Գովազդ A1

Author name: Sose 2

Հասարակություն, Նորություններ

Հայտնի է՝ ինչ հոդվածով է Երևանի կենտրոնում՝ թուրք բլոգերի հայտնվելու դեպքով քրվարույթ հարուցվել

Կիմա Ավդալյանը NEWS.am-ի հետԵրևանի կենտրոնում՝ թուրք բլոգերի հայտնվելու հանգամանքներն իրավապահները պարզում են։ ՔԿ-ում քրեական վարույթ է  կոմիտեի մամուլի քարտուղար  զրույցում հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Հիշեցնենք, որ մարտի 25-ին համացանցում տեսանյութ է տարածվել, համաձայն որի՝ թուրք երիտասարդը Երևանի կենտրոնում ազատ շրջում է՝ հայտարարելով, թե ինքը «պատմական քաղաքում» է։ Բլոգեր Օգյուն Օզդեմիրը Երևանում պտտվել էր, նկարահանումներ արել, ՀՀ մայրաքաղաքն անվանել ադրբեջանական, նա Հայաստանից նաև հող էր տարել` փորձելով կեղծել պատմությունն ու ներկան։

Հասարակություն, Նորություններ

Հետք. Շրջակա միջավայրի նախարարությունը ձախողել է արտեզյան հորերի լուծարման և կոնսերվացման գործընթացը

Շրջակա միջավայրի նախարարությունը ձախողել է Արարատյան դաշտի արտեզյան հորերի լուծարման կամ կոնսերվացման գործողությունները։ Վերջին հինգ տարում արտեզյան հորեր գրեթե չեն կոնսերվացվել։  Այս պահի դրությամբ արտեզյան 51 հոր կա, որից 10-ը պետք է լուծարվի, 41-ը` կոնսերվացվի: 51 հորից 26-ը համայնքային է, մնացածը ընկերությունների կամ անհատների տարածքներում են: 2020-2022 թվականներին Արարատի և Արմավիրի մարզերում խորքային հորերի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքներ առհասարակ չեն իրականացվել։ 2023թ․-ին խորքային հորերը կոնսերվացնելու կամ լուծարելու պետգնման պայմանագիրը միակողմանի լուծվել է, դատական գործընթաց է նախաձեռնվել։ 2024թ․-ին կնքված պայմանագիրը նույնպես լուծվել է, քանի որ ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել: Հիշեցնենք՝ 2018թ․ իշխանափոխությունից հետո Շրջակա միջավայրի նախարար նշանակվեց Էրիկ Գրիգորյանը։ 2020թ․ մայիսից նրան փոխարինեց Ռոմանոս Պետրոսյանը, իսկ ներկայիս նախարար Հակոբ Սիմիդյանը նշանակվել է 2021թ. դեկտեմբերի 10-ին։ Ինչու են լուծվել հորերի կոնսերվացման կամ լուծարման համար կնքված պայմանագրերը 2023 թվականի համար հայտարարված մրցույթին հայտ է ներկայացրել միայն «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ն և հաղթող է ճանաչվել։ Ընկերության հետ կնքվել է պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման՝ 67,8 մլն դրամի պայմանագիր։ Կառավարության 2023թ․ ապրիլի որոշմամբ դրա համար հատկացվել են ֆինանսական միջոցներ։ Սակայն ՇՄՆ-ն  միակողմանի լուծել է պայմանագիրը։ Ինչպես մեր հարցմանն ի պատասխան հայտնել է ՇՄՆ-ն, գերատեսչությունը լուծել է պայմանագիրը, քանի որ «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ն պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարել է մասամբ՝ 5,5 մլն դրամի չափով, խախտել է պայմանագրի հավելվածով սահմանված տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով աշխատանքի կատարման համար նախատեսված ժամկետները։ «Եդեմ գրուպ» ՍՊԸ-ն դատական կարգով վիճարկել է պայմանագրի միակողմանի լուծումը։ Հայցադիմումում նշել է, որ պայմանագրի շրջանակներում ընկերության կողմից կատարվելիքաշխատանքների ժամանակ ի հայտ են եկել խնդիրներ, խոչընդոտներ և անհամապատասխանություններ, որոնց մասին տեղեկացվել է նախարարությանը՝ մի շարք գրություններով, սակայն աջակցություն չի ստացել: Շարունակությունը՝ Հետք-ում

Նորություններ, Քաղաքականություն

ԱԺ նախագահը հայտարարությունն է տարածել Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին

ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հրաժարականի դիմումի մասին. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը 2025 թվականի ապրիլի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում եւ հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»:

Նորություններ, Տնտեսություն

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

2025 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 566.5 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը 2025 թվականի պետական բյուջեի եռամսյակային համամասնություններով առաջին եռամսյակի համար նախատեսված ցուցանիշից՝ 563.1 մլրդ դրամից, ավելի է 3.4 մլրդ դրամով կամ 0.6%-ով, իսկ վերանայված ցուցանիշից՝ 563.4 մլրդ դրամից, ավելի է 3.1 մլրդ դրամով կամ 0.5%-ով: Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում պետական բյուջե է մուտքագրվել 500.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր: Այսպիսով, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հարկային եկամուտներն աճել են 65.9 մլրդ դրամով կամ 13.2%-ով:

Հասարակություն, Նորություններ

Մեկնարկել են փոսային նորոգման աշխատանքները

Ապրիլի 1-ից մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են, որ հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2025 թվականի մայիսի 10-ը՝ 1) Դիլիջանի տարածաշրջան 2) Արմավիրի տարածաշրջան 3) Վայքի տարածաշրջան 4) Տաշիրի տարածաշրջան 5) Աշտարակի տարածաշրջան 6) Թալինի տարածաշրջան 7) Արտաշատի տարածաշրջան  8)Արարատի տարածաշրջան 9) Էջմիածնի տարածաշրջան 10) Եղեգնաձորի տարածաշրջան 11) Թումանյանի տարածաշրջան 12) Բաղրամյանի տարածաշրջան 13) Նոյեմբերյանի տարածաշրջան 14) Մասիսի տարածաշրջան 15) Մեղրու տարածաշրջան 16) Կապանի տարածաշրջան 17) Գուգարքի տարածաշրջան 18) Սևանի տարածաշրջան 19) Աբովյանի տարածաշրջան 20) Գավառի տարածաշրջան 21) Իջևանի տարածաշրջան 22) Սպիտակի տարածաշրջան 23) Անիի տարածաշրջան 24) Ապարանի տարածաշրջան 25) Մարտունու տարածաշրջան Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանել 2025 թվականի հունիսի 1-ը՝ 26) Արթիկի տարածաշրջան 27) Սիսիանի տարածաշրջան 28) Ամասիայի տարածաշրջան 29) Ճամբարակի տարածաշրջան 30) Հրազդանի տարածաշրջան 31) Ստեփանավանի տարածաշրջան 32) Նաիրիի տարածաշրջան 33) Ախուրյանի տարածաշրջան 34) Աշոցքի տարածաշրջան 35) Գորիսի տարածաշրջան 36) Արագածի տարածաշրջան 37) Տավուշի տարածաշրջան 38) Վարդենիսի տարածաշրջան

Արտաքին լուրեր, Նորություններ

Իրանի նախագահը կմեկնի Ադրբեջան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլին պետական ​​այցով կմեկնի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները․ Սա կլինի Պեզեշիանի առաջին պաշտոնական այցը Ադրբեջան՝ որպես Իսլամական Հանրապետության նախագահ։ Այցի ընթացքում կանցկացվի ադրբեջանա-իրանական գործարար համաժողով, նախատեսվում է նաև ստորագրել մի շարք փաստաթղթեր։

Նորություններ, Քաղաքականություն

Բաբայան. Այսօր կամ ողջամտորեն ավելի ճիշտ ժամանակում, այսինքն վերջում, կիմանանք թե ով ում հետ ինչ էր ուզում անել

«Հետաքրքիր իրավիճակ է Գյումրիի շուրջ։ Մեր որոշ ընկերներ համոզված են, որ Երեւանում իրենք ավելի շատ են Գյումրիից հասկանում, քան ամբողջ կյանքում Գյումրիում ապրած, ստեղծած ու փողոցում կռիվ տված մարդը»,-գրում է փաստաբան Արսեն Բաբայանը։ Նա շարունակում է. «Այդ նույն ընկերներից շատերը նաեւ համոզված են, որ քաղաքական որոշումները պետք է կայացվեն կայծակնային արագությամբ: Որ շտապողը տղա է ունենում: Կարծում են, թե առվի վրայով դեռ չցատկած՝ հոպ պիտի ասվի… Իսկ կա՞ որեւէ ողջամիտ բացատրություն, թե ինչի պիտի Մարտուն Գրիգորյանը արդեն հայտարարի քաղաքական որոշման մասին: Ո՞վ է ասել, որ առանց ընտրությունների վերջնական արդյունքների եւ դրա արդյունքում բաշխված մանդատների, այդ մանդատներից հրաժարումների, առանց քաղաքական հնարավոր խաղերի կանխատեսման, առանց քրեա-քաղական (բոլորի նկատմամբ) հետապնդումների պատկերի եւ առանց տասնյակ այլ հանգամանքների հաշվառմամբ պետք է ու ճիշտ է որոշում կայացնելը կամ կայացված որոշման մասին բարձրաձայնելը: Ես մի բացատրություն եմ տեսնում այդպիսի վարքագծի. նպատակը բացառապես պաշտոն ունենալու ցանկությունն է, որի երազանքի աստիճանն այնքան բարձր է, որ ուզում են վայրկյան առաջ տոնել իրենց պաշտոնը… Սա հասկանալի է, բայց գոնե այդ դեպքում ազնիվ մարդկանց քաղաքական առեւտրի մեջ մի մեղադրեք: Մի շտապեք, միեւնույնն է այսօր կամ ողջամտորեն ավելի ճիշտ ժամանակում, այսինքն վերջում, կիմանանք թե ով ում հետ ինչ էր ուզում անել»։

Հասարակություն, Նորություններ

Թոշակառուն օրական ընդամենը 1 հաց է գնելու. «Հայաքվե»

Ըստ պաշտոնական տվյալների` ՀՀ բնակչության 32-33 տոկոսը աղքատ է, և աղքատներ ու միայնակ ծերեր բնակվում են նաև Երևանի կենտրոնում: Այս մասին փոխանցում են «Հայաքվե» նախաձեռնությունից: «35-45 հազար դրամ թոշակ ստացող քաղաքացին 2026 թվականին վճարելու է մոտավորապես 350 000 դրամ գույքահարկ։ 12 ամսվա նրա թոշակը կազմելու է մոտավորապես 500 000 դրամ։ Եթե նա 326 000–ը վճարելու է որպես գույքահարկ, դրանից մնալու է մոտ 180 000 դրամ։ Այսինքն` թոշակառուին 1 տարի գոյատևելու, ապրելու համար մնալու է օրական 500 դրամ։ Դա նշանակում է, որ թոշակառուն օրական ընդամենը 1 հաց է գնելու»,- ասված է հաղորդագրության մեջ:

Հասարակություն, Նորություններ

Ռուս տիեզերագնացը ապրիլի 1-ին կատակել է «տափակ Երկրի» կողմնակիցների հետ

Միջազգային տիեզերակայանում գտնվող ռուս տիեզերագնաց Իվան Վագները ապրիլմեկյան կատակ է արել տափակ Երկրի տեսության կողմնակիցների վրա։ Նա լուսանկար է հրապարակել ՄՏԿ–ից, որում կրիայի և փղի արձանիկ է պատկերված Երկրի ֆոնին։ Տիեզերագնացը հավելել է, որ դեռ կան մարդիկ, որոնք ժխտում են մոլորակի գնդաձև լինելը։ «Ապրիլի 1-ը ծիծաղի օր է: Թերևս լավագույն առիթը տափակ Երկրի տեսության կողմնակիցների հետ կատակելու համար: Ներկայացնում եմ ձեր ուշադրությանը մի արձանիկ, որը մարմնավորում է տիեզերքի մասին պատկերացումները, որոնք գոյություն են ունեցել հին Ռուսաստանում: Այն ժամանակներում համարվում էր, որ Երկիրը տափակ, հաստ նրբաբլիթ է, որը պառկած է անծայրածիր օվկիանոսի մակերեսին լողացող երեք կետերի մեջքին։ Լուսանկարում արձանիկը պատկերված է իրական Երկրի ֆոնին», — գրել է նա։ Ի դեպ, վերջին թռիչքի ժամանակ Վագներն իր հետ վերցրել էր արձանիկ, որը պատկերում էր երկրագնդի կառուցվածքի մասին հնդկական հնագույն առասպելը՝ կրիա՝ մեջքին երեք փղերով, որոնք տափակ Երկիրն են պահում:

Հասարակություն, Նորություններ

Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ. Սուրենյան

Ապրիլին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 1-2 աստիճանով, տեղումների քանակը՝ նորմային մոտ։ Այս մասին իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախագահի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մեզ սպասվում է տաք և բավարար տեղումներով ապրիլ»,- հավելել է նա:

Scroll to Top