Գովազդ A1

Author name: Sose

Հասարակություն

Նարեկ Զեյնալյանը կնշանակվի առողջապահության նախարար. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է,մեր երկրում վարչապետ աշխատող Փաշինյանըօրերս թրաշվելուց հետո որոշեց «թրաշել» նաեւնախարարական կազմը եւ վեց նախարարներհրաժեշտ տվեցին իրենց պաշտոններին։ Չնայած դրան, ըստ կուլիսայինխոսակցությունների, Փաշինյանը որոշել էնրանցից ոմանց այլ պաշտոններ տալ։Կառավարությունից դուրս, հրաժարականներիերթը հասավ նաեւ Ազգային ժողով, եւ իրմանդատը վայր դրեց ԱԺ Առողջապահությանհարցերի մշտական հանձնաժողովի նախագահՆարեկ Զեյնալյանը։ «Իրավունք»-ի տեղեկություններով՝ Զեյնալյանըկնշանակվի առողջապահության նախարար,քանի որ շատ դժգոհություններ կան նաեւԱնահիտ Ավանեսյանից։ Դե ինչ,  սպասենքփաշինյանական նոր սցենարների»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Իրավունք

Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը

Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեում մոտ 4 ժամ տևած հարցաքննությունից հետո քննիչները, «Հրապարակ»-ի տեղեկություններով, առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը ` դրանում առկա տեղեկատվությունն ուսումնասիրելու համար: Հովիկ Աղազարյանին այսօր հրավիրել են Հակակոռուպցիոն կոմիտե` հոկտեմբերի 15-ին խորհրդարանական լսումների ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված վարույթով: ՔԿ արդեն նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանը խորհրդարանում հայտարարել էր, որ   ինչ որ մարդիկ երկու անգամ դիմել են իրեն՝ Հովիկ Աղազարյանի որդու հարցով:

Հասարակություն

ՊԵԿ նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ այս պահին չեմ ստացել. Ռոմանոս Պետրոսյան

Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը պնդում է՝ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ այս պահին չի ստացել, և նման քննարկում չկա: Մամուլում տեղեկություն կա, որ հենց նա էլ կփոխարինի արդեն նախկին նախագահ Ռուստամ Բադասյանին, որը ևս շաբաթասկզբին աշխատանքից ազատման դիմում գրեց առանց բացատրությունների: «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ եթե առաջարկն ամեն դեպքում լինի, պատրա՞ստ է ստանձել ՊԵԿ նախագահի պաշտոնը, ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանն ասաց. «Ես չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ, վարչապետը որտեղ, ինչ խնդիր դնի, կգնամ լուծելու»:

Նորություններ

Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ritmeurasia.ru-ն «Ինչպես են անգլո-սաքսոնները Հայաստանին մղում ազգային ինքնասպանության» վերնագրով հոդվածում գրում է, որ Վաշինգտոնն ու Լոնդոնը համառորեն Հայաստանին մղում են դեպի ազգային ինքնասպանություն։ Ըստ ԱՄՆ-ի, այսպես կոչված՝ քաղաքակիրթ համայնքին միանալու «բարձր նպատակին» հասնելու համար հայ ժողովուրդը պետք է հրաժարվի սեփական ավանդույթներից, ազգային սոցիալական հիմքերից և Ռուսաստանի Դաշնության հետ կայուն առևտրատնտեսական կապերից, որոնք համապատասխանում են այդ երկրի շահերին։ Նույն նպատակով ԱՄՆ-ի հետ մեկտեղ Մեծ Բրիտանիան է Հայաստանին ակտիվորեն քաշում իր տակ։ Արդեն ավելի քան վեց ամիս է, ինչ Փաշինյանի վարչախմբի ամենաարևմտամետ քաղաքական թևը ակտիվորեն փորձում է ստանալ այն ամբողջ աջակցությունը, ինչը հասանելի է երկրում։ Շնորհիվ համապատասխան ջանքերի, այս տարվա գարնանը Հայաստանը վարձեց Sanctuary Counsel ընկերության ծառայությունները՝ կապի և փիառի կառավարման ընկերություն, որը հիմնադրվել է 2019 թվականին Դեյվիդ ՄակԴոնայի կողմից: Ընկերությունը ֆորմալ առումով համարվում է հասարակայնության հետ կապերի և փիառի խորհրդատուների անկախ ընկերություն: Բայց իրականում, նույնիսկ ֆորմալ առումով, նրա գործերի համար պատասխանատուն ոչ այլ ոք է, քան բրիտանական բանակի նախկին շտաբի պետ Ռիչարդ Դաննաթը, որը մարտի սկզբից Sanctuary Counsel-ի ավագ խորհրդականն է։ Այդ առնչությամբ ֆրանսիական հետախուզական ծառայությունների ոչ պաշտոնական խոսափողը՝ Intelligence Online-ը, նշել է, որ ներկայում Դաննաթն է փաստացի ղեկավարում ընկերության բոլոր գործերը և խորհուրդներ տալիս Երևանին ավելի սերտ հարաբերություններ հաստատել Լոնդոնի հետ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ռազմական։ Փաստն այն է, որ Դաննաթը կապերի լայն շրջանակ ունի ռազմական ոլորտում։ Կառավարության խորհրդական աշխատելուց հետո նա ղեկավարում էր Calian UK խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած էր բրիտանական բանակի աջակցության և վերապատրաստման մեջ: Նա ներկայում նաև խորհրդական է ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքեր և հսկման սարքավորումներ արտադրող Teledyne FLIR-ի և փաստաթղթերի փոխանակման անվտանգ հարթակ FileSwap Global-ի հետ, որը համագործակցում է Օքսֆորդի, Քեմբրիջի և Սթենֆորդի համալսարանների արհեստական բանականության բաժինների հետ: Դաննաթի ակտիվ աշխատանքի շնորհիվ այս տարվա գարնանից Լոնդոնը և Երևանը քննարկում են, ի թիվս այլ հարցերի, թույլ տալ Մեծ Բրիտանիային անօրինական միգրանտներ ուղարկել Հայաստան՝ Ռուանդայի հետ արդեն իսկ կնքված համաձայնագրի օրինակով: Նման համաձայնագրի ստորագրումից հետո Մալիից և Եմենից առաջին հազարավոր ներգաղթյալները կսկսեն ժամանել Հայաստան։ Այն, որ բրիտանական կառավարությունը բանակցություններ է վարում Հայաստանի և մի շարք այլ երկրների (Բոտսվանա, Կոտ դ’Իվուար և Կոստա Ռիկա) հետ, որոնց վարչակարգերն արդեն պատրաստ են ընդունել Մեծ Բրիտանիայից արտաքսված անօրինական միգրանտներին, արձանագրվել է անգլալեզու մամուլում, և դա՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ համապատասխան փաստաթղթերին հղումով։ Օրինակ՝ ինչպես նշել է The Times-ը, բրիտանացիները նման բանակցություններ են վարում արդեն մեկուկես տարի։ Սկզբում խոսքվում էր միայն Ռուանդայի և աֆրիկյան այլ երկրների մասին, որտեղ առաջարկվում էր ուղարկել այն օտարերկրացիներին, «որոնք վտանգի տակ են գտնվում իրենց հայրենիքում», սակայն մինչ այժմ հնարավոր չի եղել անգամ մեկ միգրանտ ուղարկել այնտեղ։ Ուստի, 2023 թվականի սեպտեմբերին Երևան կատարած այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի փոխարտգործնախարար Լեո Դոչերտին համապատասխան բանակցություններ սկսեց Հայաստանի հետ։ Այսպիսով, անգլո-սաքսոնները արդեն բացահայտորեն են Հայաստանը դասում աֆրիկյան բանտուստանների շարքին և բառացիորեն երկիրը մղում են դեպի ազգային ինքնասպանություն, որը կապված է հայ բնակչության՝ մոլորակի անբարենպաստ շրջանների ամենաչզարգացած աբորիգեններով փոխարինման հետ։ Եվ Փաշինյանի ռեժիմը ընդառաջում ու ամեն կերպ աջակցում է դրան։ Օգտագործված է ամեն ինչ՝ ռուսաֆոբիայից և դա ամրապնդող կադրային քաղաքականությունից սկսած մինչև Հայաստանում անօրինական միգրանտներով բնակեցումը։ Հատկանշական է, որ անգլո-սաքսոնական լրատվամիջոցները դա շեփորում են միանգամայն բացահայտորեն՝ միաժամանակ ոչ մի խոսք չասելով, թե ո՞ւր են անհետացել 120 հազար ղարաբաղցի հայերը։ Ավելին, Ուկրաինայում և Մոլդովայում փորձարկված սխեմաներով ռուսաֆոբական տրամադրությունների բորբոքումն անգլոսաքսոնների և նրանց փաշինյանական ծառաների կողմից տեղի է ունենում հենց այն ժամանակ, երբ Ռուսաստանի և Հայաստանի իրական կապերը կարող են աճել և շոշափելի օգուտներ բերել հայ ժողովրդին։ Իրոք, չնայած պաշտոնական Երևանի՝ Ռուսաստանից հեռու մնալու ջանքերին, ռուս սահմանապահների ծառայություններից հրաժարվելուն, ՀԱՊԿ-ի հետ փաստացի խզմանը և այլ բաների, երկրների երկկողմ առևտրի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կան համապատասխան կապեր, և դրանք ավելանում են: Բացի դա, ռուս քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները մեկ անգամ չէ, որ ուղղակիորեն հայտարարել են, որ Մոսկվան շարունակում է Երևանը դիտել որպես իր դաշնակից։ Այնուամենայնիվ, դա հենց այն է, ինչից կտրականապես դժգոհ են ԱՄՆ Պետդեպարտամենտը, Մառախլապատ Ալբիոնի նրա գործընկերները և Սորոսի այն խնամակալները, որոնք ներկայում կառավարում են Հայաստանը և փորձում են ամեն կերպ խայթել Մոսկվային: Ամերիկացի և բրիտանացի պաշտոնյաները ոչ միայն աչք են փակում տարածաշրջանում Փաշինյանի վարչակարգի սադրիչ գործողությունների վրա, այլ նաև հրապարակայնորեն աջակցում են այն հայ քաղաքական գործիչներին, ովքեր միանշանակ խոսում են Ուկրաինայում տեղի ունեցողի օգտին՝ ըստ էության սադրելով, որ ուկրաինական ոգով ամենաբացասական սցենարների կրկնություն լինի իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքում՝ Հայաստանում։ Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հասարակություն

Հայտնի են ձմեռային զորակոչի ու զորացրման ժամկետները

Կառավարությունը նոյեմբերի 21-ի նիստում հաստատելու է ձմեռային զորակոչի ու զորացրման ժամկետը։ Ըստ այդմ, զորակոչը տեղի կունենա 2025թ հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը, իսկ զորացրումը՝ 2025թ. հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։

Իրավունք

«Խստաբարո կին է երևում»․ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ ՆԳ նորանշանակ նախարարի մասին

«Նորանշանակ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը խստաբարո կին է երևում»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում ՀՀ ներքին գործերի նախարարի պաշտոնում այսօր նշանակված Արփինե Սարգսյանին այսպես է բնութագրել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։ «Ընդհանարապես չեմ ճանաչում նրան, բայց դատելով ելույթներից` նորմալ իրավաբան է։ Թե նախարար իրեն ոնց կդրսևորի, չեմ կարող ասել։ Մի նախապայման կա` ոստիկանապետը պիտի լինի մարդ, որը համակարգին լավ ծանոթ է, համակարգում աճած, մեծացած է, հասկանում է հանցագործ աշխարհի հոգեբանությունը»,-ասել է Սարգսյանը՝ հավելելով՝   նախարարի և ոստիկանապետի գործը հանցավորության դեմ պայքարն է։ Կարևոր են կանխարգելիչ գործողությունները, որ այսօրվա նեգատիվը վերանա։ Հարցին՝ համակարգում հիմնականում տղամարդիկ են, ինչպե՞ս կընդունեն կին ղեկավարի նշանակումը,  նախկին պաշտոնյան պատասխանել է՝   սկզբից կլինեն պատերի տակ խոսակցություններ, քննադատություններ, բայց հետո, եթե նա օբյեկտիվ լինի, մարդիկ հասկանան, որ գնահատվում է իրենց աշխատանքը, վերաբերմունքը կփոխվի։ «Ինքը պիտի կարողանա ոստիկանության նկատմամբ վերաբերմունքն ու հավատը փոխել։ Ես կնոջը երբեք չեմ թերագնահատել, և չնայած այդ ծառայությունը սիրում է բռունցք, սիրում է տղամարդու խոսք, բայց կարծում եմ` կինն էլ կարող է այս ամենը համակարգել։ Ուզում եմ թերահավատ չլինել», ասել է նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը։

Տնտեսություն

Apple-ն իր ամենահայտնի սարքերից մեկը հայտարարել է հնացած

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունն իր պատմության ընթացքում ամենաշատ սպասված սարքերից մեկը՝ երկրորդ սերնդի Apple Watch «խելացի» ժամացույցը, որը ներկայացվել է 2016-ին, այլև չի սպասարկի: Ինչպես գրում է Daily Mail-ը, ընկերությունն Apple Watch Series 2-ն ավելացրել է այն ապրանքների պաշտոնական ցանկում, որոնք համարում է հնացած: Դա նշանակում է, որ սարքը չի ստանում աջակցություն և ընկերությունն այլևս իրավասու չէ վերանորոգել այն Apple Store-ում կամ լիազորված երրորդ կողմի ծառայություններ մատուցողի միջոցով: Ըստ էության, դա նշանակում է, որ եթե սարքը դադարում է աշխատել, Apple-ը պարտավոր չէ վերանորոգել այն: Խոսքը «խելացի» ժամացույցի՝ ալյումինից և չժանգոտվող պողպատից պատրաստված տարբերակների մասին է: Մինչդեռ ավելի թանկ կերամիկական տարբերակը դեռ չի ավելացվել հնացած սարքերի ցանկում, ինչը նշանակում է, որ Apple-ը դեռ սպասարկում է այն:

Քաղաքականություն

Սարուխանյանի արյան մեջ թմրանյութի առկայությունը հաստատվելուց հետո ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին․ Նազելի Բաղդասարյանի ընկերուհուն կառաջադրեն

Օրերս Oragir.News-ը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը Կարեն Սարուխանյանին ուղարկել էր արյան անալիզ հանձնելու` արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգելու համար։ Oragir.News-ի ոստիկանության աղբյուրի փոխանցմամբ` ՔՊ-ական քաղաքապետի թեկնածուի թեստի արդյունքը եղել է դրական ։ Հիմա  ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին, պատճառը Կարեն Սարուխանյանի թեստի դրական պատասխանն է։ ՔՊ-ն Գյումրիի քաղաքապետի թեկնածու կառաջադրի Գյումրիի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանին, ով Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի մտերիմ ընկերուհին է։ Լրատվամիջոցը փորձել է մեկնաբանություն ստանալ Կարեն Սարուխանյանից, բայց վերջինս հերթական անգամ խուսափել է հարցադրումներից։ Սկզբում նշել է, որ չի լսում, հետո՝ հեռախոսազանգերն անպատասխան թողել։ Շրջանառվում են նաև տեղեկություններ, որ առաջիկայում Կարեն Սարուխանյանը վայր կդնի պատգամավորի մանդատը։ Հիշեցնենք՝  օրերս ձերբակալվել էին ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի քեռու որդին ու ՔՊ-ական ավագանու անդամը՝ թմրաանյութ օգտագործելու, պահելու, պատրաստելու կասկածանքով։

Իրավունք, Հասարակություն

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ փաստաբանական գործունեության հարկման հետ կապված

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ փաստաբանական գործունեության հարկման հետ կապված։ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին 2024 թվականի նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024 թվականի նոյեմբերի 1-ին դիմում է ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ «ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հունիսի 12-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ, 64-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանը տեղեկացրել է նաև, որ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում ներառվել են նաև Սահմանադրության 29-րդ, 60‑րդ, 61-րդ, 64-րդ, 73-րդ և 78-րդ հոդվածներին խնդրահարույց օրենքի անհամապատասխանության վերաբերյալ Փաստաբանների պալատի կողմից ներկայացված դիրքորոշումները: Նշենք, որ նշված հարցով դեռևս 2024 թվականի հուլիսի 29-ին Փաստաբանների պալատը դիմել էր Մարդու իրավունքների պաշտպանին՝ ներկայացնելով օրենքի խնդրահարույց կարգավորումների հակասությունները Սահմանադրության՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները սահմանող գլխի դրույթներին»,- նշվում է Փաստաբանների պալատի հաղորդագրության մեջ:

Scroll to Top