպես պատասխանեն, ինչպես իրենց պահեն, երբ մարդիկ բացասաբար են իրենց վերաբերվում, ինչ «կռուտիտներ» օգտագործեն, եթե տհաճ հարցեր տան մարդիկ եւ այլն: Այդ ուղեցույցից պարզ է դառնում, որ իշխող թիմում հնարավորինս զգուշավոր, քաղաքավարի շփում են նախատեսել ի սկզբանե, որ մարդիկ չդիվոտեն, լսեն քարոզիչներին, վերջիններս ադեկվատ բացատրություններ հնչեցնեն՝ ի պատասխան դառը հիշեցումների, օրինակ, Արցախի, զոհերի, քանդված ասֆալտի կամ այլ թեմաներով: Բայց անգամ այս նախապատրաստությունները չեն կարողացել իրականացնել, եւ քանի օր է՝ տեսնում ենք, որ այս ուղեցույցի գլխավոր խախտողը հենց Նիկոլ Փաշինյանն է, որի նյարդերը տեղի են տալիս, եւ նա արդեն հոգեպես ծանր վիճակում է հայտնվել: Ուղեցույցը վերնագրել են՝ «2026թ. խորհրդարանական ընտրություններ․ ՔՊ դռնեդուռ արշավ»։ «Ինչո՞ւ է աշխատանքը դռնեդուռ» կարեւոր հարցին պատասխանում են հենց ՔՊ ուղեցույցում․ «Դռնեդուռ աշխատանքի հիմնական գաղափարը՝ մասնակցություն, վստահություն եւ թիրախավորված զրույցներ»։ Ըստ ուղեցույցի՝ «անձնական զրույցը վստահություն է ստեղծում, անձնական շփումն ավելի արդյունավետ է, քան գովազդը , սոցիալական մեդիան»։ Հատուկ շեշտվում է, որ նպատակ չկա բոլորին համոզելու․ «Մեր նպատակն է՝ մոբիլիզացնել աջակիցներին, համոզել չեզոքներին։ Կարեւորը՝ աջակիցներին բերել ընտրատեղամաս, չեզոքներին համոզել, որ ՔՊ ընտրելը կարեւոր է երկրի եւ երեխաների ապագայի համար»։ Այսինքն, ՔՊ-ում հասկացել են, որ միայն երդվյալ նիկոլականները կարող են այսքանից հետո իրենց ընտրել, ուստի նպատակը նրանց ընտրատեղամաս տանելն է։ Շեշտվում է՝ կարեւոր է, որ իրենց աջակիցներն անպայման մասնակցեն քվեարկությանը, ուստի ամեն գնով պետք է համոզել, որ հունիսի 7-ին գնան ընտրության: Օրինակ՝ այսպես․ «Ամեն դեպքում, Ձեր ձայնը շատ կարեւոր է, մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում 2018թ․-ից սկսած, երբ մեր երկրի ու երեխաների ապագան ձեր ձայներով է որոշվում։ Եվ ամենակարեւորը՝ սա ընտրություն է խաղաղության եւ պատերազմի միջեւ։ Խնդրում եմ՝ ընտրեք խաղաղությունը»։ Խորհուրդ են տալիս զրույցը վարել 1-3 րոպե տեւողությամբ, խոսել թոշակների 10 հազար դրամի եւ պարտադիր առողջապահական ապահովագրության մասին։ Անգամ նկարագրված է, թե դա ինչպես անել` դուռը թակել, ներկայանալ, ներկայացնել թիմը, ճշտել՝ ժամանակ կարո՞ղ են տրամադրել, շարունակե՞նք խոսակցությունը: Եթե ոչ, հանգիստ, առանց համոզելու հեռանալ։ «Դուռը մեղմ թակել․ կարող է փոքր երեխա քնած լինել, կարող է տանը առողջական խնդիր ունեցող մարդ քնած լինել։ Կանգնել մեկ քայլ հետ, ժպտալ, խոսել հանգիստ տոնով։ ․․․ Սկսել խաղաղության թեմայից: Օրինակ. «Մենք խնդրում ենք, որ դուք հունիսի 7-ին տեր կանգնեք խաղաղությանը՝ քվեարկելով ՔՊ-ի օգտին։ Դա Հայաստանի խաղաղ ապագան երաշխավորելու միակ տարբերակն է»։ Հարգել մարդկանց ժամանակը, եթե զբաղված են, շնորհակալություն հայտնել, անցնել առաջ։ Հարգալից վերաբերմունքը ձեւավորում է քաղաքական թիմի նկատմամբ վերաբերմունքը»,- ասված է ուղեցույցում։ Մի ուշագրավ արձանագրում եւս․ չնայած Փաշինյանն ամեն օր Երեւանի փողոցներում երեխաներին քաղցրավենիք ու քարտեզներ է բաժանում՝ առանց նրանց ծնողների թույլտվությունը հարցնելու, սակայն ուղեցույցում «կարեւոր սահմանափակում» կա. «Առանց ծնողների թույլտվության` երեխաներին ոչինչ առաջարկել չի կարելի»։ Ուղեցույցը կազմողները, պարզվում է, շատ խորամանկ ու նրբանկատ մարդիկ են: Նրանք քարոզիչներին հորդորում են. «Եթե դուռը ծնող է բացում, պետք է խոսել դպրոցների, մանկապարտեզների մասին՝ «ավելի լավ եւ առաջադեմ երկիր ժառանգել երեխաներին»։ Եթե տարեց մարդ է, շեշտադրել թոշակները, առողջապահական ապահովագրությունը, թոռների ապագան։ Եթե երիտասարդ է, խոսել կրթությունից, դեպի Արեւմուտք եւ զարգացող աշխարհ բացվող հնարավորություններից»։ Եվ՝ ինչպես արձագանքել մերժմանն ու վիրավորանքին․ «Եթե դուռը փակում են, չվիճել, չերկարացնել զրույցը։ Եթե մարդը հետաքրքրված չէ կամ փակում է դուռը, ընդունել որոշումը, քաղաքավարի հեռանալ։ Ասել՝ «շատ լավ, մաղթում ենք ձեզ լավ օր», կամ՝ «մեր բազմաթիվ աջակիցներն այդպես չեն կարծում», «ձեր բակի/գյուղի բնակիչների մեծ մասը հակառակ կարծիքի են»։ Եթե նկատեցիք` այս «պրիյոմների» մի մասը Նիկոլ Փաշինյանը սկզբում փորձում էր կիրառել, օրինակ` իրեն անհաջողություն մաղթող մարդուն ասում էր` ես Ձեզ հաջողություն եմ մաղթում, եւ այլն: Բայց, ինչպես ասում են, շաբաթն ուրբաթից շուտ եկավ` երեւի ընտրողների կողմից չէին սպասում նման սուր արձագանք, դա է պատճառը, որ ՔՊ-ի վարչապետի թեկնածուն արդեն փողոցային լեքսիկոնով, ծամածռված դեմքով բղավում է տեսախցիկների առաջ եւ ափսոսում, որ բոլոր իրեն առարկողները պատերազմում չեն զոհվել: Հղումը՝ Hraparak.am

Հասարակություն, Քաղաքականություն

Պոլիկլինինիկայի տնօրենը զանգել է Փաշինյանի հետ վիճած կնոջը եւ հրահանգել` դիմում գրել

Արաբկիրում այսօր Փաշինյանի հետ վիճած կինը Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակից է, տեղեկություններ տարածվեցին, որ միջադեպից հետո նրան ազատելու են աշխատանքից։ Մեր տեղեկություններով` ընդդիմադիր կնոջը պոլիկլինիկայի տնօրենը զանգահարել է եւ ասել` ազատման դիմում գրիր, կինն էլ պատասխանել է` ազատման դիմում չի ներկայացնելու։ Արփինե Սողոյանի աղջիկը` Տաթեւիկը մեզ ասաց, որ հրահանգ եղել է` այլ մեկնաբանություն չտալով։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին

Զինված ուժերում, մեր տեղեկություններով, սկսել են ցուցակագրել ծառայողներին` ըստ իրենց բնակության վայրերի, եւ զգուշացրել են, որ անխտիր ստուգելու են՝ նրանք եւ իրենց ընտանիքի անդամները մասնակցե՞լ են արդյոք հունիսի 7-ի ընտրություններին։ Այս փաստը դժգոհությունների ալիք է բարձրացրել, քանի որ չեղարկել են նաեւ այդ օրերի համար գրանցած արձակուրդները։ Հատուկ զգուշացրել-սպառնացել են՝ ընտրության չմասնակցողների եւ իրենց ընտանիքների համար վատ է լինելու։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ դեռ չեն ասել, թե ում պետք է ընտրել, սակայն դա առանց ասելու էլ պարզ է։ Պարզ չէ մի բան` եթե մարդիկ գնան ընտրության, իշխանությունն ի՞նչ երաշխիք ունի, որ իրենց են ընտրելու, այլ ոչ թե ընդդիմությանը: Մարդիկ առաջվա պես միամիտ չեն, որ մտածեն, թե գաղտնի տեսախցիկներով հետեւելու են իրենց եւ պարզելու են, թե ում ընտրեց քվեախցիկ մտած պետական ծառայողը: Հղումը՝ Hraparak.am  

Քաղաքականություն

Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում. Տոնոյան

Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էում գրում է. «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ներկայացնում եմ մեր դիրքորոշումը դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ։ Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում։ Նման երևույթներն անընդունելի են։ Կոչ ենք անում իրավապահ մարմիններին հնարավորինս սեղմ ժամկետներում բացահայտել բոլոր հանգամանքները, պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Իրավապահ համակարգը, ցանկության դեպքում, դա կարող է անել, քանի որ ունի դրա համար անհրաժեշտ բոլոր ռեսուրսներն ու գործիքակազմը։ Ընդ որում, դա կարևոր է փարատելու համար հանրության շրջանում տարածված այն կասկածները, թե տեսանյութի տարածման հետևում կարող են կանգնած լինել իշխանական շրջանակներ։ Միևնույն ժամանակ համոզված ենք, որ որևէ տեսանյութ, անկախ դրա բովանդակությունից, չի կարող և չպետք է դառնա հակաարցախյան քարոզչության, ներհանրային թշնամանքի կամ ներհասարակական ատելության տարածման առիթ, առավել ևս գործող իշխանությունների կողմից։ Այսօր առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է ներքին համերաշխություն և պատասխանատու հանրային խոսույթ»: Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Ահшբեկչական uադրանքը չի բացահայտվելու, իսկ ՔՊ-ականները նախընտրական քարոզարշավում այս տեսանյութը կիրառելու են որպես «դրոշակ»՝ արցախցիներին թիրшխավորելու համար․ Արտակ Բեգլարյան

Այսօրվա ահաբեկչական բովանդակությամբ տեսանյութը վստահաբար իշխանությունների կազմակերպած բեմադրությունն է, որպեսզի Փաշինյանը ատելության ու բռնաճնշումների նոր չափաբաժին ապահովի արցախցիների ու ընդդիմադիրների հանդեպ: Եվ Փաշինյանի ու նրա խմբակի օպերատիվ ու ատելությամբ լեցուն արձագանքները չուշացան: Այս մասին գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Վստահ եմ, որ այս ահաբեկչական սադրանքը չի բացահայտվելու, իսկ ՔՊ-ականները նախընտրական քարոզարշավում այս տեսանյութը կիրառելու են որպես «դրոշակ»՝ Փաշինյանին իբր զոհ ներկայացնելու, ժողովրդի վախերի վրա խաղալու և արցախցիներին լրացուցիչ թիրախավորելու համար»,-գրել է նա։ Հղումը՝ Newday.am

Քաղաքականություն

Երբ մենք պայքարում էինք թալանչի կլանի դեմ, Դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն եք հայտնել ու աչք փակել նրա փող բաժանելու վրա. արցախցին՝ Փաշինյանին

Այդ տասնյակ միլիարդները, որ տվել եք, չեք հետևե՞լ այդ փողերին: Այդ փողերը գնացել է, կլանի «ջեբերը» նստել ու այդ կլանի դեմ, որ մենք պայքարում էինք այնտեղ, դուք այդ կլանին միլիարդներով սնել եք: Ասում եք՝ փողը ուղարկել ենք ժողովրդին, ժողովրդին չեք ուղարկել: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, Արաբկիրում արցախցի տղամարդն ասել է Նիկոլ Փաշինյանին: Նա նշել է, որ Փաշինյանն Արայիկ Հարությունյանին աջակցել է, որ նա գա իշխանության: Փաշինյանի հարցին՝ ինչո՞վ է աջակցել, բա ո՞ւմ աջակցեր, քաղաքացին նշել է՝ ուղղակի չխառնվեիք: «Եկել եք Ղարաբաղ 2018 թվին: Այն ժամանակ այնտեղ արդեն մարդիկ ճանապարհներ էին փակել, եկել եք, ասել՝ Բակո Սահակյանը պետք է մնա: Մի հատ այդպես եք «գլուշիտ» արել: Ընտրությունների ժամանակ, երբ մենք պայքարում էինք այդ թալանչի կլանի դեմ, Դուք Արայիկ Հարությունյանին միանշանակ աջակցություն եք հայտնել ու աչք փակել Արայիկ Հարությունյանի փող բաժանելու վրա»,- նշել է քաղաքացին: Հղումը՝ Newday.am

Քաղաքականություն

Ադրբեջանական զբոսաշրջային ռազմավարությունը ծառայում է մեկ նպատակի՝ ստեղծել տպավորություն, թե զարգացումը հնարավոր է դարձել միայն այն պահից, երբ հայերն այլևս այդ տարածքում չեն

Ադրբեջանի ընդունած «Ղարաբաղի զբոսաշրջության զարգացման հայեցակարգեր»-ի շուրջ Monumentwatch.org. Ըստ Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալության, պատրաստվել են Քարին Տակ և Տող գյուղերի, Հադրութի, Մատաղիսի և Շուշիի զբոսաշրջության զարգացման հայեցակարգերը։ Մշակվել է նաև «Հաղթանակի ճանապարհ» զբոսաշրջային երթուղին, որը սկիզբ է առնում Վարանդայի շրջանից: Այստեղ բացահայտ կերպով զբոսաշրջությունը միացվում է ռազմական հաղթանակի նարատիվին։ Ադրբեջանը 2021 թվականից ի վեր գովազդում է Արցախի զբոսաշրջության կարևորությունը, ինչի վկայություններ են 2022 թվականին Շուշիում անցկացված առաջին միջազգային խոհարարական փառատոնը, 2023 թվականին Աղդամում անցկացված «Ազատագրված տարածքներում զբոսաշրջության վերականգնումն ու զարգացումը» թեմայով առաջին գիտագործնական համաժողովը, «Թյուրքական աշխարհի մշակութային զբոսաշրջության հեռանկարները» թեմայով միջազգային գիտական ​​համաժողովը, Շուշիում կազմակերպված միջազգային գաստրոնոմիայի օրը, ինչպես նաև «Ադրբեջանի առողջապահական զբոսաշրջության համաժողով. զարգացման հնարավորություններ» թեմայով միջազգային համաժողովը։ Այս միջոցառումները ներկայացվում են որպես տարածաշրջանի զբոսաշրջային ներուժի խթանում։ Այժմ Ադրբեջանը նաև գովազդում է Արցախը միջազգային հարթակներում։ Սակայն իրականում դրանք միտում ունեն օկուպացված տարածքում միջազգային հանրության մոտ ստեղծել բնականոնության տպավորություն. Ամեն ինչ օրինական է և ամեն ինչ լավ է:  Զբոսաշրջության ադրբեջանական մոտեցման կարկառուն օրինակ է նաև Ստեփանակերտի «Հաղթանակի թանգարանի» նախագիծը։ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի նախկին կուսակցական կոմիտեի շենքը (Արցախի Հանրապետության նախագահական նստավայր) այժմ վերափոխվում է «Հաղթանակի թանգարանի»։ Ըստ Ադրբեջանի պետական զբոսաշրջության գործակալության՝ Արցախի տարածքում ներկայում գործում է 35 հյուրանոց։ Սակայն այցելել Արցախ կարելի է միայն հատուկ թույլատրությամբ, ինչն իրականացվում է մի շարք պետական հարթակների միջոցով։ Մասնավոր մեքենաներով ուղևորությունների թույլտվության ժամկետը 5 օր է: Անձնական մեքենայով հնարավոր է մեկնել միայն մի քանի թույլատրված ուղղությամբ։ 2025 թվականի հուլիսի 23-ից սկսած՝ օտարերկրյա քաղաքացիներին նույնպես թույլ է տրվել համապատասխան թույլտվություններ ստանալով մեկնել Արցախ։ «Մեր ճանապարհը դեպի Ղարաբաղ» պետական հարթակում անցկացված վիճակագրության համաձայն՝ 2025 թվականին տարածաշրջան է այցելել ընդհանուր առմամբ 2 միլիոն 549 հազար 857 մարդ։ Այցելությունների թվով առաջին տեղում են Շուշին, Լաչինը և Ստեփանակերտը: 2021-ից ադրբեջանական կողմը Արցախի օկուպացված որոշ տարածքներ ներառում է Ադրբեջանի զբոսաշրջային ուղղությունների մեջ։ Կազմակերպվող այցելությունները կրում են քարոզչական բնույթ։ Ադրբեջանական զբոսաշրջային ռազմավարության հիմքում ընկած նարատիվը կառուցված է պարզ տրամաբանության վրա․ մինչ «ազատագրումը» տարածքը ներկայացվում է որպես դատարկ, հետամնաց կամ անկենսունակ, իսկ դրանից հետո՝ որպես զարգացող, բաց ներդրումների համար, միջազգային միջոցառումներ հյուրընկալող տարածաշրջան։ Այս հակադրությունը ծառայում է մեկ հիմնական նպատակին՝ ստեղծել այն տպավորությունը, թե իրական զարգացումը հնարավոր է դարձել միայն այն պահից, երբ հայերն այլևս այդ տարածքում չեն։ Հղումը՝ Aaravot.am

Քաղաքականություն

ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է

Քարոզչական իրողությունների մասով. ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ «Հայաստան» Դաշինք, Ուժեղ Հայաստան, ԲՀԿ՝ ֆբ , յություբ, ինստագրամ և մնացած բոլոր այլ հարթակներում ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է. բլոկի հեղինակները թե՛ ՀՀ-ից են, թե՛ Արևմուտքից: Համակարգ է ձեր դեմ աշխատում: Հասանելի ամեն կերպ ձեր կոնտենտը բլոկի տակ է, կոնկրետ ինֆո հարձակումները, ֆեյք լուրերը ամեն հարթակներում արտոնյալ վիճակում են, հետևաբար ինչ է պետք անել. — նոր լուծումներ գտնել մեդիա ինտերնետ հարթակներում անհատ Ֆբ օգտատերերի ներգրավմամբ. ես գիտեմ, որ իմ էջում առկա ադրբեջանամետները սա կարդում են, — գործողություններ անել ասֆալտի վրա, փողոցներում, թաղ առ թաղ, մարդկանց հետ շփվելով, բացատրելով բառ առ բառ. դժվար է՝ այո՛, ուրիշ տարբերակ չկա: Պետություն պահելու օրակարգում ենք: միգուցե նաև տարածենք Ալեն Ղևոնդյան Հղումը՝ Hraparak.am

Scroll to Top