Ով մեղավոր է, պետք է պատիժը ստանա. Ծառուկյանը Ազատ գյուղի հրդեհի հետեւանքով զոհվածի հորը
Հղումը՝ News.am
Հայաստանի Ազգային ժողովի մայիսի 29-ի առավոտյան գումարվելիք՝ պաշտոնավարման ժամկետն ավարտող կազմի նիստը քվորումի բացակայության պատճառով արդեն երրորդ անգամ չի սկսվել։ 107 պատգամավորից նիստին ներկայացել էին միայն 3-ը։ Պատգամավորները, որոնց մեծ մասը զբաղված է նախընտրական քարոզարշավով, հավաքվելու համար ունեն 4 ժամ։ Հիշեցնենք, որ այս խորհրդարանական քառօրյայի օրակարգում ընդհանուր առմամբ ընդգրկված է 35 հարց։ Հղումը՝ News.am
Իսկ ի՞նչ է ընդհանրապես պետք Ադրբեջանին Հայաստանից՝ Ղարաբաղից հետո,- այս հարցին է անդրադարձել ադրբեջանական «Ուղուր Մամեդով» թելեգրամյան ալիքի հեղինակը: Ադրբեջանցի մեկնաբանի կարծիքով, Բաքուն Հայաստանը կունենա իր գրպանում, երբ եւ եթե հաջողվի իրականացնել այն, ինչ արվել է Վրաստանում, որտեղ ադրբեջանական պետական «ՍՕՔԱՐ» ընկերությունը գնել է գազատար ցանցը: «Ադրբեջանական գազը պետք է հասնի հայերին եւ երկրի ներսում բաշխվի ադրբեջանական խողովակաշարերի միջոցով: Այստեղ անխուսափելիորեն կբախվեն Ադրբեջանի շահերը եւ Ռուսաստանի շահերը՝ իր «Գազպրոմ Արմենիա» ընկերությամբ եւ գազի արտոնյալ մատակարարումներով: Ռուսաստանի հետ պատերազմելը մեր շահերից չէ: Հետեւաբար սեւ աշխատանքը պետք է կատարի Նիկոլ Փաշինյանը: Դուրս քաշել Հայաստանը ԵԱՏՄ-ից՝ գազի նրա գրեթե ձեւավորված ընդհանուր շուկայով: Գժտեցնել Ռուսաստանի հետ: Եվ Ռուսաստանի ձեռքից խլել գազի ընկերությունը, ազգայնացնել այն: Այդ ժամանակ կգա Ադրբեջանը»,- եզրափակել է Ուղուր Մամեդովը: Հղումը՝ Aravot.am
Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ակտիվը «հաշվառել» է բոլոր քաղբանտարկյալներին՝ կլինեն նրանք այլընտրանքային կալանքի պայմաններում, այսինքն՝ տնային կալանքում կամ վարչական վերահսկողության ռեժիմում, թե կալանավայրերում, եւ ամիսը մեկ անգամ պարտադիր «տուլիկ» է հասցնում այդ մարդկանց։ Խոսքը մի քանի հազար դրամանոց տուլիկի մասին չէ, այլ մի քանի հարյուր հազարանոց։ Մեզ ասացին, որ միայն սիսիանցի պատգամավոր, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արթուր Սարգսյանն է հրաժարվել դրանից՝ պատճառաբանելով, որ տնային կալանքում է եւ առանձնապես չունի դրա կարիքը։ Հիշեցնենք, որ Սարգսյանն անցնում է Սրբազան պայքարի կամ, այսպես կոչված, 18 արդարների գործով։ Հղումը՝ Hraparak.am
Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը մի կողմից շարունակում են պոռոտախոսել, թե իրենք թիվ մեկն են, անմրցելի են եւ ունեն ժողովրդի վստահությունը, մյուս կողմից՝ շարունակում են ճնշումներն ու հետապնդումները քաղաքական մրցակիցների եւ հատկապես Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ։ Մենք տեղեկացանք, որ մայիսի 25-ին՝ «ուժեղ»-ների՝ Տաշիր այցելության օրը, մի քանի ժամում քաղաքում ավելի քան հարյուր հասցեներում խուզարկություններ են արվել, մարդկանց բերման ենթարկել։ Ուշագրավն այն է, որ իրավապահներն անգամ հաղորդագրություն չեն տարածել այդ մասսայական խուզարկումների մասին, ինչը եւս վկայում է, որ իրականում դրանք եղել են անհիմն եւ բացառապես մարդկանց աչքը վախեցնելու, ընդդիմադիր ուժի հավաքից հետ պահելու նկրտումներով։ Մինչդեռ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչների՝ Տաշիրում անցկացրած հանրահավաքն աննախադեպ մարդաշատ էր, ինչը ցույց տվեց, որ մարդիկ այլեւս չեն վախենում իշխանության բռնոցիներից։ Հղումը՝ Hraparak.am
Հանրապետության տոնի առթիվ, ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Էդգար Արսենի Արսենյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արամ Էռնեստի Արամյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան: ՀՀ նախագահի հրամանագրով` Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Արսենի Սարուխանյանը, Հանրապետության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով, իսկ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Վարդգեսի Մարտիրոսյանը՝ Երախտագիտության մեդալով: Հղումը՝ News.am
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ՝ քվեարկության օրվանից առաջ 30-րդ, 20-րդ և 10-րդ օրը, բնակչության պետական ռեգիստրը վարող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը հրապարակում է Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը` նշելով նաև ըստ գտնվելու վայրի ընտրողների, նախընտրած վայրի ընտրողների և հաշվառում չունեցող ընտրողների թիվը: 2026թ․ հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների օրվանից առաջ 10-րդ օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 2.485.232, որից ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասերում ընդգրկված ընտրողների թիվը՝ 22742, հաշվառում չունեցող ընտրողների թիվը՝ 492, տեղաշարժման դժվարություն ունեցող ընտրողների թիվը՝ 8: Հղումը՝ News.am
«Ռոսպոտրեբնադզորը» կարգադրել է Ռուսաստանում դադարեցնել «Ջերմուկ» հանքային ջրի 64,5 միլիոն շշի վաճառքը։ Պատճառը տեխնիկական կարգավորման պահանջների խախտումներն են։ Այս մասին հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։ «Ռոսպոտրեբնադզորը» պետական մակնշման «Ազնիվ նշան» համակարգի օպերատորին լրացուցիչ հանձնարարություն է ուղարկել՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու գազավորված ջրի 64,5 միլիոն միավորի իրացումը դադարեցնելու մասին», — նշվել է հաղորդագրության մեջ։ Ստուգման ընթացքում մասնագետները հայտնաբերել են արտադրանքի բաղադրության անհամապատասխանություններ։ Ջրում արձանագրվել է հիդրոկարբոնատների, քլորիդների և սուլֆատների մակարդակի գերազանցում։ Վերահսկող ծառայությունում կարծում են, որ նման մակնշումը կարող է մոլորության մեջ գցել գնորդներին՝ ըմպելիքի բուժիչ հատկությունների վերաբերյալ։ Բացի այդ, պահանջները կապված են նաև առողջությանը հասցվելիք հնարավոր վնասի հետ։ Սահմանափակումներն ազդել են ինչպես խանութների, այնպես էլ առցանց հարթակների վրա։ 2026 թվականի սկզբից «Ազնիվ նշան» համակարգն արդեն արգելափակել է այս ապրանքանիշի 38,4 միլիոն շշի վաճառքը։ Ընդունված որոշման մասին «Ռոսպոտրեբնադզորը» տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին և ԵԱՏՄ երկրների համապատասխան մարմիններին։ Հղումը՝ News.am
Ռոսսելխոզնադզորը մայիսի 30-ից կսահմանափակի մրգի և բանջարեղենի ներմուծումը Հայաստանից: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի-ն` վկայակոչելով գերատեսչության տարածած հաղորդագրությունը։ «Ռոսսելխոզնադզորը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանի ծագում ունեցող և այնտեղից առաքվող թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման վրա՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ՝ մայիսի 15-ին հայտնի է դարձել, որ Ռոսսելխոզնադզորը մտադիր է ստուգումներ անցկացնել մի շարք հայկական ձեռնարկություններում` ներառյալ այն ընկերությունները, որոնց արտադրանքի մատակարարումը Ռուսաստան ավելի վաղ դադարեցվել էր: Պատճառը կեղծված ձկնամթերքի ներկրման կասկածներն են, որոնք ենթադրաբար եվրոպական ծագում ունեն։ Հիշեցնենք, որ ՀՀ ՍԱՏՄ–ն մայիսի 27–ին հերքել էր լուրը, թե ՌԴ–ն որոշել է դադարեցնել Հայաստանից ծիրանի ներմուծումը։ Հղումը՝ Hraparak.am
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի Շիրակի մարզի Արթիկ քաղաքում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի հնարավոր ապամոնտաժմանը՝ մտահոգություն հայտնելով ԱՊՀ տարածքում պատմական հիշողությունը խեղաթյուրելու վտանգավոր միտումների կապակցությամբ։ Ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ Զախարովան նշել է, որ ռուսական կողմին անհանգստացնում են տեղական իշխանությունների՝ խորհրդային մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը քանդելու մտադրությունները, որի տեղում, եղած տեղեկությունների համաձայն, նախատեսվում է շատրվան կառուցել։ «Որքան հասկանում ենք, Արթիկի ղեկավարությունը, ինչպես նաև վերադաս մարմինները, մտադիր են ի կատար ածել Հայրենական մեծ պատերազմում զոհված համաքաղաքացիների հուշարձանի վերաբերյալ իրենց ծրագրերը։ Եվ, մեր տվյալներով, այդ հուշահամալիրի տեղում նախատեսվում է շատրվան կառուցել», — հայտարարել է դիվանագետը։ Նա ընդգծել է, որ ռուսական կողմի համար անհասկանալի է, թե ինչու հնարավոր չէ նոր կառույցի համար մեկ այլ վայր գտնել։ «Իհարկե, հարց է առաջանում՝ մի՞թե շատրվանի համար ուրիշ տեղ չկար։ Ընդ որում, մինչ օրս հստակ չէ՝ հուշարձանն ուղղակի քանդվելու է, թե՞ տեղափոխվելու է այլ վայր, ինչի մասին նախկինում հավաստիացնում էին հայաստանյան գործընկերները», — ասել է Զախարովան։ Նրա խոսքով՝ հայաստանյան հասարակության մեջ նման նախաձեռնությունները դիմադրության են արժանանում, սակայն պաշտոնական իշխանությունները չեն արձագանքում քաղաքացիների բողոքներին։ «Մենք տեսնում ենք, թե ինչպես են մարդիկ դեմ արտահայտվում այս որոշմանը՝ հասկանալով, որ եթե խոսքն իրոք հուշարձանն առանց տեղափոխման ուղղակի քանդելու մասին է, ապա դա սրբապղծություն է։ Սակայն տեսնում ենք նաև, թե ինչպես է Հայաստանի ղեկավարությունն անարձագանք թողնում մարդկանց լիովին արդարացի դիմումները», — նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։ Զախարովան հայտարարել է, որ հուշարձանի շուրջ ստեղծված իրավիճակը պատմական հիշողության վերանայման ավելի լայն համատեքստի մի մասն է։ «Այս հուշարձանի հետ կապված պատմությունը վկայում է մի անհամեմատ ավելի վտանգավոր միտման մասին, որը կարելի է բնորոշել որպես պատմական հիշողության համատարած խեղաթյուրում», — ընդգծել է նա։ Այս կապակցությամբ դիվանագետը հիշեցրել է մի շարք իրադարձությունների մասին, որոնք, Մոսկվայի կարծիքով, փաստում են Հայաստանում ընթացող նմանօրինակ գործընթացների մասին։ Մասնավորապես, նա մատնանշել է ավելի վաղ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչած արտահայտությունները, որոնք, ըստ նրա, արդարացնում էին նացիզմը։ «Այն ժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հորդորեց ռուսական կողմին ուշադրություն չդարձնել առանձին հայտարարությունների վրա և խոստացավ պարզել եղելությունը։ Սակայն այդպես էլ որևէ արձագանք չեղավ», — ասել է Զախարովան։ Բացի այդ, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը քննադատել է Վլադիմիր Զելենսկու երևանյան այցը։ «Հետո նեոնացիզմը հասավ Երևան՝ ի դեմս Զելենսկու, հենց այն Զելենսկու, որը ոտնահարեց սեփական նախնիների հիշատակը և սպառնում էր Հաղթանակի շքերթի ժամանակ հարվածներ հասցնել Կարմիր հրապարակին», — հայտարարել է նա։ Զախարովան առանձնակի ուշադրություն է դարձրել նաև ԱՊՀ փաստաթղթերում ձևակերպումների փոփոխությանը։ «Վերջին շրջանում Երևանը համակարգված կերպով ԱՊՀ փաստաթղթերի նախագծերից դուրս է թողնում «Հայրենական մեծ պատերազմ» արտահայտությունը», — հայտնել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ նման քայլերն առավել քան տարակուսելի են՝ հաշվի առնելով նացիզմի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի ներդրած մեծ ավանդը։ «Եվ սա այն հերոսության ֆոնին, որը Երկրորդ համաշխարհային և Հայրենական մեծ պատերազմների տարիներին ցուցաբերել են հայերը, Հայաստանի ժողովուրդը և Հայաստանի ներկայիս քաղաքացիների նախնիները», — ընդգծել է Զախարովան։ Ամփոփելով, նա վստահություն է հայտնել, որ հայ հասարակության մեծ մասը կողմ է պատմական հիշողության պահպանմանը։ «Մարդիկ պատրաստ են տեր կանգնել պատմական հիշողությանը և պայքարել սեփական պատմության փառահեղ էջերը պահպանելու համար։ Որովհետև այն իրենց պատմությունը մոռացության մատնող երկրներն ու ժողովուրդները չունեն ապագա», — եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Հղումը՝ News.am