Գովազդ A1

Հասարակություն

Հասարակություն

Դուռը մի բացեք. իշխանությունը վհուկների որս է իրականացնում Երևանի շարքային բնակիչների շրջանում

«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ խոսակցությունների համաձայն՝ իշխանությունը հատուկ բանագնացների միջոցով վհուկների որս է իրականացնում մայրաքաղաքի շարքային բնակիչների շրջանում։ Սոցհարցման անվան տակ այցելում են քաղաքացիների տները, հարցուփորձ անում նրանց հայացքների մասին, անգամ ուղիղ հարցնում, թե ում են ընտրելու, որից հետո ակնհայտ ընդդիմադիր, հակաիշխանական քաղաքացիների նկատմամբ տարբեր ճնշումներ սկսում։ Ասենք, վարչական ղեկավարների կողմից, կամ եթե փոքրիկ բիզնես ունեն՝ հարկային մարմինների միջոցով կամ՝ հիմնարկի ղեկավարության։ Օրինակ, համատիրությանը կուտակած ամիսների պարտքն են պարտադրում մարել կամ տվյալ ընտանիքի տղամարդկանց վարժական հավաքների մասնակցելու ծանուցագրեր են ուղարկում եւ այլն։ Այնպես որ, ամեն մեկի առաջ դուռը մի բացեք եւ ամեն մեկին մի ասեք, թե ում եք ընտրելու։ Հղումը՝ news.am

Հասարակություն

Ջուլիետա Ավետիսյանին Գյումրիում բերման են ենթարկել իշխանությանը քննադատելու համար

Գյումրիում բերման են ենթարկել Ջուլիետա Ավետիսյանին, որը հայտնի է իշխանության, հատկապես Նիկոլ Փաշինյանին ուղղված քննադատություններով։ Տիկին Ջուլիետան վերջին շրջանում աչքի է ընկել լրագրողներին տված իր սուր հարցազրույցներով, երբ Փաշինյանը Գյումրի էր եկել Յոթ Վերքում պատարագի մասնակցելու, այնուհետև թմբուկ զարկելու։ Տեղեկացանք, որ կինն այս պահին գտնվում է ոստիկանական բաժանմունքում, նրա դեմ ինչ֊որ մեկը ցուցմունք է տվել։ Հղումը՝ hraparak.am  

Հասարակություն

Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բшխվել գազատար խողովակին․ կան վիրшվորներ

Այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գագիկ Ա․-ն իր վարած, Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վնասվել է նաև գազատար խողովակը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից ավտոբուսի 6 ուղևոր տեղում առաջին բուժօգնություն են ստացել, որոնցից մեկը, ով հղի կին է, տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են տեղում բուժօգնություն ստացած և վիրավոր քաղաքացու ինքնությունը։ Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» ընկերությունների ներկայացուցիչները։ Հղումը՝ newday.am

Հասարակություն

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները

2026թ. ապրիլի 29-ին Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 13-րդ հանդիպումը: Գոհունակությամբ նշվել է, որ հանձնաժողովների 13-րդ հանդիպումը կրկին կայանում է կողմերից մեկի տարածքում՝ Հայաստանի Հանրապետությունում՝ Աղվերանում: Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել սահմանազատման միջոցառումների հետ կապված կազմակերպչական և տեխնիկական հարցերի շուրջ: Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հետևյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը. «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույց», «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույց», «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույց»: Կողմերը համաձայնության են եկել դիմել իրենց կառավարություններին՝ ուղեցույցների համապատասխան հաստատման համար։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն առանձին մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Նշվել է, որ դեպի Հայաստանի Հանրապետություն բեռների տարանցումն Ադրբեջանի Հանրապետության տարածքով հաջողությամբ իրականացվում է և ներկայումս շարունակվում է։ Գոհունակությամբ նշվել է, որ Ադրբեջանն իրականացնում է նավթամթերքի մատակարարում դեպի Հայաստան, ինչը վկայում է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ձևավորման մասին։ Տեղի է ունեցել նաև կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ։ Հատուկ ընդգծվել է, որ ձեռք բերված արդյունքները հնարավոր են դարձել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական կամքի շնորհիվ: Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանի Հանրապետությունում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը: Հղումը՝ hraparak.am  

Հասարակություն

Երբ կնշվի Վերջին զանգը

Այս տարի հանրակրթական դպրոցների ավարտական դասարաններում վերջին զանգի միջոցառումները նախատեսված է անցկացնել մայիսի 22–ին՝ 5–օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, մայիսի 23–ին՝ 6–օրյա շաբաթվա դեպքում: Հղումը՝ hraparak.am  

Հասարակություն, Վիդեո

Նոր անձնագրում պատկերված է հայոց այբուբենը, Հայկ նահապետը, Արագածը. Իսկ Խոր Վիրապը հակառակ կողմից է, որ Արարատը չերևա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում  կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները: Վարչապետ Փաշինյանն իր ներածական խոսքում նշել է, որ ավարտական փուլում է գտնվում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման գործընթացը և դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ նոր համակարգի ներդրման նպատակն է ապահովել անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին, մասնավորապես՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) պահանջներին։ ՆԳ նախարարի խոսքով, այն կբարձրացնի փաստաթղթերի վստահելիությունը, կդյուրացնի սահմանային անցումները և կնպաստի քաղաքացիների ազատ տեղաշարժին, այդ թվում՝ Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացում։ Նշվել է, որ նոր համակարգի ներդրման շրջանակում ստեղծվում են ժամանակակից ենթակառուցվածքներ։ Նախագիծն իրականացվում է պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով։ Նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ՝ ներառյալ անվտանգային բաղադրիչներ, այդ թվում՝ ուլտրամանուշակագույն շերտեր։ Միաժամանակ ընդգծվել է, որ փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ՝ նախ արտացոլված է Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստություն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Վարչապետն ընդգծել է, որ որոշ տառեր ավելի մեծ են արտացոլված և որոշակի միտք ու տրամաբանություն կա դրա մեջ դրված.  «Մասնավորապես՝ «Ա» տառը՝ նկատի ունենալով ազատություն, անկախություն, «Ե» տառը՝ երջանկություն, «Է» տառը՝ նկատի ունենալով, որ գրաբարում «Է»-ն Աստված է նշանակում, Աստծուն ընդգծելով, «Ժ» տառը՝ ժողովրդին ընդգծելով, «Ի» տառը՝ ինքնիշխանությունն ընդգծելով, «Խ» տառը՝ խաղաղությունը, «Կ» տառը՝  կյանք, «Հ»-ն՝ Հայաստան, «Մ»-ն մարդ, «Ջ»-ն՝ ջուրն ենք ցանկացել ընդգծել նաև որպես կյանքի խորհրդանիշ,  «Ո» տառը, քանի որ նախնական տարբերակում «Օ» տառ չի եղել, նկատի ենք ունեցել օրենքը, օրինականությունը, «Պ» տառը՝ նկատի ենք ունեցել պետությունը, «Ս» տառը՝  նկատի ենք ունեցել սերը, «Ք» տառը՝ Քրիստոսին, որպես առաջինը քրիստոնեություն ընդունած պետություն: Իհարկե բոլոր տառերով էլ կարելի էր այս ընդգծումներն անել, բայց ընդհանուր առմամբ մտածել ենք, որ այսպիսի ընդգծումները գուցե նաև մեր ռազմավարությունները, ընկալումները, ձգտումները և մեր պատկերացումներն էականորեն կընդգծեն, նաև դիզայնի որոշակի էլեմենտ ավելացնեն»: Շարունակելով ներկայացնել փաստաթղթի տարբեր էջերում զետեղված պատկերները՝ նշվել է, որ այն սկսվում է  հայի ծագումնաբանությամբ՝ Հայկ Նահապետի պատկերով և Գեղամա լեռներում և Ուխտասարում հայտնաբերված ժայռապատկերներով, որոնք բավական հին պատմություն ունեն: Ներկայացված է նաև պատմության հաջորդ կարևոր հանգրվանը՝ Երևանի հիմնադրման սեպագիր արձանագրությունը, որը հայի ինքնության և պատմության շատ կարևոր մասն է: Ընդգծվել է, որ Էրեբունի ամրոցի պատկերը վերականգնված է գիտնականների կողմից: Հաջորդիվ՝ ներկայացված են Արտաշեսյան ժամանակաշրջանի սահմանաքարերը, որոնց վրա արամեերեն արձանագրություններ են: Սահմանաքարի տեղադրման ձևը և դիրքը նույնպես գիտնականների հետ խորհրդակցությունների արդյունքում է ձևավորվել, տվյալ ժամանակաշրջանի կենցաղավարությունը և գյուղատնտեսությունը պատկերող վիզուալիզացիա են: Ընդգծվել է, որ սահմանաքարի ընտրությունը պատահական չէ, այն պետական և իրավական շատ կարևոր գործիք է հանդիսացել նույնիսկ այն ժամանակահատվածում, որովհետև ցույց է տվել պետության գոյությունը, պետական կառավարման էությունը և նաև հողային բարեփոխումները, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակահատվածում: Հաջորդ էջում ներկայացված է Մայր Աթոռ Սուրբ էջմիածինը, որը խորհրդանշում է քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն ընդունելու փաստը 301 թվականին: Ընդգծվել է հենց քրիստոնեության ընդունման տարեթիվը՝ որպես մեր ինքնության և պատմության առանցքային հատվածներից։ Արարողակարգային ավագության տրամաբանությամբ ներկայացված են ժամանակակից պետականության խորհրդանիշները՝ Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրը, Կառավարության շենքը, Ազգային Ժողովի շենքը, Սահմանադրական դատարանի շենքը: Պատկերվել են նաև Երևանի Կասկադը և Ալեքսանդր Թամանյանը՝ որպես  ժամանակակից քաղաքաշինության նահապետ: Անդրադարձ կա նաև մարզերին. այբբենական կարգով ներկայացված են Արագածի մարզը՝ Արագած լեռն ի չորս գագաթներով, Արարատի մարզը՝ Խոր Վիրապով, որպես քրիստոնեության կարևորագույն կենտրոններից մեկը, Արմավիրի մարզը՝ լավաշի թխման գործընթացով, Արմավիրի մարզի այգիներով ու պտուղներով, Գեղարքունիքի մարզը՝ Սևանա լճով և 10-րդ դարի Բերդկունք ամրոցով, Կոտայքի մարզը՝ Գառնու հեթանոսական տաճարով, Լոռու մարզը՝ Լոռի բերդ ամրոցով, Շիրակի մարզը՝ Գյումրիի պատմական կենտրոնի փողոցով և հայտնի Ֆայտոնի տեսարանով, Սյունիքի մարզը՝ Բաղաբերդ ամրոցով, Տավուշի մարզը՝ Սրանոցի կամրջով, Վայոց Ձորի մարզը՝ Ջերմուկի ջրվեժով և Ջերմուկի հայտնի խորհրդանիշ եղնիկով: Վարչապետն ընդգծել է, որ այս բոլոր պատմամշակութային հուշարձանների միջոցով փորձ է արվել ապահովել Հայաստանի դիմանկարի բազմազանությունն ու բազմաշերտությունը: Հատկանշական է, որ Խոր Վիրապի պատկերը այնպիսի ռակուսով է ներկայացված, որպեսզի չերևա Արարատ սարը։ Շեշտվել է, որ կենսաչափական անձնագրի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է նաև սահմանային անցակետերում ներդնել ավտոմատ, առանց մարդկային շփման անցման համակարգեր, ինչն էապես կհեշտացնի և կարագացնի քաղաքացիների տեղաշարժը։ Ամփոփելով անձնագրի ներկայացումը՝ երկրի ղեկավարը նշել է, որ այս քայլով Հայաստանը կատարում է կարևոր քայլ՝ ժամանակակից, անվտանգ և միջազգային չափանիշներին համապատասխան անձնագրային համակարգ ունենալու ուղղությամբ։ Հղում՝ news.am

Իրավունք, Հասարակություն

Հրավիրում եմ օրինապահ մարմինների ուշադրությունը Վայոց ձորի Գնդեվազ գյուղում տեղի ունեցող անօրինական եւ բարձիթողի իրավիճակին. քաղաքացի

InNews.am- ի խմբագրությունը ստացել է նամակ, որը ներկայացնում ենք առանց խմբագրման. «Օրեր առաջ գազի սպասարկման ծառայողն, ըստ նախապես` զանգով պայմանավորվածության, եկել է իմ տուն, կատարել ստուգման աշխատանքը, որի ընթացքում կրկին հիշեցրել եմ հակահրդեհային սարքի ոչ պիտանի լինելու մասին։ Հատուկ նշել եմ հեռախոսահամարս, որպեսզի տեղադրողները նախապես զանգեն։ Այսօր երեկոյան դարպասս վայրենաբար խփում ու բղավում են, թե իբր` դուռդ բացի։ Դարպասս ներսից կողպած է եղել, սակայն դա իրենց չի խանգարել պատից թռնել իմ բակ, ներսից կողպեքը բացել եւ ներխուժել ուրիշի սեփականություն։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես եմ տանս դուռը բացելուն պես վերջիններիս վռնդում  իմ սեփական տարածքից։  Ինչպես նկատում եք, սույն խուլիգանները մե’կ չեն պատրաստվում հեռանալ, մե’կ ձեռքերով ինչ֊որ հարձակվողական տեքստ են հնչեցնում եւ շանտաժի տոնայնությամբ հարց տալիս, թե` «հիմա չե՞մ ուզում, որ սարքը տեղադրեն»։ Սա քարեդարյան պահվածք է, խուլիգանական դրսեւորում, եւ այս տեսակ «աբորիգենները» չեն էլ գիտակցում ու զղջում իրենց անօրինական գործողությունների  համար։ Խնդրում եմ, օրենքի դաշտ բերել խուլիգաններին եւ ազատել պետական հիմնարկները անգրագետ պարագաներից»։ https://www.youtube.com/shorts/SVX7iCANE7A

Հասարակություն, Նորություններ

<> հրդեհներ եկամուտներ կոծկելու կամ ապահովագրության գումարներ ստանալու համա՞ր

Վերջին տարիներին Երևանում մի քանի խոշոր հրդեհներ են եղել, որոնց հանգամանքները մինչ օրս բացահայտված չեն, իրավապահները չեն կարողացել հստակ նշել այդ կասկածելի դեպքերի պատճառները, իսկ հանրությունն էլ չի ստացել իրեն հուզող հարցերի պատասխանները։ Այս տարվա մարտի 14-ի առավոտյան, ժամը 09:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Արգավանդում գործող կահույքի խանութ սրահներից մեկում։ Դեպքի վայր մի քանի հրշեջ հաշվարկներ էին մեկնել, տեղում հայտարարվել էր հրդեհի վտանգավորության «ԲԻՍ-1» աստիճան: Խանութի գույքն ու շինությունը զգալի վնաս էին կրել, բայց հրդեհի պատճառները մինչ օրս հայտնի չեն։ Նույն օրը կասկածելի մի հրդեհ էլ բռնկվել էր ժամը 7-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում։ Հրեջներին հաջողվել էր նախ կանխել կրակի տարածումը, ապա մարել այն: Արգավանդում մի հրդեհ էլ բռնկվել էր մարտի 1-ին, կահույքի խանութներից մեկում։ Հրո ճարակ էր դարձել Իսակովի պողոտայում գործող «Modiliani» կահույքի սրահը։ Տուժածներ, բարեբախտաբար չէին եղել, բայց խանութին և գույքին ահռելի վնաս էր հասցվել։ Իսակովի պողոտայում բռնկված ամենախոշոր հրդեհը նախորդ տարվա հոկտեմբերի 7-ին, երբ հիմնահատակ այրվեց Իսակովի 29/1 հասցեում գործող «Դոմուս» խանութ-սրահը։ Երկհարկանի շինությունից թանձր ծուխը նկատվում էր քաղաքի այլ հատվածներից, իսկ հասցված վնասը անչափելի էր։ Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, հրդեհը տարածվել էր կայծակնային արագությամբ, 2500-3000 քառակուսի մետր տարածքում։ Ընկերությանը հրդեհի հետևանքով պատճառվել էր շուրջ 800 մլն դրամի գույքային վնաս. նախաձեռնվել էր քրեական վարույթ, որից լուրեր մինչ օրս չկան։ Հրդեհներից ամենաշատ տուժած ընկերություններից մեկը Հայաստանում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ն է, որի իրական շահառուն եւ 100 տոկոս սեփականատերը, ըստ ՀՀ Պետռեգիստրի, «ԷյՋի գրուպ» ընկերությունն է։ 2019թ. օգոստոսի 19-ին, հրդեհ էր բռնկվել Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող ընկերության սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ)։ Դեպքի վայր հինգ մարտական հաշվարկ էր մեկնել, իսկ հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում էր այդ ժամանակ Արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցնող Ֆելիքս Ցոլակյանը։ Այդ նույն վարձակալի՝ «ԷյՋի գրուպ» ընկերության, մեկ այլ պահեստ վերջերս կրկին տուժել էր հրդեհից։ Արդյո՞ք այս դեպքում չի գործել հանցավոր սխեմա` եկամուտներ կոծկելու կամ ապահովագրության գումարներ ստանալու մասով։ Գնդակը իրավապահների դաշտում է։

Հասարակություն, Նորություններ

Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերը կտրուկ աճել են՝ շուրջ 2.5 անգամ. դատախազություն

Հայաստանում 2024 թվականին ընտանեկան բռնության դեպքերը հանրապետությունում զգալի աճ են արձանագրել։ Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ։ Հատկապես կտրուկ ավելացել են ֆիզիկական և հոգեկան ներգործության դեպքերը։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 934 դեպք՝ ֆիզիկական ներգործությամբ, այն դեպքում, երբ 2023 թվականին այդ թիվը կազմել էր 372։ Աճը կազմել է 562 դեպք կամ 151 տոկոս։ Հոգեկան ներգործության դեպքերը 2024-ին կազմել են 166, իսկ 2023-ին՝ 46։ Այս ցուցանիշը ևս աճել է 120 դեպքով կամ 261 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, 2024 թվականին արձանագրվել է ընտանեկան և կենցաղային բռնության 1360 դեպք, որոնցից 1100-ը (81 տոկոսը) եղել են ֆիզիկական և հոգեկան բռնության դրսևորումներ։ Նմանատիպ պատկեր է եղել նաև 2023 թվականին՝ 508 դեպքից 418-ը (82 տոկոս)։ Արձանագրվել է նաև բռնության առանձնապես ծանր դեպքերի աճ։ Եթե 2023 թվականին ընտանեկան և կենցաղային բռնության հետևանքով սպանության 3 դեպք էր արձանագրվել, ապա 2024 թվականին՝ 13։ Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերն էլ աճել են՝ 8-ից հասնելով 15-ի։ Դատախազությունը կարևորում է պետական մարմինների համագործակցությունը ընտանեկան բռնության դեմ պայքարի գործում։ Ըստ հաղորդման՝ 2024 թվականին Դատախազության ներկայացուցիչները շարունակել են մասնակցել ընտանեկան և կենցաղային բռնության հարցերով աշխատանքային քննարկումներին՝ կապ պահելով տարածքային ստորաբաժանումների և Ոստիկանության միջև՝ կոնկրետ քրեական վարույթների շրջանակում արդյունավետ արձագանք ապահովելու նպատակով։ 2025 թվականի հունվարի 17-ին ընտանեկան բռնության դեմ պայքարի արդյունավետության բարձրացման նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Դատախազության, Քննչական կոմիտեի և ՆԳ նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Բացի այդ, Արդարադատության ակադեմիայում 2024 թվականին 35 դատախազ մասնակցել է վերապատրաստման ծրագրերի՝ բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքի, կանխարգելման և իրավական արձագանքի թեմաներով։

Հասարակություն, Նորություններ

Հայտնի է՝ ինչ հոդվածով է Երևանի կենտրոնում՝ թուրք բլոգերի հայտնվելու դեպքով քրվարույթ հարուցվել

Կիմա Ավդալյանը NEWS.am-ի հետԵրևանի կենտրոնում՝ թուրք բլոգերի հայտնվելու հանգամանքներն իրավապահները պարզում են։ ՔԿ-ում քրեական վարույթ է  կոմիտեի մամուլի քարտուղար  զրույցում հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով): Հիշեցնենք, որ մարտի 25-ին համացանցում տեսանյութ է տարածվել, համաձայն որի՝ թուրք երիտասարդը Երևանի կենտրոնում ազատ շրջում է՝ հայտարարելով, թե ինքը «պատմական քաղաքում» է։ Բլոգեր Օգյուն Օզդեմիրը Երևանում պտտվել էր, նկարահանումներ արել, ՀՀ մայրաքաղաքն անվանել ադրբեջանական, նա Հայաստանից նաև հող էր տարել` փորձելով կեղծել պատմությունն ու ներկան։

Scroll to Top