Գովազդ A1

Author name: Sose 2

Իրավունք

Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Պ.-ն այցելելով անչափահասի բնակության վայր և օգտվելով նրա՝ տանը միայնակ գտնվելու հանգամանքից՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել վերջինիս նկատմամբ: Մ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Վերջինս կալանավորվել է: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հղումը՝  Newday.am

Սպորտ

Մբապե. Տխուր է մրցաշրջանն ավարտել առանց տիտղոսների

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Լա Լիգայի  36-րդ տուրից հետո մեկնաբանել է թիմի մրցելույթներն ավարտվող մրցաշրջանում։ «Մրցաշրջանը լավ սկսեցինք, բայց երկրորդ կեսում ամեն ինչ կորցրինք։ Այդպես էլ է պատահում։ Ցավալի է, քանի որ ունեինք կառուցվածք եւ խաղային ոճ, որն էլ կորցրինք։ Տխուր է մրցաշրջանն ավարտել առանց տիտղոսների։ Պետք է ընդունենք, որ մարդիկ դժգոհ են եւ քննադատում են։ Հաջորդ մրցաշրջանում պետք է շտկենք ամեն ինչ»,- Մբապեի խոսքը մեջբերում է Diario AS-ը։ Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» տանը մրցեց հետնապահ «Ռեալ Օվիեդոյի» հետ եւ հաղթեց 2:0 հաշվով: «Ռեալը» վաստակեց 80 միավոր եւ առաջնությունը դարձյալ կավարտի երկրորդ տեղում։ Հղումը՝ News.am

Իրավունք

Կասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի գործունեությունը

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների շրջանակում Արագածոտնի մարզի Ուջան գյուղի Երևան-Գյումրի մայրուղի 999 հասցեում գործող նավթամթերքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ֊ին պատկանող լցակայանում անցկացվել են ստուգումներ։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ՇՎՏՄ-ից: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ Ընկերությունը զբաղվում է նավթամթերքի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով՝ չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ, ինչի արդյունքում կասեցվել է «Զոհրաբ Հովհաննիսյան Միքայելի» ԱՁ-ին պատկանող լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակների գործունեությունը։ Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։ Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։ Հղումը՝ News.am

Իրավունք

Ես վստահեցնում եմ, որ բոլորը գաղտնալսվում են

«Կոռուպցիան նախընտրական փուլում» խորագրով աշխատաժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում AntiCor հակակոռուպցիոն հարթակի հիմնադիր, փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ իրենց կողմից արձանագրվել են շուրջ 17 տարբեր ուղղություններով խնդիրներ։ Նրա խոսքով՝ այդ խնդիրների առաջին խումբը վերաբերում է քրեական վարույթներին, որոնք, իր գնահատմամբ, դարձել են գործող իշխանությունների հիմնական գործիքը տարբեր ոլորտներում ազդեցություն գործադրելու համար։ Բաբայանը նշել է, որ այդ գործընթացները հաճախ ունեն քաղաքական բնույթ և կիրառվում են որպես ճնշման միջոց։ Փաստաբանի կարծիքով՝ քրեական օրենսգիրքը վերածվել է գործիքի, որով փորձ է արվում վախեցնել ընդդիմադիր ուժերի համար աշխատող անձանց և ստիպել նրանց հրաժարվել գործունեությունից։ Նա պնդել է, որ նման պայմաններում ստեղծվում է վախի մթնոլորտ, երբ ընդդիմադիր դաշտում ներգրավված մարդիկ կարող են ենթարկվել ձերբակալությունների կամ կալանավորումների։ Արսեն Բաբայանը նաև հայտարարել է, որ իր համոզմամբ՝ տարբեր անձինք գտնվում են գաղտնալսման ներքո։ AntiCor հակակոռուպցիոն հարթակի նախաձեռնած աշխատաժողովը նվիրված է ընտրական գործընթացներում կոռուպցիոն ռիսկերի քննարկմանը։ «Ցույց են տալիս անդադար, ով աշխատեց ընդդիմադիր ուժերի համար, կձերբակալվի, կկալանավորվի։ Ես վստահեցնում եմ, որ բոլորը գաղտնալսվում են»,- ասել է նա: Հղումը՝ Hraparak.am

Տնտեսություն

Ադրբեջանից Հայաստան կառաքվի հացահատիկի հերթական խմբաքանակը

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի հացահատիկի հերթական խմբաքանակը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Մասնավորապես, այսօր Ռուսաստանից Ադրբեջանի երկաթուղային ճանապարհով Հայաստան կուղարկվի ևս 977 տոննա հացահատիկ։ Բեռնափոխադրումը կիրականացվի 14 վագոն պարունակող գնացքով։ Հղումը՝ Hraparak.am

NA, Արտաքին լուրեր

Իրանի դեմ պատերազմը կշարունակվի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Պեկին կատարած պետական ​​այցի ժամանակ հայտարարել է, որ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունը կշարունակվի։ Նա այս մասին գրառում է արել Truth Social-ում։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ իր բանակցությունների ընթացքի վերաբերյալ Թրամփը նշել է, որ ՉԺՀ առաջնորդը շնորհավորել է իրեն երկրորդ ժամկետի ընթացքում ձեռք բերված հաջողությունների համար։ Իր վարչակազմի նվաճումների շարքում Թրամփը, մասնավորապես, նշել է «ռազմական հաղթանակը և Վենեսուելայի հետ ծաղկող հարաբերությունները» և «Իրանի ռազմական ոչնչացումը»՝ հավելելով, որ «դա կշարունակվի»։ Թրամփը ընդգծել է, որ երկու տարի առաջ՝ նախագահ Ջո Բայդենի օրոք, Միացյալ Նահանգները «անկման մեջ գտնվող երկիր» էր. «Այդ հարցում ես լիովին համաձայն եմ նախագահ Սի Ծինփինի հետ։ Բայց հիմա Միացյալ Նահանգները աշխարհի ամենագրավիչ երկիրն է, և ես հույս ունեմ, որ մեր հարաբերությունները Չինաստանի հետ ավելի ամուր և լավը կլինեն, քան երբևէ»։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Լեզվիդ տալու փոխարեն հրապարակիր ցուցակը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը սոցիալական ցանցում հրապարակված տեսանյութով անդրադարձել է պատերազմների ընթացքում զոհվածների թեմային՝ իշխանություններից պահանջելով հրապարակել զոհված քաղաքացիների ամբողջական ցուցակը։ Նա նշել է, որ գործող իշխանության տարիներին տեղի ունեցած երեք պատերազմների ընթացքում զոհված հայրենակիցների անուն-ազգանունները մինչ օրս ամբողջությամբ չեն հրապարակվել։ Սաղաթելյանը հարց է բարձրացրել, թե ինչու են այդ տվյալները գաղտնի պահվում և ինչու այսքան տարվա ընթացքում հանրությանը չի ներկայացվել ամբողջական ցանկը։ «Լեզվիդ տալու փոխարեն, հրապարակիր քո իշխանության տարիներին 3 պատերազմների ընթացքում զոհված մեր հայրենակիցների անուն-ազգանունները, ամբողջական ցուցակը»,- նշել է նա: Հղումը՝ Hraparak.am

Իրավունք, Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ընդդեմ Սամվել Կարապետյանի վարույթ է ընդունվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատական հայցն ընդդեմ «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի վարույթ է ընդունվել։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։ Փաշինյանը հրապարակային հերքումն և 6 միլիոն դրամ է պահանջում՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի գումար։ Մայիսի 11-ին ներկայացված հայցադիմումը վարույթ է ընդունվել երեկ՝ մայիսի 14-ին և մակագրվել դատավոր Երեմ Եսոյանին։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Սամվել Կարապետյանի՝ պահանջելով հերքել ասուլիսի ժամանակ հնչեցրած հետևյալ հայտարարությունը․ «վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չինաստանից իր հետ հալյուցինացիաներ առաջացնող սնկեր է բերել և ամեն անգամ ելույթ ունենալուց առաջ դրանք օգտագործում է»։ Հղումը՝ News.am

Իրավունք

Մանկավարժական համալսարանի պրոռեկտորի, նրա որդու և Սմբատ Լպուտյանի գործն ուղարկվել է դատարան

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի, նրա որդու եւ անվանի շախմատիստ Սմբատ Լպուտյանի քրեական գործը երեկ՝ 2026թ. մայիսի 14-ին, ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա 2022թ-ից զբաղեցրել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտորի պաշտոնը և միաժամանակ ղեկավարել համալսարանի «Շախմատ գիտահետազոտական ինստիտուտի» աշխատանքները։ Քննության տվյալներով՝ Իսպիրյանը տեղեկացված է եղել, որ իր որդին՝ Արմեն Ավետիսյանը, 2022թ. հունվարի 14-ին աշխատանքի է ընդունվել ինստիտուտում որպես մասնագետ, սակայն փաստացի աշխատանքի չի հաճախել՝ շարունակելով աշխատավարձ ստանալ։ Մեղադրանքի համաձայն՝ պրոռեկտորը որևէ քայլ չի ձեռնարկել այդ իրավիճակը կանխելու համար, ինչի հետևանքով համալսարանին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ մոտ 5 մլն 337 հազ. դրամի վնաս: Պրոռեկտորի որդուն էլ մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու համար։ Անվանի շախմատիստ Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել պրոռեկտորի որդու` Արմեն Ավետիսյանի կողմից ենթադրյալ հափշտակությանը օժանդակելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Խաչիկ Ղազարյանին։ Գրիշա Բալասանյան Հղումը՝ Aravot.am

Եկեղեցի, Քաղաքականություն

ԵԽԽՎ-ին կոչ եմ անում Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու ՔՊ-ի վարքագիծը դատապարտել ավելի հասցեականորեն. Մելիքյան

Երկու օր առաջ՝ մայիսի 13-ին հրապարակված միջանկյալ հայտարարությամբ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախընտրական պատվիրակությունը, ամփոփելով մայիսի 11-12-ը Երևան կատարած այցի արդյունքները, ի թիվս մի շարք այլ մտահոգությունների, արձանագրել է «Հայ Առաքելական Եկեղեցու աննախադեպ ներգրավվածությունը քաղաքականության մեջ»։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ պատվիրակության տարածած հայտարարությանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ենթադրում եմ՝ ԵԽԽՎ-ն նկատի ունի այն հանգամանքը, որ Հայ Եկեղեցու 10 արքեպիսկոպոսներ ու եպիսկոպոսներ (1-ն արդեն կարգալույծ) և մի շարք քահանաներ դրժել են իրենց ուխտը և ուղիղ աջակցություն են հայտնել ՔՊ-ի պարագլխին։ Ավելին, իմ ունեցած տեղեկություններով, նրանցից շատերը, Աստծու արքայության քարոզը թողած, ակտիվորեն լծվել են «ալիևի խաղաղության» քարոզին։ Կարճ ասած՝ ԵԽԽՎ-ին կոչ եմ անում Եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու ՔՊ-ի վարքագիծը հետայսու դատապարտել ավելի հասցեականորեն։ Հղումը՝ News.am

Scroll to Top