Գովազդ A1

Author name: Sose 2

Քաղաքականություն

Քաղաքական գովազդի տեղադրման հնարավորություն ունեն բոլոր քաղաքական ուժերը՝ հավասար պայմաններով. ՀՀՌՑ

Երևանի հեռուստաաշտարակի մեդիաֆասադում քաղաքական գովազդի տեղադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի և գործող իրավական կարգավորումների պահանջներին համապատասխան։ «ՀՀՌՑ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ քաղաքական գովազդի տեղադրման հնարավորություն ունեն բոլոր քաղաքական ուժերը՝ հավասար և ոչ խտրական պայմաններով։ Գովազդի տեղադրման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը հրապարակվել է դեռևս 2026 թվականի մայիսի 4-ին՝ ՀՀՌՑ ՓԲԸ պաշտոնական կայքում, ինչպես նաև համապատասխան տեղեկատվությունը հրապարակված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական հարթակում։ 14.05.2026 թ. դրությամբ քաղաքական գովազդի տեղադրման հայտ ներկայացրել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընկերությունը պատրաստ է սահմանված կարգով ընդունել ու դիտարկել մյուս քաղաքական ուժերի հայտերը։ «ՀՀՌՑ» ՓԲԸ-ն իր գործունեությունն իրականացնում է օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ՝ ապահովելով թափանցիկ, հավասար և ոչ խտրական պայմաններ բոլոր շահագրգիռ կողմերի համար։ Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց Հղումը՝ Aravot.am

Մշակույթ

Ադրբեջանում վանդալիզմի հերթական թիրախն է դարձել Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը. Հովիկ Ավանեսով

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսովի ֆեյսբուքյան գրառումը Սոցցանցերի մշտադիտարկման արդյունքում ակնհայտ է դարձել, որ Ադրբեջանի իշխանությունների վանդալիզմի հերթական թիրախը դարձել է ժամանակավորապես բռնազավթված Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի զոհված ազատամարտիկների գերեզմանոցը։ Ադրբեջանական սոցցանցային տիրույթում հրապարակված տեսանյութի ուսումնասիրությունն ու վերլուծությունը՝ մշակութային ժառանգության ոչնչացման, էթնիկ ատելության և միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների համատեքստում, թույլ են տալիս արձանագրել մի շարք խիստ մտահոգիչ և դատապարտելի դրսևորումներ։ Առաջին հերթին ակնհայտ է էթնիկ և կրոնական թիրախավորման հանգամանքը։ Գերեզմանաքարերի վրա առկա հայերեն արձանագրություններն ու զոհված ազատամարտիկների պատկերները հստակ ցույց են տալիս, որ թիրախավորվել է ոչ թե պարզապես գերեզմանոց, այլ հայկական ինքնության, ազգային հիշողության և հոգևոր ժառանգության կարևորագույն վայր։ Սա սովորական վանդալիզմ չէ, այլ էթնիկ ատելության վրա հիմնված կանխամտածված գործողություն, որի նպատակը հայկական հետքի վերացումն ու պատմական հիշողության ջնջումն է։ Տեսանյութում արձանագրված գործողություններն առանձնանում են բացառիկ ցինիզմով և սրբապղծությամբ։ Տեսանյութի հեղինակը միտումնավոր քայլում է տապանաքարերի վրայով, կանգնում հանգուցյալների դիմանկարների վրա, հարվածում ու պղծում դրանք։ Այս վարքագիծը ոչ միայն գերեզմանների վնասում է, այլև զոհվածների հիշատակի, հուղարկավորության սրբության և մարդկային արժանապատվության կանխամտածված անարգանք։ Նման գործողությունները հակասում են ոչ միայն միջազգային իրավական նորմերին, այլև համամարդկային բարոյականության ամենատարրական սկզբունքներին։ Տեսանյութում հստակ երևում են նաև բազմաթիվ ջարդված, կտրատված, տեղահանված և վնասված գերեզմանաքարեր, ինչը վկայում է, որ գերեզմանոցը ենթարկվել է համակարգված և նպատակային ավերածության։ Վնասների ծավալն ու բնույթը վկայում են ոչ թե առանձին միջադեպի, այլ մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացման քաղաքականության մասին։ Բաքվի բռնապետական վարչակարգի կողմից ժամանակավորապես բռնազավթված տարածքներում հայկական մշակութային և հիշողության վայրերի դեմ իրականացվող նման գործողությունները վաղուց արդեն կրում են շարունակական և համակարգային բնույթ։ Առանձնակի վտանգավոր և դատապարտելի է նաև հոգեբանական ահաբեկչության բաղադրիչը։ Գործողությունների տեսաձայնագրումը և դրանց տարածումը սոցիալական հարթակներում, ինչպես նաև տեսանյութում հնչող ադրբեջաներեն արտահայտությունները փաստում են, որ կատարվածը նպատակ ունի ոչ միայն ոչնչացնել հայկական մշակութային ներկայության հետքերը, այլև հոգեբանական ճնշում գործադրել զոհվածների հարազատների, բռնի տեղահանված արցախահայության և ամբողջ հայ հասարակության վրա։ Սա բացահայտ նվաստացման, վախի և անպաշտպանության մթնոլորտ ձևավորելու փորձ է, որն ունի նաև քարոզչական բնույթ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսանյութը կարող է ծանր հոգեբանական ազդեցություն ունենալ զոհված ազատամարտիկների հարազատների և հանրության վրա, այն չենք հրապարակում։ Տեսանյութը պահպանվում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի արխիվում՝ որպես հայկական մշակութային ժառանգության դեմ իրականացվող հերթական հանցավոր գործողության փաստական ապացույց։ Հարկ է ընդգծել, որ Վաղուհաս գյուղում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի պղծման սա առաջին արձանագրված դեպքը չէ։ Դեռևս 2024 թվականի հունվարի 5-ին մեր գործընկեր՝ Արցախի պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն ՊՈՒԱԿ-ը ահազանգել էր, որ ադրբեջանցի զինվորները ոչնչացրել են գյուղի ճանապարհամերձ հատվածում գտնվող՝ 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ընթացքում զոհված Մխիթար Աղաբեկյանի հիշատակին 2021 թվականին կանգնեցված խաչքարը։ Խաչքարի հեղինակն էր Յուրա Մանգասարյանը։ Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական հիշողության և մշակութային ներկայության դեմ իրականացվող գործողությունները պատահական կամ մեկանգամյա դրսևորումներ չեն։ Ադրբեջանի իշխանությունները ժամանակավորապես բռնազավթված Արցախում առանձնակի դաժանությամբ և հետևողականությամբ ոչնչացնում ու պղծում են հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձաններն ու գերեզմանոցները։ Այս գործողություններն արդեն դուրս են եկել առանձին վանդալիզմի դեպքերի շրջանակից և վերածվել պետական մակարդակով իրականացվող համակարգված քաղաքականության, որի նպատակը հայկական պատմամշակութային ժառանգության վերացումն ու ազգային հիշողության ջնջումն է։ Արցախի տարբեր բնակավայրերում արդեն արձանագրվել են նմանատիպ տասնյակից ավելի փաստեր, որոնք փաստում են մշակութային ցեղասպանության հետևողական ընթացքը։ Միջազգային հանրության լռությունն ու ոչ համարժեք արձագանքը շարունակում են նպաստել անպատժելիության մթնոլորտի խորացմանը։ Մինչդեռ մշակութային ժառանգության, սրբավայրերի և գերեզմանոցների նկատմամբ նման գործողությունները պետք է արժանանան հստակ քաղաքական, իրավական և բարոյական գնահատականի։ Երբ թիրախավորվում են զոհվածների գերեզմանները և ազգային հիշողության վայրերը, վտանգվում են ոչ միայն մեկ ժողովրդի իրավունքները, այլև համամարդկային այն արժեքները, որոնց վրա հիմնված է քաղաքակիրթ աշխարհի գոյությունը։ Հղումը՝ Aravot.am

Հասարակություն, Քաղաքականություն

Չորրորդ երեխայի դեպքում 2 միլիոն դրամ, հինգերորդ երեխայի դեպքում բնակարան. Սամվել Կարապետյան

Վերջին տարիներին մեր ժողովուրդն անհանգստանում է արտաքին վտանգներից և դրա առիթը այս իշխանությունը տվել է։ Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Մենք բոլորս հիշում ենք, թե իրեն սխալ վարած քաղաքականության հաշվին ինչքան երիտասարդներ զոհվեցին, ինչքան երիտասարդների ապագան կործանեցին, բայց մենք ունենք միգուցե ավելի վտանգավոր և կարևոր հարց, որի մասին բոլորը լռում են։ Այս մարդիկ հանգիստ, առանց աչքերը թարթելու փոքրացնում են մեր երկիրը, նվաստացնում են մեր երկիրը և այսպես գնալով մի քանի տարի հետո մենք կարող ենք ունենալ Հայաստան առանց հայերի, կամ շատ քիչ հայերով։ Բացարձակ չի տարվում քաղաքականություն մարզերի զարգացման համար, արտագաղթը հասնում է բացարձակ մակարդակների։ Իրենք հայտարարում են, թե մենք ունենք բնակչության աճ, մենք այսօր կներկայացնենք, որ ամբողջությամբ հակառակ պատկերն է։ Ներքին քաղաքանությունը հասցրել են զրոյի։ Ամեն օր գոռգոռում ու ղժղժում են ասֆալտից, բայց այդ ասֆալտը ինձ թվում է մի քանի տարի հետո միայն պետք է գալու իրեն հեծանիվ քշելու համար, որովհետև եթե գյուղերում ասֆալտ են անում, կամ դպրոց են սարքում, իսկ այդ գյուղերում մարդ չի ապրելու, դրա համար պետք չէ ունենալ մեծ խելք։ Նրանք դրանով մոլորեցնում են մեր ժողովրդին և անում են իրենց սև գործը։ Բոլոր մեր սահմանամերձ գյուղերը այսօր վտանգի տակ են, կարելի է ասել Արցախին համարժեք հայաթափել են սահմանամերձ գյուղերը։ Դրա համար մենք այս հարցերը համարում ենք շատ կարևոր»,– հայտարարեց Սամվել Կարապետյանը։ Նա նկատեց, որ ամուսնալուծությունները հասել են բացարձակ մակարդակի, ծնելիությունը նվազում է, երկիրը կամաց-կամաց հայաթափվում է արտագաղթի հաշվին. «Ամեն ինչը այսօր նպաստում է, որ փոքրացնեն մեր երկիրը։ Ես ուզում եմ նորից մեր հասարակության ուշադրությունը սևեռել 300000 ադրբեջանցիների վրա։ Եթե մենք չկանգնեցնենք դա, շատ շուտով կհայտնվեն Հայաստանի տարբեր շրջաններում և առաջին հերթին Փաշինյանի կողմից ազատված սահմանամերձ շրջաններում և գյուղերում։ Մեր ժողովրդագրական տվյալները սարսափելի են։ Անպայման մեզ համար ժողովրդագրական հարցը կլինի ամենաթիրախային հարցերից մեկը և գնալով մենք ամեն ինչ անելու ենք երիտասարդ ընտանիքների համար, որպեսզի նրանք կարողանան շատ երեխա ունենալ, լավ դաստիարակել իրենց երեխաներին, լավ ապագա ստեղծել իրենց երեխաների համար»,– հայտարարեց «Ուժեղ Հայաստանի» առաջնորդը։ Կուսակցության անդամ Գոհար Մելոյանը որոշ ցուցանիշներ բերեց. «Մեր երկրում ծնունդները անկում են ապրել շուրջ 12%-ով, ամուսնությունները՝ շուրջ 7%-ով, ամուսնալուծությունները ավելացել են շուրջ 28%-ով, բնական աճը անկում է ապրել շուրջ 40%-ով։ Մեր ուժը, ի դեմս  մեր առաջնորդ պարոն Կարապետյանի լրջագույն հեղափոխական տնտեսական առաջարկ արեց՝ 300000 աշխատատեղ, 20000 մատչելի բնակարան, բայց սա դեռ մեկնարկն է։ Մենք ներկայացնում ենք մեր հեղափոխական առաջարկը, որը միտված է ժողովրդագրական աճին։ Մենք մեկնարկում ենք «Ազգային վերածննդի հիմնադրամը», որը մշակելու է պետական քաղաքականությունը, որով լուծվելու են լրջագույն ժողովրդագրական խնդիրները։ Մեր հիմնադրամն ունենալու է ընդամենը 30% պետական մասնակցելիություն, իսկ մնացած 70%-ը կազմակերպվելու է մեր գործընկերների միջոցների շնորհիվ ամբողջ աշխարհից։ Մենք նաև ունենք կոնկրետ առաջարկ. յուրաքանչյուր չորրորդ երեխա ծնունդի համար ստանալու է 2 մլ դրամ, իսկ հինգերորդ և մնացած երեխայի համար ընտանիքները ստանալու են անվճար բնակարան»,–ասաց Մելոյանը։ Ամփոփելով, Սամվել Կարապետյանն ասաց. «Մենք տեսանք՝ ինչքան մտահոգիչ է այսօր Հայաստանի, հայ ժողովրդի վիճակը, ինչը մեր ժողովրդի մոտ 25%-ը դեռ չի հասկանում, դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որ նախընտրական փուլում կարողանանք մեր ժողովրդին ներկայացնել Հայաստանում եղած իրական վիճակը։ Ես կասկած ունեմ, որ Փաշինյանը այսօր իրականացնում է Ալիևի երազանքը, տեղ է բացում ադրբեջանցիների համար։ Մենք ասում ենք 300 հազար, բայց ես արդեն կասկածում եմ նույնիսկ 500 հազար, դրա թիվը հետագայում հաշվելը անհնար է լինելու մեզ համար։ Ալիևի «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը հաջորդ հինգ տարիներում իրականացնելու է, դրա համար ես կոչ եմ անում մեր ժողովրդին ավելի ուշադիր նայեն մեր ներքին խնդիրներին, չխաբնվեն միայն խաղաղություն բառերով, որովհետև խաղաղություն բառը Փաշինյանի հետ ոչ մի կապ չունի։ Հայաստանում թե պատերազմները, թե մահացությունները բերում է միայն Փաշինյանը և իր կառավարությունը։ Դրա համար մեկ օր շուտ ազատվելով այս իշխանությունից, մենք կարող ենք կերտել ձեզ հետ միասին ուժեղ Հայաստան»։ Հղումը՝ News.am

Սպորտ

Մխիթարյանը՝ Իտալիայի գավաթակիր

Իտալիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Միլանի «Ինտերը» մրցեց Հռոմի «Լացիոյի» դեմ և վստահ հաղթանակ տարավ՝ առավելության հասնելով 2-0 հաշվով։ Այս հաջողության շնորհիվ միլանյան ակումբը պատմության ընթացքում արդեն 10-րդ անգամ դարձավ Իտալիայի գավաթակիր։ Հղումը՝ Hraparak.am

Քաղաքականություն

Քանի մարդ են կարողանում բերել Նիկոլ Փաշինյանի հավաքներին.

Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն պարբերաբար մոտ ռակուրսներից նկարներ են հրապարակում՝ փորձելով ցույց տալ, թե նախընտրական հանդիպումները մարդաշատ են։ Սակայն իրականում գրեթե բոլոր տեղերում քպականներին հիասթափություն է սպասվում, գրում է «Փաստը»։ Օրինակ՝ Աշտարակում  ողջ վարչական ռեսուրսը կիրառելով, «շրջիկ խմբերով» կարողացել են հանրահավաքին բերել մոտ 500 մարդ, որոնց գերակշիռ մասը, ըստ ականատեսների, մարզպետարանի, համայնքապետարանի և դրանց ենթակայության տակ գտնվող կառույցների աշխատակիցներն են եղել: Հղումը՝ News.am

Տնտեսություն, Քաղաքականություն

ԵՄ-ն ողջունել է Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ առևտրի մեկնարկի մասին հայտարարությունը

Եվրոպական միությունում որպես նշանակալի իրադարձություն են ընկալել Թուրքիայի և Հայաստանի միջև երկկողմ առևտրային հարաբերությունների մեկնարկը։ «ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտուր սկսելու վերաբերյալ Թուրքիայի այսօրվա հայտարարությունը։ Սա ուշագրավ իրադարձություն է հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը փաստվում է նաև երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցերով երկկողմ աշխատանքային խմբի՝ ապրիլի 28-ին կայացած վերջին նիստով», — հայտարարել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (ԵԱԳԾ) պաշտոնական ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ այս կարևոր քայլը կարող է նպաստել երկու երկրների միջև առևտրատնտեսական հնարավորությունների ընդլայնմանը՝ դրական ազդեցություն ունենալով ինչպես ողջ Հարավային Կովկասի, այնպես էլ Եվրոպական միության վրա։ «Մենք կոչ ենք անում երկու երկրներին շարունակել համագործակցությունը, այդ թվում՝ ընդհանուր սահմանի բացման ուղղությամբ», — նշված է ԵԱԳԾ ներկայացուցչի հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում երկու երկրներին շարունակել համագործակցությունը, այդ թվում՝ ընդհանուր սահմանը բացելու ուղղությամբ», — ասվում է ԵԱԳԾ ներկայացուցչի հայտարարությունում։ Հղումը՝ News.am

Տնտեսություն

Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենը ՀԲՄ համաժողովում ներկայացրեց ՓՄՁ վարկավորման հնարավորությունները

Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանը մասնակցեց Հայաստանի բանկերի միության, ՀՀ կենտրոնական բանկի և Գերմանահայկական հիմնադրամի  կազմակերպած «ՓՄՁ ոլորտ․ ազդեցություն և զարգացման մարտահրավերներ» թեմայով համաժողովին: Մայիսի 12-ին Երևանում կայացած համաժողովը նվիրված էր միջազգային կառույցների, ինչպես նաև ՀՀ առևտրային բանկերի միջոցով իրականացվող ծրագրերի ազդեցությանը Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վրա։ Համաժողովի շրջանակում տեղի ունեցավ պանելային քննարկում գործադիր և օրենսդիր մարմնի, ինչպես նաև մասնավոր ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման նպատակն էր վերհանել ոլորտի արդյունավետ զարգացմանը խոչընդոտող խնդիրները և առաջարկել լուծումներ, որոնք կխթանեն Հայաստանի տնտեսության աճը: «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՓՄՁ-ները տնտեսության շարժիչ ուժն են՝ Հայէկոնոմբանկն ակտիվորեն ներգրավված է ՓՄՁ վարկավորման ոլորտում: Մենք աշխատում ենք ինչպես պետական ծրագրերի շրջանակում և միջազգային կազմակերպություններից ներգրավված միջոցներով, այնպես էլ սեփական ռեսուրսներով: ՓՄՁ պորտֆելը Հայէկոնոմբանկում կազմում է մոտ 126 մլրդ դրամ, ինչն առևտրայի վարկերի մոտ 60%-ն է, իսկ պետական աջակցությամբ տրամադրվող վարկերի ծավալը գնահատվում է 13 մլրդ դրամ: Այս թվերը, թերևս, խոսում են Բանկի համար ոլորտի կարևորության մասին», — իր ելույթում նշեց Հայէկոնոմբանկի Գործադիր տնօրենը: Անդրադառնալով բիզնեսներին առաջարկվող ֆինանսական գործիքներին՝ Արտակ Առաքելյանը նշեց, որ Հայէկոնոմբանկն առաջարկում է տարատեսակ առևտրային վարկեր և գործընկերության ծրագրեր՝ հնարավորություն տալով ձեռներեցներին ընտրելու բիզնեսի զարգացման առավել հարմար գործիք: Համաժողովը կարևոր հարթակ էր ՓՄՁ ոլորտում պետություն-մասնավոր հատված երկխոսության ամրապնդման և բիզնեսների զարգացմնան համար ավելի բարենպաստ լուծումներ գտնելու համար: Հայէկոնոմբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից Հղումը՝ News.am

Իրավունք

ՊՆ-ն մերժել է տրամադրել մարտական հերթապահություն իրականացնող և հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելումներով վարձատրության մասին տեղեկությունը՝ այն համարելով չհանրայնացվող

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ սահմանամերձ զորամասերում ծառայող զինծառայողներին և աշխատակիցներին տարբեր դրամական վճարներ են տրամադրվում։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին երկու ամիսներին արդեն իսկ իրականացվող այդ վճարումները նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականի հունիսը։ Խոսքը աշխատավարձերի հավելավճարների, պարգևավճարների կամ այլ ձևաչափով տրամադրվող գումարների մասին է։ Ուշագրավ է, որ այս ամենը տեղի է ունենում նախընտրական շրջանում, երբ պետական համակարգում ցանկացած լայնածավալ ֆինանսական բաշխում բնականաբար առաջացնում է քաղաքական նպատակահարմարության և հնարավոր ընտրական ազդեցության վերաբերյալ հարցեր: «Ժողովուրդ» օրաթերթը թեմայի վերաբերյալ պարզաբանում էր խնդրել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից: ՊՆ-ն մերժել է տրամադրել մարտական հերթապահություն իրականացնող և հատուկ նշանակության ստորաբաժանումների հավելումներով վարձատրության մասին տեղեկությունը՝ այն համարելով չհանրայնացվող։ Սակայն այստեղ է խնդիրը․ հանրությունը կարող է չիմանալ ռազմական կամ օպերատիվ նշանակության տվյալներ, բայց իրավունք ունի իմանալու, թե պետական միջոցներն ինչ սկզբունքով են բաշխվում, հատկապես երբ խոսքը սահմանում ծառայող մարդկանց սոցիալական երաշխիքների մասին է, իսկ ժամանակահատվածը՝ նախընտրական։ Հղումը՝ Aravot.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. Արձակուրդում չենք. Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ-ի քարոզարշավին

Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի երեք դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները մայիսի 13-ին ներկա են գտնվել երկրի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավին: Քանի որ հիմա արձակուրդային շրջան չէ, հետևաբար նրանք քարոզարշավին մասնակցել են դասաժամերի ընթացքում: Խոսքը, մասնավորապես, Արաագած և Քուչակ գյուղերի դպրոցների աշակերտների և ուսուցիչների մասին է: NEWS.am-ի թղթակիցը պարզել է, որ Արագած գյուղի ուսուցիչների մի մասը մնացել է դպրոցում և քարոզարշավին գալիս են հերթափոխով: Առնվազն երեք ուսուցիչ խոստովանել են, որ եկել են քարոզարշավին մասնակցելու համար: Աշխատանքային ժամերին քարոզարշավին մասնակցում են նաև քաղաքի Մշակույթի տան աշխատակիցները, ինչպես նաև Արագած գյուղի դպրոցի հավաքարարները: Հղումը՝ News.am

Scroll to Top