Գովազդ A1

Author name: Sose

Հասարակություն

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: Այս մասին հայտում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դավիթ Խուդաթյանը, որ ներկայումս Արմավիրի մարզպետն է, կնշանակվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,-գրել է Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք, որ երեկ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Գնել Սանոսյանին ՏԿԵ նախարարի պաշտոնից ազատելու հրամանը:

Հասարակություն

Իզմիրլյան բժշկական կենտրոնում բացվեց տարածաշրջանում առաջին «Միզաքարային հիվանդության բուժման գերազանցության կենտրոնը»

Իզմիրլյան բժշկական կենտրոնը, Մայր Աթոռի հովանու ներքո, մեկ միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հայաստանյան առողջապահական ոլորտում և ձեռք է բերել միզաքարային հիվանդության և ուրոլոգիական այլ հիվանդությունների բուժման նորագույն ու եզակի տեխնոլոգիաներ՝ ինչպիսիք են Storz Medical-ը, Olympus-ը և Quanta Systems-ը: Սարքավորումների նորացման հիմնական բաղադրիչը MODULITH® SLX-F2 արտամարմնային հարվածալիքային լիտոտրիպսիայի (ESWL) սարքն է, որը միզային քարերի ոչ ինվազիվ քարափշրման միակ տեխնոլոգիան է, որի միջոցով հնարավոր է հարվածային ալիքները կիզակետել մինչև 180 մմ ներթափանցման խորությամբ: Համակարգը կառավարվում է կենտրոնացված StorM-Touch հարթակի միջոցով և ունի կիզակետի չափերի ընտրման և հեռակառավարման հնարավորություններ: LithoPos® ներկառուցված համակարգը ապահովում է միզային քարերի ինքնուրույն նշանառում և դրանց լավագույն քարափշրում: Փոխգործողությունների ամբողջացումը DICOM կապող օղակի հետ թույլ է տալիս առավել արդյունավետ աշխատել հիվանդների մեծ հոսքի դեպքում: Այս տեխնոլոգիաները թույլ են տալիս ուրոլոգիական կլինիկային ապահովել բուժառուների բարձրորակ, ոչ ինվազիվ բուժումը, ինչը հատկապես կարևոր է միզաքարային հիվանդությունների էնդեմիկ գոտում ապրող Հայաստանի Հանրապետության բնակչության համար։

Մշակույթ

Ադրբեջանը յուրացնում է Նոյի դամբարանը. «Գեղարդ» հիմնադրամ

Աստվածաշնչում հիշատակված համաշխարհային ջրհեղեղի հետ է կապվում Նախիջևան անունը, իսկ Նախիջևան քաղաքը համարվում է Նոյ նահապետի կողմից հիմնադրված հնագույն բնակավայրերից մեկը Հայաստանում։ Ըստ ավանդության՝ Նոյը, Աստծու կամքով փրկվելով ջրհեղեղից, Արարատ լեռան գագաթից իջել է մերձակա հարթավայրը և իջևանել մի վայրում, որը հետագայում կոչվել է Նախիջևան («նախնական իջևան»)։ Բազմաթիվ պատմություններ կան այն մասին, որ Նոյ նահապետը թաղվել է հենց Նախիջևանում: 13-րդ դարի հայ պատմիչ Վարդան Արևելցին գրում է․ «Ի Նախչուան է տապանն մեծ նահապետին Նոյի և Նեմզարայ ի Մարանդ»: Համարվում է, որ Նոյի դամբարանը գտնվել է Նախիջևան քաղաքի հարավային կողմում՝ հայկական հին գերեզմանատանը։ Դամբարան-մատուռը երկհարկանի է եղել։ Նախիջևանի քաղաքային ուսումնարանի տեսուչ, մանկավարժ Կ. Ա. Նիկիտինը նշել է, որ Նոյի գերեզմանը գտնվել է քաղաքի հարավային կողմում՝ հին բերդի մնացորդների մոտ։ Իր ներկայիս տեսքով այն վերականգնվել է պարսիկների կողմից։ Այստեղ նախկինում եղել է եկեղեցի, որը հետագայում ավերվել է, սակայն մատուռը նախկին եկեղեցու մնացորդն է։ Մատուռի ներքին տեսքը նման է քարայրի՝ մեջտեղում կամարներով հենված քարե սյունով: Ըստ հայկական լեգենդի՝ այստեղ են գտնվում Նոյ նահապետի մասունքները: Ռուս հայտնի գրող և ճանապարհորդ Եվգենի Մարկովը նշում է, որ Նախիջևանում է գտնվում այն վայրը, որտեղ, ըստ հայերի հավատալիքների, տապանից դուրս գալուց հետո հաստատվել, ապա մահացել է Նոյ նահապետը, իսկ «Նախիջևան» բառը հին հայերենում բառացիորեն նշանակել է «առաջին բնակավայր»: Նոյի գերեզմանի մասին է հիշատակում նաև պատմաբան և ազգագրագետ Իվան Շոպենը: 1852 թվականին հրատարակված «Կովկասյան օրացույցում» նշվում է, որ հայկական շատ հուշարձաններ մուսուլմանների կողմից ենթարկվել են ավերածությունների։ Կանգուն է մնացել Նոյի դամբարանը, որը համարվում է հայկական քրիստոնեական կառույց։ 1930-ական թվականներին Նախիջևանի ադրբեջանական իշխանություններն ավերել են մատուռը։ Սակայն 2006 թվականին ադրբեջանցիները «վերհիշել» են այդ հուշարձանի մասին՝ վերականգնելով այն մուսուլմանական հուշարձաններին հատուկ ոճով: Հարկ է նշել, որ Նոյի դամբարանը Նախիջևանում եղած հայկական մյուս կոթողների նման հիմնահատակ չի ավերվել միայն այն պատճառով, որ մուսուլմանները Նոյ նահապետին ևս համարել են մեծ մարգարե: Հավելենք, որ ներկայումս ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է ապացուցել, որ դամբարանը մուսուլմանական մշակութային կոթող է՝ ժխտելով ակնհայտ փաստերն ու վկայություններն այն մասին, որ այն եղել է հայկական սրբատեղի, ուխտատեղի ու դարեր շարունակ կանգուն է մնացել հենց հայերի շնորհիվ:

Իրավունք

Քյարամյանը, Բադասյանն ու Խաչատրյանը կառավարության որոշումներով ազատվեցին աշխատանքից

Կառավարության այսօրվա որոշումներից Ռուստամ Բադասյանն ազատվել է ՊԵԿ նախագահի, Արգիշտի Քյարամյանը՝ քննչական կոմիտեի նախագահի, Սասուն Խաչատրյանը՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոններից։ Որոշումները կառավարությունը կայացրել է գրավոր քվեարկության։ Հիշեցնենք՝ երեկ նրանք պաշտոնից ազատման դիմում էին ներկայացրել։

Արտաքին լուրեր

Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ճավճավաձեի պողոտան

Թբիլիսիում ցուցարարները կրկին փակել են Ճավճավաձեի պողոտան: Վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրանք պատրաստվում են գիշերել Թբիլիսիի պետական համալսանի առաջին մասնաշենքի մոտ և վերականգնել իրենց վրանային ճամբարը, որն այնտեղ էր մինչև այսօր առավոտ: Հիշեցնենք, որ Վրաստանում ընդդիմադիր կուսակցությունները չեն ճանաչում հոկտեմբերի վերջին կայացած ընտրությունների արդյունքները և նշում են, որ դրանք կեղծվել են։ Անցած շաբաթավերջին Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է ընտրությունների արդյունքները, որոնցում, ըստ պաշտոնական արդյունքների, հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։

Սպորտ

Էդուարդ Սպերցյանը ՌՊԼ-ի լավագույնների թվում է

РУСТАТ-ը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025թթ․ խաղարկության առաջին շրջանում դարպասին ամենաշատ հարված կատարած ֆուտբոլիստների ցանկը։ Ցանկում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Ցուլերի» ավագը մրցակիցների դարպասին կատարել է ընդհանուր 36 հարված, որից 17-ը՝ ճշգրիտ։ Ցանկն ամբողջությամբ` Մանֆրեդ Ուգալդե («Սպարտակ») — 43/19 Կոնստանտին Տյուկավին («Դինամո») — 41/15 Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար») — 36/17 Ռոնալդո («Ռոստով») — 36/16 Ջոն Կորդոբա («Կրասնոդար») — 35/22 Էսեկիել Բարկո («Սպարտակ») — 35/14 Թեո Բոնգոնդա («Սպարտակ») — 33/15 Աղբյուր`  ArmSport.am

Արտաքին լուրեր

Պաշտոնական Բաքուն «Զանգեզուրի միջանցք»-ը շահավետ է համարում տարածաշրջանի բոլոր երկրների համար

«Զանգեզուրի միջանցք»-ը նախագիծ է, որը Բաքուն դիտարկում է որպես շահավետ բոլոր կողմերի համար: Այս մասին ադրբեջակաան լրատվամիջոցներին ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը: «Ադրբեջանի համար այդ միջանցքը կարևոր է, որովհետև այն կապ կապահովի երկրի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Հայաստանն իր հերթին հնարավորություն կստանա վերջ տալ տարածաշրջանում մեկուսացմանը։ Թուրքիան աջակցում է միջանցքի բացմանը, Ռուսաստանը ևս իր շահագրգռվածությունն է հայտնել: Միջանցքի բացումը նաև Իրանի շահերից է բխում»,- ասել է Ամիրբեկովը: Նրա խոսքով՝ «Զանգեզուրի միջանցք»-ը նաև Ասիան Եվրոպային կապող այլընտրանքային երթուղի է, ուստի այն կարևոր նշանակություն ունի նաև տարածաշրջանի մյուս երկրների համար:

Քաղաքականություն

Հովիկ Աղազարյանը՝ իր մանդատը վայր դնելու լուրերի մասին

«Երբ վարչության որոշումն ինձ ուղարկեք՝ կմեկնաբանեմ։ Հիմա ոչինչ մեկնաբանել չեմ կարող»։ NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին՝ առ այն, որ ՔՊ–ը վարչությունը որոշում է կայացրել Հովիկ Աղազարյանի՝ մանդատը դնելու մասին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել պատգամավորի մանդատը:

Հասարակություն

Էլեկտրամատակարարման ընդհատում՝ բեռնատարի կողմից ստեղծված վթարի պատճառով

Այսօր՝ ժամը 19:55-ին բեռնատարի կողմից 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծի վնասման պատճառով հոսանքազրկվել է Ավան, Ավան-Առինջ, Բագրեվանդ թաղամասերի մի մասը։ Օդային գիծը վթարվել է բեռնատարի թույլատրելի գաբարիտների խախտման հետեւանքով։ Օպերատիվորեն իրականացվել են վթարա-վերականգնողական աշխատանքներ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության, ՆԳՆ Արտակարգ իրավիճակների, ինչպես նաեւ պարեկային ծառայության աշխատակիցների կողմից։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները նշված թաղամասերի բաժանորդների Էլեկտրամատակարարումը վերականգնել են 22:29- ին։ Այս պահին եւս վթարի վերացմանն ուղղված աշխատանքները շարունակվում են էլեկտրամատակարարման ժամանակավոր սխեմայից հիմնականին անցնելու համար։

Իրավունք

Իմ ու իմ ընկերների պայքարը բանտերով կանգնեցնել հնարավոր չէ․ պայքարը տևելու է այնքան, մինչև որ մեր ժողովուրդը հաղթանակ ունենա․ Գերասիմ Վարդանյան

Նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն պայմանագրի ստրոգրումից հետո այս չորս տարիների պայքարից բազմաթիվ քրեական գործերից, շուրջ 1 տարվա բանտային կյանքից հետո հերթական անգամ արձանագրում եմ. իմ ու իմ ընկերների պայքարը բանտերով կանգնեցնել հնարավոր չէ, և մեր պայքարը տևելու է այնքան, մինչև որ մեր ժողովուրդը հաղթանակ ունենա: Այս մասին գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանը։ «Սիրելի՛ ընկերներ, հարազատներ, հայրենակիցներ, 5 ամիս ապօրինի կալանքի մեջ գտնվելուց հետո դատարանի որոշմամբ ազատ արձակվեցի: Սա մեր պետականությանը սպառնացող վտանգի փուլում ժողովրդական ընդվզմանը զուգահեռ իմ մասնակցությունը բանտով կանգնեցնելու հերթական գործողությունն էր: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր այս օրերին եղել են իմ և ընտանիքիս կողքին։ Շնորհակալություն եմ հայտնում իմ շահերը պաշտպանող և միևնույն ժամանակ արդեն իմ և մեր բոլորի պայքարի ընկերներ Sergey Harutyunyan-ին, Sose Armenovna-ին: Շնորհակալություն եմ հայտնում իմ դաշնակցական ընկերներին: Նոյեմբերի 9-ի կապիտուլացիոն պայմանագրի ստրոգրումից հետո այս չորս տարիների պայքարից բազմաթիվ քրեական գործերից, շուրջ 1 տարվա բանտային կյանքից հետո հերթական անգամ արձանագրում եմ. իմ ու իմ ընկերների պայքարը բանտերով կանգնեցնել հնարավոր չէ, և մեր պայքարը տևելու է այնքան, մինչև որ մեր ժողովուրդը հաղթանակ ունենա»: Հիշեցնենք՝ երեկ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրում ընթանում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի գործով դատական նիստը։ Դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը՝ տնային կալանք խափանման միջոցը փոխելու համար 2 միլիոն դրամի չափ գրավին ավելացնելով ևս 3 միլիոն դրամ։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2025 թվականի հունվարի 15-ին։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

Scroll to Top