Գովազդ A1

Author name: Sose 2

Քաղաքականություն

Մի շարք զինվորականների նոր կոչումներ են շնորհվել

Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով զինվորականնեին նոր կոչումներ է շնորհվել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանին շնորհվել է բժշկական ծառայության գեներալ-մայորի զինվորական կոչում, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: ՀՀ ՊՆ գլխավոր քարտուղար Համլետ Բատիկյանին շնորհվել է քաղաքացիական ծառայության առաջին դասի պետական խորհրդականի դասային աստիճան։ Հղումը՝ Newday.am

Քաղաքականություն

Ի՞նչ արձագանքեմ Փաշինյանի այսօրվա 2 րոպեանոց մոնոլոգին, կարո՞ղ եք լավ տարբերակներ հուշել

Արձագանք «կլասս»-ի տրամաբանության մեջ Այսօր՝ տոնական օրվա մի պահից սկսած, բազմաթիվ լրագրողներից ստանում եմ նույն հարցը՝ լսե՞լ եք վարչապետի հայտարարությունն ու ի՞նչ արձագանք կտաք։ Քանի որ այդ պահին Ապարանում մասնակցում էինք օրվա խորհրդին նվիրված տոնակատարություններին, խոստացա ավելի ուշ լսել ու արձագանքել։ Լսեցի ու անկեղծ իմ մոտ մի պարզ մարդկային ցանկություն առաջացավ․ առաջիկայում ունենալ այնպիսի վարչապետ, որի ձևակերպումներին կարելի է զուսպ և բովանդակային արձագանք տալ, բանավիճել, փաստարկներ բերել, հակափաստարկներ լսել։ Իսկ հիմա ես եմ հարց տալիս իմ գործընկեր լրագրողներին՝ ի՞նչ արձագանքեմ Նիկոլ Փաշինյանի այսօրվա 2 րոպեանոց մոնոլոգին։ Կարո՞ղ եք լավ տարբերակներ հուշել, ես դեմ չեմ։ Մենք խոսում ենք ծրագրից, խնդիրներից, լուծումներից, ինքը՝ խլելուց, սատկացնելուց, վիրավորելուց։ Մենք խոսում ենք ներքին համերաշխությունից, ինքը՝ բոլորին թալանչի, շպիոն, գող ու ավազակ է ասում։ Մենք խոսում ենք երկիրը առաջ տանելու օրակարգից, իսկ իր առաջարկածը նույնն է, ինչ 8 տարի առաջ՝ բռնել, նստացնել, վանդակների մեջ գցել և այլն։ Ցավում եմ, որ սա է մերօրյա իրականությունը։ Իվետա Տոնոյան Հղումը՝  Hraparak.am

Վիդեո, Քաղաքականություն

«Եթե ընտրությունների արդյունքներով չընտրվեք վարչապետ, մենք այս զինտեխնիկայով կարո՞ղ ենք ջախջախել Ալիևին»․ Փաշինյանի արձագանքը

«Մեր ընդդիմությունն առանց այն էլ գնահատում է՝ ինչ ուզում է, ոնց ուզում է»,-փաստմանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ձեզ իր բացահայտ աջակցությունն է հայտնել և հարցին՝ եթե ՌԴ-ն կամ Իրանը բացահայտ իրենց աջակցությունը հայտնեին ընդդիմության որևէ ներկայացուցչի, Դուք սա չէի՞ք դիտարկի՝ որպես մեր ներքին կյանքին միջամտություն, լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նաև հիշեցրին Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը, թե անբարոյականություն է այդ համատեքստում զորահանդես կազմակերպելը։ Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Բաքվում անազատության մեջ պահվող որևէ անձի հայտարարություն չեմ մեկնաբանի, որովհետև պարզ չէ, թե նրանք ինչ պայմաններում ու ինչ պայմանով, հանգամանքներում են այդ հայտարարություններն անում։ Մանավանդ, որ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակման խնդիրը լուծելու համար»։ Հարցին՝ կարո՞ղ ենք փաստել, որ եթե ընտրություններին չընտրվեք վարչապետ, մենք այս զինտեխնիկայով կարող ենք ջախջախել Ալիևին, եթե նա որոշի հարձակվել, Նիկոլ Փաշինյանն այսպես պատասխանեց․ «Բանակի կերպափոխումը պատերազմի մասին չէ, այլ խաղաղության։ Մենք որևէ մեկին ջախջախելու խնդիր չենք դնում, այլ ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնելու։ Իսկ Հայաստանի տարածքների հարցը կլուծվի սահմանազատման արդյունքներով»։ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում Հղումը՝ Aravot.am  

Քաղաքականություն

«Այսօր դուք հրապարակում տեսաք պետական պարտքը». Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու է պետական պարտքը կրկնապատկվել

Ընդդիմությունը շահարկում է, թե իբր Հայաստանը անպաշտպան է, թե Հայաստանը բանակ չունի, թե իրենք բանակ են ստեղծել, մենք բանակը քանդել ենք, մինչդեռ իրենց ժառանգություն թողած բանակը եղել է քանդված։ Այս մասին, այսօր՝ մայիսի 28–ին, տոնական զորահանդեսից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ որ ասում եմ՝ կոնսերվի կոկոշներ, դա միայն կոկոշներին չի վերաբերում, սպառազինության 70%-ը եղել է մաշվածության վերջին աստիճանի, իսկ այսօր դուք Հանրապետության հրապարակում չտեսաք թեկուզ մի միջոց, որի առաջին օգտագործողը մենք չենք և որը արտադրված չէ Հայաստանի Հանրապետության համար։ Մեկը կարո՞ղ է հաշվել՝ քանի միլիարդի զենք է անցել այսօր Հանրապետության հրապարակում։ Իհարկե չեն հաշվի և չեն էլ կարող հաշվել։ Սա մեր պատասխանն է բոլոր նրանց, որոնք ասում են՝ պետական պարտքը ավելացրել եք։ Ընդ որում, շատ արտադրողներ կան, որոնք նաև վաճառքի պայման են համարում, որ իրենց ապրանքային վարկի փաթեթով ձեռք բերվեն այդ ապրանքները, որովհետև դա փաթեթային ծառայություն է։ Մարդիկ ասում են, որ մենք առաջարկում ենք այս փաթեթը և այս փաթեթը։ Դա սուպերմարկետ չի, որ գնաս քարտդ տաս, ասես՝ ես վերցնում եմ։ Որովհետև մարդիկ ունեն իրենց տնտեսական մեխանիզմները, իրենց շահերը։ Իրենք ասում են՝ այս մեխանիզմով, եթե ուզում եք, վերցրեք, որովհետև այն մյուս մեխանիզմով գները ուրիշ են։ Այդտեղ հազար ու մի բարդություն և հազար ու մի շերտ կա, որի մասին մենք չենք կարող խոսել և պետք էլ չի, որ խոսենք։ Այդ ո՞վ էր տարիներով ասում, որ մենք պետական պարտքը կրկնապատկել ենք։ Ահա խնդրեմ, մենք ձեզ ցույց ենք տալիս պետական պարտքը։ Պետական պարտքի ձևավորման պատճառը ոչ թե այն է որ շատ դեպքերում մենք փող չենք ունեցել, այլ դա եղել է փաթեթ, մեզ առաջարկվել է զուգահեռ ֆինանսական ծառայության սխեմայով, այսինք ասվել է, որ վարկ վերցրեք և առեք, որովհետև իրենք ունեն իրենց ռազմարդյունաբերական համալիրների ֆինանսավորման առանձնահատուկ սխեմաներ, հակառակ դեպքում գները էականորեն փոխվում են»,– հայտարարեց Փաշինյանը։ Նա հավելեց, որ հյուսիս-հարավ ամբողջ ճանապարհը կառուցվում է պետական պարտքով. «Դա ի սկզբանե առաջին օրից պլանավորված է եղել, որ վարկային միջոցներով պետք է արվի, և դա Հայաստանի իրավական դեյուրե պարտավորությունն է, որ պետք է վարկային միջոցներով արվի։ Նախ հյուսիս-հարավի մի կտորը կառուցվել է, այսօր Ագարակ–Քաջարանն է կառուցվում, հիմա շարունակությունը կլինի, Բարգուշատի թունելը կլինի, Սիսիան–Քաջարանը կլինի։ Այսօր Հայաստանի և հայ ժողովրդի պատմության մեջ ամենաերկար կամուրջն է կառուցվում, բայց մարդիկ, որ ասում են՝ Մեղրին տալու են, Սյունիքը տալու են։ Սյունիք տվող Քոչարյանը եկել էր մեզ մեղադրում էր Սյունիք տալու մեջ»,– ընդգծեց Փաշինյանը։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Եթե Փաշինյանը կարծում է, որ Հայաստանը կհարստանա, թող ապահովի դա․ Լավրով

Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է «հարստանալու» վերաբերյալ Հայաստանի ծրագրերի մասին, ապա թող ապահովի դա. «Վեստի» տեղեկատվական համակարգին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նախօրեին Հայաստանի վարչապետը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ կապերի վատթարացման դեպքում երկրին չեն վախեցնում հումքի բարձր գները, քանի որ հանրապետությունը ծրագրում է հարստանալ։ «Անտրամաբանական է Հայաստանին սպառնալ, օրինակ, բարձր գներով, որովհետև բարձր գների սպառնալիքին կա մի պատասխան՝ մենք շատ ավելի շատ փող կունենանք, այնքան, որ դա մեզ թանկ չի թվա։ Այսօր Հայաստանը դառնում է «Խաղաղության խաչմերուկ». դա նշանակում է, որ Հայաստանը դառնալու է ոչ թե հազարների ու միլիոնների, այլ միլիարդների ու տրիլիոնների երկիր»,- ասել էր նա Գառնի քաղաքում ընթացող նախընտրական քարոզարշավի ժամանակ։ «Ես չեմ կարող մեկնաբանել Հայաստանի ղեկավարի հայտարարությունները։ Եթե նա կարծում է, որ երկիրը կհարստանա, թող ապահովի դա»,- հայտարարել է Լավրովը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանը զգուշացրել է Հայաստանին գազի, նավթամթերքի և ալմաստի մատակարարման համաձայնագրերի հնարավոր չեղարկման մասին, որը տեղի կունենա այն պարագայում, եթե Երևանն անդամակցի Եվրոպական միությանը։ Հղումը՝ News.am

Քաղաքականություն

Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի

Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի։ Այսօր մենք բոլորս համոզվեցինք դրա մեջ։ Ճշմարտությունն արդեն բացահայտվել է։ Մայիսի 21-ին Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ ադրբեջանցի չի գալու Հայաստան, և նա դա երաշխավորում էր։ Սակայն այսօր նա արդեն հայտարարում է, որ ադրբեջանցիներ գալու են իբրև թե «զբոսաշրջիկի» կարգավիճակով։ Նա կարծում է, թե հայ ժողովուրդը միամիտ է։ Մի կողմից նա ժողովրդին վախեցնում է պատերազմով և ռազմական շքերթ կազմակերպում, մյուս կողմից՝ ժողովրդի թիկունքում նախապատրաստում է ադրբեջանցիների «ռազմական զբոսաշրջությունը» Հայաստանում։ Դուք կարող եք կանխել 300,000 ադրբեջանցու մուտքը Հայաստան։ Այս մասին գրել է Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Նարեկ Կարապետյանը՝ զորահանդեսի մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հանրապետության հրապարակում անցկացված ռազմական շքերթը նախընտրական նպատակ է հետապնդում և միտված է ցուցադրելու, թե իշխանություններին հաջողվել է նոր սպառազինություն ձեռք բերել։ Կարապետյանի գնահատմամբ՝ ապագայում ձևավորվելիք իշխանությունները կկարողանան ավելի արդյունավետ պայմաններով ապահովել բանակի զինտեխնիկական համալրումը և ստեղծել առավել ամուր անվտանգության համակարգ։ Նա նաև նշել է, որ, մասնագետների գնահատականներով, ներկայիս զինանոցում առկա են տարբեր համակարգերի միջև համատեղելիության խնդիրներ։ Նրա խոսքով՝ այդ անհամապատասխանությունները կարող են լուրջ դժվարություններ առաջացնել պաշտպանության ոլորտում։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի ընկերությունից 63 միլիոն է պահանջում

Նախկինում գրել էինք, որ Դիլիջանի համայնքապետարանը Երեւանի քաղաքացիական դատարան հայցադիմում է ներկայացրել՝ խնդրելով լուծել Դիլիջան համայնքի եւ Երեւան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում գրանցված «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲ ընկերության միջեւ 2018թ․ սեպտեմբերի 7-ին կնքված՝ քաղաք Դիլիջան, Գետափնյա 19/4 հասցեում գտնվող 4572․1 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը եւ անվավեր ճանաչել այդ հողամասի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը։ Իմ տեղեկություններով, «Դիլիջան Դեւելոփմենթ Քամփնի» ՓԲԸ սեփականատերը հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանն է, որը գտնվում է Բաքվի բանտում։ Վարդանյանի ընկերությանն է կառուցապատման իրավունքով պատկանում Դիլիջանի կենտրոնում գտնվող արհեստական լճակի շրջակա տարածքը։ Վարդանյանն իր ընտանիքով միլիոնավոր դոլարների ներդրում է կատարել Դիլիջան քաղաքի զարգացման համար, սակայն Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանի համար այդ փաստը ոչ մի նշանակություն չունի։ Դիլիջանի համայնքապետարանը Ռուբեն Վարդանյանի հետ կապակցված այլ ընկերության՝ «Դիս Փրոփերթիսի» դեմ նույնպես քաղաքացիական հայց է ներկայացրել՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան։ Համայնքապետարանը դատարանից խնդրել է «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամից՝ հօգուտ Դիլիջանի համայնքապետարանի, բռնագանձել 63 միլիոն 227 հազար 898 դրամ՝ որպես վճարված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների գումար, ինչպես նաև հիմնադրամից՝ հօգուտ համայնքապետարանի, բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը՝ 1 միլիոն 896 հազար 837 դրամի չափով։ Հայցը փետրվարի 2-ին ընդունվել է դատարանի վարույթ։ «Դիս Փրոփերթիսը» հայաստանյան բարեգործական հիմնադրամ է, որը սերտորեն համագործակցում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հետ։ Դիլիջանի միջազգային դպրոցի գործունեությունն ապահովում են «Դիլիջան Ինտերնեյշնլ Սքուլ օֆ Արմենիա» եւ «Դիս Փրոփերթիս» բարեգործական հիմնադրամները։ Նման ապերախտ ու անբարո վերաբերմունք՝ Հայաստանում բարեգործություն իրականացրած եւ հիմա Բաքվի բանտում խոշտանգվող անձի նկատմամբ, միայն ՔՊ-ական իշխանություններին է բնորոշ: Ալիեւյան ռեժիմը նրան ցմահ ազատազրկման է դատապարտում, իսկ փաշինյանական ռեժիմն ունեցվածքն է խլում նրանից Հայաստանում: Հղումը՝ Hraparak.am

Scroll to Top