Գովազդ A1

Author name: Sose 2

Արտաքին լուրեր

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը կերկարաձգվի ևս 45 օրով: Նման հավաստիացում է տվել ԱՄՆ պետքարտուղարությունը։ «Մայիսի 14-ին և 15-ին ԱՄՆ–ի մասնակցությամբ չափազանց արդյունավետ բանակցություններ են անցկացվել Իսրայելի և Լիբանանի միջև։ Ապրիլի 16–ին հաստատված հրադադարը կերկարաձգվի 45 օրով՝ հետագա առաջընթաց ապահովելու համար», — X-ում գրել է գերատեսչության ներկայացուցիչ Թոմի Պիգոտը։ Լիբանանի և Իսրայելի միջև հրադադարի ռեժիմ սկսեց գործել ապրիլի 16-ից, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին ամեն օր հարվածներ են հասցնում Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Ինչ է արել «Պատիվ ունեմ»-ը  իր տեղերը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովների նախագահի, քարտուղարի եւ անդամների պաշտոնները՝ ԱԺ-ում խմբակցություն ունեցող կուսակցության եւ դաշինքների միջեւ։ Ըստ այդմ՝ ՔՊ-ն ստացել է 1331, «Հայաստան» դաշինքը՝ 543, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 131 հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի պաշտոն։ «Հայաստան» դաշինքը, քանի որ մասնակցում է ընտրություններին, լրացրել է այս տեղերն ընտրական հանձնաժողովներում։ ԿԸՀ մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը մեզ հայտնեց, որ հանրապետությունում կա 2005 ընտրատեղամաս, յուրաքանչյուր տեղամաս ունենալու է 8 անդամ, որից 6-ին նշանակում են խորհրդարանում խմբակցություն ունեցող կուսակցություններն ու դաշինքները, իսկ 2-ին՝ ընտրատարածքները։ «Եթե հաստիքները թափուր են մնում, ընտրատարածքներն են հանձնաժողովի նախագահի ու քարտուղարի համալրումն իրականացնում։ Այս պահին դեռ ունենք թափուր հաստիքներ, եւ շարունակվում է դրանց համալրման գործընթացը»,- ասաց նա՝ նշելով, որ գործընթացն ամփոփելուց հետո հստակ թվեր կնշեն, թե որ քաղաքական ուժը քանի հաստիք է լրացրել։ Թեեւ «Պատիվ ունեմ» դաշինքն այս ընտրություններին չի մասնակցում, եւ ընտրապայքարից դուրս են նաեւ դաշինքի անդամ կուսակցությունները՝ «Հայրենիք»-ը եւ ՀՀԿ-ն, սակայն տեղեկացանք, որ նրանք իրացրել են Ընտրական օրենսգրքով իրենց վերապահված իրավունքն ու հանձնաժողովներում համալրել իրենց հատկացված հաստիքները։ ՀՀԿ ԳՄ անդամ Ռուբեն Թադեւոսյանը մեզ ասաց․ ««Պատիվ ունեմ» դաշինքի կողմից ԸԸՀ պաշտոնները լրացվել են արդեն «Հայրենիք» կուսակցության եւ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից»։ Մեր տեղեկություններով, աշխատանքը կատարվել է համատեղ՝ ԲՀԿ-ի եւ «Ուժեղ Հայաստանի» հետ միասին, եւ հանձնաժողովների անդամներին հանձնարարվել է պաշտպանել ընդդիմության քվեները, քվեարկության ու հաշվարկի ժամանակ էլ համագործակցել ընդդիմադիր կուսակցությունների վստահված անձանց ու շտաբների հետ։ Հղումը՝ Hraparak.am

Իրավունք, Հասարակություն

Վարորդներին համատարած տուգանում են. ՆԳ նախարարի նոր որոշում.

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով իրականացվում է ուժեղացված ծառայություն ճանապարհային ոստիկանության գծով։ Ըստ նույն տեղեկությունների՝ ուժեղացված հսկողության շրջանակում վարորդներին կանգնեցնում են առանց նախապես իրազեկման կամ կանխարգելիչ ակցիաների և անմիջապես տուգանում՝ մասնավորապես տեխնիկական զննություն չանցնելու, ինչպես նաև ճանապարհային այլ իրավախախտումների համար։ Շատ վարորդների շրջանում դժգոհություն է առաջացել՝ կապված այն հանգամանքի հետ, որ վերահսկողությունը հաճախ ընկալվում է ոչ թե որպես կանխարգելիչ միջոց, այլ բացառապես տուգանքների կիրառմանն ուղղված գործընթաց։ Մինչդեռ վերահսկողական միջոցառումները պետք է լինեն ոչ միայն պատժիչ, այլ նաև իրազեկող և կանխարգելող՝ նվազեցնելով անակնկալ տուգանքների և սոցիալական լարվածության ռիսկերը։ Սակայն, վարորդների պնդմամբ, պարեկային ծառայության աշխատակիցները կոնկրետ ժամերի և կոնկրետ վայրերում գաղտնի հսկողություն են իրականացնում՝ գերնպատակ ունենալով ամեն գնով տուգանել վարորդներին։ Կարճ ասած՝ նախընտրական Հայաստանում քաղաքացին վերածվել է տուգանքի «մատերիալի»։ Հղումը՝ Newday.am

Քաղաքականություն

Բոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր  Վահե Հովհաննիսյանը գրում է. Ինչպես է կերտվում պատմական պարտությունը  Բոլորի աչքի առաջ այս իշխանությունը պարտվում է։ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, բոլոր մարզերում, գյուղերում։ Իշխանությունը չունի որևէ սոցիալական խավի աջակցություն։ Նույնիսկ առողջապահական նախընտրական ապահովագրության էֆեկտը թուլանում է։ Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, հասարակությանը, ընտրողին։ Ոչ մի ծրագիր, ոչ մի նախագիծ։ Միայն սպառնալիք է ու վիրավորանք։ Նման անասելիք իշխանություն Հայաստանը չի ունեցել։ Նույնիսկ 2021-ին դեռ ինչ-որ բան ասում էին՝ Արցախի դեօկուպացիա, ինքնորոշում և այլն, թեև հետո արեցին լրիվ հակառակը։ 2021-ին գոնե սիրուն խաբում էին, հիմա դրա հավեսն էլ չունեն։ Սուտը միակ ծրագրային թեզն է, Ալիևի աջակցությունը՝ միակ աջակիցը։ Քարոզարշավի ընդամենը առաջին շաբաթում այս պատկերն ակնհայտ է դառնում։ 2-3-րդ շաբաթներում այս վիճակը բոլորին ավելի տեսանելի է դառնալու, և «չեզոք-դիտորդ» ընտրողը կողմնորոշվելու է ընդդիմադիր 3-4անցողիկ ուժերի կողմը։ Ընդդիմությունն ունի մի քանի պարզ խնդիր. մեծացնել հասարակության տարբեր շերտերի հետ թիրախային երկխոսությունը,  բացատրել ռիսկերը և ներկայացնել դրանց չեզոքացման սեփական ծրագրերը։ Եվ իհարկե, չպետք է թույլ տա ակնհայտ կոպիտ սխալներ։ Իշխանությունն իր պաշարում չունի իրեն ուժեղացնելու ռեսուրս։ Օբյեկտիվորեն չունի։ Կարող է ավելի կոշտ վիրավորել, ավելի կոշտ սպառնալ, բայց չի երևում, թե ինչի հաշվին կարող է ուժեղացնել իր դիրքերը։ Եթե գնա կոպիտ խախտումների կամ ուժերից որևէ մեկի հանդեպ արգելքների, դա ավելի է վատացնելու վիճակը։Իհարկե, մտքում դեռևս ունի թե´ մոլդովական սցենարը, թե´ ռումինական, թե´ նիկոլական։ Բոլորը պատրաստվում են լավ փոփոխությունների  Դեռևս մեծ թափով աշխատում է ընտրակեղծիքների ու վարչական և ուժային ռեսուրսի չարաշահման մեխանիզմը՝ բոլորի աչքի առաջ ստեղծելով ընտրությունները նախապես կեղծելու տեխնիկական պայմանները։ Հանրահավաքների քշված դպրոցներ, պետական և համայնքային կառույցների հոգնած աշխատակիցներ, ամբողջ ուժով իշխանությունների քարոզին լծված պետական մանրումեծ ծառայողներ, պետական բյուջեի և պետական պարտքի հաշվին ընտրողին արվող «լավություններ»։ Առաջիկա 1-2 շաբաթում փոփոխությունների լուրը և մթնոլորտը հասնելու է նաև նրանց։ Հավաքական ընդդիմությունն իր զսպվածությամբ ու վստահությամբ պիտի նպաստի այս անխուսափելի պրոցեսին։ Իր պարտությունը տեսնող իշխանության վերջին գայթակղությունըկարող է լինել ուժային բաղադրիչի սանձարձակ կիրառումը։ Եվ ահա այդտեղ կարևոր է, որպեսզի ուժային կառույցների պատասխանատուները հասկանան, որ գնացող իշխանություններին մատուցված նման թանկարժեք ծառայությունների գինը վճարելու են անձամբ իրենք՝ իրենց կյանքի թանկ տարիները փչացնելով։ Ու արժի լավ մտածել՝ ապօրինի հրամաններ կատարելուց առաջ, քանի որ դրանք լինելու են այս իշխանությունների վերջին հրամանները։ Վերջին փուլում, իհարկե, ուժայիններն էլ են տեսնելու, որ Հայաստանում տեղի է ունենում ամենախաղաղ, ամենաօրինական, ամենակարևոր պահին՝ նոր սոլիդ իշխանության ձևավորման պրոցես։ Հղումը՝ News.am

NA

NYT․ Թրամփի վարչակազմում մշակել են հաջորդ շաբաթվանից Իրանի դեմ հարվածներին վերադառնալու ծրագրեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը Չինաստանից վերադարձել է՝ կանգնելով Իրանի հարցով կարևոր որոշումներ ընդունելու անհրաժեշտության առաջ, քանի որ նրա գլխավոր օգնականները մշակել են ռազմական հարվածներին վերադառնալու ծրագրեր, եթե Թրամփը որոշի փորձել փակուղուց դուրս գալ նոր ռմբակոծությունների միջոցով, գրում է The New York Times-ը։ Օգնականների խոսքով՝ Թրամփը դեռ պետք է որոշի իր հետագա քայլերը։ Շահագրգիռ երկրների պաշտոնյաները փորձում են հասնել փոխզիջման, որը կդրդի Իրանին կրկին բացել Հորմուզի նեղուցը և Թրամփին թույլ կտա հայտարարել հաղթանակի մասին ու փորձել համոզել թերահավատ ամերիկացի ընտրողներին, որ Իրանում իրականացված ծախսատար և մահաբեր ռազմական ներխուժումն ավարտվել է հաջողությամբ, նշում է պարբերականը։ Մերձավորարևելյան աղբյուրների խոսքով՝ հրադադարից հետո իրականացվում է առավելագույն ակտիվ նախապատրաստություն՝ արդեն հաջորդ շաբաթվանից Իրանի դեմ հարվածները վերսկսելու նպատակով։ Քննարկվում են Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքային օբյեկտների նկատմամբ ավելի ագրեսիվ հարվածների սցենարներ, ինչպես նաև հատուկջոկատայինների մասնակցությամբ գործողություն՝ Իսֆահանում միջուկային նյութերը դուրս բերելու նպատակով։ Հղումը՝ News.am

Տնտեսություն

անհնարինությունը․ Մհեր Գրիգորյանի հարցազրույցը ՏԱՍՍ-ին

Հայաստանը հրաշալի պատկերացնում է Եվրոպական միությանը և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միաժամանակ անդամակցելու անհնարինությունը, և երբ նման անհրաժեշտություն հասունանա, համապատասխան որոշումը կկայացնեն Հայաստանի քաղաքացիները։ Այս մասին «ՏԱՍՍ»-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը դուրս կգա ԵԱՏՄ-ից և կանցկացվի՞ հանրաքվե այդ հարցով՝ հաշվի առնելով երկու միավորումներում միաժամանակ գտնվելու անհնարինությունը։ «Մենք քաջ գիտակցում ենք, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել թե՛ ԵԱՏՄ, թե՛ ԵՄ անդամ, և ակնհայտ է, որ ապագայում մեզ անհրաժեշտ կլինի համապատասխան որոշում կայացնել։ Ընդ որում, այդ հարցի վերաբերյալ որոշումը, անշուշտ, կկայացնեն Հայաստանի քաղաքացիները։ Այս պահին նման անհրաժեշտություն չկա»,- նշել է գործակալության զրուցակիցը։ Միևնույն ժամանակ, Գրիգորյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Հայաստանը ԵԱՏՄ լիիրավ անդամ է, կառուցողականորեն համագործակցում է և լիարժեքորեն մասնակցում քննարկումներին ու բոլոր որոշումների կայացման գործընթացներին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 9-ին հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցում, և այդ դեպքում հնարավոր կլինի գնալ «քաղաքակիրթ ապահարզանի» ճանապարհով։ Հղումը՝ News.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Հանցավոր սխեմա է գործում. Արման Թաթոյանի աղմկահարույց բացահայտումը

Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը, որը գլխավորում է «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը, հրապարակել է մի ձայնագրություն, որում, ինչպես նա պարզաբանել է, լսվում է, թե ինչպես է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի կին դասախոսը, Արմավիրի ավագանու անդամը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցությունից, ուսանողներին ստիպում մասնակցել կուսակցության քարոզարշավին։ Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է կինը հայտարարում, որ իրեն «հանձնարարել են, և ինքն էլ հանձնարարում է նրանց»։ «Որպեսզի այնպես չլինի, որ ես գնամ, կանգնեմ հրապարակում և տեսնեմ, որ իմ երկու խմբերից ոչ ոք չկա։ Սա պետք է, որպեսզի հետո ես կարողանամ ղեկավարության աչքերին նայել, իսկ դուք՝ իմ աչքերին։ Միաժամանակ, դուք կկարողանաք վայելել համերգը և լավ ժամանակ անցկացնել։ Հանձնարարել են, որ մարդիկ հնարավորինս շատ լինեն, և ասվել է, որ բոլորի ներկայությունը պարտադիր է։ Պետք չէ քաղաքականացնել տեղի ունեցողը և ավելորդ բաներ գրել։ Ասվել է՝ նշանակում է, գնում ենք հրապարակ», — նշել է կինը։ Թաթոյանը պարզաբանել է, որ այս առնչությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել։ Հղումը։ News.am

Քաղաքականություն

Ինչի՞ մասին է իշխող ուժի քարոզարշավը. Էլինար Վարդանյան

The News News կառուցվում է «կբռնենք», «կդատենք», «պատասխան կտան», «պատին կտանք» արբեդինգ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, cords Վարդանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Առաջին թե յուրաքանչյուր ելույթ վերածվում է նույն բովանդակության News ձայնարկիչ։ Նա իր ողջ քաղաքական քարոզչությունը կառուցում է ոչ թե ապագայի, արա։ The թշնամիների մասին թեզեր։ Սա արդեն քաղաքականություն չէ. Նորություններ մնում է անպատասխան. իրկ Նա չունի պատասխաններ այն հարցերին, թե ինչպես է առաջանալու տնտեսությունը, ինչպես է ապահովվում անվտանգությունը, ինչպես է կրթական և սոցիալական բարեփոխումները նախատեսում, ինչպես է կանխատեսում The News տալու».Բա հետո՞։ «Նախկինի դեմ պայքարի» նա կրկին և կրկին վերադառնում է նույն թեմային՝ «մեղավոր բոլորը, բայց ոչ բոլորն են». Ստացվում է՝ երկրի ապագայի մասին ասելիք չկա, դրա համար էլ A հռետորաբանությամբ։ Մի ամբողջ քարոզարշավ նվիրված է ոչ թե երկրի ղեկավարմանը, այլ թշնամիներ որոնելուն։ cordial փնտրտուքի, այլ լուծումների։ cordial News Եթե իշխանությունն ունեն շոշափելի արդյունքներ, տնտեսական մեծ լուրեր վստահության Այո կլինեին։ Սակայն երբ հիմնական ուղերձը կրկին պատիժն ու հետապնդումն է, դա արդեն ոչ թե զարգացման օրակարգ է, այլ ճգնաժամի խորացման նշան, դա քաղաքական ինքնապաշտպանություն։ Հայաստանին այսօր պետք են պատասխաններ, ոչ թե հերթական սպառնալիքն։ Մարդիկ ուզում են հասկանալ կարող են ապրել Հայաստանում, թե տեղեկատվական նորություններ փոփոխություններ։ Հղումը՝ News.am

Իրավունք

Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Պ.-ն այցելելով անչափահասի բնակության վայր և օգտվելով նրա՝ տանը միայնակ գտնվելու հանգամանքից՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ: Մ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Վերջինս կալանավորվել է: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հղումը՝  Newday.am

Scroll to Top