Գովազդ A1

Իրավունք

Իրավունք

Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի

Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի: Առաջադրող խումբը հադես է եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև. Հայտարարություն՝ Ռուբեն Վարդանյանին  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին Մենք՝ աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հայ մարդասեր Ռուբեն Վարդանյանին առաջադրել ենք Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի: Այս առաջադրումը հիմք է ընդունում  Ռուբենի նշանակալի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը՝ բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում (Արցախում)։ Մենք խորապես  հավատացած ենք, որ Ռուբեն Վարդանյանն իրավամբ արժանի է այս մրցանակին: Ռուբեն Վարդանյանի, նրա գործընկերներ Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի համահիմնադրած «Ավրորա» մրցանակը հնարավորություն  է տվել շարունակել «Ավրորա» -ի դափնեկիրներիգործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և բառացիորեն հազարավոր կյանքեր փրկել աշխարհի տարբեր երկրներում ու մայրցամաքներում:  Ռուբենը հավատում է, որ բարին հավերժ է և անմահ, և այն ուժեղանում է, երբ բարի գործ ես անում: Նրա շնորհիվ ու աջակցությամբ հնարավոր է եղել շարունակելպաշտպանել դժվարին իրավիճակներում հայտնվածմարդկանց իրավունքները, կյանքը շարունակելու երկրորդ հնարավորություն տալ նրանց: Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության  պաշտպանությունը ամեն ինչից վեր է: Այդ իսկ պատճառով մեզ բոլորիս համար ավելի քան հասկանելի էր ծանր վիճակում հայտնված Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցների կողքին գտնվելու նրա որոշումը: Ռուբենն այնտեղ հանդես էր գալիս որպես բնիկ ժողովրդի իրավունքների պաշտպան։ Էությամբ ու հավատամքով լինելով պացիֆիստ՝ Ռուբենը վտանգի տակ դրեց իր կյանքն ու ապահով ապագան՝ երկխոսության, բանակցությունների և փոխըմբռնման ուղիներ որոնելու համար աշխարհի ամենաբարդ և զգայուն հակամարտությանգոտիներից մեկում։ «Մարդկային բանականությունը, արժանապատվությունը, համերաշխությունն ու փոխըմբռնում փնտրելու և արդար պայմաններում համատեղ ապրելու պատրաստակամությունը կհաղթեն այն ամենին, ինչ սպառնում է դրանց»։Սրանք Վացլավ Հավելի խոսքերն են՝ ասված 1995 թվականին, Մարդու իրավունքների եվրոպականդատարանի շենքի բացման արարողությանը: Ռուբենը ևս այս գաղափարախոսության ու արժեքների կրողն ու հետևորդն է: Ուստի մենք խորապես հավատում ենք, որ նրա առանձնահատուկ գործունեությունը լիովին համահունչ է այս մրցանակի ոգուն և Վացլավ Հավելիսյզբունքներին: Ճակատագրի հեգնանքով այսօր մարդու իրավունքների ջատագով ու մարդասեր Ռուբեն Վարդանյանն ինքն ունի պաշտպանության կարիք, քանի որ Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից շինծու մեղադրանքներով դատապարտվել է քսան տարվա ազատազրկման և Լեռնային Ղարաբաղի մի շարք այլ գործիչների հետ ներկայումս պահվում է Բաքվի բանտում: Հավատացած ենք, որ այս մրցանակի շնորհումնարժանի գնահատական կլինի ինչպես Ռուբեն Վարդանյանի բացառիկ ջանքերին, այնպես էլ  կարևոր քայլ կդառնա նրա և  Բաքվում պահվող մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։ Առաջադրող խումբ՝ Վահան Զանոյան, գրող, թրաֆիքինգի դեմ պայքարի աջակից, գլոբալ էներգիայի հարցերով խորհրդատու Մարգարիտ Բարանկիցե, բուրունդիացի իրավապաշտպան, Maison Shalomխնամքի տան հիմնադիր Թոմ Քաթինա, ամերիկացի բժիշկ և մարդասեր, Սուդանի Նուբա լեռներում գործող «Գթության Մայր» հիվանդանոցի հիմնադիր Ջուլիեն Լուսենգե, իրավապաշտպան, մարդասեր, Կոնգոյի Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւզարգացման կազմակերպության համահիմնադիր Միրզա Դինայի, իրաքցի եզդի իրավապաշտպան և ակտիվիստ, «Luftbrücke Irak» կազմակերպության համահիմնադիր Համառոտ տեղեկանք՝ Վացլավ Հավելի մրցանակի մասին Այսօր հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է  Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026թ. մրցանակի: Չեխ լեգենդար գործիչ, Չեխոսլովակիայի վերջին և Չեխիայի առաջին նախագահ, թատերագիր, հրապարակախոս և իրավապաշտպան ՎացլավՀավելի անվան մարդու իրավունքների մրցանակնամեն տարի շնորհվում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից՝ Չեխիայիկառավարության, Václav Havel Library-ի և Charta 77 Foundation-ի համագործակցությամբ: Մրցանակը հիմնադրվել է և շնորհվում է 2013 թվականից՝ նպատակ ունենալով գնահատել անհատների և կազմակերպությունների բացառիկ գործունեությունը՝ միտված մարդու իրավունքների պաշտպանությանը: Ուշագրավ է, որ մինչև հիմա եղած տասներկու մրցանակակիրներից ինը դատապարտված են եղել կամ դեռ դատապարտված են իրենց  գործունեության համար: Մասնավորապես, 2014թ. մրցանակը շնորհվել է ադրբեջանցի դատապարտված իրավապաշտպան Անար Մամադիին, 2022 թ-ին՝  ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ , այդ ժամանակ դատապարտված Վլադիմիր Կարա-Մուրզային, 2023 թվականին՝ թուրք բարերար,գործարար, իրավապաշտպան, բանտում գտնվողՕսման Կավալային: 2016թ. մրցանակի է արժանացել եզդի իրավապաշտպան Նադիա Մուրադը, որը  նաև 2018թ. Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիրն է: Ըստ մրցանակի կանոնադրության՝  մրցանակակրիանունը հայտարարվում է ամեն տարի սեպտեմբերին, Ստրասբուրգում՝ Եվրոպայիխորհրդի խորհրդարանական վեհաժողովինստաշրջանի ժամանակ: Հղումը՝ News.am

Իրավունք, Հասարակություն

ՔՊ–ի քարոզարշավը խոչընդոտելու գործով 6 անձ կալանավորվել է, 1-ը՝ տնային կալանք, իսկ 3–ի վերաբերյալ նիստ դեռ չի նշանակվել

6 անձ կալանավորվել է, 1-ը՝ տնային կալանք, իսկ 3 անձի վերաբերյալ դատական նիստ դեռ չի նշանակվել։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ, տեղեկանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախապես հայտարարված նախընտրական քարոզարշավի անցկացման վայրի վերաբերյալ, նպատակ ունենալով խոչընդոտել քարոզարշավը, կազմակերպել և խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը։ Այս մասին նախօրեին հայտնել էին ՀՀ քննչական կոմիտեից: «Մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը: Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում` ճանապարհի երթևեկելի հատվածում, միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդկերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։ Քրեական վարույթի շրջանակում 10 անձ ձերբակալվել է»,–ասված էր հաղորդագրության մեջ։ Հղումը՝ News.am

Իրավունք

Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել

Նուբարաշենի հոգեբուժարանում քաղաքացի է ինքնասպան եղել: Factor TV-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղածն Արմեն Հովհաննիսյանն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել: Նա ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել: ՔԿ-ից հայտնել են. «Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)»: Այսինքն՝ նախընտրական պաստառ պոկելը որակվել է նախընտրական քարոզչությանը խոչընդոտել, որի համար քաղաքացին ձերբակալվել է ու ներկայացվել Քննչական կոմիտե: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում Արմեն Հովհաննիսյանին դեռևս մեղադրանք ներկայացված չի եղել, բայց ձերբակալվածի կարգավիճակ է ունեցել: Ի սկզբանե տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, ապա՝ Նուբարաշենի հոգեբուժարան: Ոստիկանությունից պարզաբանում են. «Ա.Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն»: Այսօր, ժամը 18։07-ին է «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։ Հղումը ՝ Newday.am

Իրավունք

Հերթական կրակոցները Երևանի կենտրոնում. Փարպեցիում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ

Այս գիշեր կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում։ Ժամը 01:50-ի սահմաններում տեղեկություններ են ստացվել, որ Փարպեցի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են և այս պահին ոստիկանները պարզում են՝ արդյոք ծեծկռտուք-կրակոցի հետևանքով տուժած քաղաքացի կամ քաղաքացիներ կան, թե ոչ։ Հղումը՝ News.am

Իրավունք, Քաղաքականություն

Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրությունից հետո որևէ պրեսս-ռելիզ, որում ՔՊ-ի անունը կշոշափեն, որևէ քրեական վարույթ, մեղադրանք չկա․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Արդեն 2-րդ օրն է, ինչ Արման Թաթոյանը հրապարակել է Արմավիրի մարզի ուսումնական հաստատություններից մեկում տեղի ունեցած «հավաքին մասնակցելուն հարկադրելու» ենթադրյալ հանցագործության մասին վկայող դետալացված ձայնագրությունը: Որևէ պրեսս-ռելիզ (որում ՔՊ-ի անունը կշոշափեն, այնպես ինչպես նման ռելիզներում շոշափում են «Ուժեղ Հայաստանի» անունը), որևէ քրեական վարույթ, մեղադրանք, էլ չեմ ասում` անազատության հետ կապված խափանման միջոցի միջնորդության մասին որևէ բան չկա: Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ… Ազատ, թափանցիկ և հավասար մրցակցային ընտրություններն այս տեսքն ունե՞ն: Հ.Գ. գնահատելի է, որ «Միասնության թևերը», փաստորեն, դեռ շաբաթներ առաջ գործարկել են նման տեղեկատվություն հավաքագրելու թեժ գիծ: Խելքով աշխատանքը միշտ արդյունք է տալիս:

Իրավունք, Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստանից» երկու անձի տարել են կալանքի

Մայիսի 15-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հերթական անգամ մտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներ, այս անգամ`Լոռու մարզում՝ Վանաձորի գրասենյակում։ Քրեական վարույթը նույնն է, ինչ մյուս դեպքերում` ընտրակաշառք տալ։ Հակակոռուպցիոն կոմիտեից մեզ տեղեկացրել էին․ «Ընտրակաշառք տալու եւ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում: Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։ «Ուժեղ Հայաստանին» միացած Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեզ ասաց, որ տեղեկություններն այն են, ինչ գրվել է մամուլում․ «Չեմ կարող ասել ինչի մասին է խոսքը, կարող է խոսքն այն մասին է, որ այդ խանութի վրա ուղղակի գրված է «համակցված կերեր», չգիտեմ, հերթական շոուն է, մարդկանց կենցաղային խոսակցություններ են, մարդիկ մտածում են՝ ոնց անեն, աշխատող ընդունեն, այդքանն է այդտեղ, կաշառքի բաներ չկար»։ Ըստ Մամիկոն Ասլանյանի՝ ինքը լսել է 3 հոգու ձերբակալման մասին, մինչդեռ հաղորդագրության մեջ «բազմաթիվ անձանց» մասին է, 2-ին տարել են կալանքի, սակայն տեղեկություն չունի՝ ինչ որոշվեց։ «Ուժեղ Հայաստանի» մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն էլ քաղաքական գնահատական տվեց ՝ նշելով, որ սա իշխանությունների վախի դրսեւորումն է։ Հիշեցնեն նաև, որ նախօրեին ձերբակալվել էր «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը, սակայն դատարանը մերժեց նրա նկատմամբ կալանքի միջնորդությունը: Հղումը՝ Hraparak.am  

Իրավունք, Հասարակություն

Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում.

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով իրականացվում է ուժեղացված ծառայություն ճանապարհային ոստիկանության գծով։ Ըստ նույն տեղեկությունների՝ ուժեղացված հսկողության շրջանակում վարորդներին կանգնեցնում են առանց նախապես իրազեկման կամ կանխարգելիչ ակցիաների և անմիջապես տուգանում՝ մասնավորապես տեխնիկական զննություն չանցնելու, ինչպես նաև ճանապարհային այլ իրավախախտումների համար։ Շատ վարորդների շրջանում դժգոհություն է առաջացել՝ կապված այն հանգամանքի հետ, որ վերահսկողությունը հաճախ ընկալվում է ոչ թե որպես կանխարգելիչ միջոց, այլ բացառապես տուգանքների կիրառմանն ուղղված գործընթաց։ Մինչդեռ վերահսկողական միջոցառումները պետք է լինեն ոչ միայն պատժիչ, այլ նաև իրազեկող և կանխարգելող՝ նվազեցնելով անակնկալ տուգանքների և սոցիալական լարվածության ռիսկերը։ Սակայն, վարորդների պնդմամբ, պարեկային ծառայության աշխատակիցները կոնկրետ ժամերի և կոնկրետ վայրերում գաղտնի հսկողություն են իրականացնում՝ գերնպատակ ունենալով ամեն գնով տուգանել վարորդներին։ Կարճ ասած՝ նախընտրական Հայաստանում քաղաքացին վերածվել է տուգանքի «մատերիալի»։ Հղումը՝ Newday.am

Իրավունք

Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Պ.-ն այցելելով անչափահասի բնակության վայր և օգտվելով նրա՝ տանը միայնակ գտնվելու հանգամանքից՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ: Մ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Վերջինս կալանավորվել է: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հղումը՝  Newday.am

Իրավունք

Կասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արագածոտնի մարզի Ուջան գյուղի Երևան-Գյումրի մայրուղի 999 հասցեում գործող նավթամթերքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ֊ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է նավթամթերքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը։ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։ Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։ Հղումը՝ News.am

Scroll to Top