Գովազդ A1

Իրավունք

Իրավունք

Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի փետրվար, մարտ և ապրիլ ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային մի շարք փոփոխություններ: Մասնավորապես՝ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանըփոխադրվել է Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին: Վերժինե Առաքելյանընշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Տիգրան Մուրադյանընշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արարատի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Հրանուշ Միքաելյանընշանակվել է Գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Գոհար Ղուկասյանընշանակվել է Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Կապանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: Եսայի Աբովյանընշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Նարեկ Մհերյանընշանակվել է Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Նարեկ Թոփուզյաննազատվել է զբաղեցրած պաշտոնից: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազ Գևորգ Խաչատրյանըփոխադրվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Ալիսա Սմբատյանընշանակվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազ Արսեն Ավետիսյանըփոխադրվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնին: Արման Նիկողոսյանընշանակվել է Արմավիրի մարզի դատախազի տեղակալի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հարություն Սարգսյաննազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արարատի մարզի դատախազության դատախազ Գեղամ Մկրտչյաննազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վազգեն Աբրահամյանընշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Տիգրան Վարդանյանընշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով նույն մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Սևադա Ադամյանընշանակվել է Արմավիրի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնին՝ ազատվելով Արմավիրի մարզի դատախազության դատախազի պաշտոնից: Արիստակես Գրիգորյանընշանակվել է Սյունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Տաթևիկ Սահակյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի պաշտոնին: Լոռու մարզի դատախազության ավագ դատախազ Սոս Տոնոյաննազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վարդան Վարդանյանընշանակվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին՝ ազատվելով Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնից: Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազ Արծրուն Խաչատրյանըփոխադրվել է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի դատախազի պաշտոնին: Գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Հայկ Մովսեսյանըփոխադրվել է Կապանի կայազորի զինվորական դատախազության ավագ դատախազի պաշտոնին: Կապանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ Վահագն Իսկանդարյանըփոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Տիգրան Քոթանջյանը փոխադրվել է Սիսիանի կայազորի զինվորական դատախազության դատախազի պաշտոնին: Արարատի կայազորի զինվորական դատախազության դատախազ Սյուզաննա Հովհաննիսյաննազատվել է զբաղեցրած պաշտոնից: Հղումը։ news.am  

Իրավունք

Մայր Աթոռի դեպքով դատարանը պարտավորեցրել է քրվարույթ նախաձեռնել․ փաստաբան

  Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրվարույթ նախաձեռնել, հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։  Նա մանրամասնել է, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Սերժ Ռուշանյան) որոշել է բավարարել բողոքը՝ վարույթի հանրային մասնակիցներին պարտավորեցնելով նախաձեռնել քրեական վարույթ և իրականացնել նախաքննություն: «Դատարանն արձանագրել է, որ որ վարույթ չնախաձեռնելու հետևանքով ենթադրյալ հանցանքի կապակցությամբ չեն ձեռնարկվել ողջամիտ քայլեր, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ, հետևաբար՝ վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացված վարութային ակտերը հիմնավոր չեն»,- ընդգծել է փաստաբանը: 2025 թվականի դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում տեղի էր ունեցել հավաք՝ ի աջակցություն Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, զուգահեռաբար՝ այնտեղ էին հավաքվել նաև վեհափառի դեմ արտահայտված կառավարության կողմնակիցները, այդ թվում՝ 10 հոգևորական, ովքեր նույն օրը նամակ էին հանձնել Սուրբ Էջմիածնի քարտուղարություն՝ պահանջելով Գարեգին Երկրորդի հրաժարականը։ Զոհրաբյանը մանրամասնել է, որ այդ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահրած հրաժարականի գործողության համար ներկայացած անձինք Մայր տաճարի մոտ դրսևորել էին խուլիգանական վարքագիծ: Նրանցից մեկը բարձրացել էր Մայր տաճարի սյուների վրա և սեռական հայհոյանքներ հնչեցրել հոգևորականների հասցեին։  «Տվյալ անձը փորձել էր ցատկել Մայր Աթոռից դուրս եկող եկեղեցականների թափորի վրա, որի մեջ էր նաև կաթողիկոսը, սակայն հանդիպելով եկեղեցու մուտքի մոտ գտնվող հոգևորականների և հավատացյալների դիմադրությանը, վեճի էր բռնվել այլ անձանց հետ: Չկարողանալով իր նպատակին հասնել՝ Տավրոս Սափեյանը բղավել էր, հայհոյել, որոնք պարունակում են առերևույթ հանցանքի հատկանիշներ, որին ողջամտորեն կարող էր տրվել իրավական գնահատական»,- բացատրել է փաստաբանը։ Դատարանն ընդգծել է, որ «սույն դեպքում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե հաղորդմամբ նշված գործողությունները որտեղ են կատարվել, քանի որ կատարման վայրը խուլիգանության հանցակազմի համար նախնական իրավական գնահատական տալու տեսանկյունից ունի վճռորոշ դեր:  «Այդ ամոթալի դեպքի կապակցությամբ հաղորդում էր ներկայացվել, որի քննարկմամբ քննչական մարմինը որոշել էր քրեական վարույթ չնախաձեռնել: Դատախազությունը մերժել էր քննչական մարմնի այդ ապօրինի դիրքորոշման դեմ ներկայացված բողոքը»,- նշել է Զոհրաբյանը։  Պատարագի ընթացքում կաթողիկոսը նշել էր, որ տեղի է ունենում Սուրբ Էջմիածնի վրա հարձակման ևս մեկ փորձ, որին մասնակցել են որոշ հոգևորականներ: Կաթողիկոսն ընդգծել էր, որ եկեղեցու ներսում առկա խնդիրները պետք է լուծվեն կանոնական կարգով և կոչ էր արել իր դեմ արտահայտված եպիսկոպոսների խմբին վերադառնալ կանոնական դաշտ: Գարեգին Բ-ի խոսքով՝ ստեղծված իրավիճակը չի կարող խոչընդոտել իր առաքելությանը և ծրագրերին: Հղումը։ armeniatoday.am

Իրավունք, Քաղաքականություն

Բերման են ենթարկել պատերազմի հերոս Կանդազին , հակակոռուպցիոն կոմիտեին մաղթում եմ խաղաղ հարցաքննություն. Կարապետյան

  cords: Information Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը «Ազերիների երազանքները իրականացնողներին պետք է փոխենք Հայերի երազանքները իրականացնողներով»,- գրել է նա: News  ​​​բերման ենթարկվել է Արթուր Ավանեսյանի. ?????? առնչվում է նա ձերբակալված։ Հղումը՝ NEWS.am  

Իրավունք, Հասարակություն

Հրավիրում եմ օրինապահ մարմինների ուշադրությունը Վայոց ձորի Գնդեվազ գյուղում տեղի ունեցող անօրինական եւ բարձիթողի իրավիճակին. քաղաքացի

InNews.am- ի խմբագրությունը ստացել է նամակ, որը ներկայացնում ենք առանց խմբագրման. «Օրեր առաջ գազի սպասարկման ծառայողն, ըստ նախապես` զանգով պայմանավորվածության, եկել է իմ տուն, կատարել ստուգման աշխատանքը, որի ընթացքում կրկին հիշեցրել եմ հակահրդեհային սարքի ոչ պիտանի լինելու մասին։ Հատուկ նշել եմ հեռախոսահամարս, որպեսզի տեղադրողները նախապես զանգեն։ Այսօր երեկոյան դարպասս վայրենաբար խփում ու բղավում են, թե իբր` դուռդ բացի։ Դարպասս ներսից կողպած է եղել, սակայն դա իրենց չի խանգարել պատից թռնել իմ բակ, ներսից կողպեքը բացել եւ ներխուժել ուրիշի սեփականություն։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես եմ տանս դուռը բացելուն պես վերջիններիս վռնդում  իմ սեփական տարածքից։  Ինչպես նկատում եք, սույն խուլիգանները մե’կ չեն պատրաստվում հեռանալ, մե’կ ձեռքերով ինչ֊որ հարձակվողական տեքստ են հնչեցնում եւ շանտաժի տոնայնությամբ հարց տալիս, թե` «հիմա չե՞մ ուզում, որ սարքը տեղադրեն»։ Սա քարեդարյան պահվածք է, խուլիգանական դրսեւորում, եւ այս տեսակ «աբորիգենները» չեն էլ գիտակցում ու զղջում իրենց անօրինական գործողությունների  համար։ Խնդրում եմ, օրենքի դաշտ բերել խուլիգաններին եւ ազատել պետական հիմնարկները անգրագետ պարագաներից»։ https://www.youtube.com/shorts/SVX7iCANE7A

Իրավունք, Նորություններ

4 տարի ժամկետով ազատազրկում՝ շորթմամբ պահանջված և ստացված կաշառքի համար

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 13-ի մեղադրական դատավճռով՝ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության տեսուչի պաշտոնը զբաղեցրած Ա.Պ.-ն դատապարտվել է ազատազրկման՝ 4 տարի ժամկետով: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից: 2020 թվականի փետրվարի 8-ին Ա.Պ.-ին առաջադրվել էր մեղադրանք՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շորթմամբ կաշառք ստանալը): 2020 թվականի մարտի 19-ին դատախազը հաստատել էր Ա.Պ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել էր իրավասու դատարան: 2025 թվականի փետրվարի 13-ին Հակակոռուպցիոն դատարանը ապացուցված է համարել Ա.Պ.-ի կողմից քրեորեն պատժելի արարքի կատարված լինելը և նրա մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ և կայացրել է մեղադրական դատավճիռ. Ա.Պ.-ի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է ազատազրկումը՝ 4 տարի ժամկետով: Դատավճռով նշանակված պատժին հաշվակցվել է Ա.Պ.-ի կողմից փաստացի անազատության մեջ գտնված ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկումը՝ 3 տարի 10 ամիս 19 օր ժամկետով: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավունք, Հասարակություն, Նորություններ

«Ժողովուրդ». Դատախազը կգնա Տիգրան Ավինյանի հետևից. ԱՆԻՖ հիմնադրամի 25 մլրդ թալանի «անունները»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները, որոնք մոտ են կանգնած ուժային կառույցներին, տեղեկացնում են, որ առաջիկա օրերին ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մեղադրանք կառաջադրի Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ ԱՆԻՖ հիմնադրամի մոտ 25 մլրդ դրամի փոշիացման գործով: Ավինյանն էլ իր հերթին նեղ շրջապատում անկեղծացել է իր պլանների մասին՝ ասելով` եթե իր վրա բարդվի ողջ մեղքը, ապա բոլորի անունները այդ գործով ստիպված կլինի տալ` սկսելով Նիկոլ Փաշինյանից «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ այս առիթով մեկնաբանություններ ստանալ ո՛չ Ավինյանից, ո՛չ էլ գլխավոր դատախազից` ապրիլյան հետընտրական հատուկ օրով պայմանավորված: Բայց դա կանենք պատեհ պահի»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Իրավունք

Պատգամավորները վայրի ապստամբություններ են նախաձեռնել լրագրողների դեմ

Երեկ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իրականացվող  ՏԻՄ ընտրությունների լուսաբանման գործընթացում ԶԼՄ մի շարք ներկայացուցիչներ մեծ ակտիվություն ցուցաբերեցին, որի ընթացքում իրենց մասնագիտական օրինական գործունեությունն իրականացնող լրագրողներից մի քանիսը թիրախավորվեցին թե՛ ընտրողների, եւ թե՛ իշխանական ներկայացուցիչների կողմից: Չորրորդ իշխանության ներկայացուցիչներին թիրախավորելու, նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մասին InNews.am լրատվական կայքը զրուցել է «Կոդեքս» փաստաբանական գրասենյակի ղեկավար Սոսե Չանդոյանի հետ, ով ասաց.  «Մեր երկրում, հատկապես վերջին տարիներին լրագրողներն ակնհայտ թիրախավորվել են թե՛ հոգեբանական, եւ թե՛ ֆիզիկական առումով, նպատակը մեկն է՝ հնարավոր բոլոր մեթոդները գործի դնելով փորձել խոչընդոտել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը, միաժամանակ հասարակությանը կտրել օբյեկտիվ իրականությունից: Հասարակության՝ լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, շատ անգամ գռեհիկ խոսքը եւ արհամարհական վարքագիծը, ցածր իրավագիտակցության հետեւանք է, սակայն նույնը չէի ասի օրինակ՝ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների մասին, քանզի նրանք պարտավոր են լինել նախ կրթված, երկրորդը բարեկիրթ եւ բարեվաք: Մենք, գրեթե ամենօրյա կտրվածքով տեսնում ենք պատգամավորների սանձարձակ, շատ անգամ լկտի պահվածքը ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ: Մինչդեռ, նրանք պետք է քաջ գիտակցեն, որ չորորդ իշխանության ներկայացուցիչները առաջնորդվում են հանրային շահով եւ հանդիսանում են Օրենսդիր, Գործադիր ու Դատական իշխանության զսպաշապիկը, ուստի իրականության հետ պետք է հաշվի նստել, այլ ոչ թե վայրի ապստամբություններ նախաձեռնել»: Անդրադառնալով Գյումրիում պատգամավորի եւ լրագրողի միջեւ տեղի ունեցած միջադեպին, փաստաբանը ընդգծեց. «Պատգամավորի վարքագծում ակնհայտ էին ՀՀ քրեական օրենսգրքով պատժելի արարքներ   օրինակ՝ խուլիգանության հատկանիշներ՝ նա բացահայտ անհարգալից վարքագիծ էր դրսեւորում եւ հայհոյախառն արտահայտություններ հնչեցնում մի վայրում, որտեղ բազմամարդ էր, բացի այդ կատարած արտահայտությունները խոսում էին այն մասին, որ նման վարքագծով պատգամավորը փաստացի փորձում էր խոչընդոտել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Պարզապես ամոթալի է, երբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչները, ովքեր հասարակության առաջ հաշվետու են իրենց պահվածքով, հակաօրինական վարքագծով են աչքի ընկնում, սակայն շատ ավելի ցավալի է, երբ նրանցից եւ ոչ մեկ անգամ էթիկական նորմերի խախտման հիմքով ՀՀ ԱԺ էթիկայի հանձնաժողովի կողմից գոնե նկատողության չեն արժանանում, սա է այն իրականությունը, որում մենք ապրում ենք»: Անի Բակունց

Իրավունք

Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն

Դատավորների միությունը հանդես է եկել հայտարարությամբ․ «Բազմիցս արձանագրվել է, որ Կարեն Անդրեասյանը, որպես քաղաքական գործիչ, ով չի համապատասխանել Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնը զբաղեցնելու համար սահմանված չափանիշներին, պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով՝ կատարած ապօրինություններով խախտելով օրենքի գերակայության սկզբունքը և Սահմանադրության դրույթները ու սկզբունքները։ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում Կարեն Անդրեասյանը պարբերաբար իրականացրել է անօրինական գործողություններ, որոնք նպատակաուղղված են եղել դատավորների և դատական իշխանության անկախության սահմանափակմանը։ Դրանց շարքում են, մասնավորապես՝ Ֆինանսական գործընկերոջ՝ արդարադատության նախարարի հետ փոխհամաձայնեցված անօրինական կարգապահական վարույթներով դատավորներին պատասխանատվության ենթարկելը և ահաբեկման մթնոլորտի (chilling effect) տարածումը, Դատավորների նշանակման և առաջխաղացման գործընթացում կամայականություններով ու անարդարություններով բարոյալքման մթնոլորտի սերմանումը, Դատական իշխանության կառավարման ինքնուրույն մարմինների գործունեության միջամտությունը և դրանց լիազորությունների սահմանափակման փորձերը, ԲԴԽ-ի կողմից ընդունված` աշխատանքային կարգապահության և գործերի ժամկետների քողի տակ դատավորների անկախությունը սահմանափակող` «բրգաձև կառավարում» հաստատելուն ուղղված նորմատիվ իրավական ակտերով Սահմանադրական նորմերի խախտումը, Նախարարի հետ սեփական շահերին միտված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունները, Անօրինական ցուցումների արձակումը, ապօրինի ընտրությունների կազմակերպումը և ԲԴԽ դատավոր անդամների ընտրական գործընթացներին միջամտելը, Դատավորների նկատմամբ պետական ռեսուրսներով մեդիա հարձակումների կազմակերպումը, Դատական իշխանության հեղինակության և ռեսուրսների հաշվին պարբերաբար ինքնագովազդով զբաղվելը, Դատական իշխանության ֆինանսական ռեսուրսների` առանձնապես խոշոր չափերի գումարների վատնումը: Այս և այլ բազմաթիվ գործողություններով Անդրեասյանը դիտավորյալ ոտնահարել է դատավորների անկախությունը և խաթարել դատական իշխանության ինստիտուցիոնալ հիմքերը։ Պարբերաբար իրականացվող նման գործողությունները էապես սահմանափակել են դատավորների իրավունքները, թուլացրել դատական իշխանության անկախությունն ու հանրային վստահությունը արդարադատության նկատմամբ։ Նշված գործողությունների առաջացրած հետևանքների մասին համապատասխան գնահատականները դեռևս կարտացոլվեն նաև դատարանների, այդ թվում միջազգային որոշումներում: Այդուհանդերձ`սույն թվականի նոյեմբերի 18-ին գործադիր իշխանության ղեկավարի` իրավապահ մարմինների մի շարք պաշտոնյանների` իրենց պաշտոններն ազատելու խնդրանքի մասին  ֆեյսբուքյան գրառմանը զուգահեռ Կարեն Անդրեասյանն անմիջապես հրապարակել է իր հրաժարականի տեքստը` ակնարկելով, որ այն կապված է քաղաքական պաշտոնանկությունների շարքի հետ և ինքն առաջ է ընկնում` տալով հրաժարական: Չնայած կարճ ժամանակ առաջ` 2024 թվականի հոկտեմբերի 1-ին, Արդարադատության նախարար Մինասյանի հրաժարականի կապակցությամբ Կարեն Անդրեասյանի մամլո խոսնակը պաշտոնական հայտարարություն էր տարածել` նշելով, որ կառավարության որևէ անդամի հրաժարականը և քաղաքական գործընթացները չի կարող ազդել ԲԴԽ նախագահի վրա ու նա պաշտոնավարելու է մինչև 2027 թվականի հոկտեմբերի 6-ը: 2024 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ վարչապետը հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հստակեցրել է, որ Կարեն Անդրեասյանին ևս անձամբ է խնդրել հրաժարվել ԲԴԽ նախագահի պաշտոնից, ինչն ի կատար է ածվել: Թեև Կարեն Անդրեասյանի ու ԲԴԽ գործող կազմի` քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ գտնվելու հանգամանքը չի վիճարկվել նաև նախկինում, այդուհանդերձ հարկ է արձանագրել, որ Բարձրագույն դատական խորհուրդը կամ որևէ առանձին անդամ մինչ այս պահը որևէ գնահատական տալու համարձակություն չի ունեցել` շարունակելով խորացնել գործադիրի ազդեցության տակ գտնվելու փաստն ու համահունչ հանրային ընկալումը: Այսպիսով` վերստին փաստվում է Սահմանադրությամբ դատական իշխանության անկախության երաշխավորման առաքելությունն ստանձնած գործող ԲԴԽ անդամների անկարողությունը կամ ցանկության բացակայությունն անգամ հանրային ընկալումը փարատելու համար հայտնելու որևէ դիրքորոշում, դատական իշխանության գործունեության միջամտության անթաքույց և հաստատված անթույլատրելի միջամտությունների, դատական իշխանության հեղինակությունը վերականգնելու առնչությամբ` առավելապես մտահոգված լինելով Կարեն Անդրեասյանի դիրքն ու աթոռը զբաղեցնելուն ուղղված գործընթացներով»:

Իրավունք

«Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով Դավիթ Բալայանի, Համլետ Ասատրյանի և Արթուր Պողոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը կարճվել է.Factor.am

Արդարադատության նախարարությունը կարճել է Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանի, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորներ Համլետ Ասատրյանի և Արթուր Պողոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը, որը հարուցվել էր «Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռից շուրջ 9 տարի անց։ Ըստ նախարարության՝ դատավորները թույլ չեն տվել նյութական կամ դատավարական նորմերի խախտում։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունում Factor TV-ի աղբյուրները։ Դատավորի վերաբերյալ կարգապահական վարույթը, Դատական օրենսգրքի համաձայն, գաղտնի է պահվում, քանի դեռ այն չի ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ, ուստի Արդարադատության նախարարությունից վարույթը կարճելու վերաբերյալ պաշտոնական հաստատում ստանալ չենք կարողացել։ Վարույթի վերաբերյալ Նախարարություն ուղարկված մեր գրավոր հարցմանն ի պատասխան, օրենսդրական կարգավորումներին հղում կատարելով, նշել են, որ վարույթ հարուցող մարմինը պարտավոր է պահպանել դրա գաղտնիությունը։ Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճիռը կայացվել է ավելի, քան 9 տարի առաջ՝ 2015 թ․ մարտի 10-ին։ ՄԻԵԴ-ն այս գործով դիրքորոշում է հայտնել, որ Վարդենիսում տեղի ունեցած 16-ամյա աղջկա սպանության մեղադրանքով դատապարտված Նալբանդյան ամուսինների, ինչպես նաև նրանց դստեր նկատմամբ ոստիկանները ֆիզիկական և հոգեբանական բռնություն են գործադրել, ծեծել, ամուսիններին ստիպել են խոստովանական ցուցմունք տալ, սակայն այդ մասով նրանց բողոքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետությունն արդյունավետ քննություն չի իրականացրել։ ՄԻԵԴ վճռից 8 տարի անց՝ 2023-ի դեկտեմբերին, Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն արդարացրել է Նալբանդյան ամուսիններին, սակայն Դատախազությունն արդարացման դատավճռի դեմ բողոք է ներկայացրել, և Վերաքննիչ դատարանն օրեր առաջ բեկանել է այդ դատավճիռն ու գործը կրկին ուղարկել Գեղարքունիքի մարզի դատարան՝ նոր քննության, այսինքն՝ ՄԻԵԴ վճռից հետո նորոգված գործով դեռևս առկա չէ վերջնական դատական ակտ։ Չնայած Արդարադատության նախարարությունը, հղում կատարելով օրենսդրական կարգավորումներին, կարգապահական վարույթի վերաբերյալ տեղեկություններ չի տրամադրել՝ այնուամենայնիվ, կարգապահական վարույթից որոշ մանրամասներ մեզ հայտնի են դարձել։ Վարույթը կարճվել է հոկտեմբերի սկզբին՝ նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականից օրեր անց։ Դրանում, ի թիվս այլ փաստարկների, քննարկման առարկա է դարձել նաև Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի հայտնած դիրքորոշումը։ «Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Հայաստանի կողմից Նալբանդյաննների՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը խախտելու հանգամանքը, բայց Արա Ղազարյանը, ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում եկել է եզրահանգման, որ ՄԻԵԴ-ը չի արձանագրել որևէ հանգամանք այն մասին, որ Նալբանդյանների նկատմամբ տարիներ առաջ կայացված մեղադրական դատավճիռի հիմքում դրվել է խոշտանգմամբ ձեռք բերված, այսինքն՝ անթույլատրելի որևէ ապացույց։ Ստացվում է՝ եթե անգամ Նալբանդյանների նկատմամբ տեղի է ունեցել խոշտանգում, և Հայաստանի Հանրապետությունն, ի դեմս ոստիկանական և քննչական մարմինների, չի իրականացրել պատշաճ քննություն, ապա դրա համար չի կարող պատասխանատվության կանչվել այն դատարանը, որը ոչ միայն հսկողական լիազորություն չի ունեցել այդ մարմինների նկատմամբ, այլ նաև Նալբանդյանների վերաբերյալ մեղադրական դատական ակտի հիմքում չի դրել որևէ ապացույց, որը ձեռք է բերվել ենթադրյալ խաշտանգմամբ։ Արա Ղազարյանն իր փորձագիտական կարծիքում նշել է, որ եթե ՄԻԵԴ-ը համարեր, որ Նալբանդյանների դատավճռի հիմքում խոշտանգմամբ ձեռք բերված ապացույց է դրվել, ապա բացառված է, որ վճռում չանդրադառնար այդ հանգամանքին։ Արաքս Մամուլյան

Scroll to Top