Գովազդ A1

Author name: Sose 2

Արտաքին լուրեր

Հրադադարն ավարտվեց․ Ուկրաինան կրկին գրոհել է

ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում ուկրաինական 27 անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել ռուսական 3 մարզերի օդում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։ «Անցած՝ մայիսի 12-ի գիշերը, Մոսկվայի ժամանակով 00.00-ից մինչև 07.00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՕՊ հերթապահ միջոցները ինքնաթիռային տիպի 27 ուկրաինական անօդաչու թռչող սարք են որսացել և ոչնչացրել Բելգորոդի, Վորոնեժի և Ռոստովի մարզերի տարածքներում»,-ասված է հաղորդագրության մեջ։ Ուկրաինացի զինվորականներն անցած մեկ օրվա ընթացքում հարվածներ են հասցրել Բելգորոդի մարզի հինգ մունիցիպալիտետների 20 բնակավայրերի։ Տուժել է 8 խաղաղ բնակիչ, ևս երկու ծանր վիրավոր մահացել են հիվանդանոցներում։ Այս մասին էլ հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ Ուկրաինայի հարձակումների հետևանքով մեկ օրում վնասներ են արձանագրվել 2 բազմաբնակարան շենքերում և 11 մասնավոր տներում, 2 առևտրային օբյեկտներում, 1 ենթակառուցվածքային օբյեկտում, Աստվածածնի Վերափոխման տաճարում, վնասվել է նաև 11 միավոր գյուղատնտեսական տեխնիկա և 24 տրանսպորտային միջոց։ Հիշեցնենք՝ Մայիսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եռօրյա հրադադարի մասին, որը տևեց մայիսի 9-ից 11-ը։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

ՌԴ դեսպանատունն անհեթեթ է անվանել Մեծ Բրիտանիայի այն հայտարարությունները, թե իբր ՌԴ-ն միջամտում է ՀՀ ընտրություններին

Հայաստանի ընտրություններում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մասին Բրիտանական կառավարության հայտարարությունները անհեթեթ են թվում Լոնդոնի բացահայտ նեոգաղութատիրական քաղաքականության ֆոնին։ Այս մասին ասված է Միացյալ Թագավորությունում ՌԴ դեսպանատան մեկնաբանության մեջ, որը փոխանցել է ՏԱՍՍ գործակալությունը։ «Հայաստանի ընտրություններին միջամտելու վերաբերյալ բրիտանական մեղադրանքներն է՛լ ավելի անհեթեթ են դառնում Երևանում արևմտաեվրոպական քարոզչական «դեսանտի» ֆոնին։ Լոնդոնի նեոգաղութատիրական քաղաքականությունը, որը նախկինում արդեն նպաստել էր Կիևում պետական հեղաշրջմանը, այժմ թիրախավորել է նաև Հայաստանը։ Ժամանակն է, որ Արևմուտքը դադարի միջամտել ինքնիշխան պետությունների գործերին, ինչպես դա վերջերս արվել է Մոլդովայում և Ռումինիայում։ Ինչպես ասում են «Գող՝ սիրտը դող»»,- նշել են դիվանագիտական ներկայացուցչությունից։ Հղումը՝ News.am

Տնտեսություն

«Ռուսաստանը Հայաստանին տվել է բոլոր պարզաբանումները ՀԿԵ-ի կոնցեսիայի վերաբերյալ». ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը Հայաստանին պարզաբանել է Հարավկովկասյան երկաթուղու (ՀԿԵ) կոնցեսիայի վերաբերյալ իրեն մտահոգող բոլոր հարցերը, ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։ «Այս թեման (ՀԿԵ-ի կոնցեսիան) մանրամասն քննարկվել է Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների բանակցությունների ընթացքում ապրիլի 1-ին։ Հայկական կողմին մտահոգող բոլոր հարցերի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, ձեռք է բերվել ըմբռնում հետագա աշխատանքի ձևաչափերի շուրջ, այդ թվում՝ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մեջ ռուսական կողմի մասնակցության համատեքստում», — նշել է դիվանագետը։ Նա ընդգծել է, որ Մոսկվայում «ֆիքսել են» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե հանրապետությունում չեն պատրաստվում քննարկել կոնցեսիային առնչվող հարցերը «Ռուսաստանի թիկունքում»։ «Չենք կարող համաձայնել այն պնդման հետ, թե ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ սահմանափակում է Հայաստանի մրցակցային առավելությունները, ընդհակառակը՝ համոզված ենք, որ այն ստեղծում է դրանք», — նշել է Կալուգինը։ Նրա կարծիքով, «եթե չլիներ ռուսական կողմի քրտնաջան աշխատանքը կոնցեսիայի շրջանակում երկաթուղային ցանցի գործունակության վերականգնման և պահպանման ուղղությամբ, այսօր ավելի դժվար կլիներ խոսել Հայաստանի մասնակցության հեռանկարների մասին Հարավային Կովկասում տրանսպորտային զարկերակների «վերագործարկմանը»»։ ՌԴ ԱԳՆ դեպարտամենտի տնօրենը հիշեցրել է, որ «2008 թվականից ի վեր ներդրումները հայկական երկաթուղիներում կազմել են շուրջ 30 մլրդ ռուբլի, բացի այդ՝ Հայաստանի բյուջե է վճարվել մոտ 15 մլրդ ռուբլի, իսկ ներդրված միջոցների մի մասը ուղղվել է շարժակազմի արդիականացմանը»։ «Ի դեպ, նոր գնացքներից մեկը՝ Երևան — Գյումրի երթուղու համար, փորձարկել է հենց վարչապետը՝ հայկական ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ միասին», — նշել է Կալուգինը։ Նա վստահ է, որ ՀԿԵ-ն մնում է հանրապետության ամենախոշոր գործատուներից մեկը՝ ապահովելով շուրջ 2,5 հազար աշխատատեղ»։ «Մեր կողմից տեսնում ենք համատեղ, փոխշահավետ աշխատանքի մեծ ներուժ, որի երաշխիքներից մեկը հայկական երկաթուղային ցանցի արդյունավետ կառավարումն է ռուս մասնագետների կողմից», — նշել է դիվանագետը: Հղումը՝ News.am

Տնտեսություն

Կասեցվել է «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ի վառարանի շահագործումը. ներկայացվել է շուրջ 17 մլն․դրամի վնասի փոխհատուցման պահանջ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում գործող մոլիբդենի խտանյութի վերամշակմամբ զբաղվող «ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ԲԲԸ-ում։ Այս մասին հայտնում են տեսչական մարմնից: Պարզվել է, որ Ընկերությունը գործունեության ընթացքում թրծման տեղամասի բազմահատակ վառարանը շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ թրծման տեղամասի բազմահատակ վառարանի ապօրինի շահագործումը կասեցվել է։ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 450.000 ՀՀ դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 16.961.440 ՀՀ դրամի չափով։ Հղումը՝ Newday.am

Քաղաքականություն

«Թուրքերը էսօր բացում են, մի հատ welcoming տեքստ անենք»․ ինչ շշնջաց Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի ականջին

Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քարոզարշավ անցկացնող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Երևանի կենտրոնում մոտեցավ Փաշինյանին և ինչ-որ բան շշնջաց ականջին։ Լրատվամիջոցներում հայտնվել է այդ խոսակցությունը, որտեղ Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի ականջին ասում է․ «Թուրքերը էսօր բացում են, մի հատ welcoming տեքստ անենք համ ԱԳՆ խոսնակի, համ իմ․․․»։ Հղումը՝ Aravot.am

Իրավունք

Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք

Կոտայքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի հունիսի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի և ֆիզիկական անձանց՝ 2007 թվականի օգոստոսի 10-ին և օգոստոսի 15-ին կնքված՝ հողամասերի առուվաճառքի 14 պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մայիսի 11-ի վճռով բավարարել է Կոտայքի մարզի դատախազության հայցը: Վճռով՝ անվավեր են ճանաչվել շուրջ 1.3 հա մակերեսով, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ պատմական և մշակութային արժեքների օբյեկտներ հանդիսացող 14 հողամասերի առուվաճառքի պայմանագրերը: Որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել նաև հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները: Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով 14 հողատարածք: Հղումը՝ News.am

Արտաքին լուրեր

Վրաստանում տեղի է ունենում նոր պատրիարք Շիո III-ի ձեռնադրման արարողությունը

Մցխեթայի Սվետիցխովելի տաճարում ընթանում է նորընտիր պատրիարք Շիո III-ի ձեռնադրման արարողությունը։ Տաճար են ժամանել Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները։ Երկուշաբթի օրը Թբիլիսիի Ցմինդա Սամեբա (Սուրբ Երրորդություն) տաճարում տեղի ունեցավ Վրաց եկեղեցու ընդլայնված ժողովը, որի ընթացքում Սինոդի 39 անդամներ քվեարկել են նոր պատրիարքի օգտին։ Յոթանասունհինգ տարեկան Սենակիի և Չխորոցկու մետրոպոլիտ Շիոն (Մուջիրի), որը մարտի 17-ին մահացած պատրիարք Իլիա II-ի տեղապահն է եղել, ստացել է 22 ձայն և ընտրվել է նոր պատրիարք։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է 6 միլիոն դրամ նվիրատվություն՝ ստացած կնոջից՝ Աննա Հակոբյանից

Ըստ 2024 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի՝ Նիկոլ Փաշինյանը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականի մայիսի 8-ից, անշարժ գույք չունի։ Սակայն հայտարարագրում նշված է, որ նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է Երևանի տարածքում գտնվող անհատական բնակելի տան։ Փաշինյանի հայտարարագրում առկա է նաև «Իջևանատուն» ՓԲԸ-ին տրված 49 միլիոն 350 հազար դրամ փոխառություն։ Նա ունեցել է 726 հազար 900 դրամ բանկային ավանդ, իսկ բանկային հաշիվների մնացորդը կազմել է շուրջ 477 հազար դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 700 հազար դրամ և 500 դոլար։ Հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ընդհանուր եկամուտները կազմել են 80 միլիոն 235 հազար դրամից ավելի։ Այդ գումարից շուրջ 17 միլիոն դրամը եղել է աշխատանքի վարձատրություն։ Նա նաև հայտարարագրել է 6 միլիոն դրամ նվիրատվություն՝ ստացած կնոջից՝ Աննա Հակոբյանից։ Հայտարարագրում նշված են նաև տարբեր բանկերից ստացված վարկեր։ Տարվա վերջի դրությամբ վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ավելի քան 48 միլիոն դրամ, որից 44 միլիոն 415 հազար դրամը բնակարանի ձեռքբերման նպատակով ստացված պարտավորություն է։ Հղումը՝  Aravot.am

Իրավունք

Դատավոր Ռուզաննա Ազրոյանը փորձել էր լինել համարձակ ու կասկածի տակ դնել որպես փաստաբան իմ ազնվությունը․ Սոսե Արմենովնա

Դատավոր Ռուզաննա Ազրոյանը փորձել էր լինել համարձակ ու կասկածի տակ դնել որպես փաստաբան իմ ազնվությունը! Այսուհետ տիկնոջը կհորդորեմ շատ չշտապել նմանօրինակ հակաիրավական որոշումներ կայացնելիս, քանզի դրանք լի են բացասական հետևանքներով և‘ իր, և‘ արդարադատության համակարգի համար: Այս պահին այսքանը ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՓԱՍՏԱԶՈՒՐԿ ԷՐ ԵՒ ՈՒՂԻՂ ՀԱԿԱՍՈՒՄ ԷՐ ՀԱՅՑՎՈՐԻ՝ ԴԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԻՐԱՑՆԵԼՈՒՆ ՀՀ Վարչական դատարանը՝ նախագահությամբ Ռ. Մախմուդյանի որոշել է թիվ XXXX վարչական գործով ներկայացրած վերաքննիչ բողոքը բավարարել ամբողջությամբ` ՀՀ վարչական դատարանի 01.04.2026թ. «Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնել։

Իրավունք, Հասարակություն

Արագածոտնի գյուղերից մեկից այրվածքներով «Այրվածքաբանության ազգային կենտրոն» է տեղափոխվել 5-ամյա երեխա

Մայիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «դեմքի, կրծքավանդակի, որովայնի և զույգ վերին վերջույթների շրջանում 2, 3 աստիճան, մոտավոր 20 տոկոս մարմնի մակերեսի այրվածքներ» ախտորոշմամբ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» բուժօգնության է տեղափոխվել մի երեխա, հաղորդում է Shamshyan.com–ը։ Հիվանդանոցում պարզվել է, որ տուժածը Արագածոտնի մարզի բնակիչ 5-ամյա Կ․ Մ․-ն է։ Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 19։30-ի սահմաններում Կ. Մ․-ն իրենց տան բակում խաղալիս խորովածի համար նախատեսված մանղալի վրա բենզին է լցրել և հրկիզել, որի հետևանքով ստացել է նշված մարմնական վնասվածքները։ Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։ Հղումը՝ News.am

Scroll to Top