Գովազդ A1

Author name: Sose 2

Արտաքին լուրեր

Նավթատար լցանավը հարձակման է ենթարկվել

Չինական նավթատար լցանավը, որը նավարկում է Մարշալյան կղզիների դրոշի ներքո, հարձակման է ենթարկվել ԱՄԷ ափերի մոտ։ Նավը ստացել է վնասվածք։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Համաձայն հաղորդման, JV Innovation նավից ահազանգ է ստացվել, որ բռնկվել է հրդեհ՝ հարձակման հետեւանքով։ Նավը գտնվել է էմիրաթական Մինա-Սաքըր նավահանգստի մոտ։ Այն տեղափոխելիս է եղել նավթամթերքներ եւ քիմիկատներ։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Հղումը՝ Hraparak.am  

Հասարակություն

Նոր Գեղիում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող ավտոբուսը, «BMW X5»-ը և «Mazda»-ն. կան վիրավnրներ

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Նոր Գեղի բնակավայրի Ֆրոնտիկ Թևոսյան փողոցում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը, «BMW X5» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, 4 հոգի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Հղումը՝ Newday.am

Վիդեո, Քաղաքականություն

Տեսանյութ. «Էդ փոքր ա, մեզ մեծ ա պետք». Տեղի բնակիչը հրաժարվեց Փաշինյանից քարտեզ վերցնել

Սյունիքի Տեղ գյուղում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ քաղաքացին հրաժարվեց վերցնել նրա առաջարկած՝ առանց Արցախի քարտեզը, նշելով, որ այն շատ փոքր է: Երիտասարդը նաև ակնարկեց, որ վտանգ կա, որ Սյունիքը կարող է արժանանալ Արցախի ճակատագրին: «Չեմ ուզում, մի հարց ունեմ էլի։ Նայեք տեսնում եք չէ, պարոն Փաշինյան, կեղտոտ եմ, տների վրա գործ եմ անում, սարքում : Շարունակե՞մ սարքել, թե կարո՞ղ է պահի տակ ուրիշ բան ստացվել »,- ասաց քաղաքացին: Հարցը նյարդայնացրեց Փաշինյանին:  Նա փորձեց համոզել երիտասարդին, որ այս պահին տան շինարարություն սկսելը նշանակում է, որ իրականում  նա Սյունիքի կորստի վերաբերյալ մտավախություններ չունի: «Ե՞րբ ես սկսել տների վրա շինարարություն անել: Բա խի՞ չէիր անում էն ժամանակ, երբ քարտեզը մեծ էր»,- պնդում էր Փաշինյանը: Երիտասարդը բացատրեց, որ Արցախի հայկական լինելու ժամանակ մանկահասակ է եղել, հիմա մեծացել է, աշխատում է, ու կարող է իրեն թույլ տալ տուն կառուցել: Փաշինյանը չէր հանդարտվում. «Հա, բա մեծ չկա՞ր ձեր տանը, մեծ չկա՞ ձեր տանը»: Փաշինյանի դիտարկմանն ի պատասխան քաղաքցին ասաց. «Նայեք, չէ, ուղղակի սիրուն չի էլի, էդ քարտեզը վերցրած մեզ էլ սաղիս ասում եք վոբշեմ, էսա, տեղավորվեք սրա մեջ»: Փաշինյանն էլ ի պատասխան պնդեց, որ այո, պետք է տեղավորվել այդ քարտեզի մեջ, քանի որ դրանք են Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները: Հղումը՝ News.am

Հասարակություն

Տարածաշրջանային լոգիստիկ հանգույց․ մեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեում տեղի է ունեցել Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի մեկնարկն ազդարարող հանդիսավոր արարողությունը։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» (IRD Engineering) իտալական ընկերության միջև ստորագրվել է ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը, որով պաշտոնապես տրվել է ծրագրի մեկնարկը։ ՊԵԿ–ից NEWS.am–ին հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին,  «ԱՅ․ ԱՐ․ ԴԻ․ ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին, ինչպես նաև Կոմիտեի տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։ Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծել է Հայաստանի համար ծրագրի ռազմավարական նշանակությունը․ «Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնը պարզապես խոշոր ենթակառուցվածքային նախագիծ չէ․ այն կարևոր քայլ է Հայաստանը տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դիրքավորելու ճանապարհին։ Ծրագիրը նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության գործնական արտացոլումն է, քանի որ այն դառնալու է տարածաշրջանային կայունության և տնտեսական համագործակցության ժամանակակից ու նորագույն տեխնիկայով հագեցած ենթակառուցվածք»։ ՊԵԿ նախագահը շեշտել է, որ ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ոչ միայն պաշտոնական փաստաթուղթ է, այլև ընդհանուր պատասխանատվության, փոխվստահության և զարգացման հավակնոտ տեսլականի խորհրդանիշը։ Ըստ միջոցառմանը ներկա միջազգային կառույցների ներկայացուցիչների, Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը կարևոր ներդրում է տարածաշրջանային համագործակցության և առևտրի դյուրացման, ինչպես նաև ենթակառուցվածքային զարգացման գործում։ Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագրի իրականացման աջակցման պայմանագիրը ստորագրել են ՊԵԿ գլխավոր քարտուղար Դավիթ Մաթևոսյանը և  «ԱՅ. ԱՐ. ԴԻ. ԷՆՋԻՆԻՐԻՆԳ» ընկերության գործադիր տնօրեն Պաոլո Օրսինին։ Այս խոշոր նախաձեռնությամբ Հայաստանի հարավում կձևավորվի նոր տնտեսական և լոգիստիկ հանգույց՝ միտված միջազգային բեռնափոխադրումների և մաքսային գործընթացների սպասարկման արդիականացմանը, ինչպես նաև ժամանակակից և թվայնացված մաքսային միջավայրի ձևավորմանը։  Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 14.4 մլն եվրո և ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) վարկային ու դրամաշնորհային միջոցներով, ինչպես նաև ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Կենտրոնը կկառուցվի Սյունիքի մարզի Շաքի համայնքի հարակից տարածքում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքին կից և միտված է դեպի հարավ իրականացվող բեռնափոխադրումների  դյուրացմանը՝ ապահովելով մաքսային գործընթացների արագ և թվայնացված սպասարկում։ Նորաստեղծ  կենտրոնը կգործի «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքով՝ բիզնեսին հնարավորություն տալով մեկ վայրում իրականացնել բոլոր անհրաժեշտ մաքսային գործընթացները՝ խնայելով ժամանակ և ռեսուրսներ, սահմանազատման գործընթացները կազմակերպել ավելի արագ։ Ծրագրով նախատեսվում է ներդնել ժամանակակից մաքսային և լոգիստիկ լուծումներ, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիական X-ray սկանավորման և զննման սարքավորումներ, բեռնատարների սպասարկման և կայանման գոտիներ, վարչական և օժանդակ ենթակառուցվածքներ, ինչպես նաև թվային կառավարման և էներգաարդյունավետ համակարգեր։ Նշենք, որ ծրագրի նախագծման և տեխնիկական աշխատանքները վստահվել են միջազգային փորձ ունեցող իտալական IRD Engineering ընկերությանը, իսկ շինարարությունն իրականացվելու է FIDIC Yellow Book միջազգային չափանիշներին համապատասխան։ Միաժամանակ, նախագիծը հավակնում է ստանալ LEED կանաչ շինարարության հավաստագիր, որի շրջանակում նախատեսվում են էներգաարդյունավետ և ջրախնայող լուծումներ, կանաչ տարածքների զարգացում, ինչպես նաև վերականգնվող էներգիայի կիրառման հնարավորություններ։ Շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2027 թվականին։ Հղումը՝ News.am

Տնտեսություն

Հստակ է՝ որքան է առաջարկել Կառավարությունը ՀԷՑ-ի համար

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ՀԷՑ նախկին տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իշխանությունների գործողությունները հերթական դրսևորումն են պետության վերաբերմունքի՝ մասնավոր բիզնեսի հանդեպ։ Նրա խոսքով՝ Սամվել Կարապետյանը որևէ խնդիր չունի իր սեփականությունը պաշտպանելու հարցում, սակայն այս փուլում առաջնայինը երկրի ընդհանուր իրավիճակն է, ոչ թե անձնական կամ բիզնես շահերը։ Ղազինյանը նշել է, որ ստեղծված պայմաններում ճիշտ չի համարում քննարկումները միայն ՀԷՑ-ի կամ հնարավոր բանակցությունների շուրջ կենտրոնացնելը։ Նա նաև հաստատել է տեղեկությունը, ըստ որի՝ ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ը ձեռք բերելու նպատակով բաժնետերերին՝ Կարապետյանի ընտանիքին, առաջարկել է 380 հազար դոլար։ Ղազինյանի գնահատմամբ՝ այդ առաջարկն անիրատեսական է և որևէ տրամաբանական հիմնավորում չունի։ Նրա խոսքով՝ նման պայմաններին որևէ ողջամիտ մարդ համաձայնություն չէր տա։ «Այդ առաջարկը որևէ բանական, տրամաբանություն ունեցող մարդ չի ընդունի, հակառակը՝ ներկայացնողին պետք է ուղարկել համապատասխան մասնագետի մոտ»,- նշել է նա: Հվումը՝ Hraparak.am  

Հասարակություն

1 վայրկյան ավել կանգնելու համար` 5 հազար դրամ տուգանք

Տաքսու վարորդից ահազանգ ենք ստացել, որ ճանապարհի երթեւեկելի մասի երկրորդ գոտում 51 վայրկյան կայանել է, որպեսզի տարեց ուղեւորն իջնի, ընդամենը 6 վայրկյան գերազանցել է սահմանված ժամանակը, եւ 5 հազար դրամի տուգանք է եկել։ Վարորդը վրդովված էր: Ասում էր, որ ժամանակին 2 րոպեն էր նորմալ` ուղեւորին իջեցնելու համար, 2 րոպեի համար տուգանք չէր գրվում, հիմա դարձրել են 45 վայրկյան, իսկ տարեց մարդիկ կան, որ այդքան արագ չեն կարողանում իջնել, եւ ստացվում է՝ հազար դրամ աշխատում են` 5 հազարը տալիս են պետությանը: Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ ընդամենը 1 վայրկյան ավել կանգառի համար են իրեն տուգանել։ Մենք հարցում արեցինք վարորդների շրջանում՝ պարզելու, թե նման իրավիճակների հաճա՞խ են բախվում։ Մեզ հետ զրույցում վարորդներից մեկն ասաց. «Ասում են՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, ոնց որ վարորդն իրենց համար քաղաքացի չլինի, ոնց ուզում՝ տուգանում են։ Իրենց տուգանքների հետեւից որ գնում ես ու ակտերը վիճարկում ես, հիմնականում հաղթում ես, ու տուգանքը բեկանվում է։ Ոնց որ տուգանեն` տուգանելու համար, ու սա հիմնականում անում են տեսախցիկներով արձանագրվող իրավախախտումների դեպքում»: Բայց պարզ է, որ ոչ բոլորն են վիճարկում տուգանքները, հիմնականում տանում վճարում են եւ պետական գանձարանն են հարստացնում, իսկ իրենք չարքաշ աշխատանք են կատարում, որ մի կերպ ընտանիք պահեն: Իսկ ժամանակին Նիկոլ Փաշինյանն ասում էր` վարորդները պետք է հարկ չվճարեն, կարմիր գծերն ու տեսախցիկները վերացնելու եմ։ Փաստաբան Ռուբեն Բալոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ 59 վայրկյանը լրանալուց հետո իրավախախտումն արձանագրվում է, եւ վարորդը տուգանվում է։ Ոստիկանությունից մեր հարցին ի պատասխան նշեցին, որ հարցը կարգավորվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124 հոդվածի 39-րդ կետով։ Միայն կանգառ կատարելու մասով նախատեսված վարչական իրավախախտումն ունի նվազ նշանակություն` այն դեպքում, երբ կանգառը կատարվել է միայն ուղեւորների նստելու կամ իջնելու նպատակով եւ չի գերազանցել մեկ րոպե ժամանակահատվածը, եւ դրա հետեւանքով երթեւեկության մյուս մասնակիցների համար խոչընդոտ կամ վթարային իրադրություն առաջացնելու ակնհայտ վտանգ չի ստեղծվել: Այսինքն՝ մինչեւ 59 վայրկյան չի տուգանվում, իսկ սկսած 1 րոպեից, տուգանվում են 5 հազար դրամի չափով։ Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության էր գալիս կարմիր գծերն ու արագաչափերը հանելու խոստումներով եւ հայտարարում էր, որ «ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»։ Նրա պաշտոնավարումից ի վեր արագաչափերի քանակը բազմապատկվել է, կարմիր գծերի համար նախատեսված տուգանքների չափը՝ տասնապատկվել, իսկ տաքսիստների կանգնելու 1 րոպեն 1 վայրկյան գերազանցելու համար 5 հազար դրամ տուգանք է սահմանվում: Հղումը՝ Hraparak.am  

Վիդեո

Տեսանյութ. Երկրապահի անունը կրում է ոչ միայն անցյալի հերոսությունը, այլև ներկայի պատասխանատվությունը. Սասուն Միքայելյան

ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Երկրապահի օրվա առիթով. «Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայ ժողովուրդ, Մայիսի 8-ը Երկրապահի օրն է: Շնորհավորում եմ բոլորիս․ Շնորհավոր տոնդ, երկրապա՛հ: Շնորհավոր տոնդ, սպարապե՛տ: Այս օրը մեր անկախության, պետականության և բանակաշինության կերտման, մեր անվտանգության ապահովման գաղափարի շուրջ համախմբման խորհրդանիշն է։ Երկրապահի անունը կրում է ոչ միայն անցյալի հերոսությունը, այլև ներկայի պատասխանատվությունը՝ պաշտպանել մեր հայրենիքի սահմանները և պահպանել մարտական ընկերների, մեր զինվորականների, զինվորների, ժողովրդի արյամբ ու կյանքերի գնով ձեռք բերված խաղաղությունը։ Վազգեն Սարգսյանն ասել է․ «Մի բուռ մնացած հայրենիքդ պահպանելու համար ոչ մի դժվարության առաջ չպիտի խեղճանաս։ Միջոցնե՞ր չկան՝ մի տեղից կտրիր, դիր մյուսի վրա։ Քո տունն է, քեզ տերուտիրականի նման պահիր, դու ես վանքից գալիս, մի թող ուրիշներն ասեն՝ «Ողորմի աստված»։ Հավաքական ուժ, գումարած հավաքական վախ, գումարած հավաքական խելք։ Հայի է՜ն, վերջին խելքը, որ մեզ հիմա է պետք։ Խելք խելքի եղբայրներ, ուս ուսի, եղբայրներ․․․»։ Այսօր առավել քան երբևէ մեզ պետք է այդ հավաքական խելքն ու միասնությունը, որ կարողանանք արժանապատվորեն հզորացնել մեր հայրենիքը։ Մայիսի 8-ը, մայիսյան հաղթանակները մեզ հիշեցնում են, որ հայրենիքի, պետականության, պետության զարգացման ու հզորացման համար ամենօրյա աշխատանք է հարկավոր նվիրումով և հայրենիքի հանդեպ պատասխանատվության բարձր գիտակցումով։ Այսօր էլ, վաղն էլ մենք Երկրապահ ենք, և մենք վստահ ենք, որ մեր ամենօրյա նվիրումի ու հայրենանպաստ գործունեության, մեր համազգային համախմբվածության արդյունքում վաղը էլ ավելի մեծ հաջողություններ ենք ունենալու։ Շնորհավոր տոնդ, երկրապա՛հ Փա՛ռք մեր բանակին, երկրապահին, կամավորականներին, Փա՛ռք Հայ զինվորին, Հավերժ փա՛ռք նահատակվածներին, Մեր խոնարհումը հերոսածին մայրերին, Փա՛ռք ու խաղաղություն մեր հայրենիքին, Համախմբում մեր ժողովրդին, Աստված պահապան մեր հայրենիքին ու ժողովրդին»: Հղումը՝ Aravot.am

Նորություններ

Լիտվայի պետական արխիվը հեռացրել է Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակումը՝ Թուրքիայի դեսպանատան ոչ պաշտոնական ազդակներից հետո

Լիտվայի կենտրոնական պետական արխիվը հեռացրել է Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված հրապարակումը՝ լիտվական արտգործնախարարության և Վիլնյուսում Թուրքիայի դեսպանատան ոչ պաշտոնական ազդակներից հետո։ Արխիվը պնդում է, որ ինքը քաղաքականացված չէ, իսկ իր կայքէջում Հայոց ցեղասպանությանը նվիրված հրապարակումը եղել է պատմական փաստերի ներկայացում։ Մայիսի 6-ին այս մասին հետաքննական հոդված է տպագրել լիտվական www.lrt.lt առցանց թերթի մեկնաբան Գաբրիելա Ժիմնտայտեն, որին կատարվածի մասին հայտնել է արխիվի աշխատակիցներից մեկը։ Միևնույն ժամանակ, կենտրոնական արխիվի ծառայության ղեկավար Ինգա Զակշաուսկիենեն հաստատել է, որ այս հարցով ապրիլի 28-ին կազմակերպվել է հրատապ հանդիպում Թուրքիայի դեսպանատան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում իրենց ակնարկել են, թե իբր արխիվը փորձում է քաղաքականացնել հայ ժողովրդի ցեղասպանության հարցը։ Թուրքական կողմը նաեւ մտահոգություն է հայտնել, թե ինչու են պետական արխիվները իրենց թույլ տալիս հրապարակել և հանրայնացնել, հնարավոր քաղաքական հարցեր։ Մինչդեռ, Ինգա Զակշաուսկիենեն թղթակցին հայտնել է, որ իր ղեկավարած ծառայությունը և արխիվը ապաքաղաքական են։ Նա թղթակցին հայտնել է նաեւ, որ բացարձակապես ոչ մի պաշտոնական գրություն կամ զանգ չի ստացել։ «Դա պարզապես այց էր, որը ես կբնութագրեի որպես փափուկ ուժի միջոց՝ իրենց դիրքորոշումը քաղաքավարի կերպով բացատրելու համար», – նշել է Ի. Զակշաուսկիենեն։ Հղումը՝ Aravot.am

Իրավունք, Հասարակություն

28-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ մայիսի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08:50-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 28-ամյա Վարդան Հ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ 120 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արագածոտնի մարզի բնակիչ 59-ամյա Անդրանիկ Գ.-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Հղումը՝ Newday.am

Scroll to Top