Գովազդ A1

Քաղաքականություն

Քաղաքականություն

Նորմալ մարդիկ կմերժեին, կվռնդեին այն պաշտոնյային, ով կհամարձակվեր որեւէ մեկի վրա բղավել` «ինչո՞ւ չես զոհվել պատերազմում, ինչո՞ւ ես կենդանի մնացել»

Պարտադիր չէ, որ անձամբ ձեզ «համբալ» անվանեն, որպեսզի ընդվզեք․ նորմալ մարդիկ ընդվզում են նաեւ այն ժամանակ, երբ ուրիշներին են իրենց ներկայությամբ «համբալ» անվանում: Մանավանդ՝ եթե ասողը երկրի թիվ 1 պաշտոնյան է: Պարտադիր չէ, որ ձեզ «ստահակ» անվանեն, ասեն` «կզըցնելու եմ», «սատկացնելու եմ», չգիտեմ ինչը չգիտեմ որտեղ եմ մտցնելու: Բարեկիրթ մարդիկ ոչ միայն իրենք նման լեքսիկոն չեն կիրառում, այլեւ թույլ չեն տալիս, որ իրենց ներկայությամբ մեկ ուրիշը կիրառի: Նորմալ քաղաքացիները կվրդովվեին, եթե իրենց երկրի նախկին պաշտոնյաների հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեին, անկախ նրանից՝ այդ պաշտոնյաներին սիրում են, թե՝ մերժում: Կիրթ մարդիկ նաեւ թույլ չէին տա, որ իշխանություններին քննադատող մարդկանց բերանը ծեփեին, բանտ ուղարկեին` վարչապետի պաշտոնը զբաղեցնողին քննադատելու համար: Գրագետ, լավ քաղաքացիներն ամեն կերպ կպայքարեին այն պաշտոնյաների ու այն իշխանության դեմ, որն իր հայրենակիցներին, անկախ նրանից՝ արցախցի են, ռուսաստանցի, սիրիացի, թե ֆրանսիացի, անպատվում է, «փախած» է անվանում: Նորմալ մարդիկ կմերժեին, կվռնդեին այն պաշտոնյային, ով կհամարձակվեր որեւէ մեկի վրա բղավել` «ինչո՞ւ չես զոհվել պատերազմում, ինչո՞ւ ես կենդանի մնացել»: Նորմալ երկրներում, իհարկե, նման պաշտոնյաներ չէին լինի, որովհետեւ հասարակությունը թույլ չէր տա նման գռեհիկ, չար, հոգեպես անհավասարակշիռ անձանց՝ հասնել այդ կարգավիճակին: Իսկ եթե հանկարծ նմաններն ինչ-որ կերպ սպրդեին ու հասնեին հանրային միջոցներից սնվող որեւէ պաշտոնի, նման մի դրսեւորումը բավական կլիներ, որ ողջ հասարակությունը դուրս գար փողոց ու սուլոցներով դրանց նմաններին ճանապարհեր տուն: Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, բայց դրա համար հո չէի՞նք ազատում մարդուն

ՔՊ-ի ուրախ ավտոբուսի ամենաակտիվ ուղեւորը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, հավակնում է դառնալ Նիկոլ Փաշինյանի թիվ 1 հանցակիցը։ Նա ոչ միայն արձակուրդ է վերցրել ու Փաշինյանին կրնկակոխ հետեւելով ակտիվ քարոզարշավի է մասնակցում, այլեւ, լինելով ամենամարդասիրական ոլորտի ղեկավար, Փաշինյանի հայտարարած մարդատյացության մարաթոնում ակտիվ դերակատարում է ստանձնել։ Նա իր պարտքն է համարում «այո» բացականչություններով, գլխի ու մարմնի ողջ հավանությամբ իր աջակցությունը բերել Փաշինյանի՝ մարդկանց «ոչնչացնելու», «կզըցնելու» եւ այլ սպառնալից հայտարարություններին: Մարդկանց պատիվն ու արժանապատվությունը ստորացնող, վիրավորական արտահայտությունների ժամանակ նա ոգեւորում է Փաշինյանի հախուռն եւ անհավասարակշիռ պահվածքը: Տիկինն այնքան է տարվել նախընտրական քարոզչությամբ, որ սկսել է լայվեր անել «ղարաբաղյան կլանի», ընդդիմադիրների վերաբերյալ, իսկ նախօրեին Արաբկիրում Փաշինյանի հետ վիճած վաստակաշատ բժշկուհուն՝ Երեւանի թիվ 16 պոլիկլինիկայի 20 տարվա աշխատակցին ներկայացրել է որպես սադրիչ ու ղարաբաղյան կլանի ներկայացուցիչ։ «Ղարաբաղյան կլանի թալանչիներ, դուք կապ չեք ունեցել եւ չունեք ո՛չ ղարաբաղցու, ո՛չ հայաստանաբնակ քաղաքացու իրական հոգսի հետ: Հերի՛ք է ուրիշի երեխաների հաշվին ձեզ համար կապիտալ կուտակեք: Չի՛ ստացվելու: Սադրիչ ուղարկելն էլ, հատկապես կնոջ տեսքով, մեղմ ասած, սիրուն չի»,- իր բոցաշունչ լայվում հոխորտացել է տիկինը: Հետո լուրեր տարածվեցին, որ քաղաքապետարանից հրահանգել են տիկնոջը՝ ազատման դիմում գրել, ապա, հավանաբար խուսափելով աղմուկից, բավարարվեցին նկատողությունով` իբրեւ թե Աշխատանքային օրենսգրքի պահանջները խախտելու համար։ Հղումը՝ Hraparak.am

Իրավունք, Քաղաքականություն

Նույն ձեւով այդ գիշերն իմ ձեռքն էր բռնել ու չէր թողնում, որ գնայի

Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ, հայհոյախառն բառապաշարի եւ սպառնալիքների կիրառումը խուլիգանություն է: «Իսկ երբ առկա են ֆիզիկական բռնության տարրեր ու կոչեր եւ պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահում, արարքը դառնում է քրեաիրավական գնահատականի հստակ հիմք»,- ՔՊ քարոզարշավի ժամանակ Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքն Արաբկիրում երեկ այսպես է իր էջում բնութագրել իրավապաշտպան Զարուհի Փոստանջյանը: Պարզվում է՝ հենց Զարուհու տան մոտ է Փաշինյանն իր քարոզն իրականացրել: Նրան տեսնելով՝ վարչապետը սկսել է բղավել․ «Ստահակ, դու Սերժ ես, դու Ռոբ ես» եւ այլն: Թեեւ, ինչպես իրավացիորեն նկատում է Էդմոն Մարուքյանը, ոչ ոք Զարուհուց շատ չի քննադատել Սերժին ու Ռոբին: «Ես մեր տան մոտ էի, նա այնտեղ քարոզարշավ էր անում, հեռու էի, չեմ լսել, թե ինքն ինչ է գոռում, հետո տեսանյութով եմ տեսել: Բայց նա ինձ տեսել է, սկսել է գոռգոռալ»,- պատմում է Փոստանջյանը: Այլ կերպ ասած՝ նա կարմիր կտորի դեր է կատարել կատաղած ցլի համար: Բայց ի՞նչ է եղել ի սկզբանե, ինչո՞ւ է այսչափ հունից դուրս գալիս Փաշինյանը` իրեն տեսնելով, գուցե ինչ-որ պատճա՞ռ կա: «Չեմ կարող ասել հստակ: Երեւի, որովհետեւ տեսել եմ իրեն վատ վիճակներում, հիստերիայի մեջ ընկած: Եղել է, որ առաջարկել է իր հետ «Ելք» դաշինքով հանդես գալ, հիշո՞ւմ եք, ես մերժել եմ, գուցե դրանից է, գուցե՝ 16 տարի առաջվա դեպքերից»։ Եվ պատմում է, որ 16 տարի առաջ՝ 2010 թվականին, երբ Փաշինյանը «Կոշ» ՔԿՀ-ում էր, իրեն գիշերով զանգահարել է Աննա Հակոբյանը, թե դիմակավորված անձինք հարձակում են գործել` ամուսինը ահավոր վիճակում է: «Ես այդ պահին երեխայիս կրծքով կերակրում էի: Այդ ժամանակ փաստաբաններն իրավունք չունեին մուտք գործել մեկուսարանի տարածք, օրենքը թույլ չէր տալիս: Նրա փաստաբանները չէին կարողացել գնալ, միայն պատգամավորներին էին թույլ տալիս: Կինն ասաց՝ խնդրում եմ, էլի, անպայման գնանք, ես կգամ քո հետեւից: Էնպես խոսեց, որ ընտրություն չունեի, երբ նման բան են ասում, չես կարողանում մերժել: Գնացինք, ամբողջ գիշեր այնտեղ ենք եղել»,- վերհիշում է Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում: Նա ասում է, որ Փաշինյանը չի մանրամասնել, թե ինչ հարձակում է եղել, ովքեր են եղել, ինչ են արել իրեն: «Էն բառերը, որ երեկ գոռգոռում էր, նույնը այն ժամանակ էր գոռգոռում՝ ուզում եք էս անեք, ուզում եք էն անեք, ձեռքիցս քաշում էր, չէր թողնում, որ դուրս գամ խցից: Ընդամենը գոռում էր, որ իր վրա հարձակվել են դիմակավորված անձինք, ծեծել են, ուզել են սպանել: Իր խնդիրն այն էր, որ իրեն չթողնեն «Կոշում», տեղափոխեն այլ քրեակատարողական հիմնարկ, եւ այդպես էլ եղավ: Մենք մնացինք մինչեւ լույս, ու դրանից հետո նրան տեղափոխեցին «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ»,- պատմեց Փոստանջյանը: Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ խաբում էր, մանիպուլացնում էր ձեզ, պարզապես ուզում էր տեղափոխվել այլ ՔԿՀ, պատասխանեց. «Ես ի՞նչ իմանամ, ինքը կիմանա, պետք է իրենից հարցնել»: Մայիսի 18-ին Փաշինյանի հունից դուրս գալը զայրացրել է իրավապաշտպանին: Նա իր ֆեյսբուքյան էջում վերլուծել է վարչապետի վարքագծի պատճառները՝ նշելով, որ դա գալիս է անցյալի վախերից, ենթագիտակցական բարդույթներից, սեփական անխոցելիության զգացողության կորստից, ներքին խուճապից` քաղաքացիների քննադատության հետեւանքով, «Կոշ» ՔԿՀ-ում իրեն «կզըցնելու», «չոքըցնելու» եւ համապատասխան տեղը «կոխելու» իրական սպառնալիքներն են դեր խաղացել: Այս բառապաշարը փաստաբանն այդ բարդույթներով է բացատրում: Նա Փաշինյանին անվանում է «քաղաքական դիջեյ», «փողոցային Շարիկով», որի հանձնարարությունը` կատուներ ոչնչացնելը, այլեւս պահանջված չէ: «Հայտնվելով սուր սթրեսի մեջ եւ բախվելով անզեն կնոջ երկաթյա ու անպատասխանելի հարցադրումներին՝ նա անճարությունից անցավ ֆիզիկական ճնշման՝ քաշելով կնոջ թեւից, եւ պայթեց հիստերիկ, հայհոյախառն բղավոցներով՝ կզըցնելու եմ, չոքըցնելու եմ, կոխելու եմ»,- գրել է Զարուհի Փոստանջյանը: Հարցին, թե ինչն է Փաշինյանի պահվածքում ամենաշատն իրեն զայրացրել, փաստաբանը պատասխանում է. «Ֆիզիկական հպումը մարդուն, օտար կնոջն անթույլատրելի է: Ինչ ծայրահեղ վիճակում պետք է նա լինի, որ կպչի օտար կնոջը: Նույն ձեւով այդ գիշերը, Կոշի բանտում նա իմ ձեռքն էր բռնել ու չէր թողնում, որ գնայի»: Ի դեպ, 2010 թվականին այն ժամանակ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա դիմակավոր անձանց հարձակման վերաբերյալ քրեական վարույթը 2020 թվականին վերսկսվել էր` հավանաբար, հենց Փաշինյանի պահանջով: Ճիշտ է, նա այլ կերպ է դա ներկայացնում: «2010թ.-ին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք ինձ վրա հարձակում էին գործել: Ճիշտն ասած, երբ ես դարձա վարչապետ, հիշեցի այդ գործի մասին: Մտածում էի` ես հիմա այս գործով պե՞տք է հետաքրքրվեմ, թե՞ չհետաքրքրվեմ: Հետո մտածեցի, որ ամոթ է, հիմա էլ պիտի ասեն` սկսել է իր անձնական գործերով զբաղվել»,- պատմել էր Փաշինյանը 2020-ին: Ըստ նրա, մի քաղաքացի հայտնել է, որ տեղյակ է` ով է այդ հարձակումը կազմակերպել, դիմում է գրել, գնացել է ցուցմունք տալու: Թե ինչ եղավ այդ գործի ճակատագիրը, դատախազությունը չի հայտնում, գրավոր հարցում են պահանջում: Հայտնի է, որ 2020 թվականին այս գործով հարցաքննել էին այն ժամանակվա «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ղեկավար Լյովա Բաղդասարյանին: Մեր տեղեկություններով, նա ասել էր, որ որեւէ կապ չունի եւ չի կարող ունենալ այդ դեպքի հետ: Նրան մեղադրանք չի առաջադրվել: Չի բացառվում, որ հարձակում չի եղել: Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է. Արամ Վարդևանյան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քայլ 1. Հրապարակել տխմար սուտ, Քայլ 2. Տխմար ստի հիման վրա հարուցել քաղաքական քրեական վարույթ, բայց դրա մասին հայտարարել քաղաքական մարդու միջոցով՝ նախապես, Քայլ 3. Տարածել տխմար սուտը, շեղել ժողովրդին իրենց խայտառակ պահելաձևից: Ամփոփում. Նարեկ Կարապետյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, տխմար ստերի էջը պետք է փակվի, ատելության էջը պետք է փակվի՝ փոփոխությունները գալիս են»։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Որքան շատ մարդ գնա քվեարկության, այնքան մեծ է հավանականությունը, որ երկիրը կազատագրվի ՔՊ-ի ձեռքերով հյուսված ադրբեջանա-թուրքական ծուղակից. Զաքարյան

Հարգելի՛ քաղաքացի, Հունիսի 7-ին, որքան էլ զբաղված լինես այլ գործերով, գտի՛ր 30 րոպե ժամանակ, այցելիր ընտրական տեղամաս, և թույլ մի՛ տուր, որ Բաքվից տնօրինեն քո՛, քո ընտանիքի և ամբողջ Հայաստանի ապագան: Չի՛ կարելի անտարբերությամբ թույլ տալ, որպեսզի բարեխիղճ մոլորյալ և անգիտակցաբար խաբված մեր մյուս քաղաքացիների քվեները խեղեն հայ ժողովրդի ճակատագիրը՝ կործանման տանելով հայկական պետությունը: Որքան շատ մարդ գնա քվեարկության, այնքան մեծ է հավանականությունը, որ երկիրը կազատագրվի ՔՊ-ի ձեռքերով հյուսված ադրբեջանա-թուրքական ծուղակից:

Քաղաքականություն

Փողոցում կանանց քաշքշող Փաշինյանը հասկացել է, որ իր իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է. Նարեկ Կարապետյան

Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը, ով փողոցում էն օրը կանանց էր քաշքշում, հասկացել է, որ իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Նրա թիմը, որ մեզանից շուտ գիտեր նրա հոգեկան վիճակի մասին, որպեսզի շեղի իրավիճակը, սկսել է ֆեյք լուր տարածել, որ մենք էլ հերքենք, իրենք էլ երկու օր մարդկանց շեղեն: Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն. Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի: Փաշինյանը շեղել ժողովրդին իր գժություններից: Փոփոխությունները գալիս են»։ Հղումը՝ News.am

Իրավունք, Հասարակություն, Քաղաքականություն

Փաշինյանին քննադատողները ՝ խուլիգան, լրագրողին պախարակողները ՝ոչ

Քննչական կոմիտեն վարույթ չի հարուցել Newday.am կայքի խմբագիր Անի Գեւորգյանի՝ ոստիկանությանը հասցեագրած բողոքի հիման վրա, համաձայն որի մայիսի 15-ին ՔՊ-ի աջակից Ռուստամ Ավագյանը Արմավիրի կենտրոնական հրապարակում խոչընդոտել է իր մասնագիտական գործունեությունը, վիրավորել, հետապնդել՝ փորձելով նվաստացնել լրագրողին։ Անի Գեւորգյանը բողոքը հասցեագրել է Գլխավոր դատախազին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված խուլիգանություն կատարելու դեպքի վերաբերյալ։ Ինչպես նաև 237 հոդվածով նախատեսված արարքի վերաբերյալ։ «ՀՀ քաղաքացի Ռուստամ Ավագյանը 15.05.2026թ․-ին Արմավիր քաղաքի կենտրոնում ՔՊ քարոզարշավի ժամանակ խոչընդոտել է իմ մասնագիտական գործուենությանը՝ միջամտելով քաղաքացիների հետ հարցազրույցին, վարկաբեկող հայտարարություն արել, ես քաղաքացիների հետ զրույցը ընդահատել եմ՝ գնալով նույն տարածքի այլ հատված, սակայն վերջինս հետապնդել է ինձ, փորձել է, ներգրավելով նաև այլ մարդկանց իմ վրա ճնշում գործադրել, որպեսզի չշարունակեմ մասնագիտական գործունեությունս, ինչպես նաև նվաստացնի ինձ։ Խոչընդոտելը դրսևորվել է նրանով, որ ես չեմ կարողացել ավարտել քաղաքացիների հետ հարցազրույցը, ստիպաված եմ եղել լքել այդ հատվածը։ Խոչընդոտումը դրսևորվել է նրանով, որ սահմանափակվել իմ ազատ աշխատանքը, դիտավորյալ հոգեկան հարկադրանք է կիրառվել՝ նաև հնչեցնելով իմ մերձավորի՝ երեխայի վերաբերյալ վարկաբեկող հայտարարություն։ Նա լկտի բառապաշարով, ատելության խոսքով հետապնդել է ինձ քարոզարշավին եկած բազմաթիվ մարդականց մոտ։ Ես բարձրախոսը դեպի նրան չեմ ուղղել, որպեսզի գոնե ուղիղ եթերին հետևողների համար լսելի չլինեն նրա ատելության խոսքերը, վիրավորանքները։ Սակայն նա «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն պատկանող «Rustam Avagyan» անվամբ օգտահաշվի կիրառմամբ, իրականացրել է 1 րոպե 43 վայրկյան տևողությամբ ուղիղ հեռարձակում, որի ընթացքում տեսախցիկը ուղղելով դեպի ինձ՝ իմ հասցեին հնչեցրել է հայհոյանքներ և վիրավորական արտահայտություններ, նվաստացնող արտահայտություններ։ «Երկրագնդի ամենակեղտոտ լրագրողն ա, ժողովուրդ ջան միակ լրագրողն ա, որ զոհված զինծառայողների ծնողներին վարկաբեկում ա ամենավերջին ձևով․․․ այլանդակ Անի։ Քաղաքականությունը կապ չունի սրա հետ, սա զոհված զինծառայողների գնով ապրող փողոցային ա․․․ դու թափթփուկ ես, խայտառակություն ես Հայաստանի Հանրապետությունում, դու լիլիպուտ ես, անչափահաս թափթփուկ Անին ա․․․ երեխուդ հորը ման արի»» իր հաղորդման մեջ դեպքի մանրամասներն այսպես է ներկայացրել լրագրողը՝ դատախազությունից ակնկալելով քննարկել քրեական վարույթ նախաձեռնելու հարցը։ Լրագրողը մեզ հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ օրեր առաջվա միջադեպը գուցե չլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի այլ աջակիցներ, որոնք հարձակում էին գործել իր վրա, պատժված լինեին․«Կա երկու քրեական գործ, որոնցով պիտի պատժվեին եւ դատարանի երկու որոշում, համաձայն որոնց պետք է ներողություն խնդրեին, ոչ մեկն էլ տեղի չի ունեցել, ինչն էլ ծնում է նոր հանցագործություն»։ Հղոմը՝ Newday.am    

Իրավունք, Քաղաքականություն

Տեսանյութ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակիցներից 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Մայիսի 16-ին Լոռու մարզի Նորաշեն և Մեծավան բնակավայրերում «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի բնականոն ընթացքը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որից 6-ը կալանավորվել է, 4-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Կատարվում են ակտիվ քննչական գործողություններ՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»։ Հղումը՝ Aravot.am

Հասարակություն, Քաղաքականություն

Վարույթ հարուցել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ․ Չալաբյանը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին

Սիրելի բարեկամներ, Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ պահանջելով Պաշտոնատար անձի վարքագծի կանոնների խախտման վարույթ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որը, մայիսի 18-ին, Երևանի Արաբկիր վարչական շրջանում իրականացվող քարոզարշավի շրջանակներում, գռեհիկ կերպով վիրավորել է իրեն մոտեցած քաղաքացուն, ինչպես նաև անթաքույց բռնության կոչեր հնչեցրել և սպառնալիքներ է տեղացել իր քաղաքական մրցակիցների նկատմամբ։ Դիմումի առաջին և վերջին էջը կցում եմ, և հետևողականորեն հետամուտ եմ լինելու, որպեսզի այն պատշաճ ընթացք ստանա։ Եթե դուք էլ եք ձեզ վիրավորված համարում Նիկոլ Փաշինյանի գռեհիկ և սպառնալից արտահայտություններից, կարող եք նմանատիպ պահանջ ներկայացնել նույն հանձնաժողովին։ Հղումը՝ Hraparak.am

Scroll to Top